«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահմանելու մասին» ՀՀ որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ, որն ամբողջությամբ նոր մշակված և ընդունված օրենք է: Միաժամանակ, վերոնշյալ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել նախկինում ընդունված՝ «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Կատարված օրենսդրական փոփոխությունների կիրառությունն ապահովելու նպատակով նախկին օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի փոփոխության և նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն է առաջացել: Մասնավորապես, Նախագծի մշակումը պայմանավորված է Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրութի կիրարկմամբ, որի համաձայն՝ Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև որոշումների կիրառության կարգն ու ժամկետները:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանվել էր, որ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշումներ կարող են կայացվել այն դեպքում, երբ դա սահմանված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: Անդամ պետության լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշումը տրամադրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այդ նախնական որոշումը կիրառելու կարգն ու ժամկետները սահմանվում են անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:Խնդիրը կայանում է նրանում, որ «Մաքսային կարգավորման մասին» նախկին օրենքով վերոնշյալ կարգի ընդունման համար լիազորող նոր սահմանված չէր, իսկ արդեն ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ընդունված Օրենքով նախատեսվել է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահմանելու հնարավորությունը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշման ընդունման, ընդունումը մերժելու, տրամադրման, դադարեցման, ինչպես նաև նախնական որոշման կիրառության ժամկետների հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, սահմանվում է, որ մաքսային մարմինը նախնական որոշում ընդունում է ներկայացված դիմումի հիման վրա, եթե դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին և ներկայացվում են համապատասխան տեղեկությունները և փաստաթղթերը մաքսային արժեքի որոշման մեթոդի մասին որոշում կայացնելու համար: Սահմանվում է, որ նախնական որոշում ստանալու համար Դիմում կարող է ներկայացվել, եթե՝
- Ապրանքները ներմուծվում են անհատույց պայմանագրերով (նվիրատվության, անհատույց մատակարարման պայմանագրերով, օրինակ՝ գովազդային, ցուցահանդեսային նմուշների անհատույց մատակարարման պայմանագրով).
- Ապրանքները ներմուծվում են դրանց մաքսային արժեքը որոշվելու է հետաձգված կարգով.
- Ապրանքները ներմուծվում են այն պայմանագրային հարաբերությունների շրջանակում, որոնք նախատեսում են իրավատիրոջ կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքներ տրամադրել լիցենզավորված անձին, որոնց օգտագործման համար վճարվում են լիցենզիայի վճարներ, և հայտարարատուի կարծիքով ենթակա չեն այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ ներառման.
- Ապրանքները ներմուծվում են մեկ արտաքին տնտեսական առուվաճառքի պայմանագրի (մատակարարման պայմանագիր) շրջանակում և դրանց արժեքը գերազանցում է 5 մլն. դրամին համարժեք գումարը:Սահմանվում է նաև, որ նախնական որոշումները կարող են փոփոխվել, եթե տեղի են ունեցել մաքսային արժեքի վրա ազդող փոփոխություններ և նախնական որոշումների գործողությունը կարող է դադարեցվել: Բացի այդ սահմանվում է դիմումատուների կողմից ներկայացվող դիմումների և մաքսային մարմնի կողմից կայացված որոշումների էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություններ:
- Կարգավորման առարկան. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման, այդ որոշումների կիրառության կարգն ու ժամկետներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.9-րդ՝ «Հարկային և մաքսային վարչարարություն» բաժինների մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և դրա արդյունավետության բարձրացման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավասար պայմաններ: Հարկային և մաքսային վարչարարության համաչափությունը լինելու է վարչարարական արդյունավետության հիմքը, բարձրացնելու է հարկերի վճարման կամովիությունը և ստեղծելու է տնտեսական գործունեության պայմանների համահավասարության համընդհանուր ընկալում։
-
Обсуждалось
10.08.2023 - 30.08.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Финансовая, Экономическая
Просмотры 2440
Принт