Sargis Gevorgyan
29.04.2024
Աջակցում եմ տվյալ նախագծի հաստատմանը, այո պոլիէթիլենային տոպրակներից ձերբազատվելն արդեն իսկ օրհասական խնդրի առարկա է:
Находится в правительстве РА
9 - За
18 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաuտանի Հանրապետության «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ ու «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովմամբ։
Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների, սպասքի, խահանոցային ու կենցաղային այլ պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթները և պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով առաջացնում են կայուն աղտոտվածություն: Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ սպասքի օգտագործման ժամանակահատվածը շատ կարճ է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով, մեկանգամյա օգտագործման պլաստիկ այլ արտադրանքով ու դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերն և զբոսաշրջության վայրերը: Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի ողջ ծավալն ի վերջո հանգրվանում է բնության մեջ և, նույնիսկ աղբավայրերում, դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին դիօքսին և ֆուրան գազեր:
Մանրածախ առևտրի կետերում մեկանգամյա օտագործման պլաստիկ կամ փրփրապլաստե տարաները (տուփերը, կոնտեյներները) հաճախ օգտագործվում են այնպիսի ապրանքների փաթեթավորման համար, որոնք կամ արդեն իսկ ունեն գործարանային փաթեթավորում, կամ չունեն փաթեթավորման կարիք (որոշ ապրանքներ ունեն բնական պաշտպանիչ թաղանթ)։ Նման դեպքերը կրում են զանգվածային բնույթ և անհարկի ավելացնում են պլաստիկ թափոնների քանակը։
Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործուղությունների ծրագրի շրջանակներում մշակվել է «Պոլիմերային միանգամյա օգտագործման ապրանքների առանձին տեսակների ներմուծման և արտադրության փուլային արգելքի ներդրման նպատակահարմարության սոցիալ-տնտեսական վերլուծության նախապատրաստում» զեկույցը, որը ներկայացվել է ԵԱՏՄ անդամ երկրների քննարկմանը 2022 թվականի նոյեմբերին։ Զեկույցում ներկայացված են որոշակի գնահատականներ՝ ԵԱՏՄ երկրներում պոլիմերային արտադրանքի և թափոնների վերաբերյալ։ Համաձայն զեկույցի՝ Հայաստանում տարեկան առաջանում է 6000 տոննա պլաստիկ թափոն, որից վերամշակվում է միայն 25 տոկոսը: Զեկույցում ներկայացված է նաև 2021 թվականի կտրվածքով մեկանգամյա օգտագործման պոլիմերային փաթեթվածքի և սպասքի տարեկան արտադրության և սպառման մասին տեղեկատվությունը, համաձայն որի՝
|
մեկանգամյա օգտագործման պոլիմերային փաթեթվածք (մլն հատ) |
մեկանգամյա օգտագործման պոլիմերային սպասք (մլն հատ) |
սպառում |
8891 |
37.2 |
արտադրություն |
5101 |
5.2 |
այլընտրանքային նյութերից պատրաստված արտադրանք |
285 |
0.8 |
այլընտրանքային նյութերից պատրաստված արտադրանքով պահանջարկի ծածկման տոկոսը |
3.21 |
2.2 |
Շրջակա միջավայրի նախարարությունը փաթեթավորման համար պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության (ներկրման), արտահանման ծավալների և ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների և ներմուծողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ս/թ հուլիսին դիմել է Պետական եկամուտների կոմիտե և վիճակագրական կոմիտե, սակայն ստացված արդյունքները համադրելի չեն և հնարավորություն չեն տալիս իրականացնել համապատասխան վերծություններ։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և Ազգային ժողովի կողմից 2020 թվականի ապրիլի 17-ին ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-226-Ն օրենքը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից։ Արդյունքում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվում է առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը։ Սահմանվել է նաև «կշռափաթեթավորում» հասկացությունը, ինչն անհրաժեշտ էր ապրանքատեսակի գնման (վաճառքի), սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների, ամբողջականության ապահովման, ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով անհրաժեշտ փաթեթավորման մասով բացառություն սահմանելու համար՝ հաշվի առնելով ներկա ժամանակահատվածում այդ նպատակով հասանելի՝ շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության համար անվտանգ փաթեթվածքի սահմանափակ հասանելիությունը։
