ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը նախաձեռնվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման գործընթացի շրջանակում և Որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Նախարարության կողմից ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային միջավայրում կազմակերպելու, տրամադրման ժամկետները կրճատելու, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ու հստակեցնելու անհրաժեշտությամբ։

11 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որոշմամբ հաստատվել է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու  թույլտվության տրամադրման կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը հաստատելու մասին կարգը։

Ըստ ներկայումս գործող օրենսդրական կարգավորորումների՝ ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը իրականացվում է թղթային տարբերակով։ Բեռնափոխադրողը թույլտվություն ստանալու համար դիմում է լիազոր մարմին, որը իր հերթին ներկայացված փաստաթղթերը առաքում է Ճանապարհային ոստիկանություն՝ փոխադրման անցագիր ստանալու համար և միաժամանակ փոխադրմանը համաձայնություն տվող այլ կազմակերպություններ։ Սույն կազմակերպություններից անցագիր և համաձայնություններ ստանալու դեպքում լիազոր մամնի կողմից հայտատուին տրամադրվում է բեռնափոխադրման թույլտվություն՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե բենափոխադրողը ինքնուրույն է ձեռք բերում համաձայնություններ տրամադրող կազմակերպությունների կարծիքը (բացառությամբ Ճանապարհային ոստիկանության), ապա թույլտվությունը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Բեռնափոխադրումների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները հնարավորություն չունեն առցանց նույնականացնելու թույլտվությունների վավերականությունը, առկա չէ թույլտվություն, անցագիր կամ համաձայնություն տվող և վերահսկողություն իրականացնող պետական մարմինների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման տիրույթ, ինչը էականորեն խոչնդոտում է պետական մարմինների օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների իրականացմանը և բեռնափոխադրողի համար առաջացնում է լրացուցիչ դժվարություններ։

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

  Առաջարկվում է ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը քննարկել և իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ տրանսպորտի թվային ոլորտի ծառայությունների transport.e-gov.am հարթակում (այսուհետ՝ Հարթակ)։  Թույլտվության տրամադրման գործընթացում բեռնափոխադրողի պարտականությունները սահմանափակվում են անհրաժեշտ տեղակատվությունը Հարթակ մուտքագրելով։ Թույլտվության տրամադրման համար օրենսդրությամբ սահմանված գործառույթները լիազոր մարմինների կողմից իրականացվում են Հարթակի տիրույթում՝ էլեկտրոնային եղանակով։ Հարթակում ձևավորվում է թույլտվության էլեկտրոնային տարբերակ, որը պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) և 16 նիշանոց հսկիչ համար (tracking number): Բեռնափոխադրման թույլտվության և անցագրի վավերականությունը փոխադրումների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների կողմից կարող է իրականացվել հսկիչ համարը պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայք (http://verify.e-gov.am) մուտքագրելու կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

2.Կարգավորման առարկան  

Որոշման նախագծով կանոնակարգվում է ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը՝ այն բացառապես թվային միջավայրում տրամադրելու եղանակով։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում՝

-ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունները կքննարկվեն և կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով.

-բեռնափոխադրման թույլտվություն տրամադրելու համար օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառույթները կիրականացվի լիազոր մարմնի կողմից՝ ազատելով դիմումատուին ինքնուրույն համաձայնություններ ստանալու տարբերակից.

- կկրճատվեն թույլտվությունների տրամադրման համար նախատեսված ժամկետները, նախկին կանոնակարգման 5-ից 15 օրյա ժամկետները կրճատվում են մինչև 3 օր.

-Հարթակի միջոցով թույլտվությունների վավերականության ստուգման հնարավորություն կստանան բեռնափոխադրումների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները.

-էլեկտրոնային տարբերակով կձևավորվի ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների շտեմարան, որը հասանելի կդառնա բոլոր շահագրգիռ մարմիններին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների    նախարարության կողմից, իսկ էլեկտրոնային համակարգը գործարկվել է ԷԿԵՆԳ-ի հետ համատեղ :

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

    Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։

          Որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի 273․3-րդ կետից։

  • Обсуждалось

    26.07.2024 - 10.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 696

Принт