Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
13 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի «ա.» ենթակետի համաձայն՝ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները։ Միաժամանակ, նույն հոդվածը սահմանում է, որ 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։
Հատկանշական է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն 2022 թվականին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից վարույթ է ընդունվել 172․476 քաղաքացիական գործ, որոնցից 159․683-ը գումարի պահանջով, ինչը կազմել է վարույթ ընդունված գործերի ընդհանուր թվի գրեթե 93%-ը:
Խոշոր տնտեսավարողներն ունեն համապատասխան մասնագետներ և կարող են որոշակիորեն կրճատել դատական գործընթացներին առնչվող ծախսերը, սակայն վերջիններիս ունեցած փոքր արժեքով դեբիտորական պարտքերի մեծ թիվը չեղարկում է այդ առավելությունը։ Ինչպես ցույց են տալիս խոշոր հաշվապահական և աուդիտորական ընկերությունների հետ ունեցած քննարկումները՝ մեծ ընկերությունները հաճախ վճարում են անհուսալի դեբիտորական պարտքերի գումարների մասով առաջացած շահութահարկի գումարները՝ դրանց «անհուսալի լինելն ապացուցելու» և ծախս ճանաչելու հետ կապված վարչարարական գործընթացներից զերծ մնալու նպատակով։
Փոքր տնտեսավարողներն, ընդհակառակը, չունեն անհրաժեշտ կարողություններ իրենց ուժերով դատարան դիմելու և ստիպված են յուրաքանչյուր դեպքի համար վճարել փաստաբանին, ինչը մեծացնում է միավոր անհուսալի դեբիտորական պարտքին բաժին ընկնող վարչարարական ծախսը։ Հաշվի առնելով կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ հարկման հատուկ համակարգերի հաշվին ընդհանուր համակարգից օգտվողների շրջանակի ընդլայնման ուղղությամբ՝ խնդիրն առաջիկայում ավելի է սրվելու, քանի որ էապես մեծանալու է շահութահարկ վճարող փոքր տնտեսավարողների թիվը։
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133 - Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը սահմանում է, որ արդարադատության արդյունավետության և մատչելիության ապահովման տեսանկյունից շարունակում է արդիական մնալ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը:
Այս նպատակից ելնելով ՀՀ օրենսդրությամբ ներկայումս ներդրվել են մի շարք իրավակարգավորումներ, որոնք սահմանել են արտադատական կարգով վեճերի լուծման և գումարի բռնագանձման պահանջի լուծման ընթացակարգեր, որոնք արտացոլված չեն ՀՀ հարկային օրենսգրքի՝ դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու առկա մեխանիզմում: Մասնավորապես, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի հիման վրա արբիտրաժային համաձայնություն կնքելու դեպքում կողմերի միջև առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերը կարող են հանձնվել արբիտրաժի լուծմանը: Միաժամանակ, նույն օրենքի 35-րդ հոդվածը սահմանում է նաև, որ որոշակի դեպքերում Մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը էլեկտրոնային հաղորդագրության միջոցով արբիտրաժային տրիբունալի վճիռը հարկադիր կատարման համար ներկայացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:
Միևնույն ժամանակ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացվել է 18.3-րդ գլուխ, որով սահմանվել է նոտարի կողմից մինչև 2 (երկու) միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու ընթացակարգ:
Այս ընթացակարգերի կիրառման հետևանքները, սակայն չեն ամրագրվել ՀՀ հարկային օրենսգրքի վերոնշյալ դրույթում, այսինքն` այդ կարգադրությունը հիմք չէ դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու համար:
Միջազգային պրակտիկայում տարածված են դեբիտորական պարտքերը շահութահարկով հարկման նպատակով անհուսալի ճանաչելու տարբեր մոդելներ՝ պարտքը վերադարձնելուն ուղղված արժանահավատ գործողությունների ներկայացումից (Լեհաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Գերմանիա և այլն) մինչև պարզեցված ընթացակարգով ծախսագրման որոշակի շեմի՝ հասույթի նկատմամբ տոկոսի սահմանում (Հնդկաստան, Ճապոնիա)։
Ընդունված են նաև անհուսալի ճանաչված դեբիտորական պարտավորությունների մասով վճարված ԱԱՀ գումարների վերադարձ կամ հաշվանցում նախատեսող կարգավորումները (Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Բահրեյն, Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Խորվաթիա, Կիպրոս, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իռլանդիա, Հունգարիա, Իտալիա, Ճապոնիա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, և այլն)[1]։
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Նախագծի նպատակը շահութահարկի գծով ծախս ճանաչելու համար 100.000 դրամը գերազանցող դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարության պարզեցումն է։
3․ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Նախագծով առաջարկվում է՝
- Բարձրացնել 100.000 դրամ շեմը՝ սահմանելով 300.000 դրամ,
