«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» № 1902-Լ որոշմանբ հավելված № 1, 5-րդ «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 2-րդ կետով միջազգային պահանջներին և ԵՄ դիրեկտիվներին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի տեսակների օգտագործման իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում: Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Վայրի բուսատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Նման գործունեության կանխարգելման մեջ կենտրոնական ինստիտուտներից պետք է սահմանել վարչաիրավական պայքարը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կարգավորման առանցքային ուղղություններն են՝
Բացի վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել «Բուսական աշխարհի մասին» օրենքը միջազգային չափանիշներին, մասնավորապես`
«Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան Հայասատանի Հանրապետությունը վավերացրել է դեռևս 2009 թվականից, ինչը սահմանում է, որ կոնվենցիայի I, II, և III հավելվածներում ընդգրկված վայրի բուսատեսակների, դրանց մասերի և ածանցյալների արտահանումն ու ներմուծումը իրականացվում են կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան, ինչը պետք է ամրագրված լինի նաև ազգային օրենսդրությամբ: Համաձայն կոնվենցիայի VIII հոդվածի առաջին պարբերության՝ կողմերը պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ կոնվենցիայի դրույթների կիրառման և դրանց խախտման դեպքում նմուշների առևտուրն արգելելու համար: Հարկ է նշել նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքում վերը նշված կոնվենցիայի վերաբերող համապատասխան հոդվածը խմբագրվել է 2011 և 2022 թվականներին:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են Օրենքում թվարկված բուսական աշխարհի գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման կանոնակարգմանն ու այդ գործընթացի պարզեցմանը (նախագծի Հոդված 19.1.):
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհարժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ օրենքի 19.5-րդ հոդվածով սահմանված են միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում Կարմիր գրքային և մի շարք հազվագյուտ բուսերի, բուսաբանական հավաքածուների ու առանձին մասերի երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու թույլտվություններ տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը (սահմանված է բազային դրույքաչափ): Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաև վայրի բուսերի, բուսաբանական հավաքածուների ու առանձին մասերի Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու համար պետական տուրքի դրույքաչափերը: Դրույքաչափը՝ ինչպես «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.5 հոդվածում, սահմանվում է բազային տուրքի չափով: Պետական տուրք է սահմանվել նաև Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար:
- Առաջարկվող փոփոխությունների միջոցով նախատեսվում է կարգավորել բւսական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածները՝ օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակով:
Գործող Օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետն ուժը կորցրած է ճանաչվել հաշվի առնելով, որ «դ) բուսական պաշարների օգտագործման ենթակա օբյեկտների ցանկի, վճարի չափի և գանձման կարգի հաստատում.» կետի հետ կապված՝ նման կարգի անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ կենսապաշարի օգտագործման դիմաց բնօգտագործման վճարների գանձման գործընթացը կարգավորվում է Հարկային օրենսգրքով։ Գործող Օրենքի 6-րդ հոդվածի «զ» կետը նույնպես ուժը կորցրած է ճանաչվել հաշվի առնելով, որ բուսական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականցնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։
- Լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր հասկացություններ՝ «արդյունագործական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում, առողջապահական նպատակով բուսական աշխարհի օգտագործում, բնապահպանական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում, բուսաբանական հավաքածու, բուսական ռեսուրս, բույսերի պոպուլյացիա, գիտահետազոտական, կրթական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում, գյուղատնտեսական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում, լայն կիրառություն ունեցող բույս, ինվազիվ՝ օտարածին բուսական տեսակներ, կարևոր բուսաբանական տարածքներ, սոցիալական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում, վայրի բույս, վերարտադրության կազմակերպման նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում» հասկացություններն, որոնց վերաբերյալ Օրենքում ներառվել են համապատասխան դրույթներ: Ցենոֆոնդ հասկացությունը ուժը կորցրած է ճանաչվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բովանդակաին իմաստով կրկնում է արդեն իսկ գործող օրենքում կիրարված բուսական համակեցություն հասկացությունը։
- Գործող Օրենքը նախատեսում է արդյունագործական, գյուղատնտեսական նպատակներով բուսական աշխարհի օգտագործման համար լիցենզիայի տրամադրման և հետո նոր միայն համապատասխան պայմանագրի կնքման գործընթաց, սակայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործման նշված ձևերը առկա չեն։ Առաջարկվող փոփոխությունների միջոցով նախատեսվում է լիազորված պետական մարմնի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա կարգավորել նաև բուսական աշխարհի գիտահետազոտական, կրթական, բնապահպանական նպատակներով օգտագործման ձևերը` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն՝ լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրերի միջոցով: Խմբագրվել է նաև Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածը՝ գիտահետազոտական և բնական պայմաններում վերարտադրության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի օգտագործումը նույնպես նախատեսելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն՝ լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրերի միջոցով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվող լրացումներով կարգավորումների նպատակը կայանում է նրանում, որ «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան կիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Դա կհանգեցնի նրան, որ Օրենքով կարգավորվող իրավահարաբերությունները կտեղափոխվեն վերահսկելի և առավել թափանցիկ դաշտ։
Ապօրինի առևտրի նկատմամբ տույժ, տուգանքների կիրառումը հանդիսանում է կոնվենցիայով ազգային օրենսդրությանը ներկայացվող չորս մինիմում պահանջներից մեկը, ուստի անհրաժեշտություն է առաջանում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում սահմանել իրավախախտում։
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հարապետության օրենքում լրացումներ կատարելու անհարժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ օրենքի 19.5 հոդվածով սահմանված են միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում Կարմիր գրքային և մի շարք վայրի բույսերի, բուսաբանական հավաքածուների ու առանձին մասերի երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու թույլտվություններ տրամադրելու համար պետական տուրքի մեկանգամյա դրույքաչափերը (սահմանված է բազային դրույքաչափ): Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաև վայրի բույսերի, բուսաբանական հավաքածուների ու առանձին մասերի Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու համար պետական տուրքի դրույքաչափերը: Դրույքաչափը՝ ինչպես «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.5 հոդվածում, սահմանվում է բազային տուրքի չափով: Պետական տուրք է սահմանվել նաև բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման՝ գյուղատնտեսական և արդյունագործական, սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված վայրի բույսերի օգտագործման նպատակով պայմանագրի կնքման համար:
Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի № 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների արտահանման թույլտվություն ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա պետությունների քաղաքացիները կամ օտարերկրյա իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու), Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնում են հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի № 1281-Ն որոշման № 3 հավելվածի ձևի:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախատեսվող արտահանման վերաբերյալ խորհրդակցելով ՍԻԹԵՍ-ի քարտուղարության կամ ներմուծող երկրի հետ 10 օրվա, իսկ անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման դեպքում 2 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին: Թույլտվությունը տրամադրվում է 4 օրինակից, որոնք տպվում են ժամանակակից գունավոր տպիչներով: Թույլտվությունների պաշտպանվածությունը ուժեղացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ներդնել այնպիսի գործիքներ, ինչպիսիք են օրինակ՝ հոլոգրաֆիկ պաշտպանիչ շերտը և անվանական կնիքը: Իրականացվող աշխատանքների ծավալը և հատկապես թառափազգիների թույլտվությունների տրամադրման համար նախատեսված սեղմ ժամկետները ավելացնում է աշխատանքն իրականացնողների ծանրաբեռնվածությունը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի № 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշներ ներկրող, նմուշների տիրապետող, անազատ պայմաններում վայրի կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում վայրի բույսեր աճեցնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառվելու նպատակով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում դիմում: Դիմումն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, տեղում ուսումնասիրում և 5 օրվա ընթացքում դիմողին գրավոր պատասխանում են ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման մասին:
Հաշվի առնելով, որ հաշվառման մասին տեղեկատվությունը հետագայում հիմք է հանդիսանում թույլտվությունների տրամադրման համար, ինչպես նաև իրականացվող աշխատանքների ծավալը անհրաժեշտ է ՍԻԹԵՍ թույլտվության տրամադրման համար սահմանել պետական տուրք՝ պետական տուրքի բազային սահմանաչափով, որը կներառի նաև վերոնշյալ մատուցված ծառայության, կատարված աշխատանքների ծավալը։
Համապատասխան թույլտվության տրամադրման, պայմանագրերի կնքման գործընթացը մեկանգամյա գործընթաց է։
Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագծերի փաթեթը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վարչարարության նվազեցմանն ու Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օգտագործման համապարփակ կանոնակարգմանը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումեր կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» № 1902-Լ որոշմանբ հավելված № 1, 5-րդ «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 2-րդ կետից։
-
Обсуждалось
24.12.2024 - 17.01.2025
-
Тип
Закон
-
Область
Здравоохранение, Образование и наука, Охрана природы, Экономика
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1768
Принт