ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն ուրշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հիմնադրամը հանդիսանալով էներգետիկ ծառայություններ մատուցող, իրականացնում է բացառիկ գործառույթ՝ կնքելով էներգետիկ ծառայութունների մատուցման պայմանագրեր հանրային շենքերի սեփականատերերի (շահառուներ) հետ։
ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության կողմից կառավարվող վարկային միջոցները տեղաբաշխելու և էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագրերը հաստատելու մասին» N 174-Ն որոշմամբ հաստատված ծրագրերի շրջանակներում Հիմնադրամի կողմից իրականացվում են հետևյալ ծրագրերը՝ «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման» ծրագիրը և 2022 թվականի մարտի 4-ին կնքված «Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրով հաստատված «էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» դրամաշնորհային ծրագիրը (Ծրագրեր)։
Նշված երկու Ծրագրերն էլ ենթադրում են Հիմնադրամի կողմից էներգետիկ ծառայությունների մատուցում հանրային շենքերում, որի դիմաց շահառուների կողմից վերադարձված միջոցները ևս ուղղվելու են նմանատիպ ծառայություննեի մատուցմանը։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաձայն Ծրագրերի պահանջների՝ Հիմնադրամը շահառումների հետ պետք է կնքի էներգետիկ ծառայությունների մատուցման համաձայնագրեր (այսուհետ՝ էներգետիկ ծառայության կամ էներգախնայողության ծառայությունների համաձայնագրեր) և կատարի էներգախնայողության միջոցառումներ շահառուներին պատկանող հանրային շենքերում։ Շահառուները, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, պետության կամ համայնքների` հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ, պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների` հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ), հանրային կազմակերպություններ, պարտավոր են գնումները իրականացնել պետական գնումների ընթացակարգով, որը հակասում է Ծրագրերի տրամաբանությանը։ Հիմնադրամը նշված ծրագրերում հանդիսանում է ծրագիր իրականացնող և պատվերը կատարող օղակ և ինքն է ընտրում շահառու կազմակերպություններին՝ կապված ծրագրի նպատակահարմարությունից, ներդրման էֆեկտիվության մակարդակից, շահառուի վճարունակության մակարդակից։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի կարգավորման նպատակն է, Ծրագրերի բնականոն գործընթացը ապահովելու նպատակով, հնարավորություն ընձեռել շահառուներին Հիմնադրամի հետ կնքել էներգետիկ ծառայության համաձայնագրեր մեկ անձից գնման ընթացակարգով, ՀՀ կառավարության կողմից հաստատված այն ծրագրերում, որտեղ Հիմնադրամը տրամադրում է բացառիկ ծառայություններ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Հիմնադրամի կողմից Էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում հասարակական շենքերի էներգաարդյունավետության բարձրացում։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 3.4 կետից, 2021թ. հունվարի 14-ի N 48-Լ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման մինչև 2040թ. ռազմավարական ծրագրից: