Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.07.2023 12:44:12 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 1. Նախագծի մեջ ներառված փաստաթղթերի ծավալն առանց 3-րդ հավելվածի կազմում է 227 էջ: Այդ փաստաթղթերի կազմման վրա աշխատել է աշխատանքային խումբը մոտ 5 ամիս: Դրանց վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ մշակելու համար քաղաքացիական հասարակությանն ու շահագրգիռ անձանց տրամադրվել է 1 ամիս, ինչը կարծում ենք կարճ ժամանակահատված է: Դա է պատճառը, որ 2023 թ. հուլիսի 30-ի դրությամբ՝ նախագծերը շրջանառելուց 17 օր հետո, նախագծերին ծանոթացել են 688 այցելու, որոնցից սոսկ 2-ն են եղել կողմ, իսկ 7-ը՝ դեմ: Հետևաբար առաջարկում ենք. 1) Նախագծերի քննարկման ժամանակահատվածը երկարացնել 15 օրով՝ մինչև 2023 թ. օգոստոսի 28-ը, 2) Հանրային լրատվամիջոցներով իրականացնել լայնածավալ քարոզչություն նախագծերի վերաբերյալ այն հաշվով, որպեսզի հնարավորինս շատ մարդ/կազմակերպություն մասնակցի նախագծերի քննարկմանը:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.07.2023 12:44:12 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին մասի 3) կետում գրված է. Հաստատել. … «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատականը` համաձայն հավելված 3-ի:»: Սակայն այդ 3-րդ հավելվածը ՀՀ ԱՆ պաշտոնական https://www.e-draft.am/projects/5986/about կայքէջում չկա, ինչպես նախկինում էր: Այս պարագայում քաղաքացիական հասարակությունն ինչպես առաջարկվող նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնելիս, այնպես էլ՝ իր այլընտրանքային մշտադիտարկման ժամանակ չի կարող գնահատել ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման ֆինանսական արդյունքները: Հետևապես առաջարկում ենք ՀՀ ԱՆ պաշտոնական https://www.e-draft.am/projects/5986/about կայքէջում լրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատականի մասին հավելված 3-ը:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.07.2023 14:01:20 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 3. Հիմնավորման մեջ «Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք» 3-րդ մասում նշված է, որ. «ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ դեռևս 2022 թվականին հունիսից մեկնարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թթ. միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակման գործընթացը, որն իրականացվել է շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։ Աշխատանքի իրականացման ընթացքի մեկնարկը տրվել է ԱՄՆ ՄԶԳ Բարեվարքության ծրագրի աջակցությամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տեխնիկական/մասնագիտական աջակցությամբ:»: Սակայն 2023 թ. մայիսի 11-ին անցկացված ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման արդյունքների շնորհանդեսի Ժամանակ, հայտնի չեղավ որևէ լրատվություն 2022 թ. հունիսից շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ մեկնարկած Ռազմավարության մշակման գործընթացի իրականացման և որևէ մշակաված փաստաթղթի մասին, թեև ելույթ ունեցողներից շատերը նշեցին, որ ԱՄՆ ՄԶԳ 29 մլն դրամի դրամաշնորհն օգտագործվել է անարդյունավետ և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից չի մշակել Ռազմավարության նախագիծը: Փաստորեն այդ նախագիծը մշակվել է Ռազմավարության մշակման նոր աշխատանքային խմբի կողմից և դրա կողմից կատարած արդյունավետ աշխատանքը հանիրավի կերպով վերագրվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին: Ավելին՝ հանրապետությունում 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության բացակայության և դրա մշակման ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ կողմից Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին տրված միջոցների անարդյունաետ ծախսման և տեխնիկական/մասնագիտական աջակցության արդյունքներ բացակայության մասին 2023 թ. փետրվարի 11-ին Ջերմուկում կայացած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) նիստի ժամանակ ահազանգել էր Խորհրդի անդամ, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը: Հետևապես առաջարկում ենք հիմնավորման 3-րդ մասից ամբողջությամբ հանել «ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ դեռևս 2022 թվականին հունիսից մեկնարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թթ. միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակման գործընթացը, որն իրականացվել է շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։ Աշխատանքի իրականացման ընթացքի մեկնարկը տրվել է ԱՄՆ ՄԶԳ Բարեվարքության ծրագրի աջակցությամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տեխնիկական/մասնագիտական աջակցությամբ:» բառերը և դրա փոխարեն լրացնել հետևյալը. «ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ դեռևս 2022 թվականին հունիսից մեկնարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թթ. միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակման գործընթացն իրականացվել է շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։ Ռազմավարությունը մշակվել է Խորհրդի որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից, որը դրա մշակման ժամանակ հաշվի է առել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից իրականացված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2019-2022 թվակաների տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման վերաբերյալ զեկույցները (https://armla.am/49294.html, https://armla.am/49335.html, https://armla.am/49891.html, https://aac.am/5093.html, ), որոնցում ներառված են եղել առաջարկներ առաջիկա՝ նոր ռազմավարության մշակման շրջանակներում հաշվի ներառելու նպատակով:»:
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.07.2023 14:38:52 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 4. Ռազմավարութան նախագծի հենց սկզբում՝ «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ» 1-ին բաժնում (3-րդ էջ) նշված է. «Հավատարիմ մնալով վերոնշյալ նպատակների իրականացմանը ՀՀ կառավարությունը իր գործունեության 2021-2026թթ․ ծրագրի շրջանակներում վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելու կոռուպցիոն հիմնական դրսևորումները ։»: Մինդեռ նույն փաստաթղթի 84-րդ էջում ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ 5.5 կետում նշված է. «Կառավարությունը հավատացած է, որ կոռուպցիան շարունակում է մարտահրավեր լինել իրավական, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետության կայացման համար։ Ուստի Կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները։»: Հետևապես գտնում ենք, որ Ռազմավարության «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ» 1-ին բաժնում (3-րդ էջ) «վերջնականապես արմատախիլ անելու կոռուպցիոն հիմնական դրսևորումները» պետք է փոխարինվեն «վերջնականապես արմատախիլ անելու կոռուպցիոն բոլոր դրսևորումները» բառերով: Իսկ եթե անգամ հնարավոր չէ արմատախիլ անել կոռուպցիայի բոլոր դրսևորումները, ապա ՀՀ կառավարության ծրագրին հավատարիմ մնալու նպատակադրմամբ առաջարկում ենք այդ մասը վերախմբագրել հետևայլ խմբագրությամբ. «վերջնականապես արմատախիլ անելու համակարգային կոռուպցիայի բոլոր դրսևորումները, որոնք արտահայտվում են հիմնականում օրենսդրական և վարչական կոռուպցիայի ձևերով և համատարած տարածում գտած կոռուպցիոն հիմնական այլ դրսևորումները:»: Այստեղ նշված է համակարգային կոռուպցիայի մասին, քանզի ներկայում դա քաղաքացիական հասարակության գնահատականների (https://aac.am/5036.html, https://aac.am/5659.html) արմատախիլ դեռևս չի արված, այլ այլակերպվել է` դրսևորվելով ՀՀ օրենսդրության մեջ կանխամտածված փոփոխություններ կատարելով և ըստ այդմ վարչական կոռուպցիան էլ ավելի զարգացնելով:
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.07.2023 17:18:03 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 5-րդ առաջարկության 1-ին և 2-րդ մասեր 5. Ի հաստատումն մեր նախորդ՝ 4-րդ, առաջարկության հիմնավորման ստորև ներկայացնում ենք հանրապետությունում տարածված համակարգային կոռուպցիայի այլակերպման այլ տարատեսկաների մասին դրսևորումներից մի քանի օրինակներ, որոնք բազմաթիվ են 2018 թ. թավշյա հեղափոխությունից ի վեր. 1) համակարգային կոռուպցիայի այլակերպ դրսևորման ձևերից են օրենսդրական, վարչական կոռուպցիայի նորացված դրսևորումները, որոնք թափանցել են կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ՝ ընտրակեղծիքների, դրամաշնորհների կեղծ մրցույթների ձևով և այլն: Չի կատարվել ՀՀ հպարտ քաղաքացուն տրված հեղափոխական խոստումը անցումային արկարադատության, վեթթինգի, ժողովրդից գողացած յուրաքանչյուր կոպեկի վերադարձի մասին: Համակարգված կոռուպցիայի այլակերպման դրսևորումները շատ են և տարաբնույթ: Դրանց հիմքը ՀՀ օրենսդրության մեջ իրավական կոլիզիաների առատությունն է, ինչից վարպետորեն օգտվում են օրենքով իրավունք ունեցող բոլոր մակարդակի պաշտոնյաներն ու հանրային աշխատողները: Այսպիսի իրավիճակին մեծապես նպաստում են ՀՀ օրենսդրության մեջ առկա իրավական կոլիզիաները (անհամապատաս-խանությունները), որոնք ոչ միայն գալիս են անցյալից, այլև՝ ակտիվորեն օգտագործվում են թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության լծակներին տիրացած քաղաքական մեծամասնության կողմից, ինչպես նաև նորացվում են նոր իշխանավորների կողմից՝ ի նպաստ անձնական, կոլեկտիվ շահերի՝ արհամարհելով ՀՀ քաղաքացիների հասարակական շահը: ԻՍԿ ԴԱ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱ Է՝ ԴՐԱ ԴԱՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՚ ԱՅՍԻՆՔՆ ՕՐԵՆՔՈՎ ՏՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՇԱՀԵՐԸ: Ելնելով վերոհիշյալից մեր կազմակերպության փորձագետներն իրականացրել են ՀՀ օրենսդրության համառոտ վերլուծություն՝ դրանցում առկա կոլիզիաների վերաբերյալ և դրանք էլեկտրոնային փոստով 2023 թ. հունիսի 16-ին ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հուսով, որ դրանում ներկայացված առաջարկությունները հաշվի կառնվեն օրենսդրական գործունեության կազմակերպման ժամանակ, որին մասնակից կդարձնեին նաև մեր կազմակերպության ներկայացուցիչներին. Կարծիք կատարողական վարույթի մասին ՀՀ օրենքի և փաթեթի մասին2 Yahoo/Inbox Movses Aristakesyan <movarist@yahoo.com> To:info@moj.am,levon.balyan@gov.am,elina.geghamyan@moj.am Fri, Jun 16 at 8:51 PM Հարգելի պարոն Բալյան, Հարգելի տիկին Գեղամյան, 2023 թ. հունիսի 08-ին ՀՀ Արդարադատության նախարարության կողմից անցկացված «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ իմ կողմից տրված խոստմանը համապատասխան ի լրումն ՀՀ ԱՆ պաշտոնական կայքում https://www.e-draft.am/projects/5755 ներկայացված իմ առաջարկության, կից ուղարկում եմ այդ օրինագծի վերաբերյալ մեր կազմակերպության կարծիքը, հարցերը և առաջարկությունները, որոնք հնչեցվել էին հանրային քննարկման ժամանակ: Այդ առաջարկությունների մասին տեղեկացված են նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (Կոալիցիա) կառավարման խորհրդի անդամները, որոնցից մեկը ևս մասնակցում էր հանրային քննարկմանը և կառավարման խորհուրդը երաշխավորվել է ինձ այդ կարծիքը ներկայացնել ձեզ: Հուսով ենք, որ ներկայացվող տեղեկատվությունն օգտակար կլինի օրինագծի և փաթեթի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ ՀՀ ԱՆ կողմից իրականացվող աշխատանքի ժամանակ: Հուսով ենք նաև, որ մեր առաջարկությունների քննարկման ժամանակ կհրավիրվեն նաև դրանց հեղինակները: Հարգանքով և կառուցողական համագործակցության ակնկալիքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ: Խոստացած տեղեկատվություն ՎԻՎՕ և իրավական կոլիզիաների մասին2 Yahoo/Inbox Movses Aristakesyan <movarist@yahoo.com> To:levon.balyan@gov.am,elina.geghamyan@moj.am Fri, Jun 16 at 1:15 PM Հարգելի պարոն Բալյան, Հարգելի տիկին Գեղամյան, 2023 թ. հունիսի 08-ին ՀՀ Արդարադատության նախարարության կողմից անցկացված «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ իմ կողմից տրված խոստմանը համապատասխան կից ուղարկում եմ Վարչական իրավախախտումերի վերաբերյալ օրենսգիրք (ՎԻՎՕ) ՀՀ օրենքի վերաբերյալ մեր կազմակերպության առաջարկությունները, ներկայացված դեռևս 2017 թ. և դրա պատասխան նամակը ՀՀ արդարադատության կողմից: Միաժամանակ կից ուղարկում եմ մեր կազակերպության կողմից փորձագիտական հետազոտության շրջանակներում պատրաստված ՀՀ օրենսդրության իրավական կոլիզիաների մասին համառոտ տեղակատվությունը, ինչը քննարկվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (Կոալիցիա) կառավարման խորհրդում և երաշխավորվել է այն հանրայնացնել և շարունակել այդ փորձագիտական հետազոտությունը՝ իրավական մյուս կոլիզիաները հայտնաբերելու նպատակով: Այդ տեղեկատվության մեջ մեծ մաս են կազմում նաև ՎԻՎՕ մեջ առկա իրավական կոլիզիաները: Հուսով ենք, որ ներկայացվող տեղեկատվությունն օգտակար կլինի ՎԻՎՕ մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ ՀՀ ԱՆ կողմից իրականացվող աշխատանքի ժամանակ: Հուսով ենք նաև, որ ՀՀ ԱՆ այդ գործում կներգրավվեն նաև մեր ներկայացուցիչները: Հարգանքով և կառուցողական համագործակցության ակնկալիքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Ցավոք, ՀՀ արդարադատության նախարարությունից այդ 2 նամակներին որևէ արձագանք առ այսօր չենք ստացել մեր կողմից ներկայացված առաջարկությունների իրականացման վերաբերյալ, բացառությամբ այդ վերլուծությունը ստանալու մասին էլեկտրոնային հակիրճ, անբովանդակ նամակի, Re: Խոստացած տեղեկատվություն ՎԻՎՕ և իրավական կոլիզիաների մասին Yahoo/Inbox elina.geghamyan@moj.am To:Movses Aristakesyan Cc:levon.balyan@gov.am Fri, Jun 16 at 2:09 PM Հարգելի՛ պարոն Արիստակեսյան, Hide original message ստացել եմ, շնորհակալություն, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 5-րդ առաջարկություն 1-ին մաս. 2) ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք զլանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանել իրենց ուղղված ՀՀ քաղաքացիների, իրավաբանական անձանց և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիմումներին ու բողոքներին: Նրանք այդ դիմումներին և բողոքներին շատ հաճախ պատասխանում են ուշացումով, տալիս են խուսափողական (ըստ ՀՀ վարչապետի բնորոշման «ցրողական») պատասխաններ կամ էլ բոլորովին չեն պատասխանում: Այդպիսի վարքի դրսևորման օրինակ է ցույց տալիս հենց ՀՀ կառավարության աշխատակազմը: Այսպես, 2022 թ. մայիսի 24-ին մեր կազմակերպությունը դիմել էր ՀՀ վարչապետին՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգողի ընտրության ժամանակ թույլ տված ընտրակեղծիքների մասին տեղեկատվությամբ և ըստ այդմ ընտրակեղծիք թույլ տված անձանց նկատմամբ համապատասխան պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկությամբ (https://e-request.am/hy/send-letter/success-page?hash=aaf2a3d88ca0be997f01e930cac426a0, GV42-6ED7-7BD9-57E3), ինչի