Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. 

Հայաստանի Հանրապետությունում ներկայում գործում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, որոնք  բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ են և օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայություններ են տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ ցերեկային և շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչների միջոցով։ Հաստատություններից երկուսը գործում են Սյունիքի և Շիրակի մարզերում, մեկը՝ Երևան քաղաքում։ Հաստատությունների գործունեությունն ուղղված է ի աջակցություն երկրում ապաինստիտուցիոնալացման գործընթացի՝ նպաստելով երեխայի և ընտանիքի կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարմանը հնարավոր սեղմ ժամկետում և երեխային վերամիավորելով ընտանիքի հետ։ Նշված հաստատություններում շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչի արդյունավետության բարձրացման նպատակով՝ անհրաժեշտ են ներդնել ընթացակարգեր, որոնք կաջակցեն երեխայի՝ վերամիավորման գործընթացին, վերամիավորումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մշտադիտարկմանը։ Նշված իրավական ակտում իրականացվող փոփոխությունն իր հերթին փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացրել վերոնշյալ երեք խնամքի հաստատությունների ստեղծման որոշումներում՝ իրավական տեսանկյունից համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև Կառավարության 2005 թվականի մարտի  24-ի N 381-Ն որոշման մեջ, որտեղ հաստատությունների տիպերի ցանկում անհրաժեշտություն է առաջացել առավել հստակեցնել հաստատության էությունը և գործունեության շրջանակը։ Հատկանշական է, որ նշված երեք հաստատություններից մեկի համար որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ սահմանված են այնպիսի տեսակներ, որոնք չեն բխում հաստատության գործունեության նպատակից, իսկ երկուսի պարագայում՝ ներդրված չեն ձեռնարկատիրական գործունեության տեսակներ։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններից երեխաների դուրսգրման, դուրսգրումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մոնիթորինգի գործընթացները, գործող հաստատություններում ծառայություն ստացող երեխաների տարիքային խմբերի վերաբերյալ անհրաժեշտ ամրագրումներն են ապահովվում հաստատության այդ տիպի սահմանման մեջ, ինչպես նաև երեք հաստատություններում առաջարկվում է սահմանել ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, որոնք կնպաստեն երեխաների սոցիալականացմանը, կխթանեն նոր հմտությունների ձեռքբերման նկատմամբ հետաքրքրությունը, կնպաստեն ինքնուրույն կյանքի անցման հմտությունների զարգմացմանը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հաստատությունների գործունեության արդյունավետությունը, պատասխանատու մարմինների հետևողականությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի նկատմամբ, ինչպես նաև կստեղծվեն հիմքեր ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար և կվերացվեն տեխնիկական անհամապատասխանությունները առնչակից իրավական ակտերում։

5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։

6. Կապը ռազմավարական ծրագրերի հետ

Բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2020-ի 04 մեգանպատակից՝ հաշվի առնելով այն, որ փոփոխությունը նպաստում է երեխաների նկատմամբ ամբողջական և լիարժեք հոգածության ապահովմանը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ փոփոխությամբ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների նկատմամբ հոգածությունը կլինի ոչ միայն շուրջօրյա բաղադրիչում խնամք ստանալու ժամանակահատվածում՝ այլ դուրսգրումից հետո ևս՝ ապահովելով ռիսկի գոտում գտվող երեխայի կրկնակի սթրեսի ենթարկվելուն նպաստող հանգամանքները, դժվարին իրավիճակը կրկին ստեղծվելուն նպաստող խոչընդոտները կանխարգելելուն կամ վաղ փուլում բացահայտելուն։

 

  • Обсуждалось

    16.10.2023 - 01.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1982

Принт