Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

———  2024 թվականի N ——— 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «աշխատավարձերի» բառից առաջ լրացնել «ալիմենտի, » բառը: 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Ալիմենտի վճարումն իրականացվում է անկանխիկ ձևով:»: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով․

«7) իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով վերապահված պետության պատվիրակած լիազորությունները։»: 

Հոդված 2.  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասերորդ օրը: 

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 198-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «6. Ալիմենտ բռնագանձելու, կերակրողին կորցնելու դեպքում վնասի հատուցման, ինչպես նաև որդեգրման վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»: 

Հոդված 2. Օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասում՝

  • 3-րդ և 11-րդ կետերում «10 տարին լրացած երեխայի համաձայնությունը» բառերը փոխարինել «որդեգրման մասին տեղյակ երեխայի համաձայնությունը՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան» բառերով,
  • 3-րդ կետից հանել «: Որդեգրմանը երեխայի համաձայնությունն ի հայտ են բերում խնամակալության և հոգաբարձության մարմինները» բառերը,
  • 5-րդ և 6-րդ կետերում «տեղեկանք» բառերից հետո լրացնել «(պատճենը)» բառերը,
  • 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները՝ որդեգրվող երեխայի ծնողների՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից գրավոր հրաժարում կամ ծնողի՝ երեխային որդեգրման տալու գրավոր համաձայնություն, ծնողի (ծնողների) մահվան վկայական (վկայականներ), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռ, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալներ: Պատճեների իսկությունը ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դատարանը կարող է համապատասխան հարցումներ կատարել կամ օրենքով սահմանված այլ միջոցներով պարզել դրանց իսկությունը:»,

  • 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
  • 12-րդ կետում «կամ քաղաքացիություն չունեցող անձի» բառերը փոխարինել «, քաղաքացիություն չունեցող անձանց կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով։ 

Հոդված 3. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.

2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։»,

2) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին և 1.2-րդ մասեր.

«1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային:

1.2. Անկախ որդեգրման գործով երեխայի անմիջական մասնակցությունից՝ որդեգրվող երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, դատարանը հաշվի է առնում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը վերարտադրելիս կամ լսելիս դատարանը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, ինչի մասին համապատասխան նշում կատարվում է արձանագրության մեջ:»,

3) 2-րդ մասում հանել «հաշվի առնելով՝ նրա տարիքը և հասունության մակարդակը» բառերը,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին և 2.2-րդ մասեր՝ 

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից դատարանին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ:

2.2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում կենտրոնական մարմնի կողմից դատարանին ներկայացվում է կենտրոնական մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին:»,

5) 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասություն՝ «Սույն մասում նշված դեպքում ծնողների (ծնողի) ներգրավվածության ապահովումը հնարավոր է, եթե նրանք չեն հրաժարվել երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով չեն զրկվել ծնողական իրավունքներից:»,

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս՝

«4.1. Դատարանը վճիռ է կայացնում դիմումը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում։»: 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասերորդ օրը: 

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքի մասին» բառերը փոխարինել «ընտանեկան» բառով, իսկ 3-րդ մասում «մնացել են» բառերից առաջ լրացնել «փաստացի» բառը: 

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինները» բառից հետո լրացնել «, դրանց սեփական և պետության պատվիրակած լիազորությունները» բառերը։ 

Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասում և 41-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «նման» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով։ 

Հոդված 4. Օրենսգրքի 605-րդ հոդվածում հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նույնանման» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով։ 

Հոդված 5. Օրենսգրքի 1067-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերից, ինչպես նաև 1068-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դաստիարակչական,» բառերը, իսկ 1068-րդ հոդվածի 3-րդ մասի «նմանօրինակ» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով։ 

         Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասերորդ օրը: 

Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 

Գ Լ ՈՒ Խ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

Հոդված 1.    Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության երաշխքիները

  1. Պետությունն առաջնորդվում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, երեխայի մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, հայրենասիրության և որպես անձի դաստիարակման ու ձևավորման առաջնահերթության սկզբունքներից՝ ապահովելով երեխայի լավագույն շահերը:
  2. Երեխան գտնվում է հասարակության և պետության հոգածության ու պաշտպանության ներքո: Երեխայի իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատուները նրա ծնողներն են, որոնք ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ երեխայի պաշտպանության հարցերում, ինչպես նաև այլ օրինական ներկայացուցիչները (ներառյալ՝ որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները, խնամատար ծնողները): 

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, երեխայի իրավունքները պաշտպանելիս պետության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները, ինչպես նաև երեխայի պաշտպանության համակարգը, դրա բաղկացուցիչները, երեխայի պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման հիմքերը և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները: 

Հոդված 3.   Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

  1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքներն ու դրանց իրականացման ապահովմանն ուղղված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով: 

Հոդված 4.     Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ.

2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը և ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը.

3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որն իրականացվում է խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում խնամքի կազմակերպման եղանակներով.

4) շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններ՝ շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, ներառյալ՝ շուրջօրյա խնամքի բաղադրիչ ունեցող երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ (այսուհետ՝ ճգնաժամային շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններ).

5) երեխայի նկատմամբ բռնություն՝ երեխայի նկատմամբ ֆիզիկական, սեռական, տնտեսական կամ հոգեբանական բռնության ցանկացած ձև, չարաշահում կամ անտեսում.

6) երեխայի շահագործում՝ երեխայի պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, երեխայի պարտադիր կամ հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ վատթարագույն աշխատանքի այլ ձևերը, երեխային ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, երեխայի առքը կամ վաճառքը, երեխայի բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը.

7) երեխայի սեռական շահագործում՝ երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործում՝ վարձատրության, այլ հատուցման կամ դրանք խոստանալու դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը տրամադրվում է երեխային կամ երրորդ անձին, ինչպես նաև երեխայի ներգրավում սեքսուալ ցանկացած այլ գործունեության մեջ.

8) երեխայի նկատմամբ սեռական բռնություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են երեխայի նկատմամբ.

9) երեխայի անտեսում` ծնողի, օրինական ներկայացուցչի, վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, երեխայի կենսապահովման համար հիմնական պահանջմունքները չապահովելը, այդ թվում՝ դրանցից զրկելը, եթե անձն ուներ հնարավորություն այդ պահանջմունքները բավարարելու համար.

10) երեխայի բուլինգ՝ երեխայի վարքագծի դրսևորումը, անձնական կախվածությունը, անօգնականությունը, վիճակի խոցելիությունը կամ իշխանության կամ ուժի անհավասարակշռությունն օգտագործելով մեկ կամ մի քանի անձանց կողմից պարբերաբար դիտավորյալ բացասական (տհաճ կամ վիրավորական) վարքագիծ, որն իրականացվում է բանավոր կամ գրավոր արտահայտության, ֆիզիկական կամ հոգեբանական բռնության գործադրմամբ, ներառյալ՝ կիբերբուլինգը, որն իրականացվում է առցանց միջավայրում՝ էլեկտրոնային սարքավորումների, այդ թվում՝ համակարգիչների, բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործմամբ.

11) երեխայի իրավունքների խախտում՝ երեխայի իրավունքների, ազատությունների և շահերի ոտնահարում, որն արտահայտվում է սույն օրենքով նախատեսված երեխայի իրավունքները, ազատությունները կամ շահերն անտեսելով, դրանք չապահովելով, դրանց իրականացմանը խոչընդոտելով կամ իրականացումն արգելելով կամ իրականացումն անհնարին դարձնելով՝ անկախ այդ խախտման ծանրության աստիճանից.

12) ֆիզիկական (մարմնական) պատիժ՝ ծնողի, օրինական ներկայացուցչի, վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, ցանկացած ազդեցություն, որի դեպքում երեխայի նկատմամբ գործադրվում է ֆիզիկական բռնություն, և որը երեխային պատճառում է որոշակի ցավ կամ անհարմարություն՝ անկախ դրա կիրառման նպատակից.

13) երեխայի այլ մերձավոր ազգական՝ անկախ համատեղ բնակվելու հանգամանքից՝ երեխայի քույրերը կամ եղբայրերը, ներառյալ՝ համահայր կամ համամայր, ծնողների քույրերը կամ եղբայրերը, տատերը կամ պապերը։ 

Հոդված 5.   Երեխայի իրավունքների իրականացումը երաշխավորող մարմինները

  1. Երեխայի իրավունքների իրականացումը երաշխավորելու, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև պաշտպանելու պարտականություն ունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպությունները և իրավաբանական անձինք, ներառյալ՝ հասարակական կազմակերպությունները:
  2. Պետությունը՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց կազմակերպությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց միջոցով, կազմակերպում է երեխայի իրավունքների իրացման երաշխավորումը և պաշտպանությունը, ինչպես նաև համագործակցում երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և իրավաբանական անձանց, ներառյալ՝ հասարակական կազմակերպությունների հետ։ 

Հոդված 6 Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները

  1. Երեխայի իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ է ապահովել հետևյալ սկզբունքները՝
  • խտրականության բացառումը՝ կախված երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից․
  • երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը․
  • երեխայի պատվի, արժանապատվության և անհատականության նկատմամբ հարգանքը․
  • երեխայի կարծիքը հարգելը և լսելը՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը․
  • երեխայի խնամքի, դաստիարակության և կրթության կայունության ու շարունակականության ապահովումը․
  • ընտանեկան միջավայրում երեխայի ապրելու առաջնայնությունը և երեխայի բաժանումն ընտանիքից որպես ծայրահեղ միջոց կիրառելը։ 

Գ Լ ՈՒ Խ II.

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ 

Հոդված 7.   Երեխայի կյանքի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար: 

Հոդված 8.   Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:
  2. Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Երեխայի անվան փոփոխությունն իրականացվում է երեխայի կարծիքը հաշվի առնելով՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:
  3. Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում և նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով սահմանված կարգով: 

Հոդված 9. Երեխայի արժանապատիվ գոյության և առողջ զարգացման իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի արժանապատիվ գոյության, առողջության պահպանման և ամրապնդման նպատակով համապատասխան բժշկական օգնության ու սպասարկման և վերականգնողական ծառայություններից անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու իրավունք:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպությունները, ինչպես նաև բժշկական հաստատությունները, անկախ կազմակերպաիրավական ձևից, պարտավոր են ձեռնարկել միջոցներ՝ մանկական մահացությունը և հիվանդությունները կանխելու և նվազեցնելու, նախածննդյան և հետծննդյան շրջանում կանանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու ուղղությամբ, ինչպես նաև պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պարբերաբար իրականացնել կրթական ծրագրեր՝ ուղղված երեխաների առողջ զարգացման իրավունքի իրացմանն ու պահպանմանը։
  3. Ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պարտավոր են դիմել բժշկական և վերականգնողական օգնություն ստանալու համար՝ երեխայի արժանապատիվ գոյության, առողջության պահպանման, ինչպես նաև այնպիսի իրավիճակների կանխարգելման նպատակով, որոնք կարող են վտանգել երեխայի կյանքը, առողջությունը և առողջ զարգացումը։
  4. Բժշկական միջամտությունն իրականացվում է երեխայի ազատ և գիտակցված համաձայնությամբ՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ միջամտությունը կարող է իրականացվել միայն ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։
  5. Հրատապ իրավիճակներում, երբ վտանգված է երեխայի կյանքը կամ առկա է երեխայի կյանքի, առողջության կամ ֆիզիկական ամբողջականության համար ծանր հետևանքներ առաջանալու անմիջական վտանգ, երեխայի լավագույն շահերից ելնելով՝ անհետաձգելի բժշկական միջամտությունը կարող է իրականացվել նաև առանց երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ 

Հոդված 10.  Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր, սոցիալական և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:
  2. Երեխայի անհրաժեշտ նվազագույն կենսապայմանների ապահովումը ենթադրում է սննդի, խմելու ջրի, էկոլոգիապես մաքուր կենսամիջավայրի, կացարանի, հագուստի, կոշիկի տրամադրում և առաջնային բժշկական օգնության հասանելիություն՝ երեխայի հատուկ կարիքները հաշվի առնելով:
  3. Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:
  4. Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին ցուցաբերում է համապատասխան օգնություն: 

Հոդված 11.  Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի բռնությունից պաշտպանված լինելու իրավունք:
  2. Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին արգելվում է երեխային ենթարկել բռնության, ֆիզիկական (մարմնական) պատժի կամ նրա արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի կամ ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունն օգտագործել դաստիարակչական նպատակներով:
  3. Երեխաների նկատմամբ ֆիզիկական (մարմնական) պատիժը, իրավունքների չարաշահումը կամ որևէ այլ դաժան, արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքն արգելվում են ընտանիքում, ուսումնական, այլընտրանքային խնամքի, բժշկական կամ հոգեբուժական կազմակերպություններում, քրեակատարողական հիմնարկներում կամ ցանկացած այլ վայրերում։
  4. Բռնության ենթարկված երեխան պետական պաշտպանության և աջակցության կարիք և իրավունք ունի։ Երեխայի նկատմամբ բռնության դեպքին առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպությունները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բուժական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, պարտավոր են երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկատվությունն անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն:
  5. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման, համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և աջակցության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի նկատմամբ բռնության արգելքի կիրառումն ապահովելու նպատակով, այդ թվում՝ իրավական ակտեր ընդունելու, դրական ծնողավարման աջակցության և երեխաների դաստիարակման ոչ բռնի եղանակների խրախուսման ծրագրեր իրականացնելու, երեխաների հետ աշխատող մասնագետներին վերապատրաստելու միջոցներով։
  7. Երեխայի՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքը խախտող անձը պատասխանատվության է ենթարկվում օրենքով սահմանված կարգով։ 

Հոդված 12. Շահագործման բոլոր ձևերից երեխայի պաշտպանության իրավունքը

  1. Երեխայի շահագործումն անթույլատրելի է: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի շահագործման բոլոր ձևերը կանխարգելելու, բացահայտելու, շահագործման վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։
  2. Երեխային շահագործող անձը ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով: 

Հոդված 13. Բուլինգից երեխայի պաշտպանության իրավունքը

  1. Երեխայի բուլինգն արգելված է:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։
  3. Բուլինգի ենթարկված երեխաների պաշտպանության, նրանց հայտնաբերման և ուղղորդման, նրանց հետ աշխատանքների իրականացման կարգը և պատասխանատու մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ 

Հոդված 14.  Երեխայի մտքի, խղճի, կրոնի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք:
  2. Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են պատշաճ ուշադրության՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:
  3. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն՝ հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխային տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրա համար հասկանալի և հասանելի եղանակով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:
  4. Կրոնի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
  5. Արգելվում է երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին առանց նրա կամ նրա ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության։ 

Հոդված 15.  Երեխայի կրթության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
  2. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
  3. Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
  4. Համընդհանուր ներառական կրթությունը հանդիսանում է յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի համար կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը և իրականցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր պետական մարմինների կողմից։
  5. Լիազոր պետական մարմինը ստեղծում է անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտացված հանրակրթական դպրոցներ, մարզական ու մշակութային հաստատություններ, տեխնիկական ու ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:
  6. Լիազոր պետական մարմինն ապահովում է երեխայի կրթության համար անհրաժեշտ տեղեկատվության և օժանդակ նյութերի տրամադրման մատչելիությունը: 

