«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 18-ի N02/12.21/37982-2022 հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կարևորելով ՀՀ տարածքում կառուցվող /վերակառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում մատչելիության խնդիրների) շահագործման բավարար պայմանների ապահովման պահանջը, դրանց ներքին միջավայրի (մակերեսների) արդիական ձևավորումը, համալրումը անհրաժեշտ գույքով, կահավորանքով, տեխնիկական սարքերով և սարքավորանքով, անվտանգությունն ու հուսալիությունը հատկապես հրատապ է համարվում հասարակական նշանակության՝ նախադպրոցական, դպրոցական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, առողջապահական ու մարզական կազմակերպությունների մասով անհրաժեշտ պահանջների ապահովումը՝ նախագծային առաջադրանքների մշակումից մինչև ծրագրի իրագործում:
Հարկ է նշել, որ ՀՀ տարածքում գործում են մի շարք նորմատիվ ակտեր, որոնք ուղղակիորեն կապված են տվյալ խնդիրների կարգավորման հետ:
Մասնավորապես, դիտարժան են.
1. ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N12-Ն հրամանով հաստատված <Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ> N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը,
2. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի N25-Ն հրամանով հաստատված <ՀՀՇՆ 31-03.04-2022 <Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր> շինարարական նորմերը,
3. ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N103-Ն հրամանով հաստատված <ՀՀՇՆ31-03.01-2014 <Հանրակրթական նշանակության շենքեր> շինարարական նորմերը,
4. ՀՀ քաղաքաշինության նախագահի կոմիտեի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված <ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ> շինարարական նորմերը,
5. ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N857 հրամանով հաստատված <Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)> N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները և այլն:
Ներկայումս, ՀՀ տարածքում կառուցվող և վերակառուցվող հասարակական շենքերի ու շինությունների գերակշիռ մասն իրականացվում է պետական պատվիրատուների կողմից՝ դիտարկելով մեծ մասամբ միայն շենքային պայմանների բարելավումը՝ առանց կահավորման և գույքի ձեռքբերման, դրանց տեղաբաշխման խնդիրների:
Նախագծով նախատեսվող խնդիրները մասամբ լուծում են գտնում վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակներում: Պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների համար խիստ կարևորվում են օրենսդրական մասնակի անհամապատասխանությունների շտկումը, որոնց առկայությամբ հստակ և պարտադիր պահանջներ չեն սահմանվում շենքերի և շինությունների շահագործման բավարար պայմանների ապահովման, դրանց ներքին միջավայրի (մակերեսների) արդիական ձևավորման, անհրաժեշտ գույքով, կահավորանքով, տեխնիկական սարքերով և սարքավորանքով համալրման համար:
2.1 Առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, Կոմիտեն նախաձեռնել է <Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում լրացումներ կատարելու գործընթաց, որի շրջանակներում նշված հրամանի տարբեր աղյուսակներում և բաժիններում կատարվել է լրացում նախագծային փաթեթի կազմում նախատեսվող ներքին մակերեսների (միջավայրի) ներկառուցված և առանձին տեղաբաշխվող կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների), ինտերյերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի, ինչպես նաև տարածքի համալիր բարեկարգման, շրջակա միջավայրի բարելավման միջոցառումների նախագծային և նախահաշվային փաստաթղթերի մշակման մասով:
Տարիների փորձից ելնելով ակնհայտ է դառնում, որ հասարակական նշանակության շենքի կառուցման ժամանակահատվածքում միայն շինմոնտաժային աշխատանքների ապահովումը բավարար պայման չէ արդիական, մատչելի, շահագործման համար հուսալի ներքին և արտաքին գրավիչ միջավայր ձևավորելու համար, հատկապես եթե խնդիրները վերաբերում են կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին:
Ուստի, կարգավորումը գնահատվում է, որպես հրատապ:
ՀՀ կադաստրի կոմիտեի առաջարկի համաձայն՝ Նախագծի լրամշակված տարբերակում քաղաքաշինական օբյեկտների կահավորանքին վերաբերող կարգավորումներից բացի, նախատեսվել է դրույթ՝ մասնավորապես, բազմաբնակարան շենքերի նախագծային փաստաթղթերում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների մասով գծագրական և տեքստային նյութերի ներկայացման պահանջ, որը գնահատվել է, որպես իրատեսական:
Միաժամանակ հարկ է նշել, որ <Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունմամբ՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում որոշակի փոփոխություններ կարող են նախատեսվել՝ առաջիկայում նախագծման ենթակա օբյեկտների նախահաշվային արժեքների աճի արդյունքում:
2.2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում
Կետ 2.7՝ <շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը>
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Ն որոշում
Կետ 3.1 ()՝ <Առնվազն 500 մանկապարտեզի և նախակրթարանի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման համար հաստատությունների՝ ցանկում ընդգրկման չափանիշների և մեթոդաբանության մշակում >
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում
Հավելված 1, Կետ 68՝ <Միաժամանակ, արդյունքային ցուցանիշների բարելավման նպատակով՝ նախկինում իրականացված շինարարական ծրագրերի վերլուծության հիման վրա, նպատակահարմար է սահմանել և ձևավորել հասարակական նշանակության շենքերի ու շինությունների՝ մասնավորապես հանրակրթական, առողջապահական և սպորտային հաստատությունների շինարարական ծրագրերում օգտագործվող հիմնական հարդարման նյութերին ներկայացվող պարտադիր նվազագույն տեխնիկական ու երաշխիքային պահանջներ, կազմել միանման բնութագրեր։>:
Կետ 6.1 (միջոցառումների ծրագիր)՝ <Քաղաքաշինության բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացում, միջազգայնորեն ընդունված սկզբունքներին ներդաշնակեցված իրավական դաշտի կազմավորում>:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից
4. Ակնկալվող արդյունքը
Քաղաքաշինական ծրագրերի արդյունավետության, ծրագրից ակնկալվող արդյունքային ցուցանիշների՝ նոր կառուցվող և վերակառուցվող օբյեկտների շահագործման արդի և բավարար պահանջների (կահավորման, տեխնիկական սարքերով համալրման և այլն) ապահովում:
-
Обсуждалось
03.02.2023 - 18.02.2023
-
Тип
Приказ
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 3017
Принт