Добавить в избранное
В стадии разработки
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ)
-
0 - За
-
6 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Vardan Minasyan 17.03.2018 14:02:39 | Ուզում եմ հայտնել մեր անհամաձայնությունը վերը նշված որենքի որոշ կետերի հետ 1.Հոդված 1-ում՝ (Օրենքի 4-րդ հոդվածում ) նշված է, փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության, այդ թվում հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված մասնագետ կամ մասնագետներ.• լիազոր մարմինը դե ֆակտո որակավորումը իրականացնելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի (այսուհետ ՊՈԱԿ) մասնագետների ներգրավվմամբ, ինչը հավասար պայմաններ չի ստեղծում ՊՈԱԿ-ի և հավատարմագրված կազմակերպությունների համար և լուրջ խնդիրներ կարող է առաջացնել հավատարմագրված կազմակերպությունների համար: ՀՀ-ում կան անձանց սերտիֆիկացման մարմիններ և այլ հաստատություններ որոնք ևս իրավունք ունեն և տալիս են փորձագետի որակավորում , ուստի թող լինի նաև այլ ընտրանք, քանի որ պետք է լինի ազատ ընտրության հնարավորություն: Ինչպես նաև խնդրում ենք մեկնաբանել, թե ինչու է ընդհանուր ոլորտից առանձնացված հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտը: | ||
2 | Vardan Minasyan 17.03.2018 14:02:39 | Հոդված 4. օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում պետք է բացառել այս փոփոխությունը, քանի որ ոչ մի փաստ հիմնավորով, որ ՊՈԱԿ-ի իրականացրած փորձաքննության մակարդակը անհասանելի է հավատարմագրված անձանց համար չկա և չի կարող լինել /հավատարմագրման պահանջները ավելի խիստ են քան ՊՈԱԿ-ը .. /, հակառակը՝ տեխնածին վթարների և դժբախտ պատահարների ճնշող մեծամասնությունը բաժին է հասնում հենց ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննություն իրականացրաց ԱՎՕ-ներին • ՊՈԱԿ-ը իր աշխատած տարիների գործունեության ընթացքում ձախողել է Օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունների մեծ մասը, ինչի արդյունքում տուժել է ամբողջ ոլորտը՝ եթե պարզ համեմատական տանենք օրինակ Ռուսաստանի հետ, մենք որոշ ոլորտների կանոնակարգեր և կարգեր չունենք, ինչն էլ ունենք, համեմատական կարգով, գրականություն է: Հարց է ծագում, եթե ՊՈԱԿ-ը իր վրա արդեն դրված լիազորությունները չի կարողանում պատշաճ մակարդակով իրականացնել, ինչպես կարելի է հանդուրժել նոր մոնոպոլ լիազորությունների տրամադրումը; | ||
3 | Vardan Minasyan 17.03.2018 14:02:39 | Հոդված 11 Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի գ կետը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ով է փոխհատուցելու արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով շրջակա միջավայրին պատճառած վնասները, որոնք անհամեմատ ավելի զգալի կարող են լինել քան մնացածը իրար հետ, ինչպես նաև չկա ոչ մի հիմնավորում թե ինչու պետք է ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը : | ||
4 | Vardan Minasyan 17.03.2018 14:02:39 | Հոդված 12. Բացառել հավատարմագրված կազմակերպությունների փորձագետների պատասխանատվության կրկնակի պարտադիր ապահովագրումը, քանի որ հավատարմագրվելիս արդեն ապահովագրվում են: | ||
5 | Vardan Minasyan 17.03.2018 14:02:39 | Նախորդ նույն օրենքի նախագծի քննարկաման հետ կապված չի տրվել այս հարցի մեկնաբանությունը՝ առավել վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը հաստատելիս պետք չէ հնարել <հեծանիվ> և ըստ ցանկության գրեթե ամենինչը (գրեթե բոլոր ԱՎՕ-ը) ճանաչել առավել վտանգավոր՝ անպայման ( կամ գոնե) համեմատական է պետք տանել Առավել վտանգավոր արտադրական օբյեկտների Ռուսական ցանկի հետ /մեր ԱՎՕ-ների մեծ մասը Սովետական են/, առավել ևս մենք ԵՏՄ-ի անդամ ենք: Նույն համեմատականը նաև վերաբերվում է պարտադիր ապահովագրությանը՝ տարեք համեմատականներ Ռուսաստանի հետ, ևս մի նոր բեռ չի ավելանա բազմաթիվ առանց այդ էլ դժվարին տնտեսական պայմաններում գուրծունեություն իրականացնող ԱՎՕ շահագործող կազմակերպությունների վրա: Նախագծով ներկայացրած առանձնապես ԱՎՕ-ի ցանկը նույնիսկ չունի դասակարգման աստիճաններ : | ||
6 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 17.03.2018 14:11:35 | «Դամի » Տեխնիկական Անվտանգության Ծառայություն ՍՊ ընկերությունն /այսուհետ՝ Ընկերություն/ իր գործունեությունը ծավալում է 2009 թվականից սկսած: Ընկերությունն այս տարիների ընթացքում տարեկան իրականացրել է մոտ 900 միավոր ԱՎՕ-ների փորձաքննություններ, որոնց դեպքերով վթարներ չեն գրանցվել՝ որոնք ուղիղ կապ ունենան մեր կողմից կատարված փորձաքննությունների հետ : Հարկ է առաջացել ներկայացնել Ընկերության դիրքորոշումը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի /այսուհետ՝ Նախագիծ/ վերաբերյալ: Այսպես. 1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում որպես փորձագետ կամ փորձագիտական խումբ տրված է հասկացություն, ըստ որի պարզ է դառնում, որ փորձագետը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի /այսուհետ՝ Ազգային կենտրոն/ կողմից որակավորված անձն է: Այս առումով հարկ ենք համարում կիսել մեր մտահոգությունը. Նախ և առաջ, գործող օրենսդրությամբ հավատարմագրման գործընթացն իրականացվում է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 06.08.2012 թվականի թիվ 1201-Ն որոշմամբ սահմանված կարգով: <<Հավատարմագրման մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ հավատարմագրումը հիմնվում է անկողմնակալության, թափանցիկության սկզբունքների վրա: Ներկայացված նախագծում Ազգային կենտրոնին իրավունք է վերապահվում որակավորում տալ: Ազգային կենտրոնը Նախագծով իրավունք է ձեռք բերում նաև իրականացնել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունը: Մինչդեռ դրանով արգելք է ստեղծվում հավատարմագրված կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համար այն առումով, որ Ազգային կենտրոնը ի վերջո իրականացնելու է թե փորձաքննություն, և թե որակավորում է տալու փորձագետին: Առկա չէ որևէ հիմնավորում, թե բացի Ազգային կենտրոնից, հավատարմագրված կազմակերպությունները ինչու չեն կարող իրականացնել այդ փորձաքննությունը, և առհասարակ ինչու է որպես առանձին տեսակ դիտարկվում: Հարց է առաջանում, եթե միևնույն հիմնարկի կողմից երկու խոշոր գործառույթ իրականացնելու արդյունքում, ինչ երաշխքիներ կարող են լինել, որակյալ ու օբյեկտիվ գործունեության համար: Ստացվում է, որ հավատարմագրված կազմակերպությունների գործունեությունը վտանգի տակ է դրվում, քանզի մրցակցություն ձևավորվելու արդյունքում կարելի է բացառել Ազգային կենտրոնի կողմից մեծ թվով փորձագետների որակավորում տալը, ինչպես նաև համաձայն ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են: Այս նորմը լիովին կիրառելի է Նախագծով արտահայտված հիմնավորման նկատմամբ: Բացի այդ, Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվել է, որ տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության իրականացումը տրվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին, այն այսօր համարլված է միջազգային ստանդարտներին համապատասխան անհրաժեշտ լաբորատորիաներով և չափիչ-ուղղիչ սարքերով, որոնք իրենց միջոցների հաշվին օրեցօր համալրվում են և որոնցով հնարավոր է իրականացնել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն՝ պատշաճ կարգով և ամբողջ ծավալով, դրանով իսկ խուսափելով այդ օբյեկտներում հետագա հնարավոր տեխնածին վթարներից և արտադրական պատահարներից: Անհնար է բացառել, որ որևէ այլ կազմակերպություն չի կարող ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատորիա, կամ չափիչ-ուղղիչ սարքեր: Սույն պարագայում առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության առանձնացումը զուտ սարքավորումներով հագեցած լինելու հիմնավորմամբ իմաստազուրկ է: Համաձայն << Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին >> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունը` գործունեություն է, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին, իսկ 8-րդ հոդվածի բովանդակությունից պարզ է, որ տեխնիկական անվտանգության պահանջներն են նաև հրդեհային անվտանգության ստանդարտների պահպանումը: Այսինքն՝ ներկայումս հավատարմագրված կազմակերպությունների կողմից իրականացվող փորձաքննությունների շարքում է նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության տեսակը: Նախագծով ակնհայտ ուղղորդում է նկատվում դեպի Ազգային կենտրոն: Նախագծում տեղ գտած լրացումների և փոփոխությունների համար պետք է հիմք հանդիսանար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կազմակերպությունների գործունեության կոպիտ խախտումները, որոնց արդյունքում վտանգի են ենթարկվել մարդու կյանքն ու առողջությունը: Այդ պարագայում անթույլատրելի կլիներ որևէ հավատարմագրված կազմակերպության գործունեությունը: Որևէ վիճակագրություն չի ներկայացվում այն մասին, թե ուսումնասիրությունների արդյունքում ինչ ցուցանիշներ են գրանցվել հավատարմագրված կազմակերպությունների, Ազգային կենտրոնի կողմից կատարված փորձաքննություններով (մասնավորապես <ԴԱՄԻ> ՍՊԸ-ի): Պարզ չէ ինչպես և ինչպիսի համեմատական է անցկացվել Նախագիծը մշակելիս, և ի վերջո, որ երկրների փորձն ու օրենսդությունն է հիմք ընդունվել Նախագծով Ազգային կենտրոնին վերապահելով իրավունք իրականացնելու փորձաքննություն կոնկրետ օբյեկտների նկատմամբ, միևնույն ժամանակ տալ որակավորում փորձագետներին ևս փորձաքննություն կատարելու իրավունք ունենալու համար: Արդյունքում ակնհայտ է, որ նման պայմաններում, Նախագծի ընդունումը և կիրառումը կասկածի տակ է դնելու փորձաքննությունների արդյունքները, փորձագետներին որակավորում տալու գործընթացը: Նախագծով չի ապահովվել վերահսկողության մեխանիզմ, զսպումների համակարգ, որով հնարավոր կլիներ օբյեկտիվորեն հետևել, վերահսկել որակավորման գործընթացի թափանցիկությունը: Ընկերության տեսակետը հետևյալն է. Ցանկացած պարագայում հավատարմագրումը, փորձագետի որակավորման գործընթացը պետք է լինի թափանցիկ, անկողմնակալ: Այն պետք է իրականացվի լիազոր այն մարմնի կողմից, որը չունի որևէ շահագրգռվածություն որակավորման գործընթացում հնարավորինս նվազ դրական ցուցանիշներ տալու: Լիազոր մարմնի՝ ի դեմս աշխատակիցների, որակավորումը, որևէ հանգամանքով կաշկանդված չլինելը, ինքնին պետք է երաշխիք ստեղծի գործընթացի օբյեկտիվ անցկացման համար: Ինչ վերաբերում է Ազգային կենտրոնի գործունեությանը, ապա ներկայումս գործող «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով վերջինիս վերապահված են որոշակի գործառույթներ, որոնց ընդլայնումը, ինչպես վերը նշվեց, չի հանգեցնի դրական հետևանքների: | ||
7 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 17.03.2018 14:11:35 | 2. Նախագծով սահմանվում է, որ որպես <<լիազոր մարմին>> հանդես է գալու Ազգային կենտրոնը: Նախագիծը մշակողների կողմից գոնե պետք է հիմնավորում ներկայացվեր ներկայիս գործող լիազոր մարմնից իր գործառույթը վերցնելու և Ազգային կենտրոնին փոխանցելու վերաբերյալ: Սույն պարագայում ռեեստրի վարման գործընթացի իրականացման նպատակահարմարության հարցն է ևս առաջ գալիս: | ||
8 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 17.03.2018 14:11:35 | 3. Նախագծի 4-րդ հոդվածում նշվել է, որ արտադրական վտանգավոր օբյեկտի նկատմամբ ապամոնտաժվելու փաստը չկիրառվելու դեպքում՝ օբյեկտը շահագործող անձի կողմից ներկայացված՝ արտադրական վտանգավոր օբյեկտների աշխատանքների ավարտը հավաստող փաստաթուղթը՝ հաստատված Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի կողմից, ինչպես նաև «Ապամոնտաժման փաստը հաստատվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի կողմից տրված անվճար գրավոր տեղեկանքով»: Վերը նշվածից ստացվում է, որ հավատարմագրված անձը պետք է տեղեկանքներ տրամադրի ապամոնտաժման փաստի մասին: Այս դեպքում հավատարմագրված անձն որևէ իրավական ակտով չի հանդիսանում տեսչական կամ վերահսկողություն իրականացնող որևէ այլ մարմին և նման գործառույթ վերջինիս վերապահելը չի բխում օրենքի տրամաբանությունից: | ||
9 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 17.03.2018 14:11:35 | 4. Նախագծի 7-րդ հոդվածով օգտագործվել է <<ոչ հավաստի եզրակացութուն>> բնորոշումը, մինչդեռ Նախագծում տրված չէ դրա հասկացությունն, մինչդեռ ըստ <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի՝ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները: Ի վերջո կեղծ եզրակացության համար նախատեսված է համապատասխան պատասխանատվություն: | ||
10 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 17.03.2018 14:11:35 | 5. Նախագծի 11-րդ հոդվածում նշված է, որ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 2-րդ մասը ուժը կորցրած պետք է ճանաչվի: Բացի այդ, Նախագծի 8-րդ հոդվածով նշվել է, որ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերն ուժը կորցրած է պետք ճանաչել: Պարզ չէ այդ նորմերի ուժը կորցրած ճանաչելու նպատակը: | ||
11 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 17.03.2018 14:11:35 | 6. Նախագծում մի առանձին հոդված նվիրված է ապահովագրությանը: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ հավատարմագրվող կազմակերպությունը ի սկզբանե ապահովագրվում է: Ապահովագրության բացակայությամբ փորձաքննության անցկացման արգելք սահմանելը աննպատակ է, Կազմակերպության տեսակետն այս առումով այն է, որ փորձագետի համար հնարավոր չէ սահմանել պատասխանատվություն առանց պարտադիր ապահովագրության փորձաքննության իրականացման համար, քանզի, ինչպես վերը նշվեց, այդ հարցի կարգավորումն արդեն իսկ տրված է: Խնդրում եմ Ընկերության դիրքորոշումը հաշվի առնել Նախագծի քննարկման ընթացքում: ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ «Դամի » Տեխնիկական Անվտանգության Ծառայություն ՍՊԸ | ||
12 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 17.03.2018 14:16:35 | Ինչպես նաև խնդրում ենք հաշվի առնել մեր կողմից նախորդ սույն օրենքի նախագծին 07.08.2017թ-ին տրված առաջարկությունները , որոնք չեն մեկնաբանվել : | ||
13 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝ 8-րդ մասում «գործարկման» բառից հետո լրացնել «(վերագործարկման)» բառը. Լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝ «ապահովագրական ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ -Իսկ ի՞նչ է սպասվում այն կազմակերպություններին, որոնք արդեն իսկ ապահովագրվել են կամ ապահովագրում են իրենց գործունեունեությունը օտարերկրյա ապահովագրական կազմակերպություններում, քանի որ ՀՀ ապահովագրական կազմակերպությունները չեն կարողանում համապատասխան մասնագիտական գնահատում կատարել թե տեխնիկական սարքավորումների, թե մասնագետների պակասի պատճառով: Մյուս պարագայում ՀՀ ապահովագրական ընկերությունը՝ ներգրավելով օտարերկրյա մասնագետի իր տեխնիակական միջոցներով՝ տրամադրում է անհամեմատ բարձր արժեքով ծառայությունը, ինչը հավելյալ բեռ է տնտեսվարողի համար: | ||
14 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության, այդ թվում հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված մասնագետ կամ մասնագետներ. ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ -Արդյոք լիազոր մարմնի կողմից որակավորման շնորհումը չի առաջացնում շահերի բախում և ոչ հավասար պայմաններ հավատարմագրված ընկերությունների փորձագետների համար, քանի որ լիազոր մարմինը ինքը ևս փորձաքննություն իրականացնող է: Ինչպե՞ս է ստացվում, որ մի փորձաքննություն իրականացնողին հնարավորություն է ընձեռնվում այլ փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների անձնակազմին վերաբերյալ միակողմանի գնահատում անցկացնի և որոշի նրա անձնակազմի գիտելիքների բավարար կամ ոչ բավարար լինենը՝ բնականաբար որոշակի վճարի դիմաց կամ առանց դրա: ՉԷ՞ որ նման գործառույթ արդեն իրականացվում է հավատարմագրման ընթացքում: Այսինքն տնտեսվարողը ստիպված է բազմակի անգամ վճարել նմանատիպ ծառայության համար կամ բազմակի անգամ անցնի իրար լիովին նման գնահատումների միջով: Այս փոփոխությունը միայն լծակ է մրցակիցների գործունեությունը սահմանափակելու համար: Մեր կողմից միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը նմանատիպ շահերի ակնհայտ բախում առաջացնող արդյունքներ ցույց չտվեց: | ||
15 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ», «դ», «ե» ենթակետերով և 4-րդ, 6-րդ կետերով սահմանված բնորոշմանը համապատասխան արտադրական վտանգավոր օբյեկտ. ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ -Արտադրական վտանգավոր օբյեկտները, միջազգային փորձը ուսումնասիրելով, լինում են մի քանի խմբի և ոչ թե առանձնապես կամ ոչ ԱՅՆՔԱՆ առանձնապես...,ոչ մի երկրում, ոչ մի արդյունաբերական ոլորտ ամբողջությամբ չի համարվում ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ: Վտանգավորության կարգը սահմանվում է ելնելով մի շարք չափանիշներից, ինչը նախագծի մեջ հաշվի առած չէ: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին մենաշնորհային լիազորություններ տալը մի շարք հարցեր է առաջացնում՝ - ԱՎՕ շահագործող ընկերության ընտրության սահմանափակում առավել որակյալ կամ մատչելի ծառայության ընտրության, միայն առողջ մրցակցությունից է ձևավորվում որակյալ և պատշաճ արդյունք, - Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքին համապատասխան հավատարմագրված ընկերությունների նկատմամբ անհավասար մրցակցության ստեղծում - Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-Ի մասնագիտական իրազեկվածության նկատմամբ անվստահություն, քանի որ Հավատարմագրված ընկերությունները գործունեություն են ծավալում միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան՝ հստակ սահմանված գործընթացներով, ինչն էլ վերջին տարիներին որոշ հավատարմագրված ընկերությունների դարձրել է առավել պահանջված որակ/գին տեսանկյունից: Տպավորություն է ստեղծվում, որ օրենքի փոփոխությունը մրցակցությանը չդիմալու ելք է, որը բարձրաձայնվում է որպես մարդու և շրջակա միջավայրի պաշտպանություն, պետ. բյուջե 15 մլն. դրամ ավել վճարելու զվարճալի անհիմն խոստումներ և այլն: | ||
16 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության -փորձաքննություն` գործունեություն, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-Համաձայն սույն Օրենքի 8-րդ հոդվածի կեն 2.-ի /Տեխնիկական անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, բնակչության հիգիենիկ և սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական անվտանգության, հրդեհային անվտանգության և շինարարական նորմերի, ինչպես նաև գործող ստանդարտների պահանջներին/, արդեն իսկ հրդեհային անվտանգության պահանջները պետք է ներառված լինեն համապատասխան ոլորտային տեխնիկական կանոնակարգերում, որոնք էլ հիմք են հանդիսանում տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման համար: Ո՞րն է Օրենքում փոփոխության նպատակը, հակահրդեհային տեսչության գործառույթների կրկնօրինակու՞մը՝ դարձնելով այն վճարովի և իրավունք շնորհելով միայն Տեխ. անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, սահմանափակելո՞վ Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մարմինների գործառույթները: | ||
17 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-Արդյո՞ք նման փոփոխությունը չի հակասում ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին անընդհատ բարձրաձայնվող հակամենաշնորհային քաղաքականությանը: Եվ արդյոք չկա շահերի ակնհայտ բախում այն կառույցում՝ որը և ոլորտը կարգավորողն է և վճարովի նմանատիպ մենաշնորհային ծառայություն է առաջարկում այդ ոլորտում: | ||
18 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | 3) 6-րդ մասում «առնվազն մեկ անգամ» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «ե» ենթակետերով, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտները՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության հետ մեկտեղ նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության:». ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-Կրկին առանձնացված է տեխնիկական անվտանգության փորձաքննության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության հասկացությունները: Տեխնիկական միջոցները լինում են կամ հրդեհապայթյունաանվտանգ կատարմամբ /Пожаро-взрывозащищенное исполнение/ կամ չեն լինում այդպիսին. Դրա մասին նշված է լինում գործարանային բնութագրավկայականում: Փորձաքննության իրականացման նպատակներից մեկն էլ այն է, թե որքանով համապատասխան են տեխնիկական միջոցները, որոնք շահագործվում են Արտադրական վտանգավոր օբյեկտում: | ||