Հոդված 16.  Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ օրենքով սահմանված այն դեպքերի, երբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի լավագույն շահերից: Ֆինանսական միջոցների բացակայությունը կամ ծնողի հաշմանդամությունը կամ ֆիզիկական առողջության խնդիրների առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ երեխային ընտանիքից հեռացնելու կամ ծնողին՝ ծնողական իրավունքներից զրկելու համար։
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման և ընտանիքի վերամիավորման համար, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրերը:
  4. Մշտապես կամ ժամանակավորապես առանց ծնողական խնամքի մնալու դեպքում երեխան ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն ապահովում են առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների այլընտրանքային խնամքը՝ խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում` շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում խնամքը կազմակերպելու միջոցով:
  5. Երեխայի այլընտրանքային խնամքի ձևերի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  6. Երեխայի այլընտրանքային խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի խնամքի, դաստիարակության կայունության և հաջորդականության ապահովման անհրաժեշտությունը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլ հանգամանքներ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի, որ իր այլընտրանքային խնամքի ձևը և դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը, պարբերաբար վերանայվեն՝ հաշվի առնելով նրա կարծիքը և լավագույն շահերը։
  7. Ընտանեկան միջավայրում ապրելու երեխայի իրավունքի իրացման և ընտանիքի հետագա վերամիավորման նպատակով՝ երեխայի խնամքը կազմակերպելիս նախապատվությունը տրվում է ընտանիքի այլ անդամների միջոցով խնամքի և դաստիարակության կազմակերպմանը։ Պետական լիազոր մարմինն ապահովում է երեխայի, ընտանիքի այլ անդամների և խնամք իրականացնող անձի միջև կայուն կապը՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ և խորհրդատվությամբ։
  8. Որդեգրումը, հանդիսանալով երեխայի կենսաբանական ընտանիքին փոխարինող ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման ձև, ունի այլընտրանքային խնամքի ձևերի կարգավորումներից տարբերվող կարգավորումներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և դրանից բխող ու դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով: 

Հոդված 17.  Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

  1. Երեխայի խնամքն ու դաստիարակությունը հիմնականում իրականացվում են ընտանիքում, և դրա պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները։
  2. Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով՝ իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին՝ երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գործող երեխայի և ընտանիքի աջակցման այլ ծառայությունների միջոցով: 

Հոդված 18. Երեխայի իրավունքների պաշտպանությունը ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից

  1. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է: Երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի իրավունքների պաշտպանությունը չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու դեպքում այդ պարտականությունը ստանձնում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
  2. Երեխայի կողմից վնասի պատճառման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով: 

Հոդված 19.  Ծնողի հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների կամ այլ մերձավոր ազգականների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ ունենալու և պահպանելու իրավունք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի:
  2. Երեխայի և ծնողների կամ այլ մերձավոր ազգականների հետ շփմանը խոչընդոտելն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով նախատեսված կարգով և դեպքերում դատարանը կամ իրավասու այլ մարմինը սահմանել է նման արգելք:
  3. Երեխայի և ծնողների կամ այլ մերձավոր ազգականների հետ շփմանը խոչընդոտելը հիմք է համայնքի ղեկավարի կողմից՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում երեխայի լավագույն շահերը պաշտպանելու և սահմանված տեսակցությունների կատարումն ապահովելու համար: 

Հոդված 20. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

  1. Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:
  2. Առանց ծնողական խնամքի մնացած և բնակելի տարածություն չունեցող երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Հոդված 21.  Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: 

Հոդված 22. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:
  2. Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:
  3. Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով՝ պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ինչպես նաև ապահովում է դրանց մատչելիությունը:
  4. Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, երեխայի իրավունքները խախտող, բռնություն և դաժանություն քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումների կատարմանը նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը: 

Հոդված 23. Երեխայի աշխատանքի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
  2. Երեխայի աշխատանքի իրավունքը և դրա իրացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
  3. Երեխայի համար արգելված աշխատանքների ցանկը և երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Հոդված 24. Երեխայի հանգստի, խաղալու և ժամանցի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի, խաղալու և ժամանցի՝ իր տարիքին, հասունության մակարդակին, հետաքրքրություններին և անհատական պահանջմունքներին համապատասխան խաղերին և մարզական, մշակութային կամ այլ միջոցառումներին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունք, իսկ ծնողները, այլ օրինական ներկայացուցիչները, այլ մերձավոր ազգականները և երեխայի դաստիարակության համար պատասխանատու այլ անձինք պարտավոր են ապահովել երեխայի համապատասխան պահանջմունքները և սույն իրավունքի իրացումը:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները խրախուսում են երեխայի հանգստի, խաղալու և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ, ծրագրեր և միջոցառումներ: 

Հոդված 25. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի անձանց միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք: 

Հոդված 26. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:
  2. Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:
  3. Ուսումնական, մարզական, մշակութային կամ խնամքի հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
  4. Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ՝ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: 

Հոդված 27. Երեխայի անվտանգության ապահովումը

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը, ներառյալ՝ անվտանգ միջավայրում խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև պետությունը՝ իր մարմինների ու կազմակերպությունների միջոցով ստեղծում է երեխայի համար անվտանգ միջավայր, ներառյալ՝ առցանց: Երեխայի համար անվտանգ առցանց միջավայրի ապահովման համար պատասխանատու պետական մարմինների ցանկը, դրանց կողմից երեխայի համար անվտանգ առցանց միջավայրի ապահովման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Երեխայի անօրինական տեղաշարժը, այդ թվում` այլ պետություններ, առևանգումը, վաճառքն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
  3. Երեխայի անվտանգության ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է վաճառել, նվիրել կամ այլ կերպ տրամադրել երեխաներին, պահել կամ կրել երեխաներին և այդ առարկաների ու իրերի հայտնաբերման և առգրավման կարգը, ինչպես նաև այն սննդամթերքի, առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է պահել կամ կրել ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում կամ ներս բերել այդ հաստատություններ ու այդ սննդամթերքը, առարկաները և իրերն ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում ի պահ հանձնելու կարգը: 

Հոդված 28. Երեխայի լսված լինելու իրավունքը և երեխայի մասնակցությունը

  1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որն իր տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում և որոշումներ կայացնելիս: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի:
  2. Երեխայի լսված լինելու իրավունքը կարող է իրացվել նաև երեխային վերաբերող հարցերի առնչությամբ քաղաքականության, օրենսդրության և ռազմավարությունների ընդունման, իրականացման կամ փոփոխման դեպքում՝ երեխաների շրջանում հարցումներ իրականացնելու, նրանց մասնակցությամբ քննարկումներ և բանավեճեր կազմակերպելու միջոցով:
  3. Երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցում է իր զարգացող ունակություններին և աստիճանաբար աճող ինքնավարությանը համապատասխան: Որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության սկզբունքները և ընդհանուր մոտեցումը հաստատվում են երեխայի պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի ուղեցույցով։ Առանձին ոլորտներում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության առանձնահատկությունները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմինը: 

Հոդված 29. Արդարադատության հասանելիության իրավունք

  1. Արդարադատության համակարգը պետք է ապահովի երեխայի իրավունքների նկատմամբ հարգանքը և արդյունավետ իրականացումը՝ հիմնվելով օրինականության, օրենքի առջև հավասարության, խտրականության արգելքի, երեխայի ակտիվ մասնակցության և օրենսդրությամբ նախատեսված այլ սկզբունքների վրա՝ առաջնահերթությունը տալով երեխայի լավագույն շահերին։ Արդարադատության գործընթացում երեխայի հետ աշխատող կամ առնչվող մասնագետները՝ դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանության, պրոբացիայի և քրեակատարողական ծառայողները, փաստաբանները, հարկադիր կատարողները, հոգեբանները և այլ մասնագետներ, պետք է հատուկ վերապատրաստում անցնեն: Արդարադատության գործընթացում երեխայի հետ աշխատող կամ առնչվող մասնագետների հատուկ վերապատրաստման բովանդակությունը և դրա անցկացման ու ավարտական քննությունը հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի օգտվելու արդարադատության համակարգից, որն ապահովված է որակավորված մասնագետներով և հասանելի է երեխային՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, ընկալելի է երեխայի կողմից, հարմարեցված է երեխայի կարիքների, հիմնարար իրավունքների և պահանջմունքների արդյունավետ իրականացման համար, արտահայտում է հարգանքը երեխայի պատվի, արժանապատվության և անձնական կյանքի նկատմամբ։
  3. Քրեական վարույթն իրականացնելիս իրավասու մարմինները, երեխայի լավագույն շահերի ապահովման, մեղադրյալ, տուժող կամ վկա անչափահասի հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման նպատակով, պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով որակավորված հոգեբանի պարտադիր մասնակցությունը՝ բացառելով երեխայի մասնակցությունը երեխայի հոգեկան առողջությանը վնաս պատճառող ցանկացած գործողություններին։ 

Գ Լ ՈՒ Խ III.

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ 

Հոդված 30. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանությունը

  1. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները պետության կողմից ստանում են սոցիալական պաշտպանություն, որը տրամադրվում և կազմակերպում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
  2. Երեխան 16 տարին լրանալուց հետո բավարար կենսապայմանների, պետության և նրա մարմինների ու կազմակերպությունների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում ունի ինքնուրույն ապրելու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում: 

Հոդված 31.  Երեխայի խնամքը և դաստիարակությունը շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում

  1. Հայաստանի Հանրապետությունն օրենքով լիազորված մարմինների միջոցով վերահսկողություն է իրականացնում շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ:
  2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում ստեղծվում են ընտանեկան միջավայրին ու պայմաններին մոտ պայմաններ, իսկ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում՝ բացառապես ընտանեկան միջավայր:
  4. Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող կամ տեղավորված և խնամակալի կամ հոգաբարձուի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության կամ կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարը: 

Հոդված 32. Հաշմանդամություն, հոգեկան կամ ֆիզիկական առողջության խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխայի իրավունքները

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ հաշմանդամություն, հոգեկան կամ ֆիզիկական առողջության խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների կողմից իրենց իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման համար` մյուս երեխաների հետ հավասար պայմաններում օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով հաշմանդամություն, հոգեկան կամ ֆիզիկական առողջության խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների խնամքի հատուկ կարիքները: 

Հոդված 33. Երեխայի սոցիալական ապահովության իրավունքը

  1. Հաշմանդամություն ունեցող, կերակրողին կորցրած կամ օրենքով սահմանված այլ դեպքերում երեխան ունի նպաստ, կենսաթոշակ կամ օրենքով սահմանված այլ վճարում ստանալու իրավունք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: 

Հոդված 34. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

  1. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները տրամադրում են անհապաղ և անվճար անհրաժեշտ օգնություն, միջոցներ են ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները: 

Հոդված 35. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

  1. Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, միջազգային պայմանագրերին համապատասխան, ինչպես նաև երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:
  2. Զինված հակամարտությունների ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը: 

Հոդված 36. Փախստական, տեղահանված կամ ապաստան հայցող երեխայի իրավունքը

  1. Ռազմական գործողությունների, այլ ընդհարումների, տարերային կամ տեխնածին աղետների կամ արտակարգ այլ իրավիճակների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական, տեղահանված կամ ապաստան հայցող երեխան ունի պաշտպանության իրավունք:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ այլ մերձավոր ազգականների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական, հոգեբանական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժական հաստատություններում կամ կազմակերպում երեխայի այլընտրանքային խնամքը և ինտեգրումը հասարակությունում:
  3. Փախստական, տեղահանված կամ ապաստան հայցող երեխայի իրավունքների պաշտպանությունը, նրան տրամադրվող սոցիալական և այլ աջակցությունը տրամադրվում է համագործակցելով պետական մարմինների և միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները, ինչպես նաև միջազգային այլ պարտավորությունները: 

Հոդված 37. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

  1. Երեխան ունի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով:
  2. Երեխայի մասնակցությամբ վարույթը պետք է լինի հարմարեցված: Հարմարեցված է համարվում այն վարույթը, որն իրականացվում է երեխայի տարիքին, հասունության մակարդակին համապատասխան երեխայի հետ աշխատելու վերապատրաստում անցած մասնագետների կողմից՝ ապահովելով երեխայի կարիքներին հարմարեցված միջավայր, բացառելով երեխային լրացուցիչ տրավմայի կամ այլ անհարմարությունների պատճառումը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով:
  3. Քրեական վարույթում երեխայի իրավունքները և դրանց իրականացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով: 

 Հոդված 38. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հոգեբուժական կազմակերպություններում

  1. Երեխային հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման կարգը սահմանվում է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով։
  2. Երեխան առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական կազմակերպություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով:
  3. Հոգեբուժական կազմակերպություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, այլ մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցության, նամակագրության և այլ եղանակներով կապ հաստատելու իրավունք: 

Գ Լ ՈՒ Խ IV.

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ 

Հոդված 39. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը

  1. Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վերլուծությունը, առաջնահերթությունները, ֆինանսական աղբյուրներն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային և թիրախային արդյունքները, իրականացվելիք աշխատանքների մշտադիտարկման ընթացակարգը սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր)։ Համալիր ծրագիրն ապահովում է երեխայի իրավունքների ապահովման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական և արդյունավետ իրականացումը:
  2. Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Հոդված 40. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով

  1. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) պետական լիազոր մարմնին կից գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական միասնական քաղաքականությանն ապահովմանը նպաստելն է՝ հանրապետական մակարդակում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության և երեխայի լավագույն շահերի պաշտպանության ապահովման համար:
  2. Ազգային հանձնաժողովն իր առջև դրված նպատակներն իրականացնում է երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության համար պատասխանատու մարմինների գործունեության համակարգման, երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրերի քննարկման և իրականացման նկատմամբ մշտադիտարկման միջոցով։
  3. Ազգային հանձնաժողովի խնդիրներն են՝

1) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինների գործունեության աջակցություն ցուցաբերումը, այդ թվում՝ վավերացված միջազգային պայմանագրերից բխող համակարգման գործառույթի իրականացման համար.

2) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում միջոլորտային համագործակցության և տարբեր ոլորտների պատասխանատու մարմինների ու կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների խթանումը.

3) երեխայի իրավունքների պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների վերլուծումն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունների և լուծումների մշակումը.

4) երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.

5) երեխայի շահագործումից և երեխայի նկատմամբ բռնությունից (ներառյալ՝ սեռական) երեխաների պաշտպանության, դրանց կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար պատասխանատու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների միջև համագործակցության ապահովումը.

6) օրենսդրության վերանայման առաջարկությունների ներկայացումը՝ երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունն ապահովելու նպատակով.

8) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

  1. Ազգային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
  2. Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը, անհատական կազմը և աշխատակարգը, ինչպես նաև Ազգային հանձնաժողովի աշխատանքային խմբերի ձևավորման հիմքերը և կարգը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմնի ղեկավարը։
  3. Ազգային հանձնաժողովի գործունեությունն ապահովում է և այդ գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր պետական մարմինը։ 

Հոդված 41. Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը

  1. Ազգային հանձնաժողովի քարտուղարության գործառույթն իրականացնում է լիազոր պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը։
  2. Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը՝

1)   ապահովում է Ազգային հանձնաժողովի գործունեության իրականացումը, նիստերի կազմակերպումն ու իրազեկումը, նիստերի օրակարգերի և փաստաթղթերի նախապատրաստումը, նիստերի պատշաճ կազմակերպումը և այլ կազմակերպչական գործողությունների իրականացումը.