Նշված կարգավորումն առաջին օրենսդրական քայլն էր մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման և սահմանափակման ուղղությամբ։ Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների, սպասքի և մեկանգամյա այլ պլաստիկ արտադրանքի կիրառումը էականորեն կրճատելու, առաջացած բնապահպանական խնդիրներ հնարավորինս մեղմելու գործընթացը շարունակական է։ Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ապրանքաշրջանառության և հասույթի կտրուկ նվազում թույլ չտալու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման արդյունավետ կազմակերպմանը հնարավորինս չխոչընդոտելու համար նպատակահարմար համարվեց առաջին քայլով սահմանափակել թաղանթի մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պարկերի ու տոպրակների գործածությունը։ Հատվածային մոտեցմամբ (մինչև 50 միկրոն) օրենսդրական կարգավորումը նպատակ ուներ արտադրողներին հնարավորություն ընձեռել վերապրոֆիլավորվելու և ինտեգրվելու նոր պահանջներին:
Այդ նպատակով, հաշվի առնելով թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող տոպրակների ու պարկերի՝ բազմակի օգտագործման հնարավորությունը, նախատեսվում էր ժամանակավորապես չսահմանափակել դրանց գործածությունը։ Անհրաժեշտ էր նաև որոշակի ժամանակ՝ երկրում շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ կենսաքայքայվող փաթեթվածքի, ինչպես նաև բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների՝ բավարար քանակությամբ արտադրության կամ ներկրման ծավալների աճի համար։
Կարգավորումը բերեց որոշակի առաջընթացի՝ սպառողի վարքագծի փոփոխության, երկրորդային հումքից պատրաստված, ինչպես նաև բազմակի օգտագործման պարկերի ու տոպրակների արտադրության ու գործածության ավելացման ուղղությամբ։ Կան նաև կենսաքայքայվող փաթեթվածքի համար հումքի ու դրանից ստացված պատրաստի արտադրանքի ներկրման, ինչպես նաև ավելի մատչելի կենսաքայքայվող հումքի ստացման ուղղությամբ հետազոտական աշխատանքների ակտիվացման միտումներ։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի.
- 158-րդ հոդվածի 12-րդ մասի՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Գործող դրույթով չեն կարգավորվում նաև նշված ապրանքների անհատույց տրամադրման դեպքերը, քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է «իրացում» հասկացությունը, որը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի)։ Օրենսդրական համապատասխանության ապահովման, համապատասխան մարմինների կողմից վերահսկողության իրականացման ընթացքում հնարավոր անորոշությունների և դրանցից բխող հավանական կոռուպցիոն ռիսկերի կանխման նպատակով անհրաժեշտ է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածներում «իրացում» հասկացության փոխարեն ամրագրել «առկայությունը կամ օտարումը» ձևակերպումը, այն է՝ աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումը կամ դրա ակնհայտ հնարավորությունը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց։
2191-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ (բացառությամբ 2-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ, 32-րդ, 37-45-րդ մասերի) հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմին են հանդիսանում միայն տեղական ինքնակառավարման մարմինները։ Սակայն 2022 թվականի ընթացքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վերաբերյալ օրենսդրական կարգավորման վերահսկողության իրականացման գործընթացում՝ մարդկային և տեխնիկական ռեսուրսների կամ դրանց որակավորման անհրաժեշտ մակարդակի բացակայությամբ պայմանավորված խնդիրների չեզոքացման կամ մեղմման, մեկանգամյա պլաստիկի գործածության, դրա հետևանքով առաջացող աղտոտվածության էական կրճատման նպատակով իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման համար նպատակահարմար է վերոնշյալ կարգավորման մասով վերահսկողության իրավասություն վերապահել նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ լրացում կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 244.7-րդ հոդվածում։
Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև շուկայի վերահսկողության մեխանիզմները կանոնակարգող օրենսդրությամբ նախատեսված չեն մի շարք սահմանափակումների մասով (մասնավորապես, մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) , զբոսաշրջության ոլորտի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացման համար հստակ ընթացակարգեր։
Հայաստանի Հանրապետությունում գործում է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 769 որոշմամբ հաստատված «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը, որով սահմանված են նաև փաթեթվածքից (խցանափակման միջոցներից) արտազատվող, սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգության սանիտարահիգիենիկ ցուցանիշները և նորմատիվները։
Միջազգային փորձ
Վրաստանում, սկսած 2018 թվականից ներդրվել է պլաստիկ տոպրակների աստիճանական կրճատման արգելքը։ Մասնավորապես, 2018 թվականից արգելվել է թաղանթի՝ մինչև 15 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներմուծումն ու վաճառքը։ 2019 թվականից արգելվել է բոլոր տեսակի (անկախ թաղանթի հաստությունից)՝ պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներմուծումն ու վաճառքը, իսկ 2023 թվական հունվարից՝ նաև պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը շուկաներում՝ ապրանքները կշռելու համար։ Կանոնակարգերը թույլ են տալիս միայն կենսաքայքայվող տոպրակների արտադրությունն ու վաճառքը։
2024 թվականի հունվարի 1-ից Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) փուլային կտրվածքով արգելվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների լայն խմբի (սննդի առաքման փաթեթավորումը, հաստ պլաստիկ տոպրակները և պլաստիկ տարաներ) գործածությունը։ Օրինագիծը տարածվում է բոլոր վաճառողների և սպառողների վրա, որոնք գտնվում են Դուբայում մասնավոր և ազատ գոտիներում։ Որոշ ապրանքներ ազատված են արգելքից, ներառյալ երկրորդային հումքից պատրաստված տոպրակները և բարակ թաղանթով գլանափաթեթները, որոնք օգտագործվում են մթերքների փաթեթավորման համար:
Համաձայն առկա ուսումնասիրությունների՝ ՄԱԿ-ի 90-ից ավել երկրներ ընդունել են կանոնակարգեր՝ արգելելու կամ սահմանափակելու պլաստիկ արտադրանքի օգտագործումը՝ հիմնականում կենտրոնանալով մեկանգամյա օգտագործման պլաստիկի վրա/ պլաստիկ տոպրակներ, սպասք, սննդի տարաներ/:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.
- մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարման արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների(բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների վրա,
- վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց առկայության կամ օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և հնարավորինս նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի թիրախային խմբի ապրանքների գործածությունը,
- մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի առկայության կամ օտարման արգելքը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.
- Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել նոր 12.1-ին մասով՝ առանձնացված պատասխանատվություն ամրագրելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասում նշված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման, այլ նաև առկայության վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին, իսկ համապատասխան տուգանքի չափը սահմանել սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, որը կնպաստի գործող տուգանքի չափի և հասցվող վնասի տարբերության նվազեցմանը, ինչպես նաև կկանխարգելի մեկանգամյա պլաստիկ արտադրանքի՝ թիրախային խմբի ապրանքների օտարման դեպքերը,
- Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ առաջարկվող 12.1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին,
- «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.
- ամրագրել «դիտարկում» հասկացությունը,
- օրենքը լրացվում է «Դիտարկումների իրականացումը» 5․1 հոդվածով, որում ամրագրված են դիտարկման ձևով վերահսկողության իրականացման վերաբերյալ կարգավորումներ՝ պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի ապրանքատեսակների, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների համար, ինչպես նաև նախագծով ապմրագրվել են որոշ փոփոխություններ՝ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի առաջարկով։
«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության և վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակման արդյունքում.
- նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի լայն թիրախային խմբի գործածության աստիճանական նվազեցման, ու դրա հետևանքով պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, ինչը կբերի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը,
- հասկացությունների համապատասխանեցման արդյունքում կմեծանա վերահսկողության գործընթացի արդյունավետությունը, նվազագույնի կհասցվեն դրա ընթացքում հնարավոր անորոշություններն ու թյուրըմբռնումներ և դրանցից բխող հավանական ռիսկերը,
- մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների՝ անկախ հաստությունից, տրամադրման և առկայության արգելքի սահմանման արդյունքում կվերանա վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից համապատասխան չափիչ սարքերի (միկրոմետրների) ձեռքբերման, դրանց հետագա շահագործման կամ սպասարկման, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերի կատարման անհրաժեշտությունը,
- տեղական ինքնակառավարման մարմինների և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի համատեղ վերահսկողությունն էականորեն կնպաստի մեկանգամյա պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի ապրանքների մասով արգելքի պահանջի խախտման դեպքերի բացահայտման ու կանխարգելման գործընթացին,
- մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների գործածության կրճատմանն ուղղված օրենսդրական սահմանափակումների հետ կապված խախտումների կանխման կամ բացահայտման նպատակով դիտարկումը կիրականացվի առանց նախնական ծանուցման, որը կնպաստի վերոնշյալ խախտումների կանխման կամ բացահայտման արդյունավետության էական բարձրացմանը։
«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում։
Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների գործածության կրճատմանն ուղղված օրենսդրական սահմանափակումների, զբոսաշրջության ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջների և մեկանգամյա պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի ապրանքների մասով արգելքի պահանջի հետ կապված խախտումների կանխման կամ բացահայտման նպատակով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կառաջանա լրացուցիչ ռեսուրսների (10-15 նոր հաստիք, 2-3 տրանսպորտային միջոց և տեխնիկական միջոցներ) անհրաժեշտություն, որի վերաբերյալ առավել հստակ ֆինանսական տեղեկատվությունը կներկայացվի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից։
«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումն ամրագրված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 12-րդ կետով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված սահմանափակումների պատշաճ կիրարկման անհրաժեշտությամբ։
Обсуждалось
27.03.2024 - 30.04.2024
Тип
Закон
Область
Здравоохранение, Охрана природы, Экономика, Экономическая
Министерство
Министерство окружающей среды
29.03.2024 17:05
Общественное обсуждение состоится 29 марта текущего года в 14:30, РА, гр. Ереван, Площадь Республики, Дом Правительства 3, 5 этаж, конференц-зал.
Просмотры 4199
Принт29.04.2024
Աջակցում եմ տվյալ նախագծի հաստատմանը, այո պոլիէթիլենային տոպրակներից ձերբազատվելն արդեն իսկ օրհասական խնդրի առարկա է:
13.04.2024
Վրաստանի օրինակով ուզւոմ եք փող հավաքել մարդկանցից, բայց դա նոռմալ չի: Վրաստանում ուրիշ ոլորտնա սրա պես արած: Մի ստիպեք ավել փող դուրս տա տնտեսվարողը, որ ապրանքի գինել ավտոմատ թանգացնի: Իրական վճարողը վերջում էլի սպառողնա լինելու, ոչ մեկ իրա գրպանից փող չի տա ուղղակի:
01.04.2024
ՆՄան նախագիծ բերելով ծանր հարվածի տակ է դրվում այդ ոլորտի տնտեսվարողների հետագա գործունեությունը, ուստի այդ պայմաններում առնվազն պետք է 2-3 տարի ժամնակահատվածում աստիճանաբար արգելել այդ գործունեությունը, իսկ այս դեպքում այն ունի 3 ամիս ժամկետ, ընդ որում 4 տարի առաջ պահանջներ է ներկայացվել արտադրությանը մասնավորապես 50 մկմ և ավել արտադրատեսակներ վաճառքին, որևէ խոսք չի եղել հետագայում այն առհասարակ արգելելու մասին, ուստի 3 ամիս անց եթե օրենքը ընդունվի, այն չի կարող ողջամիտ ժամանակահատված դիտվել, դա պետք է կատարվի աստիճանաբար այլ ոչ թե կտրուկ, քանի որ 3 ամսում նույնիսկ հնարավոր չէ վաճառել առկա ապրանքային մնացորդները,