Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 01.10.2024 13:10:02 Առաջարկում ենք 3-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «29) մատչելի միջավայր՝ կրթության և աշխատանքի ներառականութայն ապահովմանը միտված միջավայր, որտեղ բոլոր ֆիզիկական տարածքները (ներառյալ լաբորատորիաները, սննդի կետերը, սանհանգույցները, հանգստյան գոտիները և այլն), տրանսպորտը, տեղեկատվությունը և հաղորդակցությունը (ներառյալ ուսումնական ծրագրերը և նյութերը, ներառյալ մեթոդական), և ծառայությունները նախագծված, ստեղծված և պահպանված են այնպես, որ հաշմանդամություն ունեցող անձինք մյուսների հետ հավասար հիմունքներով հնարավորություն ունենան արդյունավետ և լիարժեք մասնակցելու ակադեմիական և հասարակական կյանքին»:
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 01.10.2024 13:10:02 Առաջարկում ենք 4-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «11) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթություն ստանալու համար համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխան մատչելի միջավայրի և խելամիտ հարմարեցումների ապահովում.»։ Փոփոխությամբ «մատչելի պայմաններ» բառերը կփոխարինվեն «մատչելի միջավայրի» բառերով՝ կապ ստեղծելով օրնքում օգտագործվող հասկացության հետ։ Բացի այդ, առաջարկում ենք տեղափոխել «համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխան» բառերը «միջավայրից» առաջ, քանի որ «խելամիտ հարմարեցումները» ոչ միշտ է, որ կարող է կամ պետք է համապատասխանեն համընդհանուր դիզայնի սկզբունքներին։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 01.10.2024 13:10:02 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X) պահանջելու և ստանալու խելամիտ հարմարեցումներ՝ օրենքով սահմանված կարգով.»:
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 01.10.2024 13:10:02 39-րդ հոդվածի 4-րդ մասը «առանձնահատուկ» բառից առաջ լրացնել «կրթության» բառով։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 01.10.2024 13:10:02 Առաջարկում ենք օրենքով անդրադառնալ, թե ինչպես բուհերը պետք է ապահովեն ուսանողների համար անհատականացված ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես՝ բուհերը կարիք են ունենալու ձևավորելու կենտրոններ կամ նշանակելու ներառման համար պատասխանատու անձանց, ովքեր պետք է բացահայտեն ուսանողների կարիքները, արձագանքեն դրանց և աջակցեն կրթության դյուրացմանը։ Բուհերը կարող են նաև այդ ծառայությունը պատվիրակել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններին կամ ապահովել մի քանի բուհի կողմից մեկ միասնական կենտրոնի ստեղծմամբ։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 01.10.2024 13:10:02 Նախագծի տարբեր մասերում կիրառվում են «հասանելի», «հասանելիություն», «մատչելի» և «մատչելիություն» բառերը։ Առաջարկում ենք վերանայել դրանք այն իմաստով, որ համապատասխանեն այն որոշակի նպատակին, որի համար գրվել են այդ բառերը։ Մասնավորապես՝ «հասանելին» այսինքն՝ available-ը, օրինակ` կարող է նշանակել բուհի առկայություն, տարբեր բնակավայրերում ապրող մարդկանց համար հասանելի և այլն։ Սակայն բուհը կարող է հասանելի լինել, բայց ոչ մատչելի։ «Հասանելին» չի ենթադրում մատչելիություն՝ accessibility։ Մատչելիությունը առկա բուհի հարմար և հեշտ կիրառելի լինելն է, օգտվելու հնարավորություն ընձեռելը։ Այսինքն՝ մատչելիությունն իր մեջ ներառում է հասանելիությանը բնորոշ հատկանիշները, բայց ոչ հակառակը։