2)   ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, այլ մարմինների կամ կազմակերպությունների հետ համագործակցությունը,

3)   ապահովում է Ազգային հանձնաժողովի կայացրած արձանագրությունների, առաջարկությունների, մշակած փաստաթղթերի պատշաճ ձևակերպումն ու տարածումը,

4)   իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվության, այդ թվում՝ տվյալների հավաքագրումն ու պահպանումը,

5)   իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող զեկույցների, տեղեկատվական նյութերի մշակումը և տարածումը,

6)         իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: 

Գ Լ ՈՒ Խ V.
ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
 

Հոդված 42. Երեխայի պաշտպանության համակարգը

  1. Երեխայի պաշտպանության համակարգն իրավական նորմերի, գործառույթների և քաղաքականության համակարգ է, որն ուղղված է երեխայի կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու բացահայտմանը, դրա կանխարգելմանն ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի պաշտպանությանն ուղղված իրավիճակներին արձագանքմանը, երեխայի նկատմամբ բռնության ռիսկերի հայտնաբերմանն ու նվազեցմանը, բռնության կանխարգելմանը, բռնության դեպքերին արդյունավետ արձագանքմանը, ինչպես նաև երեխայի իրավունքների պահպանությանն ու պաշտպանությանը։
  2. Երեխայի պաշտպանությունն իրականացվում է կանխարգելման և արձագանքման ձևով:
  3. Կանխարգելման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս համակարգի հիմնական նպատակը՝ նախքան երեխայի պաշտպանության դեպքի տեղի ունենալը բռնության ռիսկի գործոնների առկայության պայմաններում ընտանիքին աջակցություն տրամադրելը և ընտանիքում համերաշխության ամրապնդելն է՝ սոցիալական մեկուսացման բացառման, ինչպես նաև ընտանիքից երեխայի բաժանման և բռնության ռիսկի նվազեցման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով վաղ միջամտության հնարավորություն։
  4. Արձագանքման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս, երբ կատարվել է երեխայի նկատմամբ բռնություն, երեխայի պաշտպանության համակարգը նպատակ է հետապնդում նվազեցնել բռնության բացասական հետևանքները և կանխարգելել դրա կրկնման հավանականությունը, ինչպես նաև ճանաչել երեխայի իրավունքներն ու վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը։ 

Հոդված 43. Երեխայի պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմնի լիազորությունները

  1. Երեխայի պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմինը`

1)   իր իրավասության շրջանակներում մշակում և իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը, սահմանում է երեխայի պաշտպանության ոլորտի սոցիալական ծառայությունների չափորոշիչները,

2)   մասնագիտական հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված լիազորությունների իրականացման, ինչպես նաև երեխայի պաշտպանության խորհուրդների գործունեության նկատմամբ՝ համապատասխան նորմատիվ իրավական ակտերի ընդունման միջոցով, պատրաստում է մասնագիտական հսկողության արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք և տրամադրում է համապատասխան մարմիններին։ Մասնագիտական հսկողության իրականացման կարգն ու տեղեկանքի ձևը հաստատում է երեխայի պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմինը,

3)   մասնագիտական հսկողություն է իրականացնում այլընտրանքային խնամքի բոլոր ձևերի կազմակերպման նկատմամբ, պատրաստում է հսկողության արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք և տրամադրում է համապատասխան մարմիններին,

4) տրամադրում է մասնագիտական աջակցություն, մեթոդական պարզաբանում երեխաների պաշտպանության հարցերի և քաղաքականության վերաբերյալ,

5) ապահովում է համայնքի սոցիալական աշխատողների և երեխաների պաշտպանության, այլընտրանքային խնամքի կազմակերպման և որդեգրման ոլորտում աշխատող՝ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատողների, շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների, ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունների և ցերեկային կենտրոնների աշխատողների կարողությունների զարգացումը,

6) ապահովում է երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացած՝ սոցիալական աշխատողների պատրաստումը՝ համապատասխան ակտով սահմանված կարգով,

7) ստեղծում, կառավարում և վարում է երեխաների պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը,  այդ թվում՝ ընդգրկելով տեղեկություններ երեխաների իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ, որի վարման կարգը, մուտքագրվող տվյալները, դրանց ամփոփումը, մուտքագրող մարմինների գործողությունները և հասանելիությունը հաստատվում է երեխայի պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմնի ղեկավարի հրամանով,

8) ուսումնասիրելով երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացությունը՝ իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխաների ուղեգրում շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններ կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում, բացառությամբ ճգնաժամային շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների,

9) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ։

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մասնագիտական հսկողության կարգը և տեղեկանքի ձևը հաստատում է երեխայի պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմինը: 

Հոդված 44. Երեխայի պաշտպանության ոլորտում միասնական սոցիալական ծառայության լիազորությունները

  1. Միասնական սոցիալական ծառայությունը՝

1)   օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է խնամակալ, հոգաբարձու, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս եզրակացություն խնամակալության և հոգաբարձության մարմնին, մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին,

2) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում՝ համայնքի ղեկավարի կամ տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմնի (այսուհետ՝ տարածքային կառավարման պետական մարմին) նախաձեռնությամբ իրականացնում է երեխայի և նրա ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս եզրակացություն,

3) իր գործառույթների շրջանակում ընտանիքի սոցիալական գնահատման հիման վրա ընտանիքին կամ ընտանիքի անդամներին ընդգրկում է առկա պետական սոցիալական աջակցության ծրագրերում՝ ընտանիքից երեխայի բաժանման ռիսկերի կանխարգելման և այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխայի՝ ընտանիքի հետ վերամիավորմանն աջակցելու համար,

4) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վերամիավորման ենթակա երեխայի ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս է եզրակացություն վերամիավորման նպատակահարմարության վերաբերյալ,

5) սոցիալական դեպք վարելիս պաշտպանության կարիք ունեցող երեխայի հայտնաբերման դեպքում՝ դրա մասին անհապաղ տեղեկացնում է հայտնաբերման համայնքի սոցիալական աշխատողին,

6) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, ինչպես նաև ընտանիքի այլ անդամներին՝ ընտանիքից երեխայի բաժանման ռիսկերի կանխարգելման կամ այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխայի՝ ընտանիքի հետ վերամիավորման նպատակով՝ ուղղորդում է ծառայություններ ստանալու համար,

7) օրենքով սահմանված դեպքերում ապահովում է համայնքի սոցիալական աշխատողների սուպերվիզիայի իրականացումը և տրամադրում է խորհրդատվություն,

8) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ։ 

Հոդված 45. Երեխայի պաշտպանության ոլորտում տարածքային կառավարման պետական մարմնի լիազորությունները

  1. Երեխայի պաշտպանության ոլորտում տարածքային կառավարման պետական մարմինն իր լիազորություններն իրականացնում է երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացած՝ սոցիալական աշխատողի միջոցով։
  2. Տարածքային կառավարման պետական մարմինը՝

1)   աջակցում է համայնքային սոցիալական աշխատողներին երեխայի պաշտպանության ոլորտի լիազորություններ իրականացնելու ընթացքում և տրամադրում է խորհրդատվություն,

2)   դիմում է դատարան՝ ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցով,

3)   իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով,

4)   իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում որդեգրման ենթակա երեխաների, ինչպես նաև խնամատարության ենթակա երեխաների հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով,

5) իրականացնում է դեպքի ուսումնասիրություն խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձանց դիմումների հիման վրա, այդ թվում, ըստ անհրաժեշտության, տունայց ու լրացուցիչ տեղեկատվություն հավաքագրելով՝ տունայցի և լրացուցիչ գնահատման արդյունքները մուտքագրելով տեղեկատվական համակարգ,

6)   իրականացնում է խնամատար ծնող դառնալ կամ որդեգրել ցանկացող անձանց հաշվառում, ինչպես նաև խնամակալների կամ հոգաբարձուների հաշվառման վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով։ Պատրաստում է վերահսկողության արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք և տրամադրում է համապատասխան մարմիններին։ Վերահսկողության կարգը և տեղեկանքի ձևը հաստատվում է երեխայի պաշտպանության և տարածքային կառավարման ոլորտներում լիազոր պետական մարմինների համատեղ հրամանով,

7) հրավիրում և վարում է տարածքային կառավարման պետական մարմնին կից երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստերը։ Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

8) կազմակերպում է երեխաների խնամքը խնամատար ընտանիքներում, այդ թվում՝ կազմակերպելով համադրման մասնագիտական փուլը երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդի նիստ հրավիրելու և դրա աշխատանքները կազմակերպելու միջոցով, ստորագրելով պայմանագրերն ու տեղեկացնելով համայնքի սոցիալական աշխատողին մշտադիտարկում իրականացնելու և աջակցություն կազմակերպելու համար,

9) երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա դեպքն ուղղորդում է երեխայի պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմնին՝ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում կազմակերպելու նպատակով ուղեգրելու համար, բացառությամբ ճգնաժամային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների,

10) կազմակերպում է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստեր երեխայի՝ այլընտրանքային խնամքի ձևի վերանայման նպատակով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը,

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, այդ թվում՝ կազմակերպում է համադրման մասնագիտական փուլը երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդի նիստ հրավիրելու և դրա աշխատանքները կազմակերպելու միջոցով,

12) որոշում է կայացնում երեխայի ընտանիքին, ծնողին կամ օրինական ներկայացուցչին կամ այլ մերձավոր ազգականիսոցիալական ծառայություններ ստանալու նպատակով համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններ ուղղորդելու և ծառայությունը ստանալու վերաբերյալ տարածքային կառավարման պետական մարմնին տեղեկատվություն ներկայացնելու մասին: Տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմնի ղեկավարը,

13) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա, օրենքով նախատեսված դեպքերում, առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության որոշում է կայացնում՝ կազմակերպելով երեխայի խնամքը խնամատար ընտանիքում,

14)  սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի 18-րդ կետով նախատեսված դեպքում տեղեկատվություն ստանալիս երեք օրվա ընթացքում հրավիրում է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ, որի եզրակացության՝ որպես մասնագիտական խորհրդատվական փաստաթղթի, հիման վրա համապատասխան առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին իր կայացրած որոշման վերանայման վերաբերյալ,

15) ուսումնասիրում է վերամիավորման ենթակա երեխայի դեպքի վերաբերյալ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացությունն ու առկա փաստերը և որոշում կայացնում երեխային կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման վերաբերյալ՝ այդ մասին տեղեկացնելով երեխայի այլընտրանքային խնամքի ձևից կախված համապատասխան մարմնին և երեխայի ընտանիքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարին երեխայի տեղափոխումը կազմակերպելու համար։

  1. Ոլորտային մասնագիտական մշտադիտարկումն ապահովվում է երեխայի պաշտպանության և տարածքային կառավարման ոլորտներում լիազոր պետական մարմինների համատեղ հրամանով։ 

Հոդված 46. Երևան քաղաքում երեխայի պաշտպանության ոլորտում լիազորությունների առանձնահատկությունները

  1. Սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Երևան քաղաքում իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ համապատասխան ստորաբաժանումների միջոցով։
  2. Երևան քաղաքում վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմինների նկատմամբ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է օրենքով սահմանված վերահսկողություն և համակարգում է դրանց աշխատանքները: 

Հոդված 47.   Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարի լիազորությունները

  1. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացած սոցիալական աշխատողների միջոցով, և իր լիազորությունների շրջանակներում որոշումները կայացնում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողների եզրակացության հիման վրա։
  2. Համայնքի ղեկավարի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիազորությունները համայնքի ղեկավարի անունից իրականացնում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը, բացառությամբ որոշումների կայացմանը վերաբերող լիազորությունների, որոնց դեպքում համայնքի սոցիալական աշխատողը տրամադրում է մասնագիտական եզրակացություն։
  3. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարը՝

1)   իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների հայտնաբերմանն ուղղված քայլեր,

2)   կատարում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների հայտնաբերված դեպքերի գնահատում, ուսումնասիրություն, երեխայի իրավունքների խախտման կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքի մասին տեղեկատվության մուտքագրում տեղեկատվական համակարգ, երեխայի պաշտպանության հարցերով դեպքի վարում և մշտադիտարկում, մշտադիտարկման արդյունքները մուտքագրում է տեղեկատվական համակարգ,

3) յուրաքանչյուր դեպքի համար կազմում է երեխայի անհատական սոցիալական ծրագիր և ապահովում է դրա իրականացումը՝ համագործակցելով աջակցող ցանցի մասնակիցների հետ,

4) ներգրավում է աջակցող ցանցին՝ երեխայի պաշտպանության դեպքի վարման ու անհատական սոցիալական ծրագրի իրականացման համար,

5) ներգրավում է միասնական սոցիալական ծառայությանը խնամակալ կամ հոգաբարձու նշանակելիս նրանց ընտանիքի սոցիալական գնահատում անցկացնելու և եզրակացություն տալու համար,

6) երեխաների պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի առաջարկությունը հաշվի առնելով՝ նշանակում է երեխայի խնամակալ կամ հոգաբարձու, ինչպես նաև դադարեցնում է խնամակալի կամ հոգաբարձուի լիազորությունները, բացառությամբ դատարանի կողմից նշանակված խնամակալության և հոգաբարձության դեպքերի,

7)   ուղղորդում է երեխաներին, ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին համայնքային ծառայություններ,

8)   ըստ անհրաժեշտության ուղղորդում է երեխային կամ նրա ընտանիքի անդամներին միասնական սոցիալական ծառայություն՝ գնահատման և պետական աջակցության տրամադրման նպատակով,

9) պաշտպանության կարիք ունեցող երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին ուղղորդում է ցերեկային կենտրոններ՝ ծառայություններ ստանալու նպատակով,

10) համագործակցելով երեխայի և ընտանիքի հետ առնչվող կազմակեպությունների և անձանց հետ՝ իրականացնում է երեխաների նկատմամբ բռնության կամ դրա ռիսկի դեպքերի հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված քայլեր և արձագանքում է դրա վերաբերյալ ստացված ահազանգերին՝ կատարելով տունայց, տեղեկացնելով այդ դեպքերի հայտնաբերման կամ կանխարգելման ոլորտում լիազորություններ կամ գործառույթներ ունեցող մարմիններին և կազմակերպություններին կամ ուղղորդելով երեխային այդ մարմիններ կամ կազմակերպություններ, դեպքի մասին տեղեկատվությունը մուտքագրում է տեղեկատվական համակարգ,

11) երեխայի նկատմամբ բռնության կասկածի դեպքում տեղեկատվությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն, ինչպես նաև իրականացնում է երեխայի և նրա ընտանիքի մշտադիտարկում, մշտադիտարկման արդյունքները մուտքագրում է տեղեկատվական համակարգ,

12)  իրականացնում է երեխայի նկատմամբ բռնության դեպքի կամ դրա ռիսկի գնահատում՝ անհրաժեշտ միջամտությունը որոշելու նպատակով, գնահատման արդյունքները մուտքագրում է տեղեկատվական համակարգ,

13)  ընտանիքի հետ համագործակցությամբ վարում է երեխայի պաշտպանության դեպքը, ձեռնարկում է անհրաժեշտ միջամտություն բռնության ռիսկը նվազեցնելու կամ բռնությունը կանխարգելելու նպատակով, դեպքի և միջամտության մասին տեղեկատվությունը մուտքագրում է տեղեկատվական համակարգ,

14)  ընտանիքի բացակայության կամ դրա հետ համագործակցության անհնարինության դեպքում ներկայացնում է դեպքը մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում այլընտրանքային խնամքի, միջամտություն պահանջող այլ գործողությունների կամ մասնագիտական կազմակերպությունների ներգրավման հարցերի քննարկման, եզրակացության տրամադրման և որոշման կայացման նպատակով,

15)  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հետ համատեղ իրականացնում է երեխայի տեղափոխումն ընտանիքից և կազմակերպում երեխայի այընտրանքային խնամքը,

16) երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելիս՝ իրականցնում է երեխայի տեղափոխումը խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, խնամատար ընտանիք, ճգնաժամային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն, ինչպես նաև պետական լիազոր մարմնի ուղեգրման հիման վրա՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն,

17) երեխայի ընտանիքի գտնվելու վայրի, իսկ ընտանիքի բացակայության դեպքում՝ երեխայի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողը նախաձեռնում է երեխայի այլընտրանքային խնամքի ձևի կազմակերպման պարբերական վերանայում՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը և սույն օրենքում նշված սկզբունքները,

18) երեխայի այլընտրանքային խնամքի ձևի փոփոխության դեպքում կազմակերպում է երեխայի տեղափոխումը,

19) երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հետ համատեղ անհապաղ իրականացնում է երեխայի հրատապ այլընտրանքային խնամքի կազմակերպումը, ներառյալ՝ տեղափոխումն ընտանիքից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն ՝ այդ մասին անհապաղ հայտնելով տարածքային կառավարման պետական մարմնին և միասնական սոցիալական ծառայության տարածքային՝ երեխայի բնակվելու կամ փաստացի գտնվելու վայրի կենտրոնին,

20) երեխային ընտանիքից հեռացնելու դեպքում կազմակերպում է վերամիավորմանն ուղղված աշխատանքը ծնողների կամ այլ մերձավոր ազգականների հետ՝ համագործակցելով միասնական սոցիալական ծառայության և այլ լիազոր մարմինների հետ, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին,

21) համայնքում երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման դեպքում նախաձեռնում է երեխայի՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորմանն ուղղված աշխատանքներ՝ ներգրավելով ընտանիքի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողին և ըստ անհրաժեշտության՝ այլ պետական մարմինների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների,

22) համայնքում երեխայի ընտանիքի գտնվելու դեպքում համագործակցում է երեխայի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի, իսկ երեխայի` հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում, հաստատության կամ կազմակերպության ղեկավարի հետ երեխային՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորմանն ուղղված աշխատանքներում աջակցելու համար՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով այլ պետական մարմինների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների, դիմում է միասնական սոցիալական ծառայություն ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնելու համար և ապահովում է եզրակացության ներկայացումը մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում դեպքն ուսումնասիրելու և որոշում կայացնելու համար,

23) կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման վերաբերյալ մարզպետի աշխատակազմի որոշման հիման վրա համայնքում երեխայի ընտանիքի գտնվելու դեպքում իրականացնում է երեխայի տեղափոխումը կենսաբանական ընտանիք՝ համագործակցելով երեխայի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի, իսկ երեխայի` հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում, հաստատության կամ կազմակերպության ղեկավարի հետ,

24) իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով,

25) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ,

26) իրականացնում է երեխայի իրավունքների խախտումների հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով,

27) իրականացնում է խնամակալների և հոգաբարձուների հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով,

28) աջակցություն է ցուցաբերում խնամակալներին, հոգաբարձուներին, խնամատար և որդեգրող ծնողներին, ինչպես նաև վերամիավորված ընտանիքներին՝ այդ թվում տրամադրելով խորհրդատվություն և տեղեկատվություն,

29) իրականացնում է խնամակալության, հոգաբարձության և որդեգրման վերահսկողություն։ Կազմում է վերահսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկանք և մուտքագրում տեղեկատվական համակարգ։ Խնամակալության, հոգաբարձության և որդեգրման վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

30) իրականացնում է խնամատար ընտանիքների մշտադիտարկում,

31)  հերթափոխով աշխատանքի միջոցով ապահովում է սոցիալական աշխատողների 24 ժամյա հասանելիությունը հրատապ դեպքերին արձագանքելու համար,

32) դատարանում մասնակցում է երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերի քննությանը՝ ներկայացնելով վեճերի լուծման համար անհրաժեշտ,  օրենքով պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունը,

33) մանկալքության ռիսկի դեպքում աշխատում է ծնողի կամ ծնողների հետ՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ հնարավորության դեպքում կանխարգելելու համար երեխայից հրաժարվելը՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով այլ մարմինների կամ ուղղորդելով ծառայությունների։

  1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-7-րդ կետերով նախատեսված լիազորությունները հանդիսանում են համայնքի ղեկավարի սեփական լիազորություններ՝ համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով, իսկ 8-33-րդ կետերով նախատեսված լիազորությունները՝ պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններ։ 

Հոդված 48. Երեխայի պաշտպանության ոլորտում պարտադիր համագործակցությունը և պարտադիր ահազանգումը

  1. Երեխայի նկատմամբ բռնության կամ դրա ռիսկի դեպքին առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բուժական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները, անկախ կազմակերպաիրավական ձևից, պարտավոր են երեք օրվա ընթացքում, իսկ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող՝ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ, դրա մասին ահազանգել այն համայնքի սոցիալական աշխատողին, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Անհետաձգելի լուծում պահանջող կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ արձագանքի համար համայնքի մասնագիտացած սոցիալական աշխատողներն ապահովում են շուրջօրյա հասանելիություն հերթափոխի միջոցով։
  2. Յուրաքանչյուր ոք երեխայի նկատմամբ բռնության կամ շահագործման կամ դրանց ռիսկի վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում պարտավոր է այդ մասին ահազանգել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը կամ համայնքի ղեկավարին։ Ահազանգերի և դրանցով նշված դեպքերի մասին իրավասու մարմիններին տեղեկացնելիս անձի ինքնությունը պահվում է գաղտնի, եթե նման ցանկություն է հայտնել ահազանգող անձը:
  3. Մանկալքության ռիսկի դեպքում դրա մասին տեղյակ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բուժական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները, անկախ կազմակերպաիրավական ձևից, պարտավոր են անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ օրվա ընթացքում, դրա մասին ահազանգել այն համայնքի սոցիալական աշխատողին, որտեղ գտնվում է երեխան։
  4. Երեխայի պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք համագործակցում են՝ ապահովելով երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը: 

Գ Լ ՈՒ Խ VI.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

Հոդված 49. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար

  1. Սույն օրենքը խախտող ֆիզիկական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց կազմակերպությունները և հիմնարկները, ինչպես նաև իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված դեպքերում և կարգով: 

Հոդված 50. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
  2. Մինչև գործող ենթաօրենսդրական իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
  3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, որոնցից յուրաքանչյուրի ուժի մեջ մտնելուց հետո գործելու են համապատասխանաբար՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, 11-րդ հոդվածի 5-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 27-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 29-րդ հոդվածի 1-ին մասը, 40-րդ հոդվածի 4-րդ մասը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերը, 47-րդ հոդվածի 3-րդ մասի 15-17-րդ կետերը:
  4. Սույն օրենքի 44-47-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած մարզում կամ մարզերում կամ Երևան քաղաքում։
  5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքը։

 

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածում «առանց ծնողական խնամքի մնացած» բառերը փոխարինել «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված» բառերով: 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 2.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 2.1 Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերի ճանաչումը

Ընտանեկան օրենսդրությամբ սահմանված և դրանից բխող այլ գործառույթների ու գործընթացների իրականացման նպատակով՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերը, բացառությամբ օտարերկրյա դատական ակտերը և արբիտրաժների վճիռները,  Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:»: 

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասում նշված օրենքի վերնագրում, 46-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում և 113-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերությունում «ակտերի» բառերից հետո լրացնել «գրանցման» բառերը: 

Հոդված 4. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները» բառերը փոխարինել «երեխաների կամ անաշխատունակ, սոցիալապես անապահով ամուսնու ապրուստը» բառերով,
  • 4-րդ մասից հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը:   

Հոդված 5. Օրենսգրի 20-րդ հոդվածում՝

  • 4-րդ մասում «դրա պետական գրանցման» բառերը փոխարինել «ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին որոշումը կայացնելու» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս՝

«5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ամուսնության պետական գրանցումն անվավեր է ճանաչվում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»: 

Հոդված 6. Օրենսգրքի 35-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս՝

«2.1. Երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից արգելվում է:»,

  • 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մոր մահվան կամ դատարանի կողմից երեխայի մորն անգործունակ, մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է որպես երեխայի կենսաբանական հայր ներկայացած անձի դիմումի և վերջինից երեխայի սերված լինելը հիմնավորող ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) հետազոտության արդյունքների հիման վրա կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:»: 

Հոդված 7. Օրենսգրքի 39-րդ հոդվածում`

  • 1-ին մասում «միայն» բառը հանել, ինչպես նաև «պահանջով» բառից առաջ նշված «երեխայի» բառը փոխարինել «անձի» բառով,
  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1-ին մաս՝

«1.1. Հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է անվավեր ճանաչվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից երեխայի նկատմամբ հայրություն ճանաչած անձի՝ երեխայի կենսաբանական հայրը լինելու փաստը հերքող կամ երեխայի նկատմամբ հայրություն չճանաչած անձի՝ երեխայի կենսաբանական հայրը հանդիսանալու փաստը հաստատող ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) հետազոտության հիման վրա:»,

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը վերացնելու դեպքում կատարված ծախսերը, որոնք նախքան հայրության ճանաչման վերացումը կատարվել են երեխայի նկատմամբ հայրություն ճանաչած անձի կողմից, հատուցման և վերադարձման ենթակա չեն, եթե ապացուցվի, որ որպես երեխայի հայր գրառվելու պահին այդ անձին հայտնի է եղել, որ ինքը չի համարվում երեխայի կենսաբանական հայրը:»,

  • 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ և համարակալել 3.1-ին մաս՝

«3.1. Անձը, ով համաձայնություն է տվել կատարելու սաղմի պատվաստում և պտղի հասունացում այլ կնոջ միջոցով, երեխայի ծնունդը գրանցելուց հետո իրավունք չունի վիճարկել այդ ճանապարհով ծնված երեխայի՝ իրենից սերված լինելու փաստը:»,: 

Հոդված 8. Օրենսգրի 41-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններում, 42-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում, 54-րդ հոդվածի 3-րդ մասում, 56-րդ հոդվածի 3-րդ մասում, 57-րդ հոդվածի 1-ին մասում, 62-րդ հոդվածի 4-րդ մասում, 66-րդ հոդվածի 2-րդ մասում, 111-րդ հոդվածի 1.2-րդ մասում, 112-րդ հոդվածի 2-րդ մասում, 113-րդ հոդվածի 2-րդ մասում, 116-րդ հոդվածի 3-րդ մասում, 120-րդ հոդվածի 2-րդ մասում, 126-րդ հոդվածի 4-րդ մասում, 132-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 136-րդ հոդվածի 2-րդ մասում, 137-րդ հոդվածի 7-9-րդ մասերում, 138-րդ հոդվածի 2-րդ մասում «շահեր» բառից և դրա հոլովաձևերից առաջ ավելացնել «լավագույն» բառը։ 

Հոդված 9. Օրենսգրքի 43-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն անհապաղ իրականացնում են երեխայի հրատապ այլընտրանքային խնամքի կազմակերպում, ներառյալ՝ երեխայի տեղափոխումն ընտանիքից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն: Սույն մասով նախատեսված գործողություններն անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) հետ համատեղ։» 

Հոդված 10. Օրենսգրքի 44-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի երկրորդ նախադասության «կամ մանկավարժի» բառերը հանել,
  • 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ և 5-րդ մասեր՝

«4. Երեխայի կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը լսելիս կամ տեսաձայնագրությունը վերարտադրելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը, դատարանը կամ այլ մարմիններ և կազմակերպություններ, որոնք ապահովում են սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը կամ պետք է լսեն այդ կարծիքը, ներգրավում են մանկական հոգեբան կամ սոցիալական աշխատող, որի գրավոր կամ բանավոր կարծիքին ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

  1. Երեխայի կողմից տրամադրված գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր կամ տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, ինչն արձանագրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, դատարանի կամ երեխայի կարծիքը լսելու կարիք կամ պարտականություն ունեցող այլ մարմինների և կազմակերպությունների կողմից:»: 

Հոդված 11. Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա» բառերը փոխարինել «Երեխայի» բառով, իսկ «փոխում է» բառերը փոխարինել «, հաշվի առնելով երեխայի կարծիքը, կարող է փոխել» բառերով,
  • 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: 

Հոդված 12. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-3-րդ մասերում և 112-րդ հոդվածի 3-րդ մասում «երեխաների» բառը փոխարինել «երեխայի» բառով, իսկ «շահեր» բառից և դրա համապատասխան հոլովաձևերից առաջ ավելացնել «լավագույն» բառը, ինչպես նաև 53-րդ հոդվածի 2-րդ մասում «Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր» բառերը փոխարինել «Երեխայի դաստիարակությանը, կրթությանը, խնամքին, տեղաշարժմանը, բնակության վայրին և երեխային վերաբերող բոլոր այլ» բառերով։ 

Հոդված 13. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում «դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «բժշկական, շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններից, խնամակալից, հոգաբարձուից, խնամատարից կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունից» բառերով: 

Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • «կենսական» բառը փոխարինել «լավագույն» բառով,

2) 4-րդ կետում «դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունից» բառերով,

3) 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 Հոդված 15. Օրենսգրքի 60-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել`

  • ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը),
  • խնամակալության և հոգաբարձության մարմինը,
  • մարզպետի աշխտակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ:» «,
  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.1. Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան ոչ ուշ, քան 59-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից տասնօրյա ժամկետում:»,

  • 1-ին մասում «սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի» բառերով, իսկ «երեխայի և ծնողի սոցիալական կարիքների գնահատման մասին եզրակացությունը (դիրքորոշումը)» բառերը փոխարինել «ընտանիքի սոցիալական գնահատման մասին եզրակացությունը» բառերով։ 

Հոդված 16. Oրենսգրքի 63-րդ հոդվածում`

  • 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ելնելով երեխայի լավագույն շահերից՝ դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ։ Այդ վճռում, ելնելով հայցում ներառված լինելու հանգամանքից, դատարանը կարող է անդրադառնալ նաև՝

  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու հարցին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու դեպքում երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելիս վերջիններիս իրավունքների և պարտականությունների շրջանակին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու հարցին՝ հաշվի առնելով մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը խնամատար ընտանիք տեղավորելու հնարավորության մասին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և նրան շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում տեղավորելու հարցին:
  1. Ծնողական իրավունքների սահմանափակում կարող է կիրառվել այն դեպքում, երբ ծնողը չի ցանկանում կատարել կամ փաստացի չի կատարում ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը կամ մտավոր զարգացումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հիմքերը։»,

2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-2.3-րդ մասեր՝

«2.1. Ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխայի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողը կամ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարն իր նախաձեռնությամբ երեխայի ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի հետ համատեղ աջակցում են ծնողական իրավունքներում սահմանափակված ծնողին հաղթահարել ծնողական իրավունքների սահմանափակման հիմք հանդիսացող խնդիրները և դժվարությունները՝ կազմելով համապատասխան անհատական սոցիալական ծրագիր:

2.2. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ մասին տեղեկացնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։

2.3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն փոխում իրենց վարքագիծը կամ չեն կատարում դատարանի վճռով սահմանված պահանջները, ապա մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել դատարան՝ ծնողական իրավունքներից զրկելու մասին։ Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի լավագույն շահերից:»,

