Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին մասով.

«15.1. Ձմերուկի և սեխի վաճառքը իրականացվում է  խանութներում, կրպակներում, շուկաներում, տոնավաճառներում տաղավարներում՝ տակդիրների կամ դարակաշարերի վրա։ Տոնավաճառներում, տաղավարներում  ձմերուկի և սեխի վաճառքի կետերը պետք է ունենան ծածկեր կամ հովանոցներ։

 Արգելվում է ձմերուկը և սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված։»։

Հոդված 2Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ

«3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):

 Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի անվանումը, հիմնական բաղադրիչները, սննդային արժեքը (ներառյալ էներգետիկ արժեքը), զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի դեպքում նշվում է «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1.  1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49-րդ մասով.

  «Ձմերուկի և սեխի վաճառքը կտրած կամ մասերի բաժանված՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ  սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

   Սույն հոդվածի 49-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին  կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի  կրկնապատիկի չափով»։

Հոդված  2. Օրենսգրքի 2382 -րդ հոդվածի 1-ին մասի «և քառասունյոթերորդ» բառերը փոխարինել «քառասունյոթերորդ և  քառասունիններորդ» բառերով:

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

 

  • Обсуждалось

    28.06.2023 - 14.07.2023

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5511

Принт

Предложения

Հարություն Ուստակատարան

29.06.2023

Լրամշակման կարիք ունի ձմերուկի մասով, սուպերմարկետներում պահպանվում է հիգենայի կանոններն ու պահպանվում է սառնարանում։ Ֆինանսական խնդիր եք առաջացնում միայնակ ապրողների, փոքր ընտանիքների համար ձմերուկի մասով, որոնք մի կտոր գնելու փոխարեն գնելու են ամբողջական ձմերուկ, ու թափելիւ են մնացորդը կամ ստիպված ուտելու են իրենց տան ժամկետանց ձմերուկը։ Առաջարկ։ ցանկից բացարեք սուպերմարկետները, ավելացրեք այցելություններն ու հսկող»ւթյունը, խախտում հայտնաբերելու դեպքում՝ չլվացած ձմերուկ կտրել, չլվացած դանակով կտրել, կտրածը սառնարանում չպահպանել, տուգանեք կամ արգիլեք տվյալ սուպերմարկետում վաճառելը։ Եթե քաղաքացու առողջությունն է խնդիրը ոչ թե այլ թաքնված նպատակ կա այս փոփոխությունում, ապա նույնպես պետք է արգիլել կտրտած միրգ և թարմ քամած միրգ վաճառելը ամենուր, թե սուպերմարկետներում, թե ճաշարաններում և թե ռեստորաններում, բառերում, հյուրանոցներում, քանի որ չգիտես լվանալուց հետո են կտրտում, թե առանց միրգն ու դանակը լվանալու, նաև չգիտես անմիջապես են դնում սառնարան թե բերում սեղան, ու այդ ժամանակահատվածում մանրեները բազմացան թե ոչ: Այնպես, որ լրամշակեք օրենքը, կամ բացարեք արգիլված ցանկից սուպերմարկետները, կամ արգիլեք, բոլոր տեսակի կտրտած և քամած մրգերի վաճառքը ամենուր։

Узнать больше