7 Տիգրան Շահվերդյան 01.10.2024 14:12:38 Խնդիր 1. ԳՀՓՄ և նորարարության ռազմավարությունների հետ կապի բացակայությունը Օրենքի նախագիծը չի բխում որևէ պետական գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) և/կամ նորարարության ռազմավարությունից։ Նախագիծը պարզապես հղում է կատարում «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքին և Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազամավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակին։ Այսպիսով, օրենքի նախագիծը հիմնվում է կրթական ռազմավարությունների վրա ու թիրախավորում է մեծացնել ակադեմիական և կրթական արդյունքները՝ առանց պատշաճ կերպով անդրադառնալու ԳՀՓՄ և նորարարության ազգային առաջնահերթություններին։ Առաջարկվող օրենքի նախագիծը ենթադրում է հանրային ԳՀՓՄ կատարողների համակարգի լայնածավալ փոփոխություն՝ չնայած կիրառական հետազոտությունների և փորձարարական մշակումների համար պետական պատվերի հիմնարար մեխանիզմների (ներառյալ այդպիսի պատվերի մանդատով պետական մարմնի) բացակայությանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) աջակցում է հիմնարար հետազոտություններին և ակադեմիական արդյունքներին, սակայն չունի բավարար կարողություն և լիազորություն՝ մշակելու և իրականացնելու Հայաստանի սոցիալ-տնտեսական և անվտանգության կարիքներից բխող ամբողջական ԳՀՓՄ ռազմավարություն։ Առանց համապարփակ ԳՀՓՄ և նորարարության ռազմավարության, համակարգի այսպիսի վերակառուցումը վտանգում է առանցքային հետազոտական հաստատությունների գործունեությունը, ինչը հնարավոր է հանգեցնի ազգային առաջնահերթություններին համապատասխանող կարևոր ԳՀՓՄ ծրագրերի իրականացման ուշացումների։ Պետական ԳՀՓՄ և նորարարության ռազմավարությունների, ինչպես նաև կիրառական հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման մեխանիզմի բացակայությունը պետք է հստակ ընդգծվի օրենքի նախագծում։ Բարեփոխումները պետք է ապահովեն, որ դրանք չխոչընդոտեն ռազմավարական ԳՀՓՄ ծրագրերի մեկնարկի և ֆինանսավորման մեխանիզմների ստեղծման ընթացիկ ջանքերը, որոնք պահանջում են ԳՀՓՄ հաստատությունների կարողությունների զարգացում և օգտագործում։ Գերատեսչական գիտական կազմակերպությունների ձեւաչափ սահմանելը բավարար չէ։ Խնդիր 2. ԳԱԱ ինստիտուտները համալսարանների հետ միավորելու անհիմն որոշումը Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) բոլոր ինստիտուտները համալսարանների հետ միավորելու որոշումը, որը հիմնված է «բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ժամանակավրեպ անջրպետվածության» պնդման վրա, հիմնավոր չէ։ Համալսարանների հետազոտական կարողությունների ամրապնդումը չի պահանջում ԳԱԱ կազմից հանրային գիտական կազմակերպությունների (ՀԳԿ) դուրս բերում։ Համալսարաններից դուրս գտնվող ինստիտուտների հետազոտողները կարող են զուգահեռ լինել պրոֆեսորներ համալսարաններում։ Սա լայն կիրառվող ձեւաչափ է զարգացած երկներում, ինչպես նշված է Եվրոպական հանձնաժողովի 2020 թվականի «Հայաստանին հատուկ աջակցություն. նշաձողի բարձրացում» զեկույցում։ Այս ձեւչափը նաեւ կիրառվում է Հայաստանում։ Հետեւաբար անջրպետվածության իրական խնդիրները այլ են։ Եթե նախագիծը իսկապետ թիրախավորում է այս խնդրի լուծումը, ապա պետք է վերլուծվեն եւ ներկայացվեն խնդրի իրական պատճառները։ Խնդիր 3. ԳԱԱ-ի «խորհրդային ժամանակաշրջանին հատուկ կառավարման մոդել»-ով գործելու սխալ բնութագրումը Օրենքի նախագիծը բնութագրում է ԳԱԱ-ն որպես «խորհրդային ժամանակաշրջանին հատուկ կառավարման մոդել»-ով գործող կառույց, որը չի արտացոլում զարգացած երկրների, ինչպիսիք են օրինակ՝ Նիդերլանդները և Ավստրիան, փորձը, որտեղ Գիտությունների ազգային ակադեմիաները հաջողությամբ ներառում են հետազոտական ինստիտուտներ ու ունեն արդյունավետ գործող համակարգ։ Օրենքում բերած այս փաստարկը անհիմն է և պետք է վերանայվի՝ արտացոլելու