Добавить в избранное

Проект принят

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՕՐԵՆՔ

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

         Հոդված 1.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 43.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 43.1. Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը

 

  1. Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝

    1) առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ՝   նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկ չափով, իսկ

    2) սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.  

  1. Աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից ու աղբավայրերից դուրս՝
  • մինչև երկու կիլոգրամ քաշ ունեցող սպառման աղբ թափելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով.
  • սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝ առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով.
  • երկու կիլոգրամից ավելի զանգվածով սպառման աղբ թափելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքի՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
  • մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.
  • խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝  տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
  • մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
  • մինչև 5 հատ անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողը), առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
  • 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողը)` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
  • մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.
  • մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
  • ընտանի կամ այլ կենդանիների փոքրաչափ՝ մինչև 1 քառակուսի մետր մակերեսով կենսաբանական նյութեր թափելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.
  • մինչև 1 խորանարդ մետր ծավալով կենսաբանական նյութեր, կոյուղու թափոններ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.
  • 1 խորանարդ մետր ծավալից ավել կենսաբանական նյութեր և կոյուղու թափոններ թափելը ՝ առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի ութսունունապատիկից հարյուրպատիկի  չափով, իսկ  իրավաբանական անձի նկատմամբ` երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով.
  • մինչև 20 կգ զանգվածով կենդանական թափոններ թափելը (ներառյալ սպանդանոցներից) առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.
  • 20 կգ զանգվածից ավելի կենդանական թափոն (ներառյալ սպանդանոցներից) թափելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասնապատիկի  չափով, իսկ  իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
  1. Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումն առաջացնում է տուգանք' նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
  2. Համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հիսնապատիկից ութսունապատիկի չափով:
  3. Տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
  4. Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
  5. Աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
  6. Սույն հոդվածի 2-ից 7-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված տուգանքների կրկնապատիկի չափով:
  7. Սույն հոդվածի 2-ից 6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները բնության հատուկ պահպանվող տարածքներում, միջազգային նշանակություն ունեցող համաշխարհային ժառանգության տեղամասում, ենթակա է տուգանման համապատասխան տուգանքի կրկնակի չափով, իսկ նշված վարչական իրավախախտման կրկին իրականացման դեպքում մեծացնում է համապատասխան տուգանքի չափը քառակի անգամ:
  8. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 3-ից 6-րդ, 8-ից 10-րդ և 13-ից 15-րդ կետերում նշված դեպքերում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է վարչական իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է վարչական իրավախախտումը կատարած անձին:»:

 

         Հոդված 2.  Օրենսգրքի 124-րդ հոդվածի 15-րդ մասից հանել « ինչպես նաև տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-րդ  հոդվածի՝

  1. 1-ին մասում «43.1-րդ հոդվածի» բառերից հետո «1-ին, 2-րդ մասերով» բառերը փոխարինել «1-ին, 7-րդ մասերով» բառերով:
  2. 2-րդ մասում «43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    01.12.2017 - 16.12.2017

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10640

Принт