3) 4-րդ մասում «պարտադիր մասնակցությամբ» բառերը փոխարինել «ու երեխայի օրինական ներկայացուցչի, ներառյալ՝ այն շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի, պարտադիր մասնակցությամբ, որտեղ իրականացվում է երեխայի խնամքն ու դաստիարակությունը» բառերով: 

Հոդված 17. Օրենսգրքի 65-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասություններ՝ «Ծնողական իրավունքները սահմանափակված ծնողը երեխայի հետ կապ ունենալու արգելքը կարող է վիճարկել դատական կարգով։ Հաշվի առնելով երեխայի կարծիքը և լավագույն շահերը՝ դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը՝ արգելելով ծնողական իրավունքները սահմանափակված ծնողի շփումը երեխայի հետ։ Երեխան, ում ծնողի ծնողական իրավունքները սահմանափակվել են, խնամակալի կամ հոգաբարձուի կամ այլ օրինական ներկայացուցչի միջոցով կարող է դատական կարգով վիճարկել իր ծնողի հետ կապ ունենալու արգելքը, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին:»: 

Հոդված 18. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի» բառերով:

 Հոդված 19. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի առաջին պարբերությունում «պահել իրենց երեխաներին» բառերը փոխարինել «հոգալ իրենց երեխաների ապրուստը» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «երեխաներին պահելու» բառերը փոխարինել «երեխաների ապրուստը հոգալու» բառերով,
  • 2-րդ մասում «պահելու» բառը փոխարինել «ապրուստը հոգալու» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Երեխաների ապրուստը հոգալու համար միջոցները (ալիմենտը) վճարվում են անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:»: 

Հոդված 20. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Առանց ծնողական խնամքի մնացած և շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտները փոխանցվում են այդ հաստատությունների կամ կազմակերպությունների հաշվին, որտեղ դրանք հաշվառվում են յուրաքանչյուր երեխայի համար առանձին։

  1. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաստատությունները կամ կազմակերպությունները կարող են այդ գումարները պահել բանկում։ Ալիմենտի գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսն օգտագործվում է նշված հաստատություններում կամ կազմակերպություններում երեխաների ապրուստը հոգալու համար։ Հաստատությունը կամ կազմակերպությունը, երբ երեխան թողնում է այն, նրա անունով ստացված ալիմենտի գումարը և այդ գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը փոխանցում է երեխայի անվամբ՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության կամ կազմակերպության դիմումի հիման վրա բացված բանկային հաշվին։»: 

Հոդված 21. Օրենսգրքի 73-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Անաշխատունակ չափահաս զավակներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:»: 

Հոդված 22. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս՝

«4.1. Անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:»: 

Հոդված 23. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «շահերից» բառը փոխարինել «այլ հանգամանքներից» բառերով, ինչպես նաև առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Ամուսինների (նախկին ամուսինների) միջև ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:»։ 

Հոդված 24. Օրենսգրքի 80-րդ հոդվածի վերնագրում «ամուսնուն պահելու» բառերը փոխարինել «ամուսնու ապրուստը հոգալու» բառերով: 

Հոդված 25. Օրենսգրքի 81-րդ հոդվածի վերնագրում «եղբայրներին և քույրերին պահելու» բառերը փոխարինել «եղբայրների և քույրերի ապրուստը հոգալու» բառերով: 

Հոդված 26. Օրենսգրքի 82-րդ հոդվածի վերնագրում «Թոռներին պահելու» բառերը փոխարինել «Թոռների ապրուստը հոգալու» բառերով: 

Հոդված 27. Օրենսգրքի 83-րդ հոդվածի վերնագրում «Պապերին և տատերին պահելու» բառերը փոխարինել «Պապերի և տատերի ապրուստը հոգալու» բառերով: 

Հոդված 28. Օրենսգրքի 84-րդ հոդվածի վերնագրում «խնամողներին պահելու» բառերը փոխարինել «խնամողների ապրուստը հոգալու» բառերով: 

Հոդված 29. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

  • վերնագրում «մորը և խորթ հորը պահելու» բառերը փոխարինել «մոր և խորթ հոր ապրուստը հոգալու» բառերով,
  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «2. Դատարանը կարող է խորթ զավակներին ազատել խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու պարտականությունից, եթե վերջիններս հինգ տարուց պակաս են դաստիարակել ու խնամել նրանց, ինչպես նաև, եթե նրանք պատշաճ ձևով չեն կատարել խորթ զավակների ապրուստը հոգալու և նրան դաստիարակելու ու խնամելու իրենց պարտականությունները։»: 

Հոդված 30. Օրենսգրքի 6-րդ բաժնի և 17-րդ գլխի վերնագրերում «ՄՆԱՑԱԾ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ» բառերը։ 

Հոդված 31. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

  • վերնագրում «մնացած» բառից հետո լրացնել «և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ» բառերը,
  • 1-ին մասի 1-ին պարբերությունում հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններից կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններից» բառերով,
  • 1-ին մասի 2-րդ պարբերությունում «ընտրում են» բառից հետո լրացնել «(առաջարկում են)» բառերը,
  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքով։»,

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները, ինչպես նաև իրենց լիազորությունների շրջանակում՝ պետական կառավարման մարմիններն ու իրավաբանական անձինք։ Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների խնամքն իրականացնող հաստատությունների և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:»: 

Հոդված 32. Օրենսգրքի 110-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների բացահայտման հիմնական պատասխանատուն համարվում են համայնքի ղեկավարը և համայնքում գործող մասնագիտացված՝ սոցիալական աշխատողները, որոնց այդ հարցում աջակցում են ուսումնական, բժշկական կամ երեխայի խնամք իրականացնող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունը և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք:»,

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին և2-րդ մասեր՝

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հաստատությունների կամ կազմակերպությունների պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ տեղեկատվությունը, անհապաղ այն հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:

1.2. Առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանային խնամքի կարիք ունեցող այլ երեխա բացահայտելիս խնամակալության և հոգաբարձության մարմինն անհապաղ իրականացնում է այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխայի և ընտանիքի գնահատում և դեպքի ուսումնասիրություն։»,

  • 2-րդ մասում «Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունների» բառերը փոխարինել «Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունների» բառերով,
  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ և այդ մասին եռօրյա ժամկետում հայտնելով մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։ Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, ուսումնասիրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաշվառման հիմքերը, երեք աշխատանքայի օրվա ընթացքում հաստատում է կարգավիճակը և այդ մասին հայտնում է լիազորած պետական մարմնին։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումն իրականացնելու կարգը և հաշվառման տեղեկանքի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,

  • 4-րդ մասում «կազմակերպությունների» բառից առաջ լրացնել «հաստատությունների կամ» բառերը,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս՝

«5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տվյալների փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 33. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝

         1) վերնագրում, 1-ին մասի 1-ին պարբերությունում, 1.1-ին, 2-րդ և 4-րդ մասերում «մնացած» բառերից հետո լրացնել «և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ» բառերը, իսկ «դաստիարակչական, բժշկական հաստատություններում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով,

  • 1-ին մասի երկրորդ պարբերությունում հանել «որոշակի» բառը,
  • 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,
  • 2-րդ մասում «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում)» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով,
  • լրացել հետևյալ բովանդակությամբ նոր 3-1.6-րդ մասեր՝

«1.3. Այլընտրանքային խնամքի հրատապ կարիքի դեպքում համայնքի սոցիալական աշխատողը Ոստիկանության հետ համատեղ կազմակերպում է այն՝ նախապատվություն տալով մերձավոր ազգականի մոտ երեխայի խնամքի կազմակերպմանը՝ փաստացի խնամակալության կամ հոգաբարձության միջոցով, կամ ճգնաժամային խնամատարությանը, իսկ դրանց անհնարինության կամ երեխայի լավագույն շահերից չբխելու դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում խնամքի կազմակերպմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

1.4. Այն դեպքում, երբ առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխան տեղափոխվել է փաստացի խնամակալության կամ հոգաբարձության, երեխայի խնամքը կազմակերպելուց հետո համայնքի սոցիալական աշխատողը դիմում է միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոն խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատման համար։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը դիմումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում կազմակերպում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատմումը, տրամադրում է եզրակացություն համայնքի սոցիալական աշխատողին։ Եզրակացության հիման վրա համայնքի սոցիալական աշխատողը նախաձեռնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից խնամակալության կամ հոգաբարձության հաստատում։

1.5. «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի 14-րդ կետով նախատեսված դեպքի մասին համայնքի սոցիալական աշխատողն անհապաղ հայտնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։

1.6. Երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման վերաբերյալ համաձայնության բացակայության կամ երեխայի՝ խնամքի և դաստիարակության ձևի՝ երեխայի շահից չբխելու դեպքում, համայնքի սոցիալական աշխատողը դիմում է մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելու միջնորդությամբ: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդը, ուսումնասիրելով դեպքը, եզրակացություն է տրամադրում՝ առաջարկելով երեխայի խնամքն ու դաստիարակությունն այլընտրանքային խնամքի միջոցով կազմակերպելու ձևը։ Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդը՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում, եզրակացության մեջ կարող է առաջարկել համայնքի ղեկավարին երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն նշանակել, կամ կարող է առաջարկել մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին, երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպել, իսկ դրա անհնարինության կամ երեխայի լավագույն շահերից չբխելու դեպքում՝ կարող է առաջարկել երեխայի պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնին երեխային տեղավորել շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում:»,

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Մինչև սույն հոդվածի 1.4-րդ կամ 1.6-րդ մասերով նախատեսված դեպքերում խնամքը կազմակերպելը, երեխաների խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա։»,

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.1․ Երեխայի խնամքը կազմակերպելուց հետո, երեխայի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողը, իսկ երեխայի` հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում, հաստատության կամ կազմակերպության ղեկավարը նախաձեռնում է երեխայի՝ կեսնաբանական ընտանիք վերադարձին (վերամիավորմանն) ուղղված աշխատանքներ՝ ներգրավելով ընտանիքի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողին և ըստ անհրաժեշտության՝ այլ պետական կառավարման մարմինների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների՝ իրենց լիազորությունների շրջանակներում երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձին աջակցելու համար։ Երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձի նպատակով ընտանիքի սոցիալական գնահատման համար համայնքի սոցիալական աշխատողը ներգրավում է ընտանիքի գտնվելու վայրի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին, որի գնահատման եզրակացության հիման վրա ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը դիմում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին՝ երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու (վերամիավորման) մասին որոշում կայացնելու նպատակով։ Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու (վերամիավորման) մասին։ Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, կախված երեխայի խնամքի կազմակերպման ձևից որոշման մասին տեղեկացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ առաջարկելով դադարեցնել երեխայի նկատմամբ նշանակված խնամակալությունը կամ հոգաբարձությունը, լուծում է պայմանագիրը խնամատար ընտանիքի հետ կամ որոշումն ուղղորդում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն։ Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը որոշման մասին տեղեկացնում է նաև երեխայի ընտանիքի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողին, ով կազմակերպում է երեխայի տեղափոխումը կենսաբանական ընտանիք:»,

  • 4-րդ մասում «Առանց» բառը փոխարինել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝

«5. Երեխայի խնամքի տրամադրման մասին եզրակացության ձևը, երեխային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն ուղեգրելու մասին եզրակացության ձևը, երեխային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն, բացառությամբ ճգնաժամային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններից, ուղղորդելու ուղեգրի ձևը, երեխային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից երեխայի` կենսաբանական ընտանիք վերադառնալու համար տրվող եզրակացության ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:»: 

Հոդված 34. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի երկրորդ նախադասության «որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման» բառերը փոխարինել «որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի (երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած և հաշվառված անձ) համադրման (այսուհետ՝ համադրում)» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին և 1․2-րդ մասեր.

«1.1. Որդեգրման ենթակա է առանց ծնողական խնամքի մնացած այն երեխան, ում ծնողները կամ միակ ծնողը մահացել են, ճանաչվել են մահացած, զրկվել են ծնողական իրավունքներից, հրաժարվել են երեխայից կամ սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, երեխայի ծնողը հայտնել է իր համաձայնությունը երեխային որդեգրման տալու վերաբերյալ:

1․2 Որդեգրման ենթակա երեխայի հաշվառման տեղեկանքի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.2. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա՝ նրան հայտնաբերած մարմնի կամ անձի կողմից Ոստիկանությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունը ստանալուց անմիջապես հետո: Գտնված (ընկեցիկ) երեխային հայտնաբերողը պարտավոր է անհապաղ դրա մասին տեղեկացնել Ոստիկանությանը կամ համայնքնի սոցիալական աշխատողին: Համայնքի սոցիալական աշխատողը կամ փաստացի խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր են տեղեկացնել երեխայի գտնվելու վայրի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին և հարցումն ուղարկել Ոստիկանություն երեխայի հայտնաբերումից հետո եռօրյա ժամկետում: Ոստիկանությունը ծնողներին չհայտնաբերելու դեպքում, հարցման պատասխանը ներկայացնում է հարցումն ստանալուց հետո ոչ շուտ, քան երեք ամսվա և ոչ ուշ քան չորս ամսվա ընթացքում:»,

  • 4-րդ մասում «հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու» բառերը փոխարինել «երեխաներին որդեգրելու ցանկություն չեն հայտնել երեխաների ազգականները կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների համար որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են դառնում երեխաներին հաշվառման վերցնելուց երրորդ ամսին հաջորդող օրը:»,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ մասեր՝

«5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում որդեգրման ենթակա երեխաների տվյալները տրամադրվում են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնին (այսուհետ՝ Կենտրոնական մարմին) օտարերկրյա որդեգրման գործընթացներն ապահովելու համար: Սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ երեխաների տվյալների հասանելիության և տրամադրման ժամկետը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ երեխային ցանկություն է հայտնել որդեգրել օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող խորթ հայրը, խորթ մայրը կամ մերձավոր ազգականը և երեխայի տվյալները տրամադրվում են Կենտրոնական մարմնին երեխային հաշվառման վերցնելու հաջորդող օրը: Սույն մասով նախատեսված որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնում է Կենտրոնական մարմինը:

  1. 6. Որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի մասին գնահատականը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարների համատեղ հրամանով սահմանված կարգով։»։ 

Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 112.1-ին հոդվածով.