միջազգային հաջող փորձը։ ԳԱԱ համակարգում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց լուծման համար արդեն երկու տարի է բարեփոխումների առաջարկներ են արվում, որոնք սակայն անտեսվում են կառավարության կողմից։ Օրենքի նախագծում ԳԱԱ համակարգի առաջարկվող փոփոխության հիմնավորումը պետք է լինի ստուգելի ու ունենա տրամաբանական փաստարկներ։ Այլապես փոփոխությունը անհիմն է։ Խնդիր 4. ԳԱԱ արդյունավետության գնահատման կիսատ չափանիշները Օրենքի նախագածի մեջ ԳԱԱ ինստիտուտները համալսարանների հետ միավորելու առաջարկը նաև հիմնված է ակադեմիական արդյունքների վրա, որոնք լիարժեք չեն արտացոլում հետազոտական հաստատությունների արդյունավետությունը։ Ավելին, պարզ չէ, թե արդյոք ներկայացված վիճակագրությունը հաշվի է առնում համալսարաններին տրամադրվող լրացուցիչ կրթական ֆինանսավորումը կամ այն խթանները, որոնք տրվում են հետազոտողներին, ովքեր առաջնահերթություն են տալիս համալսարանական պատկանելությանը ԳԱԱ-ի նկատմամբ տպագրվող հոդվածներում։ ԳԱԱ արդյունավետության ավելի համապարփակ գնահատումը պետք է հաշվի առնի ոչ միայն ակադեմիական արդյունքը, այլ նաև գործող ֆինանսավորման մեխանիզմները և ավելի լայն պետական նպատակներին ծառայելը։ Ավելին, արդյունավետության բարձրացման հարցում լրջագույն խնդիրներից է, ԳԱԱ համակարգի բարեփոխումների առաջարկների կառավարության ու ԿԳՄԱՆ կողմից շարունակաբար անտեսումը ու ձգձգումը։ Խնդիր 5. «Գիտական գործունեություն» եզրույթի խնդրահարույց սահմանումը Օրենքի նախագիծը ներկայացնում է «գիտական գործունեություն» եզրույթը՝ հավասարեցնելով այն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ԳՀՓՄ եզրույթի սահմանմանը, սակայն առանց լիովին ընդունելու ՏՀԶԿ-ի միջազգայնորեն հաստատված եզրույթը։ Սա ստեղծում է երկիմաստություն, քանի որ «գիտական գործունեությունը» չունի նախկին կիրառություն ԳՀՓՄ քաղաքականության համատեքստում (ինչպես տեղական, այնպես էլ միջազգային) և ընկալվում է որպես «գիտական հետազոտության» հոմանիշ ԳՀՓՄ-ի շրջանակներում։ Ավելին, այս սահմանման ընդունումը կարող է ենթադրել, որ ԿԳՄՍՆ-ն ունի ԳՀՓՄ քաղաքականության մշակման համապարփակ լիազորություն, ինչը խնդրահարույց է, քանի որ նախարարությունը չունի անհրաժեշտ բոլոր լիազորությունները և լծակները՝ նման դեր իրականացնելու համար։ Հաշվի առնելով, որ «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ» (ԳՀՓՄ) եզրույթն արդեն օգտագործվում է նախագծի տեքստում, այն պետք է ստանդարտացվի և հետևողականորեն կիրառվի ամբողջ փաստաթղթում։ Խնդիր 6. «Գիտական և գիտատեխնիկական գործունեություն» չսահմանված եզրույթը Նախագծում բազմաթիվ անգամներ օգտագործվում է «գիտական և գիտատեխնիկական գործունեություն» եզրույթը, որը մնում է չսահմանված։ Այս եզրույթը, օգտագործվում է ներկայումս գործող օրենքում և խնդրահարյուց է, քանի որ ունի ոչ հստակ ու միանշանակ սահմանում և լայնորեն չի կիրառվում աշխարհում։ Առաջարկություններ 1. Ընդգծել ԳՀՓՄ ու նորարարության ռազմավարության բացակայությունը. Հիմնավորման մեջ հստակ նշել, որ այս օրենքը իրականացվում է համապարփակ ԳՀՓՄ և նորարարության ռազմավարության բացակայության պայմաններում։ Նրա նպատակն է բարելավել բարձրագույն կրթությունը և ակադեմիական արդյունքը՝ առանց խոչընդոտելու ԳՀՓՄ հաստատությունների՝ ազգային առաջնահերթություններին ծառայելու կարողությունը։ 2. ՏՀԶԿ-ի ԳՀՓՄ սահմանման օգտագործումը. Ստանդարտացնել «ԳՀՓՄ» եզրույթի օգտագործումը ամբողջ նախագծում՝ համաձայն ՏՀԶԿ Ֆրասկատիի ձեռնարկի։ Փոխարինել «գիտական գործունեություն» և «գիտական և գիտատեխնիկական գործունեություն» եզրույթները ԳՀՓՄ և նրա մասերի միջազգայնորեն ճանաչված եզրույթներով։ 