մասին ստացել եմ ՀՀ աշխատակազմի հավաստումը. www.e-request.am <e-request@e-gov.am> To:movarist@yahoo.com Tue, May 24 at 4:08 PM Հարգելի ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով Ձեր կողմից ուղարկված նամակի հսկիչ համարն է GV42-6ED7-7BD9-57E3 , որը կակտիվանա պետական մարմնի կողմից Ձեր նամակը գրանցելու պահից։ Հսկիչ կոդի օգնությամբ կարող եք հետևել Ձեր նամակի ընթացքին՝ այն մուտքագրելով համապատասխան դաշտում հետևյալ հղմամբ՝ e-request.am/hy/e-letter/check Սակայն անցած 1 տարի 2 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունից չեմ ստացել որևէ պատասխան: Այդ կապակցությամբ 2023 թ. հուլիսի 26-ին բողոքով դիմել եմ ՀՀ վարչապետին, ինչի կապակցությամբ կրկին ստացել եմ ՀՀ աշխատակազմի հավաստումը. Tracking_id Yahoo/Inbox www.e-request.am <e-request@e-gov.am> To:movarist@yahoo.com Wed, Jul 26 at 4:26 PM Հարգելի ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով Ձեր կողմից ուղարկված նամակի հսկիչ համարն է GV3B-AF4D-E8BA-F287 , որը կակտիվանա պետական մարմնի կողմից Ձեր նամակը գրանցելու պահից։ Հսկիչ կոդի օգնությամբ կարող եք հետևել Ձեր նամակի ընթացքին՝ այն մուտքագրելով համապատասխան դաշտում հետևյալ հղմամբ՝ e-request.am/hy/e-letter/check Չնայած վերոհիշյալին ՀՀ վարչապետի աշխատակազմից առ այսօր mul2 համակարգից որևէ ծանուցում չեմ ստացել: Այդուհանդերձ, սպասում եմ պատշաճ և իրավաչափ պատասխանի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում,
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.07.2023 17:19:27 «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 5-րդ առաջարկության 3-րդ և 4-րդ մասեր 3) ի հակասություն ՀՀ սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշումամբ իրեն վերապահված լիազորությունների ՀՀ արդարադատության նախարարը թույլ է տվել ինքնիրավչության փաստ և ընդունել է նշված որոշմամբ սահմանված իրավակարագավորումների մտածված իրավախախտում: Դրա արդյունքում այսօրվա դրությամբ ամբողջությամբ չի ձևավորված ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդն (այսուհետ՝ Խորհուրդ)՝ ՎՈ 808-Ն որոշման պահանջներին համապատասխան: Այսօրվա դրությամբ դրանում քաղաքացիական հասարակությունից ներկայացված են սոսկ 5 կազմակերպություններ և այդ այն դեպքում, երբ հիշյալ որոշմամբ սահմանված է, որ այդ խորհրդի կազմում պետք է ներգրավվեն քաղաքացիական հասարակության 7 կազմակերպություններ, այդ թվում 5 ՀԿ-ներ և գործարար ոլորտի շահերը ներկայացնող 2 կազմակերպություններ: Այդ փաստի մասին մեր կազմակերպությունը իրականացրել է հիմնավոր և մանրակրիտ հետաքննություն, ինչի արդյունքներով 2023 թ. հուլիսի 16-ին բողոքով դիմել է ՀՀ վարչապետին՝ խնդրելով վերացնել այդ ինքնիրավչության դեպքը, պատասխանատվության ենթարկել ՀՀ ԱՆ նախարարին և Խորհրդի կազմը լրացնել ՀՀ արդրադատության նախարարության կողմից 2022 թ. դեկտեմբերի 20-ին հրապարակված «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ» հայտարարությանը համապատասխան անցկացված մրցույթին մասնակցած և օրինականորեն հաղթած հետևյալ 2 կազմակերպություններով. 1) «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն», 2) «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպություն: Ի պատասխան բողոքիս առ այսօր որևէ արձագանք չեմ ստացել, բացառությամբ բողոքս ստանալու մասին ՀՀ աշխատակազմի հետևյալ ծանուցման. https://e-request.am/hy/send-letter/success-page?hash=67cbf9f6c03db460ff63523e44b1af70 GVD7-8E9C-48CE-1E8E Tracking_id Yahoo/Inbox www.e-request.am <e-request@e-gov.am> To:movarist@yahoo.com Sun, Jul 16 at 6:53 PM Հարգելի ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով Ձեր կողմից ուղարկված նամակի հսկիչ համարն է GVD7-8E9C-48CE-1E8E , որը կակտիվանա պետական մարմնի կողմից Ձեր նամակը գրանցելու պահից։ Հսկիչ կոդի օգնությամբ կարող եք հետևել Ձեր նամակի ընթացքին՝ այն մուտքագրելով համապատասխան դաշտում հետևյալ հղմամբ՝ e-request.am/hy/e-letter/check 866857.pdf 187.2kB Չնայած վերոհիշյալին ՀՀ վարչապետի աշխատակազմից առ այսօր mul2 համակարգից որևէ ծանուցում չեմ ստացել: Այդուհանդերձ, համբերատար սպասում եմ բողոքիս պատասխանին, որի ժամկետն ըստ օրենսդրության լրանում է 2023 թ. օգոստոսի 16-ին: Հուսով եմ, որ այս անգամ էլ ստիպված չեմ լինի սպասելու ամիսներ, տարիներ, 4) ի հակասություն ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների ՀՀ արդարադատության նախարարը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 460 հոդվածով ընդդատյա ինքնիրավչության փաստ, ինչի մասին 2023 թ. հուլիսի 24-ին բողոքով դիմել եմ ՀՀ վարչապետին՝ խնդրելով վերացնել այդ ինքնիրավչության դեպքը և պատասխանատվության ենթարկել ՀՀ ԱՆ նախարարին: Ի պատասխան բողոքիս առ այսօր որևէ արձագանք չեմ ստացել, բացառությամբ բողոքս ստանալու մասին ՀՀ աշխատակազմի հետևյալ ծանուցման. www.e-request.am <e-request@e-gov.am> To:movarist@yahoo.com Mon, Jul 24 at 2:56 PM Հարգելի ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով Ձեր կողմից ուղարկված նամակի հսկիչ համարն է GVD8-D495-BCE4-268A , որը կակտիվանա պետական մարմնի կողմից Ձեր նամակը գրանցելու պահից։ Հսկիչ կոդի օգնությամբ կարող եք հետևել Ձեր նամակի ընթացքին՝ այն մուտքագրելով համապատասխան դաշտում հետևյալ հղմամբ՝ e-request.am/hy/e-letter/check Ծանուցում համակարգ մուտքագրման վերաբերյալ Yahoo/Inbox mul2.gov@e-gov.am <mul2.gov@e-gov.am> To:movarist@yahoo.com Mon, Jul 24 at 3:50 PM Mulberry Groupware 2.0 ՀՀ վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգ Հարգելի Մավսես Արիստակեսյան, Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ հուզող հարցերը ՀՀ վարչապետին ներկայացնելու համար: Ձեր դիմումը մուտքագրված է ՀՀ վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգ և ուսումնասիրվում է Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության կողմից: Դիմումի պատասխանն ստանալուն պես, այն Ձեզ կառաքվի դիմումի ներկայացման ընթացքում Ձեր կողմից տրամադրված էլ-փոստի հասցեով և թղթային տարբերակով՝ փոստային ծառայության միջոցով: Ձեր դիմումի ընթացքի մասին կարող եք տեղեկանալ զանգահարելով 1-17 կարճ հեռախոսահամարով կամ սեղմելով հետևյալ հղումը: Հարգանքով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ ք. Երևան, 0010 Կառավարական շենք 1, Download all attachments as a zip file Համբերատար սպասում եմ բողոքիս պատասխանին, որի ժամկետն ըստ օրենսդրության լրանում է 2023 թ. օգոստոսի 24-ին: Հուսով եմ, որ այս անգամ էլ ստիպված չեմ լինի սպասելու ամիսներ, տարիներ,
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.07.2023 13:08:20 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծի 3-րդ մասով նախատեսվում են հաշվետու մարմինների կողմից Ռազմավարության իրականացման իրենց կողմից կատարման ենթակա միջոցառումների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացման ժամկետները, իսկ դրա 4-րդ մասով ոչ մի ժամկետ չի սահմանված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից այդ հաշվետվությունների հրապարակման վերաբերյալ: Ընդ որում, գտնում ենք, որ հաշվետու մարմիններին տրված ժամկետները հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ խիստ կարճ են, մանավանդ տարեկան հաշվետվությունների դեպքում, ինչը բնականաբար կազդի հաշվետությունների որակի վրա: Միաժամանակ Կառավարության որոշման նախագծով չի նախատեսված որևէ համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ Ռազմավարության մոնիթորինգի և այլընտրանքային հաշվետվությունների կազմման վերաբերյալ: Ըստ այդմ առաջարկում ենք ՀՀ ԿՈ նախագծի.  3-րդ մասում «յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարվա ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերի փոխարեն գրել հետևյալ բառերը՝ «յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարվա ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում»,  3-րդ մասից հետո լրացնել նոր մաս՝ 3.1.՝ հետևյալ բովանդակությամբ.  «3.1. Հանձանարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Ռազմավարության հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Վարչապետի որոշման նախագիծ՝ Ռազմավարության մշակմանը մասնակցած և դրա հանրային քննարկմանը մասնակցած և գերազանցապես ընդունելի առաջարկություններ ներկայացրած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպել Ռազմավարության այլընտրանքային մոնիթորինգի և հաշվետու մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունների ամփոփման, գնահատամն և վերլուծման աշխատանքների ծրագիր՝ համապատասխան ֆինանսավորման ապահովմամբ:» ,  «3.2. Հանձանարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսել քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի հատուկ նպատակային բյուջետային ծրագիր, որի քաղաքականության միջոցառումներից մեկը սահմանել «Հայաստանի Հանարպետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի այլընտրանքային մոնիթորինգը և հաշվետվությունները ներկայացւմը քաղաքացիական հասարակության ընտրված ներկայացուցիչների կողմից»,  4-րդ մասը վերախմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ա) սույն որոշման 3-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել մոնիթորինգի, մոնիթորինգի և գնահատման հաշվետվությունների մշակումը և դրա հրապարակումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում, բ) սույն մասի ա) կետում նշված աշխատանքները կատարել Հակակոռւպցիոն քաղաքականության խորհրդի անդամ հանդիսացող և Ռազմավարության մշակմանը ակտիվորեն մասնակցած ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համատեղ՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացված այլընտրանքային մոնիթորինգի մասին հաշվետվությունները:»:
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.07.2023 13:08:51 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 4. Հիմնավորման մեջ « Ակնկալվող արդյունքը» 4-րդ մասում նշված է, որ. «Նախագծի ընդունմամբ կուրվագծվեն 2023-2026 թվականների հակակոռուպցիոն հիմնական ուղղությունները՝ հստակ գործողությունների ծրագրով:» (էջ 5-6): Կարծում ենք հիմնավորման մեջ ակնկալվող արդյունքի տեսակետից, պատեհ չէ այն դեպքի համար, երբ Ռազմավարությունն արդեն ընդունված կլինի: Հետևաբար առաջարկում ենք հիմնավորման 4-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Նախագծի ընդունմամբ կնախանշվեն և կհաստավեն 2023-2026 թվականների հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները՝ համապատասխան հստակ գործողությունների ծրագրով և դրանց իրականացման հստակ արդյունքային կատարողական ցուցանիշներով:»:
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.07.2023 13:28:28 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 9. Ռազմավարության նախագծի հենց սկզբում՝ «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ» 1-ին բաժնի «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» 1-ին մասի 1-ին պարբերությունը (3-րդ էջ) վերջին «գնահատումը» բառից հետո առաջարկում ենք վերջակետը հանել, դնել բութ և լրացնել հետևյալ բառերով. «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության (հատկապես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի) կողմից իրականացված այլընտրանքային մշտադիտարկման և հաշվետվությունների հման վրա:»,
10 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.07.2023 13:42:14 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 9. Ռազմավարության նախագծի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ» 1-ին բաժնի «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» 1-ին մասի 3-րդ պարբերության (4-րդ էջ) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը և երեք և ավելի տարիների գործունեությունը վկայում է, որ քաղաքական կամքի տեսանկյունից ջանքերն արդարացվել են: Նշվածի վերաբերյալ արձագանքներ ձևավորվել են նաև միջազգային մակարդակում, ինչպես օրինակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գնահատման վերաբերյալ զեկույցում:» պարբերությունից հետո պետք է դրվի նոր բուլիտ, քանի որ այդ մասում արդեն խոսք է գնում նոր կառույցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին,
11 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.07.2023 14:19:46 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 10. Ռազմավարության նախագծի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ» 1-ին բաժնի «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» 1-ին մասի 8-րդ էջում ներկայացված է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության կատարման թվային գնահատականը հետևյալ կերպ. «Անդրադառնալով 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության կատարողականին` հարկ է նշել, որ այն 80, 2%-ով իրականացվել է․ 2022 թվականին նախատեսված է եղել ավարտել բոլոր 43 միջոցառումների կատարումը, սակայն փաստացի ամբողջությամբ կատարվել է 25 միջոցառում, մեծ մասամբ՝ 8 միջոցառում, մասնակի՝ 7 միջոցառում, չի կատարվել 3 միջոցառում։»: Ըստ մեզ այդ գնահատականը լոկ քանակական է՝ 80.2 տոկոս, և բոլորովին էլ չի բնութագրում դրա կատարման որակական գնահատականները (որոնք ըստ միջոցառումների տատանվում են 30-50 տոկոսի սահմաններում), ինչի մասին ներկայացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետների կողմից ներկայացված այլընտրանքային հաշվետության մեջ՝ դրա հանրային քննարկման ժամանակ: Հետևաբար առաջարկում ենք Ռազմավարության նախագծի այդ մասը լրացնել վերոհիշյալ հաշվետվության որակական գնահատակնենրով: Այդ որակական գնահատակնները հիմք կհանդիսանային առավել ճշգրիտ որոշելու կոռուպցիայի դեմ պայքարում պետության առջև ծառացած մարտահրավերները և ըստ այդմ էլ մշակել նոր ռազմավարությունն ու դրանից բխող միջոցառումների ծրագիրը,
12 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.07.2023 14:20:26 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 11. Ռազմավարության նախագծի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ» 1-ին բաժնի «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» 1-ին մասի 8-րդ էջի հենց նույն մասի հաջորդ պարբերության մեջ նշված է, որ «Հիմնականում ամբողջությամբ կատարված են այն միջոցառումները, որոնք միտված էին օրենսդրական փոփոխությունների իրականացմանը…»: Մինչդեռ այդ գնահատականը չի համապատասխանում իրականությանը: Այսպես, համաձայն ՀՀ Կառավարության 22 դեկտեմբերի 2022 թվականի N 2117 – Լ որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի ակնկալվում է ներդնել և զարգացնել իրավական ակտերի և դրանց նախագծերի հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգը: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ այդ գործընթացը սկսված պետք է լիներ վաղուց, քանզի ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի 4-րդ ռազմավարության 110-րդ մասում նշված էր, որ. «Պրակտիկան ցույց է տվել, որ օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումների առկայությունը շատ հաճախ տարածական մեկնաբանման տեղիք է տալիս՝ ըստ այդմ առաջացնելով նորմի արդյունավետ կիրառման ռիսկեր»: Իսկ ահա դրա 111-րդ մասում նշված է, որ. «Միաժամանակ, ներկայում գործող կարգավորման ազդեցության գնահատման համակարգը հնարավորություն չի տալիս վերհանելու իրավական ակտերի առկա և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ կառուցակարգային առումով մտորելու տեղիք է տալիս»: Այս առումով Ռազմավարությամբ նախատեսված էր հակակոռուպցիոն կարգավորման ազդեցությանն առնչվող օրենսդրական դաշտի վերանայում, հստակ չափանիշների սահմանում, և՛ իրավական ակտերի նախագծերի, և՛ արդեն իսկ ընդունված իրավական ակտերի պարբերական գնահատում: Առաջարկվել է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման գործառույթը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը ցավալիորեն առ այսօր չի կատարվել, թեև ԿԿՀ-ն այդ քաղաքականության միջոցառումը նախատեսել է ՀՀ 204-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում՝ համապատասխան լուրջ ֆինանսավորմամբ: Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ առ այսօր ՀՀ գործող օրենսդրության մեջ առկա են իրավական կոլիզիաները, որոնք լուրջ պատճառ են հանդիսանում օրենսդրական ու վարչական կոռուպցիայի լայնորեն տարածմանը: Ըստ այդմ, ըստ մեր գնահատականների, արդյունավետ աշխատանքներ անցած ժամանակաշրջանում չեն կատարվել ինչպես ԿԿՀ, այնպես էլ՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության կատարելագործման հիմնադրամի կողմից: Հետևաբար, առաջարկում ենք Ռազմավարության մեջ նշել այդ մասին որպես հիմնախնդիր և դրանում ու միջոցառումների ծրագրում նախատեսել ՀՀ օրենսդրության իրավական կոլիզիաների բացահայտման հետազոտության իրականացում և այդ հիման վրա օրենսդրական լուրջ բարեփոխումների իրականացում՝ հատկապես նախատեսելով այդ գործում ՔՀԿ, ների, գործարար հատվածի հետ՝ որպես օրենսդրական ու վարչական կոռուպցիայի անմիջական կրողների և իրավական կոլիզիաներից տուժողների, հստակ համագործակցության միջոցառումներ:
13 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.07.2023 14:57:59 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 12. Ռազմավարության նախագծի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ» 1-ին բաժնի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ» 2-րդ մասի 15-րդ էջում նշված է, որ. «ՄԱԿ-ի գնահատման շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման առնչությամբ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա) համապատասխանելու տեսանկյունից որպես ձեռքբերում և առաջադեմ փորձ է համարվել հետևյալը․ • քննարկել վարքագծի կանոնագրքերը կամ չափանիշնեը խախտող պետական պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական կամ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը (Կոնվենցիայի հոդված 8, կետ 6).»: Այս կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ ՀՀ–ում ներկա պահին գործող օրենսդրության մեջ պետական պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց պատասխանատվության միջոցների մասին իրավակարգավորումները կրում են հռչակագրային բնույթ և սահմանափակվում են հետևյալ բառերով. «… կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով…», մինչդեռ օրենսդրությամբ այդ անձանց համար կոնկրետ իրավախախատումների համար կոնկրետ վարչական պատասխանատվության ոչ մի միջոց չի նախատեսված, բացառությամբ հազվադեպ կարգապահական պատասխանատվության միջոցների: Հետևաբար, առաջարկում ենք Ռազմավարության մեջ նշել այդ մասին որպես հիմնախնդիր և դրանում ու միջոցառումների ծրագրում ՀՀ օրենսդրության մեջ պետական պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց պատասխանատվության վերաբերյալ իրավակարգավորումներում նախատեսել նրանց կողմից ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված պարտականություների չկատարման և/կամ թերի կատարման համար վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ աշխատավարձի նվազեցման, պարգևավճարից զրկման, ՀՀ ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ ընդունած վարչական ակտերի արդյունքում վերջիններիս կրած նյութական ու ոչ նյութական (բարոյական) վնասների հատուցման կոնկրետ՝ ոչ հռչակագրային, ձևերով,
14 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.07.2023 15:14:01 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 13. Ռազմավարության նախագծի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ» 1-ին բաժնի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ» 2-րդ մասի 17-րդ էջում նշված է, որ. «Հայաստանի Հանրապետության կողմից Գագաթնաժողովի շրջանակներում հանձնառությունների ծավալը սահմանվել է Վարչապետի ելույթով, որոնք հետևյալն են․ ... Մինչև 2026 թվականը հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների, մասնավորապես Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի։ …»: Մինչդեռ Ռազմավարության մեջ ոչ մի տեղ նշված չէ, որ այդ ցուցանիշով Հայաստանը նախորդ ժամանակահատվածում գրանցել է հետընթաց և չի ներկայացված այդ հետընթացի պատճառները: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Ռազմավարության նախագծի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ» 1-ին բաժնի «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» 1-ին մասում լրացնել Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի հարաշարժը (դինամիկան) հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության իականացման տարիներին՝ նշելով 2022 թ. դրա հետընթացի պատճառներն ու ըստ այդմ նախատեսել համապատասխան միջոցառումներ,
15 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.07.2023 15:18:57 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 14. Ռազմավարության նախագծի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ» 1-ին բաժնի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ» 2-րդ մասի 17-րդ էջի վերջին պարբերության մեջ նշված է. «... ԲԿԳ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ընդունվել է գործողությունների 4 ծրագիր՝ 2012-2014, 2014-2016, 2016-2018 և 2018-2020, 2022-2024 թվականների համար։ …»: Ըստ մեզ կամ ծրագրերի թիվն է սխալ նշված, կամ էլ «2022-2024» բառերն իենց տեղում չեն: Այդ կապակցությամբ առաջարկում ենք վերախմբագրել այդ նախադասությունը,
16 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.07.2023 15:38:56 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 15. «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» II․ ԲԱԺՆՈՒՄ «ՆՊԱՏԱԿ 1․ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» մասի «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ» մասում (էջ 27) կարևորվելով իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննությունը՝ ոչ մի նպատակադրում չի նախատեսվել կոռուպցիայի լայնորեն տարածմանը նպաստող ՀՀ օրենսդրության մեջ իրավական կոլիզիզների վերացմանը: Այդ նպատակով չի կարևորվել և ըստ այդմ չի կարևորվել նաև ՀՀ խորհրդարանի կողմից հետօրենսդրական վերահսկողության մեխանիզմի ներդրումը և ըստ այդմ էլ չի նախատեսվել որևէ նպատակադրում՝ համապատասխան միջոցառումներով: Հետևաբար առաջարկում ենա այդ մասը լրացնել մեր վերահիշյալ նպատակադրումներով,
17 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.08.2023 11:32:31 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 16. «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» II․ ԲԱԺՆՈՒՄ «ՆՊԱՏԱԿ 1․ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» մասի «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» մասում (էջ 39) կարևորվելով դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը և նշելով այդ գործում առաջնահերթությունները, բոլորովին ուշադրություն չի դարձվել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի ինստիտուտի անարդյունավետությանն ու շատ հաճախ դրա իրականացման հովանավորչական դրսևորումներին, ինչի կապակցությամբ վերջերս տեղի ունեցան ՀՀ փաստաբանների բողոքներ, ցույցեր, գործադուլ: Ահա այդ հանգամանքների հաշվառմամբ էլ առաջարկում ենք այդ մասում լրացնել այդ փաստերը և նախատեսել նոր իրավակարգավորումների ընդունման ուղղությամբ միջոցառումներ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք 1. 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ․ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2-րդ բաժնի՝ ՆՊԱՏԱԿ 2. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱԿԱԶԴՈՒՄ ենթաբաժնում (էջ 35) լրացնել նոր ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով պատշաճ վարչարարության ինստիտուտի կատարելագործում, ինչի նպատակով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի արմատական վերանայում, որով կնախատեսվեն վարչական մարմինների կողմից ընդունված առոչինչ և կամ ոչ իրավաչափ որոշումների համար պատասխանատվության կոնկրետ սանկցիաներ, ոչ պատշաճ վարչարարության համար ՀՀ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կրած նյութական և ուչ նյութական (բարոյական) վնասների փոխհատուցման կոնկրետ մեխանիզմներ», 2. Կոռուպցիայի դեմ պայքարը դատական համակարգում ենթաբաժնում (էջ 39) լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ. «կատարելագործել ՀՀ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման գործընթացը, որի շրջանակներում հնարավորություն ընձեռել ՀՀ ֆիզիկական ու իրավաբանական անձանց այդպիսի դիմումներով դիմելու ՀՀ ԲԴԽ», 3. Կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում ձեռք բերված, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի և կառավարման կառուցակարգերի կատարելագործում (էջ 41) լրացնել նոր կետ նոր ենթակետ այն մասին, որով միջոցներ կձեռնարկվեն կոռուպցիոն գործերի քննարկման ընթացքում հաշտեցման ինստիտուտի՝ որպես լուրջ կոռուպցիոն բնույթի գործողության, արգելման ուղղությամբ.
18 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.08.2023 11:34:00 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 17. Հաշվի առնելով սույն փաստաթղթղի 7-րդ կետի 2) ենթակետում բերված հիմնավորումներն առ այն, որ կոռուպցիան լայն տարածում է գտել նաև կուսակցություններում և հասարակական կազմակերպություններում, առաջարկում ենք, որպեսզի «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԲԱԺՆՈՒՄ լրացնել նոր ենթանպատակ՝ համապատասխան գործողությունների ծագրով, հետևյալ բովանդակությամբ՝ «Հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների գործունեության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրում և հնարավոր կոռուպցիոն դրսևորումների (ընտրակեղծիքներ, դրամաշնորհների մրցույթների անցկացում, ֆինանսական միջոցների օգտագործում և այլն) կանխարգելում»,
19 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.08.2023 11:35:33 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 18. Ռազմավարության մեջ հստակորեն նշված է, որ, որ պետության հակակոռուպցիոն պայքարի կարևոր բաղադրիչ է ազդարարման ինստիտուտը և որ այդ համակարգի խնդիրներից է նաև այն, որ դեռևս ներդրված չէ ազդարարման խրախուսմանն ուղղված որևէ կառուցակարգ, արդյունավետ չեն ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև առկա չէ պետության կողմից գործարկված մասնավոր հատվածում խախտումների վերաբերյալ ազդարարումների համակարգ (էջ 44): Սակայն դրա հետ միասին Ռազմավարության այդ նպտակադրման մեջ չհայտնաբերեցինք որևէ կոնկրետ նպատակադրում: Հետևապես առաջարկում ենք Ռազմավարության այդ նպատակի ներքո նախատեսել ենթանպատակ կամ միջոցառում՝ հետևյալ բովանդակությամբ. «3.5.5. ներդնել ազդարարների ֆինանսական մոտիվացիայի և խրախուսման այլ մեխանիզմներ,»,
20 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.08.2023 11:35:33 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 19. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ՆՊԱՏԱԿ 4-ի Ուղղություն 4.2․-ում՝ Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման ինստիտուցիոնալ համակարգի հզորացում լրացնել նոր ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ կառավարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական երկխոսության ռազմավարության մշակում և ըստ այդմ ՀՀ պետական բյուջեում նպատակային բյուջետային ծրագրի հաստատում:»,
21 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.08.2023 11:36:46 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 20. ՀՀ հակակոռուպցիան 4-րդ ռազմավարության արդյունքների գնահատման ժամանակ որևէ մշտադիտարկում չի արվել և գնահատական չի տրվել այդ ռազմավարության 3-րդ հավելվածի վերաբերյալ, ինչում ներկայացված են եղել ռազմավարությամ նախատեսված միջոցառումների համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսական հատկացումների նախատեսված ծավալները: Որևէ գնահատական չի տրված այդ ծախսերի արդյունավետության վերաբերյալ: Հետևապաես առաջարկում ենք, որպեսզի նոր՝ 5-րդ ռազմավարության մեջ ուշադրություն դարձվի այդ հանգամանքի վրա և ըստ այդմ նախատեսվի իրավակարգավորում հետևյալի մասին.  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ կից հավելվածներով հանդիսանում է ՀՀ պետական բյուջեի անբաժանելի մասը՝ որպես առանձին նպատակային բյուջետային ծրագիր,  Այդ ծրագրի մոնիթորինգը վերապահվում է քաղաքացիական հասարակության մասնագիտացված արհեստավարժ կազմակերպություններին (օրինակ՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ին), դրանց ցանցերին (օրինակ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային):
22 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.08.2023 12:04:53 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյան 21. Խիստ խնդրահարույց ենք համարում Ռազմավարության մեջ «2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» ԲԱԺԻՆ III․-ում (էջ 77) հետևյալ ձևակերպումը. «Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման գործընթացում շարունակելու է դերակատարում ունենալ նաև դեռևս 2019 թվականին ստեղծված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը:», որով 5-րդ-ական դերակատարում է տրված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին: Այսպիսի մոտեցումը արդեն իսկ նվազեցնում է վերջինիս օրենսդրությամբ սահմանված առաջնորդող դերը՝ գերապատվություն տալով ՀՀ արդարադատության նախարարության ստորաբաժանմանը: Առաջարկում ենք փոփոխել այդ մասի խմբագրությունը՝ գերադասելի համարելով Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդի առաջնորդությունը մոնթորինգի և գնահատման գործում: Ավելին՝ այդ շարքում նշել նաև քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող այլընտրանքային մոնիթորինգի ու գնահատման կարևորությունը:
23 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.08.2023 12:05:48 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամ 22. Ինչպես նշված է Ռազմավարության հիմնավորման մեջ «… Աշխատանքի իրականացման ընթացքի մեկնարկը տրվել է ԱՄՆ ՄԶԳ Բարեվարքության ծրագրի աջակցությամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տեխնիկական/մասնագիտական աջակցությամբ:»: Այդ կապակցությամբ մեր սույն փաստաթղթղի 3-րդ դիտարկում/առաջարկության մեջ նշել էինք, որ չկա հիմնավոր մի ապացույց առ այն, որ ԱՄՆ ՄԶԳ կողմից Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին տրված հսկայական՝ 29 մլն ՀՀ դրամ, միջոցներն օգտագործվել են արդյունավետ և նրա կողմից տեխնիկական/մասնագիտական աջակցություն է ցուցաբերվել ՀՀ կառավարությունը՝ Ռազմավարության մշակման ուղղությամբ: Ավելին՝ այդ գործընթացին, ի հակասություն ԱՄՆ ՄԶԳ նշված դրամաշնորհի պայմանների, մասնակից չեն եղել ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ հանրապետության խոշորագույն կառույցներից մեկը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան: Այդ բացը լրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը ստիպված է եղել կատարել լրացուցիչ բյուջետային ծախս՝ Ռազմավարության մշակման նոր աշխատանքային խումբ ստեղծելու և դրանում ներգրավված անձանց ու փորձագետներին վճարելու ուղղությամբ: Միաժամանակ Ռազմավարության նախագծի հաստատման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված է դրա 3-րդ հավելվածին համապատասխան ՀՀ պետական բյուջեից համապատասխան միջոցներ հատկացնել Ռազմավարության իրականացման 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար: Հիմնվելով վերոհիշյալ փաստերի վրա և արդարացի համարելով Ռազմավարության իրագործման նպատակով բոյւջետային միջոցների հատկացումը, արդարացի և իրավաչափ ենք համարում նաև առաջարկել, որպեսզի ԱՄՆ ՄԶԳ կողմից Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրված դրամաշնորհային և/կամ ՀՀ բյուջետային միջոցներից համարժեք փոխհատուցումներ իրականացնել սույն օրինագծի հանրային քննարկմանը մասնակցած, գերազանցապես ընդունելի համարված դիտողություններ և առաջարկություններ ներկայացրած անձանց և կազմակերպություններին, քանի որ նրանք դրանք ներկայացնելու համար նույնպես կատարել են մանրակրկիտ մասնագիտական վերլուծական աշխատանք, ինչի վրա ծախսել են հսկայական ժամանակ, կատարել են նյութական և ոչ նյութական ծախսեր (ի մասնավորի մտավոր, փորձագիտական աշխատանք), ինչը համապատասխան դրամաշնորհի պարագայում չի կատարել նշված կազմակերպությունը: Այս առաջարկությունը բխում է նաև այն հանգամանքից, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը լինելով կարևորագույն հարթակ հանրային քննարկումների համար, այդուհանդերձ չի դարձել արդյունավետ գործիք: Դրա ապացույցն է այդ կայքին այցելությունների խիստ սահմանափակ քանակը, կողմ և դեմ քվեարկող անձանց կողմից ներկայացվող հատուկենտ առաջարկությունները, այդ առաջարկություններին օրինագծերի հեղինակների կողմից խուսափողական, ոչ էական պատասխանները, այդ առաջարկությունների հիմնականում չընդունման և ընդունվածների հետագա ճակատագրի մասին տեղեկատվության բացակայությունը և այլն: Այս բոլոր բաց թողումները ժամանակի ընթացքում թուլացրել է մասնագիտական հասարակության մոտիվացիան, մանավանդ այն դեպքերում, երբ նրանք քրտնաջան աշխատանքի արդյունքը այդպես էլ չեն տեսնում: Ստացվում է, որ նրանք անհատույց կերպով կատարուելով խիատ արժեքավոր աշխատանք, ուշադրության չեն արժանանում: Հետևաբար կարծում ենք, որ պետք է վերանայվի այդ կայքում հիմնավորված առաջարկություններ կատարած անձանց ու կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմը և ներդրվի նրանց մոտիվացնելու իրավաչափ գործիքներ, այդ թվում՝ դեմ առ դեմ քննարկումները, ընդունված առաջարկությունների՝ որպես մասնագիտական ծառայություն մատուցելու, համար դրամային հատուցումները:
24 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 11:26:31 ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ԲԱԺԻՆ I․ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ 1. 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի «Հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակը» բաժնում, որպես նախաբան ներկայացված նյութը չի բնութագրում ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակը։ Բացի այդ, ենթաբաժինների հերթականությունից հասկանալի չէ թե ինչ խնդիր է լուծում հակակոռուպցիոն քաղաքականությունը: Նախքան «Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում 2019-2022 թվականներին, առկա մարտահրավերները» ենթաբաժնին անցնելը կարիք կա նկարագրել Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակը։ Առաջարկություն • Որպես բաժնի նախաբան/ներածություն ներառել ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատրաստված «2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ամփոփ արդյունքները» զեկույցի համապատասխան նյութը, որը ամփոփ կնկարագրի հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակը։ • Փոփոխել բաժնի կառուցվածքը և նախքան «1. Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում 2019-2022 թվականներին, առկա մարտահրավերները» և «2. Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների գնահատական» ենթաբաժնին անցնելը՝ ներկայացնել «3. Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակի գնահատականը» գնահատականը, որը նաև ընկալելի կդարձնի հակակոռուպցիոն քաղաքականության հիմքում դրված խնդիրները։ 2. «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակի գնահատականը» ենթաբաժնի երկրորդ պարբերությունում գրված է. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԹԻ ԿԸՀ)՝ 2022 թվականի համար ակնկալվող 42,8% բարելավման փոխարեն արձանագրվել է 31,4%, ինչը ևս էական ձեռքբերում է 2018 թվականի համեմատությամբ։ Այսինքն, 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը, ըստ էության, իր դրական արձանագրումն է ստացել նաև հասարակական ընկալման մեջ»: Նման եզրահանգման համար առկա չեն համապատասխան հիմքեր` գնահատումներ, հարցումներ: Բացի այդ, 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով նախանշված էր 2022 թվականին ապահովել ԹԻ ԿԸՀ-Ի 55 տոկոսային մակարդակ։ Մինչդեռ, առավելագույնն ապահովվել է 49 միավոր, որը հետագայում նվազել է 3 միավորով։ Առկա իրավիճակում դժվար է հիմնավորել, որ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների 80 տոկոսանոց կատարումը ապահովել է ԹԻ ԿԸՀ-ի բարելավումը։ Բացի այդ, 2019-2022 թվականների ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախանշված էր նաև ապահովել Համաշխարհային բանկի (ՀԲ) կոռուպցիայի վերահսկման համաթվի աճ 10 տոկոսի սահմաններում։ Վերջինիս կատարման մասին ռազմավարության նախագծի կոռուպցիայի իրավիճակի գնահատման ենթաբաժնում որևէ գրառում կամ հիշատակում բացակայում է։ Առաջարկություն • Վերաշարադրել նշված պարբերությունը՝ հիմք ընդունելով ԹԻ ԿԸՀ-ի և 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված համաթվի մակարդակը, այսինքն՝ 55 միավորը։ • Միաժամանակ, դիտարկել նաև ՀԲ-ի կոռուպցիայի վերահսկման համաթվի մասով 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ ստանձնած պարտավորության կատարման մակարդակը։ 3. «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակի գնահատականը» ենթաբաժնում բավականին մանրամասն են նկարագրվել վերջին տարվա ընթացքում նվազում արձանագրած հետազոտությունների հարցերը, որի անհրաժեշտությունը ռազմավարության փաստաթղթում, կարծում ենք, չկա, առավել ևս, որ այդ նվազումից հետո էլ նշված հետազոտությունների արդյունքներով հաշվարկված ենթահամաթվերը ամենաբարձրն են մյուս չորս համաթվերի համեմատությամբ։ Նաև այսպիսի փաստաթղթում չարժե հղում կատարել Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից տրված հարցազրույցներին։ Մյուս կողմից, ընկալումն ու իրավիճակը նկարագրող այս ենթաբաժնում անդրադարձր չի կատարված տնային տնտեսությունների հարցումների հիման վրա վերհանված խնդիրներին: Մասնավորապես, Հայաստանում վերջին այդպիսի հարցման արդյունքները հրապարակվել են 2022 թվականին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի կողմից: Առաջարկություն • Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվին անդրադառնալ առավել ամփոփ։ • Ենթաբաժնում ներառել հղումներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված՝ «Հե¬տա¬զո¬տա¬կան ռե¬սուրս¬նե¬րի կով¬կաս¬յան կենտ¬րոն-¬Հա-յաս¬տան» հիմ¬նադ¬րամի կողմից իրականացված «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության» 2022 թվականի զեկույցի արդյունքների: 4. Նույն «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակի գնահատականը» ենթաբաժնի չորրորդ պարբերությամբ «Միջազգային պարտավորությունների գնահատման զեկույցների անդրադարձը մոնիթորինգին և գնահատմանը», ենթավերնագրի ներքո «ՄԱԿ-ի գնահատման շրջանակներում և ՏՀԶԿ 5-րդ պիլոտային փուլի 2021թ․ գնահատման արդյունքներով ներկայացված է «հակակոռուպցիոն իրավական գործիքների և վարչական միջոցների պարբերական մոնիթորինգի և գնահատման կառուցակարգերի ներդրման, հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագրի սահմանումը, համապատասխան մեթոդաբանության և մոնիթորինգի ու գնահատման համակարգի ստեղծումը, մոնիթորինգ և գնահատում իրականացնող մարմնին անհրաժեշտ ռեսուրսների և ինստիտուցիոնալ կարողությունների ապահովման հարցերը»։ Այս պարբերությունը կապ չունի կոռուպցիայի իրավիճակի գնահատման և նկարագրության հետ։ Առաջարկություն • Նշված պարբերությունը հանել ռազմավարության նախագծի տեքստից կամ տեղափոխել ռազմավարության նախագծի մոնիթորինգի և գնահատման բաժին։ 5. Նույն «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակի գնահատականը» ենթաբաժնի վերևից հինգերորդ և վերջին պարբերություններում՝ «․․․քաղաքացիների ընկալումը կոռուպցիայի վերաբերյալ» մասում Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի շրջանակներում 2023 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումներից մեջբերված է. «Մասնավորապես, հարցվածների 9 տոկոսը լիովին բավարարված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) աշխատանքով, իսկ 36 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ ԿԿՀ-ի աշխատանքով: Հարցվածների 8 տոկոսը չեն պատասխանել կամ տեղյակ չեն եղել ԿԿՀ գործունեության վերաբերյալ»: Այս դրույթը, որը չի բնութագրում կոռուպցիայի տարածվածության վերաբերյալ հանրության ընկալումները կամ համապարփակ պատկերացում չի տալիս հանրային ընկալումների մասով կոռուպցիայի իրավիճակի վերաբերյալ։ Նշված մեջբերումը ընդամենը գնահատում է ԿԿՀ-ի ճանաչելիությունը, վերջինիս գործունեությունից բավարարվածությունը, բայց ոչ, կոռուպցիայի տարածվածությունը և իրավիճակը։ Նույնը վերաբերում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն»-ից մեջբերված «պետական մարմինների և հասարարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն գործունեության մասին իրազեկվածության առնչությամբ հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարց¬ված¬նե¬րի 44,1%- ը հա¬կա¬կոռուպ¬ցիոն գոր¬ծու¬նեութ¬յամբ զբաղ¬վող ոչ մի պե¬տա¬կան մարմ¬նի և հա¬սա¬րա¬կական կազ¬մա¬կեր¬պութ¬յան ընդ¬հան¬րա¬պես չգի¬տի» պարբերությանը։ Նշված հարցումների արդյունքները վկայում են հակակոռուպցիոն մարմինների մասին իրազեկվածության, այլ ոչ թե կոռուպցիայի իրավիճակի և դրա տարածվածության մասին։ Առաջարկություն • Վերոնշյալ պարբերությունները հանել ռազմավարության նախագծի տեքստից և ենթաբաժինը լրացնել նշված հարցումներից կոռուպցիայի իրավիճակը բնութագրող արդյունքներով և տվյալներով։ 6. «Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների գնահատականը» ենթաբաժնում նշված է, որ «Հայաստանի Հանրապետության կողմից Գագաթնաժողովի շրջանակներում հանձնառությունների ծավալը սահմանվել է Վարչապետի ելույթով, որոնք հետևյալն են․ o Մինչև 2026 թվականը հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների, մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից հասնել 60-ի: o Մինչև 2026 թվականը հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների, մասնավորապես Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի»։ ժողովրդավարության գագաթնաժողովում կոռուպցիայի դեմ պայքարի մասով ՀՀ Վարչապետի կողմից ստանձնած վերոնշյալ ցուցիչները, որպես ռազմավարության նպատակային ցուցիչներ արտացոլված չեն առաջիկա 4 տարիների հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում։ Առաջարկություն • ԹԻ ԿԸՀ և ՀԲ Կառավարման համաշխարհային ցուցիչի վերոնշյալ ցուցիչները իրենց գնահատականներով ներառել հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում՝ սահմանելով որպես ՀՀ 2023-2026թթ․ հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական արդյունքային ցուցիչներ։
25 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.08.2023 11:47:19 Առաջարկությունները ներկայացվում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների ՀԿ և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից։ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ԲԱԺԻՆ I․ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ 1. 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի «Հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակը» բաժնում, որպես նախաբան ներկայացված նյութը չի բնութագրում ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակը։ Բացի այդ, ենթաբաժինների հերթականությունից հասկանալի չէ թե ինչ խնդիր է լուծում հակակոռուպցիոն քաղաքականությունը: Նախքան «Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում 2019-2022 թվականներին, առկա մարտահրավերները» ենթաբաժնին անցնելը կարիք կա նկարագրել Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակը։ Առաջարկություն • Որպես բաժնի նախաբան/ներածություն ներառել ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատրաստված «2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ամփոփ արդյունքները» զեկույցի համապատասխան նյութը, որը ամփոփ կնկարագրի հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակը։ • Փոփոխել բաժնի կառուցվածքը և նախքան «1. Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում 2019-2022 թվականներին, առկա մարտահրավերները» և «2. Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների գնահատական» ենթաբաժնին անցնելը՝ ներկայացնել «3. Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալումը և իրավիճակի գնահատականը» գնահատականը, որը նաև ընկալելի կդարձնի հակակոռուպցիոն քաղաքականության հիմքում դրված խնդիրները։