«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-22 օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանի՝
- 1-ին պարբերությունում «Դա ազգային հարստություն է» բառերը փոխարինել՝ «Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհը պետության սեփականությունն է, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի» բառերով.
- 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականությունը:»։
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում`
- 3-րդ պարբերությունում «բուսական տեսակը» բառից հետո լրացնել՝ «, դրա պոպուլյացիան» բառերը.
- 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«արդյունագործական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ բուսական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա, սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ շահույթ ստանալու նպատակով.
առողջապահական նպատակով բուսական աշխարհի օգտագործում՝ առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում դեղանյութերի, պատրաստուկների ստացման, այդ թվում՝ շահույթ ստանալու նպատակով.
բնապահպանական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ վտանգված, հազվագյուտ կամ բուսական աշխարհի առանձին տեսակների պահպանության, վերարտադրության կազմակերպման, էկոհամակարգերի վերականգնման և այլ միջոցառումների իրականացման միջոցով դրանց օգտագործում վերաբնակեցնելու նպատակով.».
- 4-րդ պարբերությունից հանել «և համակեցությունների» բառը.
- 5-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝
«բուսաբանական հավաքածու՝ հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող կամ պահվող բույսերի (կենդանի և անկենդան (հերբարիում) և դրանց առանձին մասերի (սերմեր, պտուղներ, ծաղիկներ և այլն) ու նմուշների հավաքածու».
- 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«բուսական աշխարհ` ստորակարգ (ներառյալ սնկերը) և բարձրակարգ բույսերի վայրի տեսակների և դրանց համակեցությունների ամբողջականություն.».
- 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«բուսական աշխարհի օբյեկտ` բոլոր վայրի բուսատեսակները, դրանց արգասիքները, համակեցությունները, աճելավայրերը.».
- 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«բուսական գենոֆոնդ` բուսական տեսակի (տեսակների) ժառանգականության և դրա դրսևորումների ամբողջականություն.».
- 12-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«բուսական պաշար` աշխարհագրական որոշակի տարածքում հաշվառված բուսական աշխարհի օգտագործման ենթակա ընդհանուր քանակություն.».
- 12-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝
«բուսական ռեսուրս՝ կենսառեսուրսների մաս կազմող բուսական տեսակների, պոպուլյացիաների և համակեցությունների ամբողջականություն, որն ուղղակի կամ անուղղակի ձևով կարող է օգտագործվել մարդու տնտեսական գործունեության ընթացքում և հանդիսանում է սպառվող - վերականգնվող ռեսուրս.».
- 13-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ՝
«բույսերի պոպուլյացիա` աշխարհագրական որոշակի տարածքում, միևնույն բուսական տեսակի առանձնյակների ամբողջականություն, որն ընդունակ է վերարտադրվելու և գոյատևլու.
գիտահետազոտական, կրթական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ բուսական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում գիտական ուսումնասիրությունների, բացահայտումների, գիտաճանաչողության, ուսումնական, կրթական, դաստիարակչական, իրազեկման միջոցառումների իրականացման նպատակով.
գյուղատնտեսական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում սելեկցիոն, անասունների արածեցման, խոտհունձի, մեղվաբուծության նպատակներով.».
- 14-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«դենդրոպարկ՝ բաց գրունտի պայմաններում աճող գեղազարդ ծառերի, թփերի և փաթաթվող բնափայտային բույսերից ստեղծված այգի, որը ստեղծվում է ոչ բնական պայմաններում տեղական և ներմուծված ծառաթփային բույսերի կենդանի հավաքածուների պահպանությունը, վերարտադրությունն ու օրենքով սահմանված կարգով օգտագործումն ապահովելու նպատակով.».
- 15-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«էկոհամակարգ՝ բույսերի, կենդանիների, սնկերի և միկրոօրգանիզմների համակեցությունների և շրջակա միջավայրի անկենդան բաղադրիչների դինամիկ համալիր, որոնք փոխազդում են որպես միասնական գործառնական ամբողջություն.»,
- 15-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ՝
«լայն կիրառություն ունեցող բույս՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից լայնորեն օգտագործվող բույս (դեղաբույս, սննդում օգատգործվող բույս, տեխնիկական և գեղազարդային բույսեր).
ինվազիվ՝ օտարածին բուսական տեսակներ՝ տեսակներ, որոնք ներմուծվել են երկրագնդի այլ տարածաշրջաններից բնական երևույթների հետևանքով կամ մարդու տնտեսական գործունեության արդյունքում, կամ ներթափանցել են մերձակա երկրներից իրենց համար ոչ բնական կամ օտար հանդիսացող միջավայր, հարմարվելով կարող են վնաս հասցնել էկոհամակարգերին, կենսաբազմազանությանը, կամ կարող են վտանգել մարդու առողջությունը.».
- 17-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«գենետիկորեն ձևափոխված (գենաինժեներային, տրանսգեն) օրգանիզմ` օրգանիզմ կամ օրգանիզմներ, ցանկացած ոչ բջջային, բջջային (միաբջիջ կամ բազմաբջիջ) կազմավորում, որոնք ընդունակ են վերարտադրվելու կամ ժառանգական գենետիկական նյութ փոխանցելու, տարբեր են բնական օրգանիզմներից, ստացված են գենետիկական ինժեներիայի մեթոդների կիրառմամբ, և/կամ պարունակում են գենաինժեներային նյութ, այդ թվում գեներ, դրանց առանձին հատվածներ կամ գեների համակցություններ, այսպիսով ցանկացած կենդանի օրգանիզմ, որը պարունակում է ժամանակակից կենսատեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ ստացված գենետիկական նյութի նոր համակցություն.».
- 18-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«կենսատեխնոլոգիա՝ կենսաբանական օբյեկտների և գործընթացների օգտագործմամբ տարաբնույթ արժեքավոր նյութերի և պրոդուկտների արտադրության մեթոդներ և տեխնոլոգիաներ.».
- 18-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ՝
«կարևոր բուսաբանական տարածքներ՝ ֆլորայի և բուսականության պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություններ ներկայացնող տարածքներ.
սոցիալական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ բուսական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա,սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ անձնական կարիքների համար՝ առանց շահույթ ստանալու.
վայրի բույս՝ բնության կողմից ստեղծված, բնական ընտրությամբ (առանց մարդու միջամտության) առաջացած, բնական պայմաններում աճող բույսեր և այդ բույսերի տեսակների ոչ բնական պայմաններում աճող առանձնյակներ և դրանց սերունդներ.
վերարտադրության կազմակերպման նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ բնական և ոչ բնական պայմաններում բուսական աշխարհի օբյեկտների վերարտադրության կազմակերպում դրանց կայուն օգտագործման, օգտագործման ենթակա թվաքանակի ապահովման նպատակով.».
17) 41-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի՝
- վերնագրում «պահպանությունը,» բառից հետո լրացնել՝ «, պաշտպանությունը, վերարտադրությունը» բառերը.
- «պահպանության» բառից հետո լրացնել՝ «պաշտպանության, վերարտադրության» բառերը.
- «օրենսդրական այլ» բառերը փոխարինել՝ «այլ իրավական» բառերով։
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի՝
- 1-ին մասի «ա» կետից հանել «և ցենոֆոնդի» բառը և «պահպանության,» բառից հետո լրացնել՝ «պաշտպանության,» բառը.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» կետ՝
«ե) բուսական տեսակների և դրանց պոպուլյացիաների ու համակեցությունների ամբողջականության պահպանությունը:»։
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի՝
- 1-ին պարբերությունում «բուսական բոլոր տեսակները,» բառերը փոխարինել «վայրի բույսերի տեսակները,» բառերով, իսկ «անտառտնկարկները» բառից հետո լրացնել՝ «, անտառպարկերը» բառը։
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝
- «գ» կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«գ) բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման պայմանագրի կնքման կարգի սահմանումը.».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ1», «գ2» և «գ3» կետեր՝
«գ1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման կարգի սահմանում.
գ2) սոցիալական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման կարգի սահմանում.
գ3) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման կարգի սահմանում.».
- «դ» կետը ուժը կորցրած ճանաչել.
- «ժ» կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին, տեսակային կազմին և խնամքին ներկայացվող պահանջների սահմանում։»:
Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածի՝
- «գ» կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«գ) բուսական պաշարների օգտագործման պայմանագրի կնքման ենթակա չափաքանակների հաստատում.».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ1», «դ2», «դ3» և «դ4» կետեր՝
«դ1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատում.
դ2) սոցիալական նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատում.
դ3) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատում.
դ4) Հայաստանի Հանրապետության բույսերի, Կարմիր գրքում գրանցված վայրի բույսերի օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատում.».
- «ե» կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«ե) բուսական պաշարների օգտագործման պայմանագրի կնքում.».
- «զ» կետը ուժը կորցրած ճանաչել.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ1», «զ2», «զ3», «զ4», «q5» և «q6» կետեր՝
«զ1) ինվազիվ՝ օտարածին բուսական տեսակների տարածվածության ուսումնասիրություն, դրանց ներմուծման, օգտագործման նկատմամբ հասարակության իրազեկության բարձրացման աշխատանքների իրականացում.
զ2) ինվազիվ՝ օտարածին բուսական տեսակների ցանկի հաստատում.
զ3) բուսաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և գրանցման կարգի սահմանում.
զ4) կարևոր բուսաբանական տարածքների որոշման չափորոշիչների սահմանում.
զ5) լայն կիրառություն ունեցող բույսերի ցանկի հաստատում.
զ6) բուսական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից բուսական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի սահմանումը.».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «թ2»,«թ3» և «թ4» կետեր՝
«թ2) Հայաստանի Հանրապետության բույսերի, Կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործման պայմանագրի կնքման կարգի սահմանում.
թ3) վայրի բույսերի, դրանց մասերի, բուսաբանական հավաքածուների և առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման, վերարտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման, բնական պայմաններում վերաբնակեցման թույլտվությունների տրամադրում.
թ4) վայրի բույսերի բնական պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգի սահմանում և տրամադրում.»:
Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետում «ինչպես նաև» բառերից հետո լրացնել՝ «կարևոր բուսաբանական տարածքների,» բառերով:
Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածի՝
- 1-ին պարբերությունում «վերարտադրության» բառից հետո լրացնել՝ «նպատակով» բառը.
- «բ» կետում «կազմակերպում» բառից հետո լրացնել՝ «և իրականացում.» բառերը.
- «զ» կետից հանել «ու համակեցությունների» բառը։
Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1) «ա» կետում «տեղադրում է» բառից հետո հանել «բուսական աշխարհի պետական կառավարումն իրականացնող» բառերը և «լիազորված» բառից հետո լրացնել՝ «պետական» բառը.
- «բ» կետում «աշխարհի» բառից հետո լրացնել՝ «օբյեկտների» բառը».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» կետով՝
«գ) գիտահետազոտական կազմակերպությունների կողմից համաձայն սեփական հետազոտական պլանների, եթե առկա է համապատասխան որակավորում ունեցող գիտական անձնակազմ։»։
Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածում՝
- 1-ին մասի «գ» կետում «իրավաբանական անձինք» բառերից հետո լրացնել՝ «՝ որոնց կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են բուսական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունը կամ որոնք պայմանագիր են կնքել բուսական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագիր)» բառերը,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Բուսական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը լիազոր մարմնի սահմանած կարգով լիազորված պետական մարմնին տրամադրել բուսական աշխարհի՝ նախորդ տարվա ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:»։
Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Բուսական աշխարհի պետական մոնիտորինգը նպաստում է բույսերի բազմազանության պահպանության և կայուն օգտագործման նորմերի սահմանմանը։
Բուսական աշխարհի պետական մոնիտորինգն իրականացվում է բուսական աշխարհի օբյեկտների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց աճելավայրերի և էկոհամակարգերի որակի, ամբողջականության գնահատման, բացասական երևույթների ժամանակին հայտնաբերման, կանխարգելման և վերացման նպատակով։»։
Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «տասը» բառը փոխարինել «հինգ։» բառով։
Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածում՝
- 1-ին մասից հանել «և համակեցությունների» բառերը.
Հոդված 15. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
- «ա» կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«ա) ապահովել բուսական աշխարհի տեսակային բազմազանության, դրանց պոպուլյացիաների և աճելավայրերի ամբողջականության պահպանությունը.»։
- «գ» կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«գ) բուսական աշխարհի օբյեկտները տնտեսական նպատակով օգտագործելիս ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը.»։
- «ե» կետում «բույսերի» բառը փոխարինել «բուսական աշխարհի օբյեկտների» բառերով, իսկ «բազմացման օրգանների» բառերը փոխարինել «մասերի» բառով:
- «զ» կետում «բնական աղետներից» բառերից հետո լրացնել՝ «, ինչպես նաև ինվազիվ՝ օտարածին բուսական տեսակներից.» բառերը:
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» կետով՝
«ը) կանխել ինվազիվ՝ օտարածին բուսական տեսակների ապօրինի ներմուծումը։
Հոդված 16. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և դրանց աճելավայրերի» բառերը:
Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածում՝
- «գ» կետում «Հայաստանի Հանրապետություն» բառերից հետո լրացնել՝ «, տեղափոխումը այլ աճելավայրեր,» բառերը:
- «դ» կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«դ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված ինվազիվ՝ օտարածին բուսական տեսակների ինքնակամ օգտագործումը.».
- «ե» կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«ե) բնակավայրերում կանաչ գոտիների չափերին, տեսակային կազմին և խնամքին ներկայացված պահանջների խախտումը:»։
Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Բուսաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը լիազորված մարմնին տրամադրել իրենց մոտ պահվող բուսաբանական հավաքածուների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը:»։
Հոդված 19. Օրենքը լրացնել նոր 19.1. հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 19.1. Վայրի բույսերի, դրանց մասերի, բուսաբանական հավաքածուների և առանձին նմուշների ներմուծումը, ներառյալ ծովից ներմուծումը, արտահանումը, վերարտահանումը և վերաբնակեցումը
Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) հավելվածներում ընդգրկված վայրի բուսական տեսակների, դրանց մասերի և ածանցյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը, վերարտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն, ներառյալ ծովից ներմուծումը իրականացվում է լիազորված պետական մարմնի թույլտվությամբ՝ կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Վայրի բույսերի արտահանումը, ներմուծումն կամ վերաբնակեցումն բնական պայմաններում իրականացվում է լիազորված պետական մարմնի թույլտվությամբ կամ լիցենզիայով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի։
Վայրի բույսերի, դրանց մասերի, բուսաբանական հավաքածուների և առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է դրանց ծագումը և ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում) հաստատող փաստաթղթերի հիման վրա լիցենզիայով՝ Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ արտաքին առևտրային գործունեության դեպքում (տրվում է արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը և, որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման կամ ներմուծման համար) կամ լիազորված պետական մարմնի թույլտվությամբ՝ մնացած բոլոր դեպքերում՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրով սահմանված կարգով։
Վայրի բույսերի, դրանց մասերի, բուսաբանական հավաքածուների և առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման, վերարտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման, այդ թվում ծովից ներմուծման թույլտվության տրամադրման համար վճարվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։»:
Հոդված 20. Օրենքի 21-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «բուսական աշխարհի» բառերից առաջ լրացնել՝ «Հայաստանի Հանրապետությունում» բառերը, իսկ «բուսական աշխարհի» բառերից հետո լրացնել՝ «պետական սեփականություն համարվող» բառերով.
- «գ» կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«գ) սոցիալական և բնապահպանական».
- «դ» կետից հետո լրացնել նոր «ե» կետ հետևյալ բովանդակությամբ՝
«ե) առողջապահական, վերարտադրության կազմակերպման նպատակներով։».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս՝
«Արգելվում է սույն հոդվածի առաջին մասի կետերով սահմանված օգտագործման նպատակներից բացի այլ նպատակով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումը (վայրի բնությունից վերցնելը)։»:
Հոդված 21. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հոդված 22. Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական և արդյունագործական նպատակով.
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պետական օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական և արդյունագործական նպատակով վճարովի է:
Օգտագործումն իրականացվում է լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Պայմանագիր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բուսական աշխարհի պետական օբյեկտների գյուղատնտեսական և արդյունագործական նպատակով օգտագործման պայմանագիր կնքելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։»:
Հոդված 22. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հոդված 23. Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակով
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պետական օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակով վճարովի է (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)։
Բուսական աշխարհի պետական օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործումն իրականացվում է լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա: Պայմանագիր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բուսական աշխարհի պետական օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման պայմանագրի կնքման համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով և չափով։»:
Հոդված 23. Օրենքը լրացնել նոր 23.1. հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 23.1. Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պետական օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական և կրթական նպատակով անվճար է:
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պետական օբյեկտների օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով վճարովի է:
Բուսական աշխարհի պետական օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործումն իրականացվում է լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա։
Պայմանագիր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պետական օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առոջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման պայմանագրի կնքման համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով և չափով։»:
Հոդված 24. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հոդված 24. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված վայրի բույսերի օգտագործումը
Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված վայրի բույսերի օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով` լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված վայրի բույսերի օգտագործումը գիտահետազոտական նպատակով անվճար է:
Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված վայրի բույսերի օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով վճարովի է:
Պայմանագիր կնքելու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված վայրի բույսերի օգտագործման պայմանագրի կնքման համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով և չափով։»։
Հոդված 25. Օրենքի 27-րդ հոդվածի՝
- «բ» կետում «աշխարհի`» բառից հետո լրացնել՝ «օգտագործման պայմանագրով» բառերը.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «թ» կետով՝
«թ) հատուցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ոլորտի օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասը:»։
Հոդված 26. Օրենքի 28-րդ հոդվածի՝
- «գ» կետում «օգտագործողի» բառից առաջ լրացնել՝ «բուսական աշխարհի օբյեկտներն» բառերը:
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» և «է» կետեր՝
«զ) պայմանագրային ժամկետներն ավարտվելու դեպքում.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:»։
Հոդված 27. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հոդված 29. Բուսական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը և հսկողությունը
- Բուսական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականցնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը.
- Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում բուսական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականցնում է էկոպարեկային ծառայությունը՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:»։
Հոդված 28. Սույն օրենքի ողջ տեքստում «բույսերի կարմիր գիրք» բառերը փոխարինել՝ «բույսերի Կարմիր գիրք» բառերով։
Հոդված 29. Անցումային և եզրափակիչ դրույթներ.
Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝
- «գ» կետով սահմանված կարգավորումներում փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,
- «ժ» կետով սահմանված կարգավորումներում փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկուկես տարվա ընթացքում,
- «գ1», «գ2» և «գ3» կետերով սահմանված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում։
Հոդված 30. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
24.12.2024 - 17.01.2025
-
Тип
Закон
-
Область
Здравоохранение, Образование и наука, Охрана природы, Экономика
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1773
Принт