19 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝ 1-ին մասում «գրառելու» բառից հետո լրացնել «տրամադրելու,» բառը, «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերով. ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» ՊՈԱԿ-ը որոշել է հանդես գալ ինչպես փորձաքննություն իրականացնո՞ղ, այնպես էլ իր գործունեությունը վերահսկող-կարգավորո՞ղ Մարմին: Միգուցե՞ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» ՊՈԱԿ-ը հրաժարվի վճարովի փորձաքննությունների իրականացումից և զբաղվի Լիազոր մարմնի գործառույթներով: Չէ որ այսպիսին է միջազգային ԼԱՎԱԳՈՒՅՆ փորձը ամենուր: | ||
20 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ <<7.Արտադրական վտանգավոր օբյեկտների՝ ա) դրա ապամոնտաժման հետևանքով, եթե առկա է ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացությունը, բ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման համար ոչ պիտանի լինելու փաստը հաստատող փաստաթուղթը, ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-Նշանակում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմի՞ց է գնահատվելու արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման համար ոչ պիտանի կամ պիտանի լինելը: Ենթադրվում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում որպես փորձագետ են որակավորվելու՞: | ||
21 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում՝ 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» կետերով՝ «գ) առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի շահագործմանը, եթե այն սույն օրենքով սահմանված կարգով չունի պարտադիր ապահովագրություն. դ) փորձագետի հետագա գործունեության արգելմանը, եթե վերջինիս կողմից կազմված փորձագիտական եզրակացությունները երկու և ավելի անգամ սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվել են ոչ հավաստի: Փորձագետին, ամբողջ գործունեության ընթացքում, սույն օրեքնով սահմանված կարգով երկու անգամ կարգադրագիր տալը հիմք է վերջինիս որակավորումից զրկելու համար:»: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը շնորհեց որակավորում, զրկեց որակավորումից /Бог дал, Бог взял/.... Իսկ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագետներին որակավորում տալու կամ որակավորումից զրկելու իրավունք ունեցող կա? | ||
22 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝ «զ» կետում «անվտանգության» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հրդեհային անվտանգության, հրդեհապայթյունավտանգավորության) բառերով. անիմաստ է /բացատրությունը վերը նշված է/ Լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե», «ժզ» և «ժէ» կետերով. «ժե) որակավորման վկայականների տրամադրումը համապատասխան ուսուցում անցած փորձագետներին: :-D :-) ժէ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.»: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-2005 թ-ից բոլորը անհամբեր սպասում են վերլուծմանը և գնահատմանը և ՎԵՐՋԱՊԵՍ.... Վերլուծվե՞ց, վերլուծվե՞ց, դասակարգվե՞ց..... և արդյունքում բաժանվեց երկու դասի՝ առանձնապես վտանգավոր և վտանգավոր....: | ||
23 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 20.4 2. 2) Ապահովագրողի կողմից հատուցման ենթակա չեն՝ 1) որակավորված փորձագետի մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրման դեպքում՝ ա. տուժողի այն ծախսերը, որոնք կապված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված իր քաղաքացիաիրավական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետ: Դրանք ներառում են նաև տուժողի չստացված եկամուտները (բաց թողնված օգուտը), դատական և այլ ծախսերը, բ. ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելու պարտականությունից, եթե ապահովադիրը չի կատարել ապահովագրության պայմանագրով և (կամ) ապահովագրության պայմաններով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր պարտականությունները: 2) առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրման դեպքում՝ ա. տուժողի այն ծախսերը, որոնք կապված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իր քաղաքացիաիրավական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետ, դրանք ներառում են նաև տուժողի չստացված եկամուտները (բաց թողնված օգուտը), չնախատեսված, դատական և այլ ծախսերը, բ. տուժողի գույքին պատճառված վնասը, որի դիտավորյալ գործողությունները (անգործությունը) օբյեկտում պատահարի պատճառ են հանդիսացել գ. վնասը, որը պատճառվել է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտում այնպիսի վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել համապատասխան վտանգավոր օբյեկտների վերահսկման և հսկողության մասով իր իրավասության սահմաններում գործառույթներ իրականացնող լիազոր մարմնի և (կամ) արտակարգ իրավիճակներից բնակչությունն ու տարածքը պաշտպանելու գծով հարցերի լուծման համար լիազորված մարմնի (իրենց իրավասություններին համապատասխան տրված) կարգադրություններին (ցուցումներին) ապահովադրի կողմից չհետևելու արդյունքում, դ. այն վնասները, որոնք հանդիսանում են կորցրած եկամուտ, այդ թվում կապված գույքի ապրանքային արժեքի նվազման հետ, ինչպես նաև բարոյական վնասը, ե. ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելու պարտականությունից, եթե տուժողներին վնասը պատճառվել է օբյեկտի վրա այնպիսի վթարի արդյունքում, որը հետևանք է ռազմական գործողությունների, զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների, դիվերսիայի, քաղաքացիական պատերազմի, ցանկացած տիպի ժողովրդական հուզումների, գործադուլների, ահաբեկչական գործողությունների, միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ուղղակի կամ անուղղակի ազդեցության, ատոմային էներգիայի օգտագործման, շրջակա միջավայրին վնասի պատճառման, զ. ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելու պարտականությունից, եթե Ապահովադիրը չի կատարել ապահովագրության պայմանագրով և (կամ) ապահովագրության պայմաններով և (կամ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր պարտականությունները: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-Իսկ կ՞ա արդյոք տարբերակ, երբ ապահովագրողը կհատուցի, քանի որ, ըստ շարադրվածքի Ապահովագրողը ցանկության դեպքում կարող է հրաժարվել հատուցումից ցանկացած դեպքում: | ||
24 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 14. 1. Սույն օրենքով սահմանված կարգով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված փորձագետների պատասխանատվության պարտադիր ապահովագրումը չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-Ինչով է պայմանավորված այս տուգանքի չափը? Ինչ սահմանափակվել սույն համեստ տոգանքով, կարելի է կիրառել x3000. x4000, x5000... ի վերջո միլիոնապատիկը: | ||
25 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 14. 2.Առանց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված և առանց պարտադիր ապահովագրման փորձաքննություն իրականացնելն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-Ստացվում է, եթե փորձագետը ունի որակավորում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից, բայց չունի պարտադիր ապահովագրում տուգանվում է երկուհազարապատիկի չափով, իսկ երկուսն էլ չունենալու դեպքում նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Ֆինանսապես շահեկան տարբերակ է երկրորդ տարբերակը: Եվ նմանատիպ տրամադրությամբ օրենքի փոփոխություն մշակող անձնակազմը պետք է կարողանա ապահովվել՝ Սույն օրենքի նպատակը՞, որն է՝ տեխնիկական անվտանգության բնագավառում պետության ռազմավարության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը: |