3. Հստակեցնել ԳԱԱ կառուցվածքի մասին որակավորումները. Փոփոխել ԳԱԱ-ն «խորհրդային ժամանակաշրջանին հատուկ կառավարման մոդել»-ով գործելու սխալ բնութագիրը։ Նշել, որ Նիդերլանդների և Ավստրիայի նման երկրները արդյունավետ կետպով պահպանում են ինստիտուտները իրենց Գիտությունների ազգային ակադեմիաների կազմում։ Եթե Հայաստանի համար անհրաժեշտ է այլ մոդել, ներկայացնել փաստացի ապացույցներ՝ այդ անհրաժեշտությունը հիմնավորելու համար։ Ապացույցների բացակայության դեպքում, հանել այս կետը։ 4. ՀԳԿ համակարգի կառուցվածքային փոփոխությունների հիմնավորման հստակեցում. Վերանայել այն պնդումը, որ համալսարանների և ԳԱԱ ՀԳԿ-ների միջև բաժանումը հիմնարար խոչընդոտ է հետազոտությունների վրա հիմնված բարձրագույն կրթության համար։ Ճանաչել միջազգային օրինակները, որտեղ հաջողված համագործակցություն գոյություն ունի համալսարանների և արտաքին հետազոտական ինստիտուտների միջև։ Բացահայտել իրական խոչընդոտները, որոնք խանգարում են նման համագործակցությանը և առաջարկել թիրախավորված լուծումներ՝ այս խնդիրները հասցեագրելու համար։ 5. Ընդունել ԳԱԱ համակարգի փոփոխությունների հավասարակշռված մոտեցում. ա) Յուրաքանչյուր դեպքի առանձին դիտարկում. Գնահատել հանրային գիտական կազմակերպությունների՝ համալսարանների հետ հնարավոր ինտեգրումը անհատական հիմունքներով՝ ապահովելով, որ յուրաքանչյուր որոշում հիմնված լինի համապարփակ վերլուծության և ռազմավարական համապատասխանության վրա։ բ) Գոյություն ունեցող համակարգի բարեփոխում. Արագացնել ԳԱԱ առկա համակարգի բարեփոխումները, հիմնվելով բազմիցս ներկայացված առաջարկների վրա։ Ներդնել լրացուցիչ վերահսկողության մեխանիզմներ այս բարեփոխումների ընթացքում՝ հիմնվելով զարգացած երկրների, ինչպիսիք են Նիդերլանդները, Ավստրիան և Լեհաստանը, լավագույն փորձի վրա՝ ապահովելու թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետություն։ Երբ առաջարկվող Ակադեմիական քաղաքի շրջանակներում համալսարանական համակարգը կամրապնդվի, կարելի է դիտարկել լրացուցիչ հանրային գիտական կազմակերպություններ ինտեգրել համալսարաններին, պայմանով, որ դա հիմնված լինի լավ իրականացված վերլուծության և հնարավոր օգուտների գնահատման վրա։ «Գիտուժ» նախաձեռնություն
8 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:23:35 Հոդված 5 ոչ թե «որոշ դեպքերում նաև տեսական ուսուցում՝», այլ անհրաժեշտության դեպքում: Լրացուցիչ կրթությունը կարող է իրականացվել լիցենզավորված կրթական կազմակերպություններում, որոնք ապահովում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական ուսուցում և հատուկ մասնագիտացված ծրագրերի շրջանակներում: Այսօր տնտեսության և հասարակության սոցիալական ոլորտի տարբեր ոլորտների զարգացման համար կարևորագույն ոլորտներից մեկը գիտատեխնիկական գործունեությունն է, որը գտնվում է գիտաճարտարագիտական գործունեության խաչմերուկում: Գիտատեխնիկական գործունեության հայեցակարգը ներառում է գիտական, ինժեներական և իրականացման գործունեությունը: Իրավական առումով այն ձևակերպվում է որպես տեխնոլոգիական, ինժեներական, տնտեսական, սոցիալական և այլ խնդիրների լուծման համար նոր գիտելիքների ձեռքբերմանն ու կիրառմանը, ինչպես նաև գիտության, տեխնոլոգիայի և արտադրության որպես միասնական համակարգի գործունեությունը ապահովելուն ուղղված գործունեություն։ Այս տեսանկյունից, այն ներառում է արտադրանքի ստեղծման գործընթացների մի շարք՝ գաղափարի առաջացումից մինչև արդյունքի ստացում (ապրանքի, ծառայության, տեխնոլոգիայի կամ այլ արտադրանքի տեսքով)՝ արտադրության կամ վաճառքի մեջ դրա ներդրմամբ մինչև ս. հաճախորդ կամ սպառող: Սակայն նախագծով չի սահմանվում գիտատեխնիկական գործունեության եզրույթը և այդ գործունեության իրավական կարգավորման դրույթները:
9 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:24:14 Հոդված 20.11. ընդհանրապես շատ աղոտ, անորոշ է ձևակերպված և կարող է մեկնաբանվել տարբեր ձևերով: Ավանդականի փոխարեն - Պարզեցված և ոչ արդիականացված մոտեցում Մեքենայական ուսուցումը համարվում է AI-ի ամենահեռանկարային և բարդ ոլորտը: Մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները վերջին տարիներին արագ զարգացում են ստացել և ցույց են տվել իրենց արդյունավետությունը տնտեսության տարբեր ոլորտներում: Այսօր հայտնվում են նաև ամպային ծառայություններ, որոնք առաջարկում են լիովին պատրաստի ապարատային ենթակառուցվածք ՝ մեքենայական ուսուցման գործընթացները սկսելու համար: Այս ոլորտի իրավական կարգավորումը գնալով աճող նշանակություն ունի ոլորտը կարգավորելու և առաջացող բացասական դրսևորումները հաղթահարելու համար: Թվում է, թե օգտակար է նախագծում ներառել համապատասխան սահմանումներ:
10 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:29:19 Նախագիծը պարունակում է բազմաթիվ խնդիրներ, հակասություններ, որոնցից են մասնավորապես. Հոդված 1.1.-ում և առհասարակ օրենքի նախագծից հանել «Ակադեմիական քաղաք» հասկացությունը, դա իրավական կատեգորիա չէ, բացի այդ՝ այդ եզրույթին վերաբերող դրույթները տվյալ օրենքում ներառելու ենթակա չեն, այդ եզրույթը օրենսդրական մակարդակում ձևակերպելու անհրաժեշտություն չկա:
11 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:29:19 2. Հոդված 3.1.2.-ում հակասահմանադրական է այն դրույթը, ըստ որի բուհը հիմնադրամի ձևի ոչ առևտրային կազմակերպություն է, անհասկանալի է, թե ինչ հիմքով է բուհը միայն հիմնադրամ (այն դեպքում, երբ գիտական կազմակերպության պարագայում նախագծում սահմանաված է՝ «իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն կամ օրենքով սահմանված հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ համալսարանի կազմում ինքնուրույն գործող կառուցվածքային միավոր…»), եթե Սահմանադրությամբ չի արգելվում բուհերին կազմակերպաիրավական այլ ձևով գործունեություն ծավալել: Հետևաբար՝ պարտադիր չէ, որ բուհը հանդես գա միայն որպես հիմնադրամ:
12 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:29:19 3. Հոդված 3.1.3.-ի ձևակերպումն անիմաստ է, քանի որ ըստ այդմ ստացվում է, որ համալսարանը բուհից տարբերվում է նրանով, որ իր կազմում ունի, օրինակ, ավագ դպրոց կամ վարժարան:
13 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:29:19 4. Հոդված 3.1.5.գ.-ում անհասկանալի է, թե ինչու է մասնավոր կազմակերպությունը հետազոտական համարվում, իսկ հանրայինը և միջպետականը՝ գիտական: Գիտական և հետազոտական եզրույթների կիրառման անհստակություն կա օրենքի նախագծում, միասնական ձևակերպումներ են պետք:
14 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:29:19 5. Հոդված 3.1.9.-ում «հետավարտական լրացուցիչ ուսուցում» հասկացությունը անհասկանալի և ոչ հստակ ձևակերպում ունի, հստակեցման կարիք կա, օրինակ՝ ինչու միայն հետավարտական փուլում, կամ որն է դրա նշանակությունը և նպատակը: Միաժամանակ, առաջարկում ենք քննարկել հետևյալ սահմանումը. Հետավարտական լրացուցիչ ուսուցում՝ Կառավարության կողմից սահմանված կարգավորվող մասնագիտություններով ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով հավելյալ գործնական, որոշ դեպքերում նաև տեսական ուսուցում՝ աշխատանքային միջավայրում՝ մասնագետի հսկողությամբ:
15 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:29:19 6. Հոդված 3.1.12.-ում հիշատակվում է «համատեղ կրթական ծրագիր» հասկացությունը, սակայն նախագծում որևէ նշում չկա կրկնակի դիպլոմի ծրագրի մասին:
16 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:29:19 7. Հոդված 3.1.14.-ում Հոդված 12.-ում «կարգավորվող մասնագիտություն» հասկացությունը անհասկանալի և ոչ հստակ ձևակերպում ունի, հստակեցման կարիք կա:
17 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:29:19 8. Հոդված 3.1.27.-ում, քանի որ միավորվել են ուսման վարձի փոխհատուցման և կրթաթոշակ տրամադրելու դրույթները, առաջադիմության և այլ ձեռքբերումների պայմանից բացի, պետք է ներառել նաև առողջական և սոցիալական վիճակի պայմանները: Սա նաև կրթության և մարդու իրավունքների հարց է:
18 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:29:19 9. Հոդված 3.44.-ում միկրո-որակավորում եզրույթը փոխարինել միկրո-հավաստագրում եզրույթով, քանի որ միկրո-որակավորումը որակավորում չէ, որակավորում չի տրվում դրանով:
19 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:29:19 10. Հոդված 3-ում առաջարկվում է. գիտական գործունեություն՝ նոր գիտելիքի ստեղծմանը կամ դրա կիրառման նոր ուղղությունների հայտնաբերմանն ուղղված ստեղծագործական համակարգված գործունեություն. ա. հիմնարար գիտական հետազոտություն՝ բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած համընդհանուր գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն՝ առանց որոշակի ուղղակիորեն գործնական նկատառման, բ. կիրառական գիտական հետազոտություն՝ հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի հայտնի կամ սահմանված խնդիրների լուծմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն, գ. փորձարարական մշակում՝ գիտական հետազոտությունների կամ պրակտիկ փորձարկումների միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված՝ նոր արտադրանքի կամ գործընթացների ստեղծմանը կամ առկա արտադրանքի կամ գործընթացների կատարելագործմանն ուղղված համակարգված գործունեություն։
20 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 11. Հոդված 6.2.-ում խտրական դրույթներ են ներառված, քանի որ բարձրագույն կրթության ու գիտական և գիտատեխնիկական գործունեության միջազգայնացումը և բարձրագույն կրթության ու գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական և մասնավոր միջոցների ներգրավումը վերաբերում է միայն համալսարանին, ըստ այդմ՝ բուհերը նման իրավունք չունեն:
21 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 12. Հոդված 8.2.2.-ը հակասում է այն դրույթին, ըստ որի բուհը գիտական կազմակերպության հետ կարող է իրականացնել կրթական գործունեություն:
22 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 13. Հոդված 8.9.բ. դրույթում հստակ չէ, թե ինչ հիմքով է հանրային գիտական կազմակերպության երեք տեսակներից մեկը՝ գերատեսչական պատկանելության կազմակերպությունը հետազոտական և ոչ գիտական, կրկին եզրույթների հստակեցման կարիք կա:
23 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 14. Հոդված 8.9.բ-ում անհասկանալի է նաև, թե ինչու է սահմանափակում դրվում, որ գործունեություն կարող է ծավալվել ՄԻԱՅՆ տվյալ գերատեսչության խնդիրների շրջանակներում:
24 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 15. Հոդված 9.1.-ում «… ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր կազմում միավորում է» բառերից հետո և « Ակադեմիայի անդամներին, Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:» բառերից առաջ ավելացնել՝ «ԳԱԱ կազմակերպությունները և հիմնարկները»:
25 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 16. Հոդված 9.2.-ում անհասկանալի է, թե ինչպես է իրականացվելու «Կառավարությանը և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը»: