Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 762-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
5 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Պողոսյան 03.07.2024 09:22:51 | ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը զուրկ է որևէ հիմնավորումից և նման ձևով որոշման ընդունումը պետք ներկայացված լինի ազդեցության գնահատման առկայության դեպքում։ Մասնավորապես, նվիրաբերության տրված հողատարածքի որևէ փոփոխություն չի կատարվել, իսկ ներդրումների ծավալը կրճատվել է 4 /չորս/ անգամ։ Նախնական ներդրումները կազմում են 88 մլն ԱՄՆ դոլար, առաջարկվող ներդրումները կազմում են 20 մլն ԱՄՆ դոլար։ Լուրջ վերահսկողության կարիք ունի նման ծրագրերը։ | ||
2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 04.07.2024 14:22:34 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Դեմ ենք օրինագծին այն պատճառով, որ, ըստ մեր կարծիքի, ի սկզբանե Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշումը կրել է կոռուպցիոն բնույթ: Այդ որոշմանը կառավարության նիստում հատկապես դեմ է եղել ՀՀ այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանը, ով իրավացիորեն նշել էր, որ Սպայկա ընկերությանը առանց հիմնավորման նվիրաբերվում են 130 մլն դրամի հողեր, դրա դիմաց ստացվող անհասկանալի օգուտների դիմաց: Չգիտես ինչ հիմնավորմամբ և/կամ շահագրգռությամբ այդ որոշման ընդունմանը ակտիվորեն աջակցում էին ՀՀ 1-ին փոխվարչապետ Ա.Միրզոյանը և փոխվարչապետ Տ.Ավինյանը: Այդ որոշման կոռուպցիոն բնույթին է անդրադարձել նաև Հետք թերթը. https://hetq.am/hy/article/93145: Ավելին, սույն օրինագծի հիմնավորման մեջ նույնպես հղում է կատարվում «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի և Սպայկա ընկերությունների կոռուպցիոն գործունեությանը: Մենք գտնում ենք, որ քննարկվող որոշմամբ փորձ է կատարվում կոռուպցիոն գործարքը նշած ընկերությունների հետ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի ընտանիքի հետ, օրինականացնել: Մեր կարծիքով սա նախկկին իշխանությունների հետ կոռուպցիոն համակարգված կոռուպցիայի օրինակ է, ինչը հակասում է 2018 թ. թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արժեքներին և այդ ժամանակ ՀՀ հպարտ քաղաքացիներին տրված խոստումներին: Այս պարագայում առաջարկում ենք առոչինչ համարել ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշումը, դրա արդյունքում իրականացված գործարքները և Երևանի համայնքապատկան հողերը վերադարձնել Երևանին, ՀՀ և Երևանի քաղաքապետարանի կրած վնասների վերաբերյալ իրականացնել հետաքննություն և դատավարություն: |