В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
1 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման
մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման
նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկային ծառայության ներդրմամբ:
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 125.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար։ Նշված զանցակազմի փաստը հաստատելու համար անհրաժեշտ է հաստատել լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու հանգամանքը, ինչը ըստ նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետերի՝ կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ։
ՀՀ կառավարության 19.03.2009թ. թիվ 277-Ն որոշմամբ սահմանվել է ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգ (հավելված N 4), սակայն նշված կարգով կարգավորվում են ճանապարհային երթևեկության ապահովման հետ կապված հարաբերությունները (կարգի 1-ին կետ), ուստի անհրաժեշտ է նշված որոշման մեջ կատարել լրացում և նույն կարգում նախատեսել դրույթ այն մասին, որ նշված կարգը տարածվի նաև անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա։ Համանման կարգավորում նախատեսված է նույն կարգի 1-ին հավելվածում, որը վերաբերվում է բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննությանը։
Նշված իրավակարգավորման բացակայությամբ լողամիջոցի վարորդի սթափության վիճակի զննությունը հնարավոր կլինի կատարել միայն բուժհաստատություններում, ինչը պահանջում է ժամանակի և ռեսուրսների լրացուցիչ ծախսեր և կարող է տեղիք տալ քաղաքացիների, մասնավորապես՝ հովեկների և զբոսաշրջիկների դժգոհության։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բղում ռազմավարական փաստաթղթերից
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող լրացման արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական հիմքեր ջրային պարեկային ծառայողի կողմից տեխնիկական միջոցով իրավախախտման հայտնաբերման տեղում կատարել վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում)՝ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով, առանց վերջինիս տեղափոխելու բուժհաստատություն:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Ներդրվող ջրային պարեկային ծառայության գործառույթների իրականացման իրավական երաշխիքների ապահովում։
-
Обсуждалось
31.08.2023 - 15.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Безопасность дорожного движения
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 2184
Принт