«Արդյունաբերական երեք գոտիների՝ որպես ենթակառուցվածքների և միջավայրի գերազանցության կենտրոնների հիմնման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
3 - Против
Անհրաժեշտությունը։ Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում արդյունաբերական գոտիների գործունեությունը մեկնարկելու և այն լայն թափով ակտիվացմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Արտաքին և ներքին ենթակառուցվածքների ոչ բավարար զարգացվածությունը և հասանելիությունը արդյունաբերության զարգացման տեսանկյունից լրջագույն մարտահրավերներ են։ ՀՀ-ում ներկայումս զգալիորեն ցածր է արտաքին և ներքին ենթակառուցվածքի համակարգերի (էլեկտրաէներգիա, բնական գազ, ջրամատակարարում և ջրահեռացում, կոյուղի և այլն) զարգացման մակարդակը, ինչը խոչընդոտում է երկրի ողջ տարածքով հնարավորինս բարենպաստ և հավասար պայմանների ապահովմանն արդյունաբերող ընկերությունների համար։
Արդյունաբերական գոտիների մեկնարկը և լայն թափով զարգացումն ապահովելու նպատակով նախատեսված է արդյունաբերական գոտիների զարգացման փաստաթղթի մշակում, որով կգնահատվի արդյունաբերական գոտիների զարգացման մասով տարվող քաղաքականությունը, նորմատիվ և ինստիտուցիոնալ միջավայրը, կազմակերպման խնդիրները, պետության և մասնավոր ընկերությունների համագործակցության մոտեցումները։ Միջնաժամկետում վերը նշված խնդիրները հնարավոր է լուծել հատկապես արդյունաբերական գոտիների, ինչպես նաև ենթակառուցվածքների գերազանցության գոտիների ստեղծման միջոցով՝ հաշվի առնելով գործընթացի լայնածավալ և երկարաժամկետ բնույթը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է արդյունաբերության մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:
Կարգավորման նպատակը և բնույթը։ Միջոցառման հիմնական նպատակն է նոր ներդրումների ներգրավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանման միջոցով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելը, ինչպես նաև զարգացած ենթակառուցվածքների ապահովումը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել Հայաստանում զարգացած արդյունաբերական գոտիներ։
Այլ տեղեկություններ։ Սույն նախագծով հայեցակարգի հաստատման կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի 2.1. «Մշակող արդյունաբերություն» կետից։ Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ: Հայաստանի արդյունաբերության զարգացման նպատակով նախատեսվում է համալիր միջոցառումների իրականացում՝ միտված ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև միջազգային նոր շուկաներ ներթափանցմանն ու առկա դիրքերի ամրապնդմանը: Մշակվող արդյունաբերության զարգացման համար Կառավարության նպատակն է` ապահովել Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության շարունակական աճը, քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։
-
Обсуждалось
08.07.2024 - 23.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Экономика, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 956
Принт