Добавить в избранное

В стадии разработки

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Artashes Davtian 30.08.2024 16:01:59 These ideas in law isn't good, because many of foreign citizens in Armenia are working and paying their taxes, but they don't have 5000000 AMD at all. So if you accept this law, thease people will just move to some another counry, like Georgia, Serbia or something else and you, as a goverement, will recive less taxes, then now.
2 Николай Капустин 30.08.2024 16:44:55 Անհատ ձեռնարկատերերի համար սահմանները շատ բարձր են: Արտաքին շուկայում ինքնազբաղվածների համար 5 միլիոն դրամը պաշտպանիչ գումար է. Միևնույն ժամանակ, ես ամեն ամիս բավականաչափ հարկեր եմ վճարում և վճարում եմ նաև հաշվապահի համար։ Եվ ամեն ինչ գնում է տեղական տնտեսության մեջ: Եվ այստեղ դուք փակում եք կացության թույլտվություն ստանալու հնարավորությունը։ Եվրոպայում, Ասիայում կամ Ամերիկայում աշխատող բոլոր վերաբնակները կհեռանան, քանի որ այստեղ աշխատելն անշահավետ կդառնա։ Կարծում եմ, որ Կենտրոնական բանկը պետք է ուշադրություն դարձնի նման օրինագծին, քանի որ դա բխում է իր անմիջական շահերից։
3 Evgenii Klimov 02.09.2024 10:08:32 5 000 000 դրամի շեմը պետք է նվազեցվի առնվազն 2-ով, հենց դրամով շրջանառության պարտադիր պահանջը նույնպես աբսուրդ է, այդ դեպքում արգելեք ուսդ-ի շրջանառությունն ընդհանրապես բոլոր տեսակի գործունեության համար, ինչ խտրականություն
4 ՄԻԽԱՅԻԼ ԿԼՅՈՒՉՆԻԿՈՎ 02.09.2024 13:04:16 Ձեռնարկատերերի համար նախատեսված 5 մլն դրամի սահմանաչափը թույլ չի տա բազմաթիվ մասնագետների օրինական մնալ երկրում, հարկեր վճարել ու զարգացնել տնտեսությունը։ 1- Շատ մասնագետներ չունեն 60 օրվա ընթացքում 5,000,000 ՀՀ դրամ շրջանառու միջոցներ, քանի որ աշխատում են սպասարկման ոլորտում և ունեն ցածր ծախսեր կամ ժամանակ չունեն իրենց հաշվին կուտակելու 5,000,000 դրամ։ 2-Շատ մասնագետներ չեն ցանկանա «սառեցնել» 5,000,000 դրամը իրենց հաշվին, որպեսզի համարվեն ձեռնարկատեր։ 3- Որոշ մասնագետներ չեն կարողանա աշխատաշուկայում թափուր աշխատատեղեր գտնել՝ հանրապետությունում դրանց օրինականացման համար, քանի որ հանրապետությունում կարող է լինել մի շարք մասնագիտությունների պահանջարկ, բայց թափուր աշխատատեղեր չլինեն բավարար։ . Հայաստանում այս փոփոխությունների իրականացման արդյունքում կլինի այնպիսի մասնագետների արտահոսք, ովքեր ցանկանում են օրենքով ապրել, աշխատել, հարկեր վճարել, բայց որոնց համար օրենքը տեղ չի թողնի հանրապետությունում։
5 Դմիտրի Կուխնո 02.09.2024 13:37:30 Այն շատ ձեռնտու է ցանկացած երկրի տնտեսության համար, երբ օտարերկրացիները աշխատում են արտաքին շուկայի համար, բերում են հարկեր և միաժամանակ չեն զբաղեցնում աշխատատեղեր երկրի ներսում՝ բառացիորեն անվճար շահույթ: Հայաստանի տնտեսությունը զգալի թափ է ստանում ֆինանսական հոսքերի ներհոսքի շնորհիվ։ Բնակության թույլտվության ձեռքբերման հարմար և հասկանալի քայլերը այս պահին մասնագետներին դեպի Հայաստան են գրավում: Այս «բարելավումները» կատարելով՝ դուք պարզապես կկործանեք այս մեխանիզմը և ապագայում մեծ հնարավորություններ կկորցնեք տնտեսության համար։
6 Անժելա Աբելյան 05.09.2024 11:49:55 Նախագծի 2-րդ կետով նշվում է՝ 2) Լրացնել նոր 16-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝ «օրինական բնակության իրավունք՝ ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվելու իրավունքը հավաստող այլ փաստաթուղթ կամ փաստական հանգամանք ։»։ Կարծում եմ, որ «օրինական բնակության իրավունք» եզրույթը շփոթմունք է առաջացնում, քանի որ իրավունքն ինքնին արդեն օրինական է, և եթե նշվում է, որ բնակության իրավունքը օրինական է, ապա դրան հակառակ կարող է լինել նաև անօրինական բնակության իրավունք, ինչը իրավաբանական տեխնիկայի տեսանկյունից սխալ է: Այսինքն, առաջարկում եմ նշել պարզապես «բնակության իրավունք» հասկացությունը, քանի որ իրավունքը ինքնին արդեն օրինական է: Իսկ անօրինականի դեպքում արդեն կլինի «անօրինական բնակություն», բայց ոչ մի կերպ չի կարող լինել «անօրինական բնակության իրավունք»: Ուստի առաջարկում ենք կետի հետևյալ ձևակերպումը՝ «բնակության իրավունք՝ ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվելը հավաստող այլ փաստաթուղթ կամ փաստական հանգամանք ։»։
7 Անժելա Աբելյան 05.09.2024 11:54:04 Նախագծի 2-րդ կետով նշվում է՝ 2) Լրացնել նոր 16-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝ «օրինական բնակության իրավունք՝ ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվելու իրավունքը հավաստող այլ փաստաթուղթ կամ փաստական հանգամանք ։»։ Քանի որ «փաստական հանգամանք» եզրույթը նոր է կիրառվելու և նախկինում չի եղել վերջինիս հասկացությունը, առաջարկում եմ հստակ նշել, թե ինչ է նշանակում «փաստական հանգամանք», որոնք են դրանք և ինչ առանձնահատկություններ կան այդ հիմքով բնակության իրավունք ձեռքբերելու:
8 Անժելա Աբելյան 05.09.2024 12:01:38 Նախագծում նշվում է՝ Հոդված 17․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29․4-րդ հոդվածով․ «Հոդված 29․4․ Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը 2. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացին համարվում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող, եթե Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է առևտրային ընկերության մասնակից կամ բաժնետեր և դրա կանոնադրական կապիտալում ներդրել է առնվազն տաս միլիոն դրամ կամ ձեռք է բերել տաս միլիոն դրամ արժեքով բաժնետոմսեր, կամ հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ունի անհատ ձեռնարկատիրոջ դրամային հաշիվ առնվազն հինգ միլիոն դրամի չափով կամ վերջին վաթսուն օրվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ունի հինգ միլիոն դրամի դրամաշրջանառություն։ Նման նորմ նախատեսելու համար առաջին հերթին պետք է ներկայացվի հիմնավորում, թե ինչ ուսումնասիրություն է արվել, որի արդյունքում առաջարկվել է նման՝ իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող այդքան բարձր դրամական շեմ համ Ա/Ձ-ների համար համ առևտրային ընկերությունների մասնակիցների համար: Ուստի խնդրում եմ տրամադրել հիմնավորում, թե ինչ հիմքով է նախագիծ մշակողը առաջարկում նման բարձր շեմեր սահմանել: Առաջարկում եմ նվազեցնել նշված շեմերը և համապատասխանեցնել իրականության մեջ գոյություն ունեցող շեմերին:
9 Vladimir Shalimov 05.09.2024 23:05:26 As an entrepreneur, working alone, for 2023 year I paid in taxes the amount comparable to average salary in some sectors of Armenian economy. But I still had no month when my turnover was enough to hit these 5 mln dram limits. The 5 mln dram limit is extremely high and unreachable for most of the professionals who recently came to Armenia from abroad and work here.
10 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 16:12:27 Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է «օրինական բնակության իրավունք» եզրույթի մեկնաբանությունը, ըստ որի այն, ի թիվս այլնի, ենթադրում է Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվելու իրավունքը հավաստող փաստական հանգամանք։ Կարծում ենք՝ այս արտահայտությունն անորոշ է և կարող է հանգեցնել կամայական մեկնաբանման։ Օտարերկրացու համար պետք է հստակ լինի՝ արդյոք նա ունի ՀՀ-ում օրինական բնակության իրավունք, թե ոչ։ Միայն օրենքով սպառիչ կերպով սահմանված փաստաթղթերի առկայության դեպքում անձի համար կարող է ակնհայտ լինել իր օրինական բնակության իրավունքի առկայությունը։ Այս դրույթը հստակեցնելը կարևոր նշանակություն ունի, քանի որ օրինական բնակության իրավունք ունենալն օտարերկրացու համար առաջացնում է իրավական հետևանքներ, օրինակ՝ սոցիալական կամ այլ պարտադիր վճարներ կատարելու պարտականություն։ Հետևաբար, անորոշությունից խուսափելու համար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «կամ փաստական հանգամանք» արտահայտությունը, կամ Նախագծում հստակորեն սահմանել, թե ինչ է իրենից ենթադրում «փաստական հանգամանքը», որը, առանց որևէ փաստաթղթի առկայության, հանգեցնում է «օրինական բնակության իրավունքի» ծագմանը։
11 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 16:12:27 «Օտարերկրացիների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են մեկ տարի և ավել ժամկետով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու բնակվելը հիմնավորող հանգամանքները, որոնցից առնվազն մեկի առկայության դեպքում օտարերկրացուն տրվում է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Վերոնշյալ հանգամանքների շարքում, ի թիվս այլնի, նշվում են նաև աշխատանքի թույլտվությունը և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը։ Միևնույն ժամանակ, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է օտարերկրացիների՝ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները, որտեղ, սակայն, նշված չէ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի առկայությունը։ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «օտարերկրացին Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ունենալ օրինական բնակության իրավունքը հավաստող միայն մեկ փաստաթուղթ»։ Վերոնշյալ դրույթների համադրությունից հասկանալի չէ՝ այն պարագայում, երբ օտարերկրացին արդեն իսկ ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, արդյո՞ք վերջինս պարտավորվում է ստանալ աշխատանքի թույլտվություն։ Հաշվի առնելով, որ աշխատանքի թույլտվության քարտն իրենից ներկայացնում է միաժամանակ ժամանակավոր կացության կարգավիճակի քարտ, ստացվում է, որ նման դեպքում օտարերկրացին կունենա Հայաստանում օրինական բնակության իրավունքը հավաստող երկու փաստաթուղթ, ինչն էլ կհակասի Նախագծով սահմանվող պահանջին։ Առաջարկում ենք այս խնդրի լուծումը հստակեցնել Նախագծում և սահմանել, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակ ունեցող անձը կա՛մ ազատվում է աշխատանքի թույլտվություն և այդ հիմքով ժամանակավոր կացության քարտ ստանալու պահանջից, կա՛մ սահմանել կարգ, ըստ որի՝ նշված քարտերը ստանալուց հետո դրանցից որևէ մեկից անձը պարտավոր կլինի հրաժարվել։
12 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 16:12:27 «Օտարերկրացիների մասին» օրենքի գործող խմբագրությամբ նախատեսվում է, որ ժամանակավոր բնակության կարգավիճակ կարող է տրամադրվել ՀՀ քաղաքացու կամ մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձի ամուսնուն կամ մերձավոր ազգականին՝ ծնողին, զավակին, պապին, տատին, եղբորը, քրոջը, թոռանը: Նախագծում առկա նոր կարգավորումներով, մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, մերձավոր ազգականների ցանկը կրճատվել է, ինչն անհասկանալի է և ոչ հիմնավորված։ Առաջարկում ենք պահպանել նախորդ ցանկը՝ չկրճատելով մերձավոր ազգականների շրջանակը, քանի որ նման սահմանափակումը կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ-ում ընտանիքի վերամիավորում իրականացնել ցանկացող անձանց վրա։ Անհիմն է ընտանեկան հարաբերությունները սահմանափակելը միայն ամուսիններ և ծնող-երեխա հարաբերություններով։ Այս շրջանակի կրճատումը կարող է բերել ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական անհարմարությունների, քանի որ շատ դեպքերում ընտանիքի նշված անդամները ցանկանում են միասին բնակվել, ընդհանուր տնտեսություն վարել։ Ուստի, առաջարկում ենք վերանայել նախատեսվող կարգավորումը և վերականգնել մերձավոր ազգականների ցանկը։ Նաև հարկավոր է հաշվի առնել, որ Նախագծով նախատեսվում է «Օտարերկրացիների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել, մինչդեռ նշված կետին հղումներ են տրվում այլ հոդվածներում, որոնք, ըստ Նախագծի, շարունակելու են անփոփոխ մնալ։ Օրինակ՝ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը կամ 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը։ Առաջարկում ենք օրենքում առկա՝ 15-րդ հոդվածի «գ» կետին հղումները համապատասխանեցնել Նախագծի տրամաբանությանը։
13 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունն արդեն իսկ սահմանում է, որ «էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ՝ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հայտերի լրացման և ներկայացման կարգը, օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու կարգը, վարչական մարմինների միջև փոխգործակցությունը և ծանուցման եղանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Կարծում ենք՝ Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված դրույթից նպատակահարմար կլինի «Կառավարության որոշմամբ սահմանված կարգով» արտահայտությունը հանելը, քանի որ տարբեր հոդվածներում զուգահեռաբար Կառավարության որոշումների մասին հիշատակումը կարող է շփոթություն առացնել և ստեղծել տպավորություն, որ խոսքը Կառավարության տարբեր որոշումների մասին է։ Միևնույն ժամանակ, Նախագծի 17-րդ հոդվածում ևս սահմանվում է, որ «օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով՝ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ՝ Կառավարությամբ սահմանված կարգով»։ Նախ՝ դրույթում առկա է վրիպակ․ «Կառավարությամբ» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել «Կառավարության որոշմամբ» արտահայտությամբ։ Այնուհետև, եթե խոսքը գնում է Կառավարության վերոնշյալ նույն որոշման մասին, ապա կրկին կարծում ենք, որ այս դրույթից ևս նպատակահարմար կլինի «Կառավարության որոշմամբ սահմանված կարգով» արտահայտությունը հանելը՝ ավելորդ կրկնություններից և խառնաշփոթից խուսափելու համար։
14 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է մինչև 10 տարի ժամկետով։ Հաշվի առնելով, որ «Օտարերկրացիների մասին» օրենքի 3-րդ հոդվածում «մշտական կացության կարգավիճակի» սահմանումն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մշտապես բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում, առաջարկում ենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվի անժամկետ՝ ելնելով մի քանի հիմնավոր պատճառներից: Նախ, ինչպես նշվեց, «Օտարերկրացիների մասին» օրենքի 3-րդ հոդվածում տրված սահմանմամբ մշտական կացության կարգավիճակը մեկնաբանվում է որպես մշտական բնույթ կրող կարգավիճակ, ուստի դրա սահմանափակումը մինչև 10 տարի ժամկետով հակասում է այդ գաղափարին։ Եթե կացության կարգավիճակը սահմանափակվում է ժամանակով, ապա այն այլևս «մշտական» չի կարող համարվել, և սա կարող է հանգեցնել որոշ իրավական ու սոցիալական խնդիրներ: Օտարերկրացիները, որոնք կցանկանան Հայաստանում խոշոր կամ երկարաժամկետ ներդրումներ կատարել, այդ թվում՝ անշարժ գույք ձեռք բերել, կբախվեն ապագայի անորոշության խնդրին, ինչը կնվազեցնի է երկրի գրավչությունը ներդրումների համար։ Բացի դրանից, բարձր որակավորում ունեցող մասնագետներն ու ձեռնարկատերերը չեն կարող լիարժեք ինտեգրվել Հայաստանի տնտեսության մեջ, եթե չունեն վստահություն, որ կարող են անժամկետ և կայուն բնակություն հաստատել երկրում։ Անժամկետ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներն ավելի հավանական է, որ կձգտեն սովորել հայերեն, լիարժեքորեն կընդգրկվեն հասարակության մեջ և ավելի ակտիվ կխթանեն տնտեսական զարգացումը։ Սրա արդյունքում, բնականաբար, կբարելավվի երկրի դեմոգրաֆիական վիճակը, կաճեն պետության հարկային, կենսաթոշակային ֆոնդերի եկամուտները։ Հակառակ դեպքում օտարերկրացիները մշտական վախի մեջ կգտնվեն այն պատճառով, որ իրենց և իրենց ընտանիքի անդամներին միգուցե հնարավորություն չտրվի շարունակել բնակվել Հայաստանում։ Գործատուներին ևս առավել հարմար կլինի կնքել անժամկետ աշխատանքային պայմանագրեր՝ խթանելով աշխատաշուկայի կայունությունը, իսկ աշխատողներն իրենց հերթին առանց մտավախության հնարավորություն կունենան գործատուին փոխելու։ Ի վերջո, անժամկետ կացության կարգավիճակը կնվազեցնի վարչարարության ծախսերը՝ կապված կացության կարգավիճակների երկարաձգումների հետ, ինչպես նաև կկրճատի պետական ծառայողների վրա դրված թղթաբանության ավելորդ ծանրաբեռնվածությունը։ Հաշվի առնելով, որ «Օտարերկրացիների մասին» օրենքի 21-րդ հոդվածով արդեն իսկ հստակ սահմանվում են այն դեպքերը, երբ օտարերկրացին կարող է զրկվել կացության կարգավիճակից, անժամկետ կացության կարգավիճակի տրամադրումը էական ռիսկեր չի պարունակում։ Ավելին, հատկանշական է, որ մշտական կացության կարգավիճակի երկարաձգման համար օրենսդրությամբ պետական տուրք նախատեսված չէ, ինչը վկայում է այն մասին, որ օրենսդրի միտքն ի սկզբանե եղել է այն, որ մշտական կացության կարգավիճակը միանվագ բնույթ է կրում և չունի երկարաձգման կարիք։ Հետևապես, առաջարկում ենք մշտական կացության կարգավիճակը չսհամանափակել որևէ ժամկետով, ինչն ավելի արդյունավետ կլինի և երկարաժամկետ հեռանկարում կբերի դրական արդյունքներ։
15 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսվում է սահմանել, որ օտարերկրացիները ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակի քարտերը միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնից ստանում են անձամբ՝ փաստաթուղթը ստանալուց տրամադրելով բիոմետրիկ տվյալները՝ մատնահետքերը և ստորագրության էլեկտրոնային օրինակը: Քանի որ, ինչպես ենթադրվում, է նախատեսվող դրույթի նպատակը օտարերկրացիների բիոմետրիկ տվյալների հավաքագրումն է, կարծում ենք՝ առավել նպատակահարմար կլինի սահմանել, որ օտարերկրացիները ժամանակավոր և մշտական կացության քարտերը կարող են ստանալ նաև արտերկրում գտնվող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում։ Հատկանշական է, որ նման եղանակով ներկայումս հնարավոր է ՀՀ անձնագրեր ևս ստանալ, հետևաբար՝ ՀՀ-ից դուրս կացության քարտեր ստանալու հնարավորություն նախատեսելը ևս տրամաբանական կլինի։ Սա ոչ միայն կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը, այլև թույլ կտա օտարերկրացիներին անհարկի չծանրաբեռնել և նվազագույնի հասցնել բարդությունները։
16 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Հարկավոր է հաշվի առնել, որ ներկայումս տեխնիկական պատճառներով ՀՀ կենսաչափական փաստաթղթեր դեռևս չեն տրամադրվում և հայտնի չէ, թե դրանց տրամադրումը երբ հնարավոր կլինի։ Հաշվի առնելով, որ Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, առաջարկում ենք օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանել, որ կացության կարգավիճակի քարտեր ստանալու համար բիոմետրիկ տվյալների ներկայացման պահանջն ուժի մեջ է մտնելու այն պահից, երբ Հայաստանում բիոմետրիկ համակարգի ներդրումն ավարտին հասցվի և սկսեն տրամադրվել կենսաչափական փաստաթղթեր։
17 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածում հստակեցնել, որ անչափահասների փոխարեն կացության կարգավիճակի քարտերը ստանալու հնարավորություն կունենան վերջիններիս ներկայացուցիչները՝ լիազորագրի հիման վրա։ Սա բխում է անչափահասների անձնագրերի ստացման կարգի հետ զուգահեռներ տանելուց։
18 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունից 183 օրից ավել բացակայելու դեպքում այդ մասին էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով, 183 օրյա ժամկետը լրանալու պահից հաշվարկված՝ առնվազն 10 օրյա ժամկետում, ծանուցում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։ Նշված գործողությունը չկատարելու դեպքում օտարերկրացու կացության կարգավիճակը համարվում է ուժը կորցրած»։ Կարծում ենք, որ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու կողմից միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին իր բացակայության մասին տեղեկացնելու անհրաժեշտությունը բացակայում է, և օտարերկրացու կացության կարգավիճակը նման տեղեկություն չներկայացնելու հիմքով չի կարող ուժը կորցրած ճանաչվել։ Բանն այն է, որ Կառավարության 22․06․2006թ․ N 884-Ն որոշմամբ սահմանված սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում մուտքագրվում են նաև ՀՀ մուտք (ելք) գործող անձանց տվյալները, որոնց հասանելիություն ունի նաև միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը։ Հետևաբար՝ վերջինս նշված համակարգի միջոցով փաստացի իրազեկվում է օտարերկրացու բացակայության հանգամանքի և ժամկետների մասին և տվյալ դեպքում օտարերկրացու կողմից իր բացակայության մասին ծանուցելու անհրաժեշտությունը բացակայում է։ Բացի դրանից, նման պարտականության սահմանումը մեծ դժվարություններ և ծանրաբեռնվածություն կառաջացնելի օտարերկրացիների համար, քանի որ ստացվում է, որ վերջիններս պետք է մշտապես հաշվարկեն, թե քանի օր են բացակայել Հայաստանից և 183 լրանալու պահից 10-օրյա ժամկետում ծանուցեն միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում չներառել նշված դրույթը։
19 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «օտարերկրացին ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակի քարտը միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնից ստանում է անձամբ՝ փաստաթուղթը ստանալուց տրամադրելով բիոմետրիկ տվյալները՝ մատնահետքերը և ստորագրության էլեկտրոնային օրինակը»։ Ներկայումս էլեկտրոնային ստորագրություն տրամադրող կապի օպերատորների որդեգրած քաղաքականության համաձայն՝ էլեկտրոնային ստորագրություն տրվում է բացառապես այն օտարերկրացիներին, որոնք Հայաստանում ունեն կացության կարգավիճակ։ Իսկ վերոնշյալ դրույթը կացության քարտ ստանալու համար որպես պարտադիր պահանջ է սահմանում արդեն իսկ էլեկտրոնային ստորագրության առկայությունը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք էլեկտրոնային ստորագրության պահանջը փոխարինել հասարակ ստորագրության պահանջով։
20 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է սահմանել, որ «հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաև վարչապետի որոշմամբ սահմանված և համապատասխան չափորոշիչներով՝ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած այլ օտարերկրացիների»։ Տվյալ սահմանումը բավարար չափով հստակ չէ, քանի որ պարզ չէ՝ արդյոք «համապատասխան չափորոշիչներ» եզրույթը ենթադրում է, որ նախատեսվում է ընդունել նորմատիվ իրավական ակտ, որով կսահմանվեն այդ չափորոշիչները։ Եթե տրամաբանությունը դա է, ապա նման նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն ունի Կառավարությունը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցող օտարերկրացիներին հնարավորություն տալ հատուկ կացության կարգավիճակ ձեռք բերելու, կարծում ենք, որ հետևելով նույն տրամաբանությանը, նպատակահարմար կլինի որոշակի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց ևս հատուկ կացության կարգավիճակ ստանալու հնարավորություն ընձեռելու։ Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած և որոշակի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրացիները նույն հարթության վրա են գտնվում, հետևաբար տարբերակված մոտեցում ցուցաբերելը, կարծում ենք, արդարացված չէ։ Ավելին, Նախագծով առաջարկվում է ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տրամադրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող այն օտարերկրացիներին, որոնք սահմանված չափով գումարային ներդրում են կատարել։ Առաջարկում ենք ձեռնարկատերերին ևս հնարավորություն ընձեռել հատուկ կացության կարգավիճակ ստանալու՝ որպես տարբերակիչ հատկանիշ սահմանելով առավել մեծ չափով ներդրման պահանջ։
21 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կամ կացության կարգավիճակի ժամկետի երկարաձգումը կարող է մերժվել լիազոր մարմնի կողմից, եթե կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը»։ Նույն դրույթը սահմանված է նաև Նախագծի 10-րդ հոդվածում՝ որպես օտարերկրացուն տրված կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու և օտարերկրացուն կացության կարգավիճակից զրկելու հիմք։ Առաջարկում ենք վերոնշյալ դրույթների ձևակերպումներից հանել «կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը» արտահայտությունը։ Բանն այն է, որ կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելիս օտարերկրացին չի հայտնում, թե ինչ նպատակով է գտնվում Հայաստանում, այլ բացառապես նշում է, թե կոնկրետ ինչ հիմքով է դիմում ներկայացնում կացության կարգավիճակ ստանալու համար։ Օրինակ՝ օտարերկրացին կարող է կացության կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով, սակայն վերջինիս՝ Հայաստանում գտնվելու հիմնական նպատակը լինի, օրինակ, հարազատի՝ Հայաստանում բնակվելը։ Սա նշանակում է, որ կացության կարգավիճակ ստանալու հիմքը և նպատակը կարող են միմյանցից տարբերվել։
22 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ «օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կամ կացության կարգավիճակի ժամկետի երկարաձգումը կարող է մերժվել լիազոր մարմնի կողմից, եթե նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի կամ մինչև մեկ տարին լրանալը կատարել է վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը»։ Առաջարկում ենք նշված դրույթից հանել «կամ մինչև մեկ տարին լրանալը կատարել է վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը» արտահայտությունը, քանի որ դրույթի առաջին մասում արդեն իսկ սահմանվում է, որ վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը օտարերկրացին պարտավոր է կատարել։ Նշված արտահայտությունը դրույթում առկա անհարկի կրկնություն է։
23 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ օտարերկրացուն տրված կացության կարգավիճակը կամ բնակության օրինականությունը ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, եթե «կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել»։ Այն պարագայում, երբ կացության կարգավիճակն օտարերկրացին ձեռք է բերում աշխատանքային գործունեության հիմքով, տվյալ դրույթի ձևակերպումը կարող է թյուրըմբռնում առաջացնել, քանի որ պարզ չէ՝ կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտ հանդիսանում է աշխատո՞ղը, թե՞ գործատուն։ Առաջարկում ենք դրույթում հստակեցնել դիմում ներկայացնելու հնարավորություն ունեցող սուբյեկտին։
24 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, որ օտարերկրացուն տրված կացության կարգավիճակը կամ բնակության օրինականությունը ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, եթե մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը, և նա երկու ամսվա ընթացքում չի կնքել նոր պայմանագիր։ Միաժամանակ, որպես մեկ այլ հիմք, սահմանվում է այն դեպքը, եթե մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, և նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել: Ստացվում է, որ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրով աշխատանք իրականացնող անձինք հնարավորություն ունեն պահպանելու իրենց կացության կարգավիճակը միայն այն դեպքում, եթե պայմանագիրը լուծելուց հետո երկամսյա ժամկետում նոր պայմանագիր կնքեն։ Մինչդեռ կամավոր աշխատանքի պայմանագրով աշխատանք իրականացնող անձանց համար նոր պայմանագիր կնքելու ժամկետ սահմանված չէ։ Անարդարացի տարբերակումից խուսափելու համար առաջարկում ենք կամավոր աշխատանքի մասին պայմանագրի դրույթը փոփոխել և սահմանել, որ օտարերկրացուն տրված կացության կարգավիճակը կամ բնակության օրինականությունը ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, եթե մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, և նա երկու ամսվա ընթացքում չի կնքել նոր պայմանագիր։
25 Անժելիկա Հակոբյան 10.09.2024 17:03:57 Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել, թե որ դեպքերում է օտարերկրացուն տրված կացության կարգավիճակը կամ բնակության օրինականությունը ուժը կորցրած ճանաչվում։ Դրույթում սահմանվում են հստակ դեպքեր, երբ կացության կարգավիճակը կամ բնակության օրինականությունը ուժը կորցրած կճանաչվի, սակայն ցանկը սպառիչ չէ, քանի որ նույն կետում միաժամանակ նախատեսվում է, որ դրանք ուժը կորցրած կճանաչվեն նաև «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված այլ դեպքերում։ Հաշվի առնելով, որ օրենսդրության մեջ հստակության և կանխատեսելիության ապահովումը մեծ կարևորություն ունի, այն պարագայում, երբ կացության կարգավիճակի կամ բնակության օրինականության՝ ուժը կորցնելու հիմքերը հստակ սահմանված չեն, դա կարող է բերել իրավական անորոշության։ Նման անորոշ հիմքը կարող է ծառայել չարաշահումների և կամայական որոշումների համար։ Այս առումով հարկավոր է նկատի ունենալ, որ ուժը կորցնելու հիմքերի վերաբերյալ սպառիչ ցանկի առկայությունը կնպաստի գործընթացի թափանցիկությանը։ Բացի դրանից, սպառիչ կերպով սահմանված հիմքերը կնպաստեն նաև վարչարարության արդյունավետության բարձրացմանը, քանի որ պետական մարմինները ստիպված չեն լինի վերլուծել և ենթադրել օրենքի այլ դրույթներում ամրագրված հնարավոր հիմքերը՝ կացության կարգավիճակի կամ բնակության օրինականության՝ ուժը կորցրած ճանաչելու համար։ Ուստի առաջարկում ենք, որ Նախագծի 10-րդ հոդվածով սահմանված՝ կացության կարգավիճակը կամ բնակության օրինականությունը ուժը կորցրած ճանաչելու հիմքերի ցանկը լինի սպառիչ, և դրույթից հանվի «Սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում» կետը։