Добавить в избранное

Находится в правительстве РА

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ  հետևյալ իրավական ակտերում

  • «Առևտրի և ծառայությունների մասին» օրենք
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք
  • «Շուկայի վերահսկողության մասին» օրենք

 Նախագծերի փաթեթով առաջարկվում է .

  • 2024 թվականի հուլիսի 1-ից ընդհանրապես արգելել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը, այսինքն արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա՝ բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի:

Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները։

  • 2025 թվականից արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը, ինչպես նաև առկայությունը։

 Որպես այլընտրանք դիտարկվում է թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը։

  • 2026 թվականից արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պլաստիկե տարաների, օրինակ, աղցանների համար) օտարումը, ինչպես նաև առկայությունը։։

Որպես այլընտրանք դիտարկվում է թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։

  • Վերահսկողությունը վերապահել ՏԻՄ-երի հետ համատեղ նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։ Վերանում է չափիչ սարքերի ձեռքբերման և ստուգաչափման անհրաժեշտությունը, որն էլ գործող կարգավորումների պարագայում հանդիսանում է ոչ պատշաճ վերահսկողության իրականացման պատճառներից մեկը։
  • Տուգանքի չափը սահմանել 0 հազար դրամի չափով՝ ներկայիս գործող 30.0-100.0 հազար դրամի փոխարեն։
  • Ամրագրել «դիտարկում» հասկացությունը, որը հնարավորություն կտա տեսչական մարմնի կողմից իրականացնել վերահսկողություն ցանկացած պահի՝ առանց նախապես տեղեկացնելու։
  • Обсуждалось

    27.03.2024 - 30.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение, Охрана природы, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство окружающей среды

Общественное обсуждение

29.03.2024 17:05

Общественное обсуждение состоится 29 марта текущего года в 14:30, РА, гр. Ереван, Площадь Республики, Дом Правительства 3, 5 этаж, конференц-зал.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2566

Принт

Предложения

Sargis Gevorgyan

29.04.2024

Աջակցում եմ տվյալ նախագծի հաստատմանը, այո պոլիէթիլենային տոպրակներից ձերբազատվելն արդեն իսկ օրհասական խնդրի առարկա է:

Տիգրան Պետրոսյան

13.04.2024

Վրաստանի օրինակով ուզւոմ եք փող հավաքել մարդկանցից, բայց դա նոռմալ չի: Վրաստանում ուրիշ ոլորտնա սրա պես արած: Մի ստիպեք ավել փող դուրս տա տնտեսվարողը, որ ապրանքի գինել ավտոմատ թանգացնի: Իրական վճարողը վերջում էլի սպառողնա լինելու, ոչ մեկ իրա գրպանից փող չի տա ուղղակի:

Ստյոպա Հակոբյան

01.04.2024

ՆՄան նախագիծ բերելով ծանր հարվածի տակ է դրվում այդ ոլորտի տնտեսվարողների հետագա գործունեությունը, ուստի այդ պայմաններում առնվազն պետք է 2-3 տարի ժամնակահատվածում աստիճանաբար արգելել այդ գործունեությունը, իսկ այս դեպքում այն ունի 3 ամիս ժամկետ, ընդ որում 4 տարի առաջ պահանջներ է ներկայացվել արտադրությանը մասնավորապես 50 մկմ և ավել արտադրատեսակներ վաճառքին, որևէ խոսք չի եղել հետագայում այն առհասարակ արգելելու մասին, ուստի 3 ամիս անց եթե օրենքը ընդունվի, այն չի կարող ողջամիտ ժամանակահատված դիտվել, դա պետք է կատարվի աստիճանաբար այլ ոչ թե կտրուկ, քանի որ 3 ամսում նույնիսկ հնարավոր չէ վաճառել առկա ապրանքային մնացորդները,

Узнать больше