- Նախատեսել, որ 300 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջով հայցը դատարանի կողմից վարույթ ընդունվելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից (իսկ վեճն արբիտրաժի լուծմանը հանձնելու դեպքում` արբիտրաժային վարույթի սկզբի օրվանից) կամ վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից, սակայն դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության ուժի մեջ մտնելու պահից դեբիտորական պարտքի գումարը այդ հարկային տարում ճանաչվում է որպես համախառն եկամտի ավելացում:
Շեմի բարձրացումը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով՝
- Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին գլխավորությամբ գործող ՓՄՁ խորհրդի աշխատանքների շրջանակում խորհրդի քարտուղարություն հանդիսացող Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմը հարցում է անցկացրել ավելի քան 12.000 փոքր և միջին տնտեսավարողների շրջանում: Վերջինիս մեկ տարվա ընթացքում իրականացրած գործարքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև 115 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողների՝ բիզնեսը բիզնեսի (B2B) հետ հարաբերություններում մեկ գործարքի միջին կշռված մեծությունը կազմում է 488.860 դրամ, իսկ բիզնեսը սպառողի (B2C) հետ հարաբերություններում՝ 550.261 դրամ։
Նույն ցուցանիշը 115 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցողների համար կազմել է համապատասխանաբար 635.312 և 1.730.000 դրամ (տե՛ս, Աղյուսակ 1)։
Իրականացվել է նաև 132 փոքր և միջին տնտեսավարողների ավելի խորքային դաշտային ուսումնասիրություն: 2022թ․ սեպտեմբերի դրությամբ փաստացի անհուսալի դեբիտորական պարտքերի (կետանցման օրվանից ավելի քան 365 օրից ավել չմարված դեբիտորական պարտքերի) վերլուծությունը պարզել է, որ տարեկան մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցողների՝ 100 հազար դրամը գերազանցող անհուսալի դեբիտորական պարտավորությունների միջին մեծությունը՝ մեկ հաշվարկային փաստաթղթի հաշվով կազմել է 153.000 դրամ, իսկ 115 միլիոն դրամը գերազանցող շրջանառություն ունեցողներինը՝ 257.000 դրամ (տե՛ս, Աղյուսակ 2):
- Գործող կարգավորումն ուժի մեջ է մտել 2002 թվականից դեկտեմբերի 31-ից և գործում է մոտ 21 տարի։ Նշված ժամանակահատվածում գնաճի ցուցանիշը կազմել է 113.74%, որով ճշգրտելու դեպքում միայն 100.000 դրամը կկազմեր 224.000 դրամ։
Աղյուսակ 1
Տարեկան մինչև 115 մլն դրամ շրջանառություն |
||||
Գործարարների միջև հարաբերություններում (B2B) |
Գործարար-սպառող հարաբերություններում (B2C) |
|||
100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների քանակ |
18 315 |
100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների քանակ |
25 548 |
|
100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների հանրագումար |
18 105 109 060 |
100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների հանրագումար |
28 795 725 793 |
|
Բիզնեսների քանակ |
2 644 |
Բիզնեսների քանակ |
4 565 |
|
Մեկ գործարքի միջին արժեքը |
988 540 |
Մեկ գործարքի միջին արժեքը |
1 127 122 |
|
Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների քանակ |
135 220 |
Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների քանակ |
13 741 |
|
Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների հանրագումար |
1 496 860 903 |
Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների հանրագումար |
384 100 392 |
|
Բիզնեսների քանակ |
3 152 |
Բիզնեսների քանակ |
2 822 |
|
Մեկ գործարքի միջին արժեքը |
11.070 |
Մեկ գործարքի միջին արժեքը |
27.952 |
|
Բոլոր գործարքների միջին կշռված մեծությունը |
488 860 |
Բոլոր գործարքների միջին կշռված մեծությունը |
550 261 |
|
Տարեկան 115 մլն դրամից ավել շրջանառություն |
||||
Գործարարների միջև հարաբերություններում (B2B) |
Գործարար-սպառող հարաբերություններում (B2C) |
|||
100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների քանակ |
13 445 |
100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների քանակ |
6 137 |
|
100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների հանրագումար |
17 301 637 834 |
100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների հանրագումար |
21 386 898 931 |
|
Բիզնեսների քանակ |
144 |
Բիզնեսների քանակ |
91 |
|
Մեկ գործարքի միջին արժեքը |
1 286 845 |
Մեկ գործարքի միջին արժեքը |
3 484 911 |
|
Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների քանակ |
61 677 |
Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների քանակ |
1 049 |
|
Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների հանրագումար |
1 026 696 385 |
Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների հանրագումար |
26 513 726 |
|
Բիզնեսների քանակ |
144 |
Բիզնեսների քանակ |
60 |
|
Մեկ գործարքի միջին արժեքը |
16 646 |
Մեկ գործարքի միջին արժեքը |
25 275 |
|
Բոլոր գործարքների միջին կշռված մեծությունը |
635 312 |
Բոլոր գործարքների միջին կշռված մեծությունը |
1 730 000 |
Աղյուսակ 2
|
||||||
Մինչև 115 մլն շրջանառություն |
115 մլն-ից ավել շրջանառություն |
|||||
100 հազար դրամը գերազանցող անհուսալի դեբիտորական պարտավորությունների միջին մեծությունը՝ մեկ հաշվարկային փաստաթղթի հաշվով |
100 հազար դրամը գերազանցող անհուսալի դեբիտորական պարտավորությունների տեսակարար կշիռը |
100 հազար դրամը գերազանցող անհուսալի դեբիտորական պարտավորությունների միջին մեծությունը՝ մեկ հաշվարկային փաստաթղթի հաշվով |
100 հազար դրամը գերազանցող անհուսալի դեբիտորական պարտավորությունների տեսակարար կշիռը |
|||
Արժեքային արտահայտությամբ |
ըստ պարտավորությունների թվի |
Արժեքային արտահայտությամբ |
ըստ պարտավորությունների թվի |
|||
153 000 |
30% |
15% |
257 000 |
80% |
43% |
|
Հաշվի առնելով վերը բերված վերլուծությունը, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում փոփոխություններ չպլանավորելու և որոշակի կայուն շեմ ունենալու անհրաժեշտությունը՝ առաջարկվել է գործող 100․000 դրամի փոխարեն նախատեսել 300.000 դրամ շեմը։
Առաջարկվող մյուս փոփոխության մասով հարկ է նշել, որ դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման վերաբերյալ ՀՀ կառավարության 05.10.2017թ․ 1373-Ն որոշմամբ սահմանված պահուստավորման առավելագույն ժամկետը 365 օրն է։ Դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու և ծախսագրելու համար անհրաժեշտ է մինչև այդ ժամկետը ունենալ դատարանի վճիռ, ինչը գործնականում անհնար է։ Նախ, գործարար հարաբերություններում անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ պարտքը գործընկերային կարգով, առանց դատարանի միջամտության, ստանալու համար, որից հետո միայն կարող է որոշում ընդունվել դատարան դիմելու մասին։ Որպես կանոն, «սպասման ժամկետը» մեկ տարի է։
Մյուս կողմից, հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտ է ևս զգալի ժամանակահատված՝ վճիռ ունենալու համար։ Սա նշանակում է, որ տնտեսավարողները ստիպված են լինում հարկ վճարել այն գումարից, որը դեռ չեն ստացել կամ չեն ստանալու։
Նման անբարենպաստ իրավիճակը կվերանա, եթե դատարան (կամ արբիտրաժային տրիբունալ) դիմելն արդեն իսկ հիմք կհամարվի դեբիտորական պարտքն անհուսալի համարելու համար։
Միաժամանակ, չարաշահումներից խուսափելու նպատակով նախատեսվել է, որ կարգավորումը չի տարածվի այն դեպքերի վրա, երբ կկայացվի դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ դատական վճիռ։
Հաշվի առնելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում իրականացված լրացումները՝ առաջարկվում է նաև նոտարի կողմից մինչև 2 (երկու) միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու դեպքում տնտեսավարողներին հնարավորություն տալ այդ գումարը ճանաչելու որպես անհուսալի դեբիտորական պարտք։
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ՝
- Կպարզեցվի դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը, կկրճատվեն այդ գործընթացում առաջացող ծախսերը։
- ՀՀ հարկային օրենսգրքի կարգավորումը համահունչ կդարձվի «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին։
- ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
Նախագծի ընդունումը բխում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27–ի №1443-Լ որոշման Հավելված №2–ի 4.6 կետի (Հարկային/մաքսային/այլ վարչարարական բեռի գնահատում և պարզեցում ՓՄՁ-ների համար) նպատակներից։
- ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի աջակցությամբ գործող Հայաստանի Ներդրումային Խորհրդի կողմից համատեղությամբ։
Նախագիծը քննարկվել է 24.11.2023 թվականին կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում:
7․ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսում։ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն ակնկալվում։
[1] https://assets.kpmg.com/content/dam/kpmg/xx/pdf/2020/04/indirect-tax-treatment-of-bad-debts-a-multijurisdictional-analysis.pdf
https://www.irs.gov/publications/p535
https://www.ato.gov.au/Business/Income-and-deductions-for-business/Deductions/Deductions-for-unrecoverable-income-(bad-debts)/#Othertaxconsiderations
https://www.grantthornton.jp/globalassets/1.-member-firms/japan/pdfs/newsletter/bulletin/bulletin_202104.pdf
https://incometaxindia.gov.in/charts%20%20tables/deductions.htm
-
Обсуждалось
20.03.2024 - 04.04.2024
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы, Финансовая, Экономическая, Гражданское и коммерческое законодательство
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2381
Принт