«Հոդված 112.1 Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումը

  1. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումն իրականացվում է որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից ցանկալի չափանիշներին համապատասխան առանձնացված՝ որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի միջև: Որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են և կարող են տրամադրվել միայն համադրման արդյունքներում՝ երեխա որդեգրելու մասին դրական եզրակացություն ստացած անձին, բացառությամբ սույն օրենսգրքի 113.1-ին հոդվածի 6-րդ մասում սահմանված դեպքերի:
  2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացը կազմակերպելու համար որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են վերջիններիս հաշվառման վերցվելու հաջորդող օրը, իսկ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիև որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացը կազմակերպելու համար (այսուհետ նաև՝ օտարերկրյա որդեգրում) որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են վերջիններիս հաշվառման վերցվելուց հետո երրորդ ամսին հաջորդող օրը: Համադրման համար որդեգրման ենթակա երեխաների տվյալների հասանելությունը Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներին որոշվում է ըստ վերջիններիս կողմից որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու ընթացակարգի:
  3. Համադրումն իրականացվում է երկու փուլով՝
  • տեխնիկական և
  • մասնագիտական:
  1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման տեխնիկական փուլում մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է որդեգրել ցանկացող անձի կողմից ցանկալի չափանիշներին համապատասխան որդեգրման ենթակա երեխաների առանձնացում՝ հաշվի առնելով երեխայի անհատական տվյալները և կարիքները, և հնարավորություն ընձեռում որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին ծանոթանալ որդեգրման ենթակա առանձնացված երեխաների ապանձնավորված տվյալներին:
  2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման մասնագիտական փուլն իրականացվում է մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մասնագիտական գնահատման և իրենց կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի միջոցով: Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է հիմք ընդունելով նաև որպես որդեգրել ցանկացող անձի, նրա հետ համատեղ բնակվող անձանց և ընտանիքի՝ որպես սոցիալական խմբի, սոցիալական գնահատումը, որն իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն ըստ որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Որդեգրել ցանկացող անձի համար սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «գ»-«ե» կամ «թ»-«ի» կետերով նախատեսված պայմաններն ու հանգամանքները վերաբերում են նաև որդեգրել ցանկացող անձի հետ համատեղ բնակվող բոլոր չափահաս անձանց: Այդ չափահաս անձանց մոտ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով «գ»-«ե» կամ «թ»-«ի» կետերով նախատեսված պայմանների ու հանգամանքների առկայության դեպքում որդեգրումը չի թույլատրվում:
  4. Եթե որպես որդեգրել ցանկացող հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և նրա ընտանիքի սոցիալական գնահատումից հետո անցել է առնվազն 6 ամիս, ապա համադրման մասնագիտական փուլն իրականացնելուց առաջ կազմակերպվում է ընտանիքի սոցիալական գնահատման վերանայում: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը դիմում է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին՝ ըստ որդեգրել ցանկացող հաշվառված անձի բնակության վայրի՝ ընտանիքի սոցիալական գնահատման վերանայման նպատակով: Գնահատման վերանայումը կազմակերպվում է առավելագույնը հնգօրյա ժամկետում և վերանայված գնահատումը երկօրյա ժամկետում ուղարկվում է դիմում ներկայացրած մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան:
  5. Որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և ընտանիքի ընտրության փուլում առաջնահերթությունը տրվում է որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերին, նրա իրավունքներին և կարիքներին առավելագույնս համապատասխանող ու որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին և ընտանիքին՝ համադրման չափանիշների և չափորոշիչների միջոցով:
  6. Որդեգրման ենթակա երեխայի ու որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընտանիքի համակեցությունն առավելագույնս ապահովելու համար որդեգրել ցանկացող անձին կամ ընտանիքին մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում տրամադրում է մասնագիտական աջակցություն:
  7. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրում չի իրականացվում երեխայի խորթ հոր, խորթ մոր կամ ազգականի կողմից երեխային որդեգրելու դեպքում՝ ելնելով երեխայի լավագույն շահերից:
  8. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու դիմումների քննարկման, երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տալու, սույն մասում նշված անձանց և որդեգրման ենթակա երեխայի համադրման, որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները տրամադրելու, որդեգրող ընտանիքին աջակցություն տրամադրելու, ինչպես նաև համադրման չափանիշները և չափորոշիչներն ու համադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  9. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու դիմումների քննարկման, երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տալու, սույն մասում նշված անձանց և որդեգրման ենթակա երեխայի համադրման, որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները տրամադրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  10. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու գործընթացը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  11. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի հաշվառման կարգը, հաշվառման փաստաթղթային և էլեկտրոնային տեղեկատվական համակարգի շահագործման և օգտվելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:»: 

Հոդված 36. Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է՝

1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությանում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.

2) որդեգրել ցանկացող անձի ու Կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։»,

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս՝

«1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահերից, դատարանը գործի քննությանը կարող է վկայի կարգավիճակով հրավիրել որդեգրվող երեխային:»,

  • 2-րդ մասի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի)» բառերը փոխարինել «երեխայի պաշտպանության բազմամանսագիտական խորհրդի» բառերով, «երեխայի որդեգրման դեպքում» բառերից առաջ ավելացնել «քաղաքացի» բառը, իսկ «կենտրոնական» բառը փոխարինել «Կենտրոնական» բառով,
  • 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով,
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս՝

«2.1. Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից երեխայի որդեգրման կարգը, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից օտարերկրյա պետությունում որդեգրված երեխային Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համաձայնության (թույլտվության) կամ անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, այդ թվում՝ որդեգրման գործընթացը կազմակերպելու ընթացակարգով նախատեսված դիմումների, համաձայնությունների, հայտարարությունների, վկայականների, անձնական քարտերի և տեղեկանքների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,

  • 3-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններում հանել «կառավարման» բառը, երկրորդ պարբերությունից հանել «՝ ըստ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,» բառերը, ինչպես նաև չորրորդ պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը: 

Հոդված 37. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 113.1-ին հոդվածով՝

«Հոդված 113.1 Օտարերկրյա որդեգրման կազմակերպման առանձնահատկությունները

  1. Որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերն ուսումնասիրվում են Կենտրոնական մարմնի կողմից և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության կամ դրանցում թերությունների առկայության դեպքում Կենտրոնական մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, ինպես նաև շտկել թերությունները: Եթե 60-օրա ժամկետում Կենտրոնական մարմնին չեն ներկայացվում պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունները, ապա որդեգրել ցանկացող անձանց հաշվառման դիմումը մնում է առանց քննության:
  2. Որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական մարմնի կողմից տրամադրվում է երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն:

3․ Օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու նպատակով տրամադրված՝ որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա Կենտրոնական մարմնի կողմից պատրաստվում է զեկույց՝ դիմողի անձի, որդեգրում իրականացնելու իրավունքի և հնարավորությունների, կենսագրական տվյալների, բժշկական քարտի և ընտանիքի պատմության, որդեգրման պատճառների, օտարերկրյա որդեգրում իրականացնելու հնարավորության, ինչպես նաև այն երեխաների բնութագրի վերաբերյալ, որոնց նրանք ցանկանում են որդեգրել։ Զեկույցում ներառվում են նաև տեղեկություններ որդեգրված երեխային Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և բնակվելու թույլտվության մասին:

  1. Զեկույցը պատրաստելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական մարմնի կողմից այն փոխանցվում է ծագման պետության իրավասու մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը: Կենտրոնական մարմնի կողմից որդեգրել ցանկացող անձին փոխանցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնից կամ կազմակերպությունից ստացված՝ երեխայի մասին զեկույցը՝ դիրքորոշում ստանալու նպատակով:
  2. Հայաստանի Հանրապետությունում «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացման, հավատարմագրված կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների գործունեություն հսկողության կարգն ու լիազորությունների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Օտարերկրյա որդեգրմանը հասանելի որդեգրման ենթակա երեխաների ապանձնավորված տվյալները Կենտրոնական մարմնի կողմից կարող են տրամադրվել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում համագործակից պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը՝ վերջիններիս կողմից երեխայի կարիքներին համապատասխան որդեգրել ցանկացող անձ գտնելու համար: Որդեգրման ենթակա երեխաների տվյալներն օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպությունների տրամադրելու, նրանց որդեգրելու ցանկություն հայտնած որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու, տվյալները հետ կանչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 38. Օրենսգրքի 114-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվառվում են որպես որդեգրման ենթակա երեխա։ Որդեգրման ենթակա երեխաների հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,

  • 1-ին մասում «որդեգրող» բառը փոխարինել «որդեգրել ցանկացող անձ» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.2-1.-րդ մասեր՝

«1.2. Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացությունն ուժի մեջ է տրամադրման օրվանից 18 ամիս։ Երեխա որդեգրելու հնարավորության բացասական եզրակացություն ստացած անձը՝ որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով կարող է կրկին դիմել ընդհանուր կարգով՝ բացասական եզրակացություն ստանալու պատճառները վերանալու դեպքում:

1.3. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է դրական եզրակացության վավերականության ժամկետով:

1.4 Որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի համադրումն իրականացվում է որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության վավերականության ժամկետի ընթացքում: Համադրումից հետո սույն մասում նշված եզրակացության վավերականության ժամկետի ավարտը չի խոչընդոտում երեխայի որդեգրմանն ուղղված հետագա գործողությունների (այդ թվում՝ դատավարական) իրականացմանը:

1.5. Որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողի կամ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակը հնգօրյա ժամկետում իրականացնում է որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գանահատում և մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին է տրամադրում գնահատման մասին եզրակացություն։»: 

Հոդված 39. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Գործունեությունը չի համարվում միջնորդական, եթե այն օրեենսդրությամբ սահմանված կարգով՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների, մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների կենտրոնական մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների, ինչպես նաև համադրմանը ներգրավված անձանց գործունեությունն է:»: 

Հոդված 40. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 115.1.-ին հոդվածով՝

«Հոդված 115.1 Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունները, դրանց հայաստանյան ներկայացուցչություններն ու ներկայացուցիչները, նրանց գործունեությունն ու համագործակցությունը

  1. «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է Կենտրոնական մարմնի և սույն մասում նշված կոնվենցիային անդամակցող օտարերկրյա պետությունների կենտրոնական մարմինների, օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցչի կամ ներկայացուցչությունների միջոցով: Օտարերկրացու, քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, երկքաղակացու կողմից, որի բնակության վայրն է հանդիսանում կոնվենցիային անդամակցող օտարերկրյա պետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման գործընթացներն իրականացվում են սույն մասում նշված մարմինների, կազմակերպությունների և անձանց միջոցով: Օտարերկրացու, քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, երկքաղակացու կողմից, որի բնակության վայրն է հանդիսանում կոնվենցիային չանդամակցող պետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման գործընթացները Կենտրոնական մարմնի կողմից իրականացվում են որդեգրել ցանկացող անձանց հետ անմիջականորեն:

2․ Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից օտարերկրյա որդեգրումների ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն կամ հավատարմագրում ունեցող շահույթ չհետապնդող, հավատարմագրող օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կազմակերպություն է, որը պետք է ունենա՝

  • հավատարմագրող օտարերկրյա պետության տարածքում մշտական նստավայր,
  • հավատարմագրող օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան մասնագիտացված անձնակազմ,
  • հավատարմագրող օտարերկրյա պետությունում ունենա ընթացիկ հաշիվ՝ Հայաստանի Հանրապետություն վճարներ և այլ գումարներ փոխանցելու համար:
  1. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում կարող է ունենալ անհատ ներկայացուցիչ կամ ներկայացուցչություն:
  2. Օտարերկյա հավատարմագրված կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալել օտարերկրյա պետության իրավասու մարմնի և Կենտրոնական մարմնի թույլտվության դեպքում: Սույն մասում նշված թույլտվությունը ձևակերպվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից կազմակերպությունը հավատարմագրելու, իսկ Կենտրոնական մարմնի կողմից՝ տվյալ կազմակերպությունն ավտորիզացնելու միջոցով:
  3. Ավտորիզացիան Կենտրոնական մարմնի կողմից օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությանը «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրումն է:
  4. Ավտորիզացված օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը՝

1) որդեգրման գործընթացներում համագործակցում է Կենտրոնական մարմնի հետ,

2) Կենտրոնական մարմնից ստանում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետության՝ որդեգրմանը վերաբերող օրենսդրության և ընթացակարգերի մասին և Կենտրոնական մարմնին է փոխանցում հավատարմագրող պետության օրենսդրական կարգավորումների մասին տեղեկություններ,

3) հավաքագրում, պատրաստում և ուսումնասիրում է որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերը, ստուգում է դրանց ամբողջականությունը, պատրաստում և փոխանցում է դրանք կենտրոնական մարմնին, լրացնում է բացակայող փաստաթղթերը և շտկում դրանցում առկա թերությունները, ապահովում է փաստաթղթերի թարգմանություններն ու վավերացումները,

4) Կենտրոնական մարմնից ստանում է որդեգրման գործընթացին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր, այդ թվում՝ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տրամադրելու, համադրման, երեխայի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ, երեխայի մասին զեկույց և անհրաժեշտ այլ փաստաթղթեր,

5) Կենտրոնական մարմնին տրամադրում է որդեգրման գործընթացի համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր,

6) Կենտրոնական մարմնից ստանում է ապանձնավորված (առանց երեխայի անվան, ազգանվան, հայրանվան և բնակության վայրի) տեղեկություններ որդեգրման ենթակա երեխաների մասին,

7) որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով՝ Կենտրոնական մարմնին տրամադրում է որդեգրված երեխաների հետորդեգրման վերաբերյալ տեղեկություններ կամ զեկույցներ,

8) Կենտրոնական մարմնին տրամադրում է տեղեկություններ և փաստաթղթեր հավատարմագրման, գործունեության, մատուցվող ծառայությունների, դրանց վճարների և դրույքաչափերի վերաբերյալ,

9) Կենտրոնական մարմնին ներկայացնում է իր հայաստանյան ներկայացուցչի թեկնածուի տվյալները, ներկայացուցիչ հանդիսանալու վերաբերյալ փաստաթղթերը, տեղեկությունները, աշխատանքներ կատարելու և ծառայությունների մատուցման համար նախատեսված և տրամադրված վճարների մասին տեղեկությունները, լիազորությունների շրջանակը,

10) Կենտրոնական մարմնին ներկայացնում է իր ներկայացուցչության անձնակազմի թեկնածուների տվյալները, փաստաթղթերը, տեղեկությունները, աշխատանքներ կատարելու և ծառայությունների մատուցման համար նախատեսված և տրամադրված վճարների և դրանց փոփոխության մասին տեղեկությունները, լիազորությունների շրջանակը:

  1. Օտարերկրյա հավատարմարված կազմակերպության ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը՝

1) Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում է օտարերկրյա այն հավատարմագրված կազմակերպությունը, որի ներկայացուցիչն է հանդիսանում,

2) իրականացնում է սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ կետերում նշված գործողությունները,

3) ստանում, հավաքագրում և ուսումնասիրում է որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերը, ստուգում է դրանց ամբողջականությունը, փոխանցում է դրանք Կենտրոնական մարմնին, լրացնում է բացակայող փաստաթղթերը և շտկում դրանցում առկա թերությունները, ապահովում է փաստաթղթերի թարգմանություններն ու վավերացումները, իր լիազորությունների սահմաններում մասնակցում է որդեգրման գործընթացներին, բացառությամբ դռնփակ դատական նիստի մասնակցությունից,

4) համադրումից հետո Կենտրոնական մարմնից ստանում է որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր,

5) Կենտրոնական մարմնին տրամադրում է տեղեկություններ և փաստաթղթեր օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության հավատարմագրման, գործունեության, մատուցվող ծառայությունների, դրանց վճարների և դրույքաչափերի վերաբերյալ,

6) Կենտրոնական մարմնին ներկայացնում է ներկայացուցչի կամ ներկայացուցչության անձնակազմի վերաբերյալ տվյալները, ներկայացուցիչ (ներկայացուցչություն) հանդիսանալու վերաբերյալ փաստաթղթերը, տեղեկությունները, աշխատանքներ կատարելու ու ծառայությունների մատուցման համար նախատեսված և տրամադրված վճարների մասին տեղեկությունները, լիազորությունների շրջանակը,

7) որդեգրման գործընթացի բոլոր փուլերում կարող է ուղեկցել որդեգրել ցանկացող անձանց, ապահովել նրանց դիմավորելու, տեղավորելու, ճանապարհելու հարցերը, իրականացնել թարգմանչի գործառույթներ, բացառությամբ դռնփակ դատական նիստի մասնակցությունից:

8․ Ավտորիզացում ստանալու համար օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Կենտրոնական մարմին ներկայացնում է՝

  • ավտորիզացվելու դիմում,
  • կազմակերպության կանոնադրության պատճեն,
  • հավատարմագրող պետության իրավասու մարմնի կողմից հավատարմագրված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն,
  • մատուցվող ծառայությունների տեսակների, դրանց մատուցման համար նախատեսված վճարների և այլ ծախսերի վերաբերյալ տեղեկություններ,
  • հավատարմագրող պետությունում առկա հաշվեհամարի վերաբերյալ տեղեկություններ,
  • որդեգրման ոլորտում փորձառության մասին տեղեկություններ,
  • անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ,
  • ներկայացուցիչ ունենալու կամ ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ տեղեկություններ, իսկ ներկայացուցիչ կամ ներկայացուցչություն ունենալու դեպքում՝ դրանց գործունեության վերաբերյալ տեղեկություններ,
  • առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բարեգործական կամ որդեգրման ոլորտում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ:
  1. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության կողմից ավտորիզացվելու դիմում ստանալու մասին Կենտրոնական մարմինը տեղեկացնում է համագործակցող օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին, որին տրամադրվում է դիմող հավատարմագրված կազմակերպության մասին տեղեկություններ՝ խնդրելով ներկայացնել դիրքորոշում: Օտարերկրյա կենտրոնական մարմնից հավատարմագրված կազմակերպությունն ավտորիզացնելու խաչընդոտենրի բացակայության վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո քննարկվում է դիմող կազմակերպության ավտորիզացման հարցը:

10․ Ավտորիզացիան տրամադրվում է երեք տարի ժամկետով, բայց ոչ ավել քան օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տվյալ կազմակերպության հավատարմագրման ժամկետը: Ավտորիզացիան նույն ժամկետով և պայմանով կարող է երկարացվել Կենտրոնական մարմնի կողմից, հավատարմագրման առկայության դեպքում և եթե Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու ընթացքում հավատարմագրված կազմակերպության կողմից թույլ չեն տրվել սույն օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջների խախտում կամ թերացում։

  1. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը կարող է գործունեություն ծավալել տվյալ կազմակերպության հավատարմագրման և ավտորիզացիայի ժամկետների սահմաններում:
  2. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության, ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների և ծախսերի, ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն ստեղծելու, ներկայացուցչի և ներկայացուցչության անձնակազմի հետ կապված հարցերը քննարկվում և համաձայնեցվում են մինչև տվյալ կազմակերպության ավտորիզացումն այդ կազմակերպության և Կենտրոնական մարմնի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի միջև:
  3. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն հիմնելու մտադրության մասին կարող է հայտնել Կենտրոնական մարմնին իր գործունեության ցանկացած պահին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր:
  4. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը հայաստանյան ներկայացուցիչ ունենալու մասին տեղեկացնում է Կենտրոնական մարմնին ներկայացնելով ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի, նրա՝ հավատարմագրված կազմակերպության աշխատողը լինելու վերաբերյալ տեղեկանքի կամ կազմակերպության անունից հանդես գալու իրավունքը հավաստող փաստաթղթի (լիազորգիր, ծառայությունների մատուցման պայմանագիր և այլն) պատճենները, Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչի հաշվեհամարի, լիազորությունների շրջանակի և վճարվող գումարների վերաբերյալ տեղեկությունները: Ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում կարող են գործունեություն ծավալել Կենտրոնական մարմնի համաձայնության դեպքում:
  5. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը հայաստանյան ներկայացուցիչ նշանակելու մտադրության մասին տեղեկացնում է Կենտրոնական մարմնին՝ ներկայացնելով ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի, նրա՝ հավատարմագրված կազմակերպության աշխատող լինելու վերաբերյալ տեղեկանքի կամ կազմակերպության անունից հանդես գալու իրավունքը հավաստող փաստաթղթի (լիազորգիր, ծառայությունների մատուցման պայմանագիր) պատճենները, լիազորությունների շրջանակի, մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների, ծախսերի վերաբերյալ տեղեկությունները: Կենտրոնական մարմնի՝ գործունեություն իրականացնելու մասին համաձայնությունը ստանալուց հետո Կենտրոնական մարմնին տրամադրվում է ներկայացուցչի կողմից գումարներ ստանալու եղանակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը, ներառյալ՝ հաշվեհամարը և փոխանցման համակարգը:
  6. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն հիմնելու մտադրության մասին տեղեկացնում է Կենտրոնական մարմնին՝ տրամադրելով ներկայացուցչության անձնակազմի վերաբերյալ տեղեկություն, աշխատողների անձը հաստատող փաստաթղթերի, ներկայացուցչության կանոնադրության պատճենները, լիազորությունների շրջանակի, մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների, ծախսերի վերաբերյալ տեղեկությունները: Կենտրոնական մարմնի՝ գործունեություն իրականացնելու մասին համաձայնությունը ստանալուց հետո Կենտրոնական մարմնին տրամադրվում է ներկայացուցչության՝ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից քաղվածի պատճենը, ինչպես նաև գումարներ ստանալու եղանակների վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ հաշվեհամարը և փոխանցման համակարգը:
  7. Կենտրոնական մարմինը կարող է մերժել հավատարմագրված կազմակերպության ավտորիզացումը, եթե՝
    • համաձայնություն ձեռք չի բերվել հավատարմագրման կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների և ծախսերի վերաբերյալ առաջացող հարցերի վերաբերյալ,
    • միևնույն օտարերկրյա պետության հավատարմագրված և Հայաստանի Հանրապետությունում ավտորիզացված կազմակերպությունների քանակը բավարարում է տվյալ պետության տարածք որդեգրման ենթակա երեխաների որդեգրումն ապահովելու համար,
    • հավատարմագրված կազմակերպության, դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից չեն պահպանվել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները կամ թույլ են տրվել խախտումներ, որոնք չեն շտկվել, նախկինում չեն տրամադրվել կամ ոչ պատշաճ կերպով կամ ժամկետանց են տրամադրվել մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ տեղեկությունները, հետորդեգրման զեկույցները կամ ներկայացված տեղեկություններում կամ հետորդեգրման զեկույցներում առկա են եղել ակնհայտ կեղծ տեղեկություններ,
    • Կենտրոնական մարմնի կողմից դադարեցվել կամ մեկից ավել անգամ կասեցվել է օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ավտորիզացիան:

18․ Կենտրոնական մարմինը կարող է կասեցնել հավատագրված կազմակերպության ավտորիզացումը, եթե՝

  • ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկտում չեն տրամադրվել կամ թերի են տրամադրվել մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ տեղեկությունները կամ այդ հաշվետվություններում ներառվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն,
  • ավտորիզացված կազմակերպությունը գործել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին հակառակ կամ չի պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր համար պարտադիր պայմանները կամ պահանջները։
  1. Ավտորիզացումը կարող է կասեցվել նաև Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա համապատասխան պետությունում տիրող բացառիկ իրավիճակների դեպքում (ռազմական դրություն, պատերազմ, ֆորսմարժորային այլ իրավիճակ), որը չի անդրադառնում հավատարմագրված մարմնի վարկանիշի վրա և չի հանդիսանում հավատարմագրումը դադարեցնելու հիմք: Սույն մասում նշված կասեցումը դադարում է կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո:

20․ Ավտորիզացիայի կասեցումից 6 ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված դեպքերի, թերությունները չվերացնելու կամ պահանջները չապահովելու դեպքում Կենտրոնական մարմինը դադարեցնում է օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ավտորիզացումը։ Ավտորիզացիան դադարեցվում է նաև, եթե ավտորիզացման ժամանակահատվածում մեկից ավելի անգամ այն կասեցվել է:

  1. Ավտորիզացիան դադարեցվում է հավատարմագրված կազմակերպության գործունեության դադարեցման, ինչպես նաև հավատարմագրման դադարեցման դեպքերում:
  2. Ավտորիզացիան դադարեցվում է, եթե որդեգրված երեխայի վերաբերյալ ստացվում են հիմնավոր տեղեկություններ երեխայի նկատմամբ բռնության, դաժան վերաբերմունքի, երեխային առանց խնամքի թողնված լինելու մասին:
  3. Ավտորիզացիայի կասեցման կամ դադարեցման մասին Կենտրոնական մարմինը տեղեկացնում է հավատարմագրված կազմակերպությանը և համապատասխան օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին՝ որոշում կայացնելուց հետո 15 օրվա ընթացքում:
  4. Ավտորիզացիայի կասեցման կամ դադարման արդյունքում դադարում է նաև տվյալ կազմակերպության ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեությունը:
  5. Կենտրոնական մարմինը կարող է հրաժարվել շարունակել համագործակցությունն օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցչի կամ ներկայացուցչության հետ՝ օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությանը տեղեկացնելով հրաժարվելու պատճառների մասին: Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցչի կամ ներկայացուցչության հետ համագործակցությունից հրաժարվելու հիմք են հանդիսանում օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ավտորիզացիայի կասեցման կամ դադարեցման համար սահմանված հիմքերը::
  6. Համագործակցությունը կարող է վերսկսվել խախտումներն ու թերությունները շտկելուց կամ ներկայացուցչին (ներկայացուցչության դեպքում՝ անձնակազմի ներկայացուցչին) փոխարինելուց կամ լիազորությունները դադարեցնելուց հետո:
  7. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցչի կամ ներկայացուցչության հետ համագործակցությունից հրաժարվելը հիմք չէ օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ավտորիզացիային կասեցնելու կամ դադարեցնելու համար:
  8. Հայաստանի Հանրապետությունում «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացման, դրա կասեցման և դադարեցման, հայաստանյան ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն հիմնելու մասին տեղեկությունների տրամադրման և Կենտրոնական մարմնի կողմից այդպիսի տեղեկություներն ընդունելու, ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեության համաձայնության, դադարեցման կամ կասեցման, ինչպես նաև հավատարմագրված կազմակերպության, դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ Կենտրոնական մարմնին տեղեկություններ տրամադրելու և քննարկելու կարգը սահմանվում է Կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով»: 

Հոդված 41. Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «դ» կետում «հեռացված» բառից հետո լրացնել «կամ խնամատարության պայմանագիրը լուծած» բառերը,

2) 1-ին մասի «է» կետում «կենսապայմանները» բառից հետո հանել «.» կետադրական նշանը և լրացնել հետևյալ նոր նախադասություն «: Որդեգրել ցանկացող անձ հաշվառելու ժամանակ անհրաժեշտ եկամտի չափը և նվազագույն կեսնապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.»,

3) 1-ին մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ը) այն անձանց, որոնց բնակելի տարածքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի հրամանով սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին: Եթե անձն ունի սեփականության իրավունքով մեկից ավելի բնակելի տարածքներ կամ բնակվում է իրեն սեփականության իրավունքով չպատկանող բնակելի տարածքում, ապա գնահատվում է որդեգրել ցանկացող անձի կողմից նշված բնակելի այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ.»,

4) 1-ին մասի «թ» կետում «հանցագործության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության» բառերը,

5) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» և «ի» կետեր՝

«ժ) այն անձանց, ովքեր դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.

ի) այն անձանց, ովքեր «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք:»,

6) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս՝

«1.1. Դատվածություն չունեցող անձի կողմից երեխա որդեգրելու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև որդեգրման մասին դատարանի վճռի կայացումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո որդեգրել ցանկացող անձի ընտրությունը, հաշվառումը և վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր կարգով:»,

7) 4-րդ մասում հանել «կառավարման» բառը,

8) 5-րդ մասում «բովանդակությանը» բառը փոխարինել «բովանդակությունը» բառով,

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ և 8-րդ մասեր՝

«7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դասընթացներին մասնակցելու պայմանը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների վրա, եթե նրանք իրենց բնակության վայրի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցել են համապատասխան դասընթացներ:

  1. 8. Որդեգրումն արգելվում է, եթե որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու իրավունքը սահմանափակող կամ որդեգրումն արգելող նորմը կիրառելի է ամուսիններից առնվազն մեկի նկատմամբ:»: 

Հոդված 42. Օրենսգրքի 117-րդ հոդվածում՝

  • վերնագրում և 1-ին մասում «Որդեգրողի» բառը փոխարինել «Որդեգրել ցանկացող անձի»,
  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս՝

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերության վերին շեմը կիրառելի է որդեգրել ցանկացող ամուսիններից միայն մեկի նկատմամբ՝ ըստ ամուսինների ցանկության:»,

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: 

Հոդված 43. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին կետում «ծնողների» բառից հետո լրացնել «կամ միակ ծնողի» բառերը,
  • 2-րդ մասից հանել «կամ մերձավոր ազգականների» բառերը,
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս՝

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում երեխայի ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարումը համարվում է համաձայնություն երեխայի որդեգրման վերաբերյալ՝ գրավոր հրաժարումից առնվազն 6 ամիս անց: Որդեգրման հնարավորության մասին ծնողները կամ միակ ծնողը նախազգուշացվում է գրավոր հրաժարումը ներկայացնելու պահին։»,

  • 5-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «5. Ծնողների կամ միակ ծնողի՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումը կամ ծնողի՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնությունն արտահայտվում է դիմումով, որը կազմվում է երեխայի գտնվելու վայրի կամ դրա անհնարինության դեպքում՝ ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի ներկայությամբ, հաստատվում այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է երեխան կամ նոտարի կողմից, եթե դիմումը կազմվում է երեխայի խնամատար ընտանիքի, երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ ծնողների գտնվելու վայրում։»,
  • 6-րդ մասում «Դիմումի ձևը» բառերը փոխարինել «Դիմումների ձևերը» բառերով, իսկ «հաստատվում է կառավարության լիազորած մարմնի իրավական ակտով» բառերը փոխարինել «հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
  • 7-րդ մասում «Ծնողները» բառից հետո լրացնել «կամ միակ ծնողը» բառերը:  

Հոդված 44. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «պահելուց» բառը փոխարինել «ապրուստը հոգալուց» բառերով: 

Հոդված 45. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Որդեգրվելու մասին տեղեկացված լինելու դեպքում՝ երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը, որը հաշվի է առնվում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:»: 

Հոդված 46. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում, 125-րդ հոդվածի 2-րդ մասում և 132-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում՝ «Տասը տարին լրացած» բառերը փոխարինել «Որդեգրման մասին տեղյակ» բառերով:

 Հոդված 47. Օրենսգրքի 124-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «Որդեգրման» բառից հետո լրացնել «կամ որդեգրման գործընթացի» բառերը,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Որդեգրման ակտի պետական գրանցման հիման վրա փոփոխման ենթակա է երեխայի հանրային ծառայության համարանիշը, բացառությամբ երեխային խորթ մոր կամ խորթ հոր կողմից որդեգրման դեպքերի:»: 

Հոդված 48. Օրենսգրքի 125-րդ հոդվախի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ծննդի պետական գրանցման գրքում որդեգրողը գրառվում է որպես որդեգրված երեխայի ծնող:»: 

Հոդված 49. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասում առաջին «մահացած» բառը փոխարինել «մահացածի» բառով: 

Հոդված 50. Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝

1) վերնագրում, 1-ին մասի առաջին պարբերությունում և 2-րդ մասում «որդեգրման» բառից հետո լրացնել «կամ որդեգրման գործընթացի» բառերը,

2) 1-ին մասի առաջին պարբերությունում ավելացնել հետևյալ բովանդակության երկրորդ նախադասություն. «Որդեգրման մասին տեղեկատվությունը կարող է հրապարակվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում:»,

3) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման» բառերը փոխարինել «մասնագիտական կամ ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված որդեգրման և որդեգրման գործընթացի մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման, ինչպես նաև որդեգրման գործընթացի» բառերով,

4) 2-րդ մասում «հակառակ» բառից հետո լրացնել «կամ կամքն անտեսելով» բառերը,

5) 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ նախադասություն՝ «Կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության բացակայության դեպքում կենսաբանական ծնողը ցանկացած պահին կարող է փոխել իր դիրքորոշումը և գրավոր համաձայնություն ներկայացնել սույն մասում նշված տեղեկության տրամադրման վերաբերյալ: Սույն մասում նշված համաձայնությունը երեխայի կենսաբանական ծնողի կողմից կարող է տրվել, փոփոխվել կամ հետ վերցվել ցանկացած ժամանակ:»,

6) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-3.4-րդ մասեր՝

«3.1. Որդեգրման ենթակա երեխաների, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն ստացած անձանց վերաբերյալ անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ժամանակ, բնակության վայր, առողջական վիճակը և այլն), հաշվառման ժամկետը, և ներկայացված փաստաթղթերը, երեխա որդեգրելու նախընտրելի չափանիշները, երեխաների հետորդեգրման գործընթացում ստացված տեղեկությունները, որոնք հայտնի են դառնում որդեգրման գործընթացը կազմակերպող և իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց՝ հրապարակման ենթակա չեն:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված տեղեկությունները հասանելի են միայն որդեգրման գործընթացին մասնակցող մարմիններին, այդ թվում՝ մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին, խնամակալության և հոգաբարձության մարմնին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմիններին, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների կենտրոնական մարմիններին, հավատարմագրված կազմակերպություններին և դրանց հայաստանյան ներկայացուցիչներին կամ ներկայացուցչություններին, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման գործընթացին մասնակցող անձանց, ինչպես նաև դատարանին, դատախազությանը, նախաքննության և հետաքննության մարմիններին՝ ըստ վերջինների իրավասության և գործառույթների շրջանակի:

3.3. Որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց:

3.4. Այլ անձանց, այդ թվում՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն չստացած, և նրանց ներկայացուցիչներին՝ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները տրամադրման ենթակա չեն:»,

7) 4-րդ մասում «Տեղեկատվության տրամադրման» բառերը փոխարինել «18 տարին լրացած անձի կողմից իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, կենսաբանական ծնողի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդպիսի տեղեկություններ տրամադրելու» բառերով։ 

Հոդված 51. Օրենսգրքի 128.1-ին հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևայլ բովանդակությամբ՝

«1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) կողմից, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրման դեպքում` Կենտրոնական մարմնի կողմից: «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային շրջանակներում որդգրված երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի, հավատարմագրված կազմակերպության (ներկայացուցչի կամ ներկայացուցչության) համագործակցության միջոցով: Կենտրոնական մարմինն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն մասում նշված կոնվենցիային չանդամակցող պետություն որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու ուղղությամբ՝ դիմելով համապատասխան պետության իրավասու մարմնին կամ որդեգրողներին, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին:»,

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին և2-րդ մասեր՝

«1.1. Օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից: «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության արդյունքում կազմված փաստաթուղթը փոխանցում է Կենտրոնական մարմնին սույն մասում նշված մարմինների կողմից՝ համագործակից պետության կենտրոնական մարմնին փոխանցելու նպատակով:

1.2. Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում։»,

  • 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մաս՝

«3.1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում համայնքի սոցիալական աշխատողն աջակցություն է տրամադրում ընտանիքին՝ երեխային ընտանիքում ինտեգրելու, համակեցությունն ու համերաշխությունն ապահովելու, ընտանեկան միջավայր ձևավորելու, ինչպես նաև առաջացող սոցիալական խնդիրները կարգավորելու նպատակով:»,

4) 6-րդ մասի 2-րդ կետի «ապահովվածությունը» բառից հետո լրացնել «, տեղեկություն ստանալ երեխայի առողջության, բժշկական հետազոտությունների, ինչպես նաև նախասիրությունների, կրթության և այլ տվյալների մասին, անհրաժեշտության դեպքում՝ ստանալ փաստաթղթերի պատճեններ, երեխայի լուսանկարներ» բառերը,

5) 6-րդ մասի 3-րդ կետում «(որդեգրողների)» բառը փոխարինել «, նրանց ընտանիքի անդամների» բառերով, «կրթական» բառից հետո լրացնել «, բժշկական» բառը, իսկ «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով:

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11-րդ և 12-րդ մասեր՝

«11. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրված և օտարերկրյա պետության տարածք տեղափոխված երեխայի հետորդեգրման զեկույցները կարող են ներկայացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով:»: 

Հոդված 52. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • 5-րդ կետում «դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունից» բառերով,
  • 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։ 

Հոդված 53. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ՝ նրանց խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու, ապրուստը հոգալու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու և շահերը պաշտպանելու նպատակներով:»: 

Հոդված 54. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 134.1-ին հոդվածով՝

«Հոդված 134.1 Փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը

  1. Մինչև խնամակալության և հոգաբարձության փաստաթղթավորումը, առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ կարող է կիրառվել փաստացի խնամակալություն կամ հոգաբարձություն։ Փաստացի խնամակալ կամ հոգաբարձու կարող է հանդիսանալ երեխայի մերձավոր ազգականը, բացառությամբ գտնված (ընկեցիկ) երեխաների, ում նկատմամբ փաստացի խնամակալ կամ հոգաբարձուի պարտականությունները կատարում է երեխայի հայտնաբերման վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը: Փաստացի խնամակալը կամ հոգաբարձուն ժամանակավորապես ստանձնում է օրինական ներկայացուցչի գործառույթներն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է երեխայի կենսապահովումն ու իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
  2. Երեխայի փաստացի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողն անմիջապես նախաձեռնում է փաստացի խանամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատումը՝ դիմելով նրանց բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Վերջինս հնգօրյա ժամկետում իրականացնում է գնահատումը, տրամադրում է եզրակացություն և տեղեկացնում խնամակալության և հոգաբարձության մարմնին:»: 

Հոդված 55. Օրենսգրքի 135-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասում «, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է» բառերը փոխարինել «՝ հաշվի առնելով միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի կամ խանամակալ կամ հոգաբարձու դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքները, երեխայի կարծիքը և ելնելով երեխայի լավագույն շահերից» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը և դադարեցնելը, խնամակալին կամ հոգաբարձուին ներկայացվող պահանջները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները կատարելու նրա ունակությունները գնահատելու չափորոշիչները, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու վեճի կամ անհամաձայնության դեպքում դրանց լուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 56. Օրենսգրքի 136-րդ հոդվածի՝

  • վերնագրում հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով,
  • 1-ին մասում հանել «դաստիարակչական,» բառը, և «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում պետության լրիվ խնամքի տակ» բառերը փոխարինել «և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով, իսկ «կազմակերպությունների» բառը փոխարինել «հաստատությունների կամ կազմակերպությունների ղեկավարների» բառերով, ինչպես նաև հանել երկրորդ պարբերությունը։ 

Հոդված 57. Օրենսգրքի 137-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Խնամատարությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող, ներառյալ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպումն է այլ ընտանեկան միջավայրում՝ իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, վերապատրաստված անձի միջոցով մինչև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը, երեխայի որդեգրումը կամ երեխայի լավագույն շահից ելնելով երեխայի այլընտրանքային խնամքի ձևի փոփոխությունը: Երեխայի մերձավոր ազգականները կարող են չմասնակցել ուսուցման դասընթացներին ճգնաժամային խնամատարության դեպքում, իսկ մնացած դեպքերում պարտավոր են մասնակցել դասընթացներին 6 ամսվա ընթացքում: Սույն մասով սահմանված անձանց ընտրության, վերապատրաստման, հաշվառման և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ու խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի համադրման կարգը, ինչպես նաև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացող վիճակի փոփոխումն ու դրա չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,  

  • 4-րդ մասում «հիվանդությամբ տառապող» բառերը փոխարինել «հիվանդություն կամ հաշմանդամություն ունեցող» բառերով,
  • 5-րդ մասում «դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամքի հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում», իսկ «կազմակերպելը» բառից հետո լրացնել «կամ այդ հաստատություններից կամ կազմակերպություններից դուրս բերելու նպատակով» բառերը,
  • 10-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարանները» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմը» բառերով, իսկ «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանը,
  • 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Խնամատարության կազմակերպումը, այդ թվում՝ խնամատարության ենթակա երեխաների հաշվառումը, որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառումը, խնամատարության ենթակա երեխաների և խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համադրման նպատակով երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմակերպումը, վերջինիս եզրակացության հիման վրա խնամատար ընտանիքի ընտրության հաստատումն իրականացնում է մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը»,

  • 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13-րդ մաս՝

«13․ Եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում, ապա ելնելով երեխայի լավագույն շահերից՝ խնամքի կազմակերպման ձևի ընտրության և փոփոխության մասին հաստատության կամ կազմակերպության գտնվելու վայրի մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը տրամադրում է եզրակացություն՝ իրենց կից երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա:»: 

Հոդված 58. Օրենսգրքի 137.1-ին հոդվածում`

  • 2-րդ և 4-րդ մասերում, ինչպես նաև 6-րդ մասի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարաններ» բառերը և դրա հոլովաձևը փոխարինել «մարզպետի աշխատակազմ» բառերով և դրա հոլովաձևով,
  • 2-րդ մասում «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանը,
  • 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ և 5-րդ կետեր՝

«4) դատական կարգով սահմանափակվել է ծնողական իրավունքներում,

  • սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 13-րդ մասում նշված հաստատություններում կամ կազմակերպություններում խնամվող երեխայի ծնող է:»,
  • 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս՝

«4.1 Դատվածություն չունեցող անձի խնամատար ծնող դառնալու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև Խնամատարության պայմանագրի կնքումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անձի ընտրությունը, հաշվառումը և վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր կարգով:»,

  • 6-րդ մասում «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև» բառերը»,
  • 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին մաս՝

«6.1. Խնամատարության պայմանագրի վաղաժամկետ լուծման այլ հիմքեր կարող են նախատեսվել Խնամատարության պայմանագրում։»: 

Հոդված 59. Օրենսգրքի 138-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «հայտնված» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող» բառերը,
  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս՝

«1.1. Երեխան խնամատարության ենթակա չէ, եթե այլընտրանքային խնամքը կազմակերպված է այլ կերպ և սկսված է կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման ակտիվ գործընթաց։»,

  • 6-րդ մասում «ծնողներից յուրաքանչյուրի» բառերը փոխարինել «ծնողի» բառով, «55» թիվը փոխարինել «65» թվով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասություն՝ «Սույն մասով նախատեսված տարիքային սահմանափակումները չեն գործում Խնամատարության պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում և կիրառելի են միայն մեկ խնամատար ծնողի նկատմամբ՝ ըստ խնամատար ծնողի ցանկության:»: 

Հոդված 60. Օրենսգրքի 138.1-ին հոդվածում՝

  • 1-ին մասի 8-րդ կետում «համար» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության» բառերը,

2) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-13-րդ կետեր՝

«10) այն անձանց, ովքեր դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը վերացված կամ մարված լինելու հանգամանքից,

11) այն անձանց, ովքեր չարաշահել են խնամատար ծնողի իրավունքները, ինչի հիմքով Խնամատարության պայմանագրը վաղաժամկետ լուծվել է,

12) այն անձանց, ովքեր «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք,

13) երեխայի հետ մերձավոր ազգակցան կապի մեջ գտնվող անձանց և նրանց ամուսինների՝ բացի մասնագիտացված և ճգնաժամային խնամատար ընտանիքներում կազմակերպվող խնամքի և դաստիարակութան:»,

3) 2-րդ մասում «խնամակալի» բառից հետո լրացնել «կամ հոգաբարձուի» բառերը, իսկ «պարտականություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խնամակալին (հոգաբարձուին) վերապահված իրավունքից»,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-5-րդ մասեր՝

«3. Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը վարում է խնամատարության տեղեկատվական համակարգը, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:

  1. Ամուսնության մեջ գտնվող անձանցից միայն մեկը կարող է դառնալ խնամատարության պայմանագրի կողմ և հաշվառվել որպես խնամատար ծնող, բայց նրանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի սույն օրենսգրքով նախատեսված պայմաններին, բացառությամբ սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
  2. Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու մասին դիմումի հիման վրա դիմում է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման համար։ Վերջինս հնգօրյա ժամկետում իրականացնում է գնահատումը և տրամադրում եզրակացություն։ Եզրակացության, ինչպես նաև խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից վերապատրաստման վկայականի և համայնքի սոցիալական աշխատողի դիրքորոշման հիման վրա իրականացվում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի հաշվառումն ու խնամատարության տեսակների նշումը, որոնք տրամադրելու համար խնամատար ծնող դառնալ ցանկացող անձն ունի բավարար պայմաններ և գիտելիք, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:»: 

Հոդված 61. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին կետում «խանգարումով տառապող» բառերը փոխարինել «խանգարում ունեցող» բառերով,
  • 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետում «տարերային կամ տեխնածին աղետի» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակի, պատերազմի» բառերով,
  • 1-ին մասի 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետ. «է. եթե նա գտնված (ընկեցիկ) երեխա է.»։ 

Հոդված 62. Օրենսգրքի 139.1-ին հոդվածում՝

  • 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարանների» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով, իսկ «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանը,
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս՝

«2.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությանն աջակցում է համայնքի սոցիալական աշխատողը, որն իր գործունեության իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ խնամատար ընտանիքի կամ հոգեզավակի, նրանց կենսապայմանների, փոխհարաբերությունների և երախայի իրավունքների իրացման արդյունավետության վրա ազդող այլ պայմանների ու պատճառների մասին տեղեկատվությունն անհապաղ հայտնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:»,

  • 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղափոխումից հետո եռօրյա ժամկետում` տեղեկացնել Խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին, որոնք պարտավոր են եռօրյա ժամկետում այդ փոփոխության մասին տեղեկացնել խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին։»,

4) 8-րդ մասում «սահմանում» բառից առաջ լրացնել «, վերահսկողության զեկույցների միասնական ձևաչափը» բառերը: 

Հոդված 63. Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 145-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «դեպքում» բառերից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ» բառերը: 

Հոդված 64. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երրորդ պարբերությունում «համար տասը տարին լրացած» բառերը փոխարինել «փաստի մասին տեղյակ» բառերով,

2) 4-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն հոդվածի 1-ին մասում նշված նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործնուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկման ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս՝

«5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում և 4-րդ մասում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է տալ երեխային որդեգրելու նախնական համաձայնություն կամ մերժել նման համաձայնություն տրամադրելը:»: 

Հոդված 65. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասերորդ օրը:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
  3. Սույն օրենքով սահմանված հոդվածները, որոնց իրականացումը պայմանավորված է ենթաօրենսդրական ակտերի ընդունման հետ, գործելու են համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելու պահից:
  4. Մինչև սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված օտարերկրյա հավատարմագրված կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետությունում ավտորիզացման կարգի ընդունումն օտարերկրյա որդեգրումների ընթացքն ապահովելու նպատակով Կենտրոնական մարմինը համագործակցում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների հավատարմագրված կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների կամ ներկայացուցչությունների հետ՝ առանց ավտորիզացման:
  5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում երեխայի պաշտպանության համակարգը ներդրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած մարզում կամ մարզերում կամ Երևան քաղաքում:

 

 

 

 

  • Продолжительность

    15.11.2024 02.12.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 375

Принт

Связанные документы / ссылки

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .