Добавить в избранное

В стадии разработки

«Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

                                                                                                      

                                                                           

                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                  2022 թվականի N      -Ն

                                                                                                                       

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները՝ համաձայն հավելված 1-ի:
  2. Սահմանել գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները՝ համաձայն հավելված 2-ի:
  3. Սահմանել առողջապահության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները՝ համաձայն հավելված 3-ի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

            վարչապետ                                                                                     Ն. Փաշինյան

 

 

             ք. Երևան                                                            «   »   ----------------------- 2022թ.

 

                                                                    

 

 

 

 

 

 

                                                                                                                                       Հավելված 1

                                                                                                                      ՀՀ կառավարության 2022 թվականի

                                                                                                                                           N -Ն որոշման

 

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝

   1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով,

   2) առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,

   3) պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով,

   4) անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,

   5) որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,

   6) 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,

 

 

 

    7) 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղի հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն ունի 500 և ավելի աշխատող Հայաստանի Հանրապետությունում,

   8) 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում,

   9) 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,

   10) Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ ունենալը,

   11) փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումների կատարում՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

 

 

 

                                                                                                                                                                                        

                                                                                                                        Հավելված 2

                                                                                                     ՀՀ կառավարության 2022 թվականի

                                                                                                                         N -Ն որոշման

    

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝

   1) գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, գիտական աստիճան, գյուտի արտոնագիր, կամ գիտության բնագավառում պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ունենալը և վերջին տասը տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում հրապարակված առնվազն հինգ գիտական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ հանդիսանալը,

   2) հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրումը, մշակույթի, արվեստի հայ գործիչների կամ կազմակերպությունների հետ տևական ակտիվ համագործակցությունը, հայկական մշակույթի պահպանման գործում նշանակալի մասնակցությունը, հասարակական և բարեգործական գործունեությունը, դիմողի միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը, որը կարող է կիրառվել ի շահ հայկական մշակույթի միջազգային դիրքի ամրապնդմանն ու հանրահռչակմանը,

   3) հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալը, բարերարությունը, տևական ժամանակ հայապահպան գործունեությունը, զգալի ներդրումներ կատարելը, համաշխարհային հեղինակավոր, բարձր վարկանիշավորում ունեցող մրցույթներում, փառատոններում մրցանակային տեղեր զբաղեցնելը, նորարարական-փորձարարական նախագծեր իրականացնելը և էական արդյունքներ գրանցելը, հայապահպանությանը նպաստելը կամ ի շահ Հայաստանի Հանրապետության գործելը:

 

 

 

 

 

                                                                                                                Հավելված 3

                                                                                              ՀՀ կառավարության 2022 թվականի

                                                                                                                     N -Ն որոշման

 

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Առողջապահության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝

   1) առողջապահական բնագավառում դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում ունենալը կամ առողջապահության ոլորտում բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար պետական շքանշանով կամ մեդալով պարգևատրված լինելը,

   2) ռազմական դրության պայմաններում օտարերկրացի բուժաշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    12.10.2022 - 27.10.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 20548

Принт

Предложения

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

27.10.2022

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին e-draft էլեկտրոնային հարթակում ՀՀ ոստիկանության կողմից քննարկման է դրվել «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը եվ գնահատման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հավելված 1-ի 1-ին մասի 4-րդ կետի վերաբերյալ ներկայացնում ենք որոշ դիտարկումներ։ Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրության և գնահատման չափանիշների 4-րդ կետը պարզեցված կարգով անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար նշանակալի ավանդ է համարում անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով: Այս դրույթը խնդրահարույց է ոչ միայան իր բովանդակություն, այլ նաև օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից։ Նախ պետք է հաշվի առնել, որ հարցը վերաբերում է ֆիզիկական անձի մոտ սեփականության իրավունքի առաջացմանը։ Տրամաբանորեն և իրավական բնութագրից ելնելով ակնհայտ է, որ սեփականության իրավունքը լինելով տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունների համակցություն, իրավական առավելություններ է առաջացնում բացառապես դրա տիրապետողի համար։ Այլ խոսքով՝ սովորական քաղաքացիաիրավական հարաբերություններում մասնավոր սուբյեկտների միջև առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականության իրավունքի առաջացումը գույքային առավելության վիճակ է առաջացնում բացառապես գույքն ի սեփականություն ձեռքբերողի համար։ Նախագծի ներկայիս ձևակերպմամբ, անշարժ գույքի ձեռքբերումը ֆիզիկական անձի կողմից ներկայացված է որպես պետության տնտեսություն մեջ ներդրվող նշանակալի ավանդ։ Վերջինիս մասին նախագծի հիմանվորումներում որևէ կերպ անդրադարձ չի կատարվում, պարզաբանելու համար այն հարցը, թե պետության տնտեսության մեջ ի՞նչ ավանդ է ունենում ֆիզիկական անձի գույքային առավելությունը (արդեն իսկ գոյություն ունեցող գույքի սեփականատիրոջ փոփոխությունը), որը հատկապես, ըստ նախագծի, նշանակալի է։ Պետք է հաշվի առնել, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի՝ անշարժ գույք են համարվում ինչպես […] շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այնպես էլ հողամասերը (հողը), որի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Այս հանգամանքը հիմնարար նշանակոււթյուն ունի ՀՀ տարածքը փաստացի ազգությամբ հայ քաղաքացիներին պահելու հիմնային և ռազմավարական կարևորություն ունեցող հարցում: Մինչդեռ նախագծի ներկայիս կարգավորումը սահուն ուղի է բացում Սահմանադրությամբ ամրագրված արգելքը շրջանցելու համար: Մասնավորապես ՀՀ գործող օրենսդրությունը բոլոր օտարերկրացիներին ընդունում է իրավական հավասարություն հարթությունում՝ բացառելով որևէ խտրական վերաբերմունք ազգային պատկանելության կամ այլ հատկանիշով: Այս հանգամանքը պետության գործիքակազմում էականորեն նվազեցնում է իր անվտանգության շահերից ելնելով մասնավոր հարաբերություններում ընտրողական վարքագիծ դրսևորելու միջոցները՝ հնարավորություն ստեղծելով ՀՀ երկու հարևան պետությունների քաղաքաքացիների և ազգաբնակչության համար ՀՀ-ում 150000 դոլարով շինություն ձեռք բերելու փաստով ստանալ ՀՀ քաղաքացիություն, որից հետո դառնալ նաև անսահմանափակ մեծության հողի սեփականատեր: Այս վտանգավոր երևույթի մասշտաբայնությունը հետագայում պետության համար կարող է առաջացնել առավել բարդ տնտեսական և իրավական վիճակ, որի դեմ պայքարի միջոցների ձեռնարկման ուշացումը կարող է ճակատագրական կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության և բնակչության համար: Քննարկվող դրույթը անշարժ գույքի ձեռքբերման գնից բացի նախատեսում է որոշակի ժամկետայնություն, այն է՝ «անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով»: Նման ձևակերպման պայմաններում հասկանալի չէ, թե ներառված ժամկետային պայմանը/ չափանիշը ինչպիսի կամ որ գործողությանն է վերաբերում: Մի դեպքում այն կարող է մեկնաբանվել որպես անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրի կատարման (արժեքի մարման) ժամկետ, մյուս դեպքում՝ ձեռքբերված անշարժ գույքի օգտագործման և պահպանության (սեփականություն իրավունքը պահպանության) ժամկետ, այլ ընկալմամբ՝ ՀՀ-ում փաստացի բնակության ժամկետ: Ընկալումներից յուրաքանչյուրը պահանջում է մանրակրկիտ իրավական կարգավորումներ և հստակ պատասխաններ առնվազն հետևյալ հարցերին. 1. սեփականության իրավուքնի ծագման պահից հետո անշարժ գույքի ձեռքբերողը ե՞րբ կարող է հավակնել ՀՀ քաղաքացիություն ստացողի կարգավիճակին 2. արդյոք իրավահաջորդության ինստիտուտը կիրառելի է այս հարաբերության նկատմամբ թե ոչ (ժառանգություն, նվիրատվություն): Այսպիսով, քննարկվող դրույթը լի է անորոշություններով և խնդրահարույց մոտեցումներով, որի պայմաններում 150 000 ԱՄՆ դոլարի չափով անշարժ գույքի ձեռքբերումը չի կարող համարվել ՀՀ տնտեսության մեջ նշանակալի ավանդի ներդրում: Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

27.10.2022

Դիտողություններ և առաջարկություններ «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 27/10/2022թ․ ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը մեր հանրության կողմից բուռն քննադատության արժանացավ (https://www.e-draft.am/projects/4835 )։ Ճիշտ է, նշյալ նախագիծը ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով, համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց (07/07/2022թ․ ՀՕ-284-Ն օրենք), սակայն և՛ սույն օրենքի նախագծին, և՛ վերը նշված որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորումներում որևէ լրացուցիչ տեղեկատվություն չի պարունակում թե վերը թվարկված բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանցից քանի՞ օտարերկրյա քաղաքացի է մինչև հիմա դիմել ՀՀ նախագահին և ՀՀ պետական լիազոր մարմնին։ Կա արդյո՞ք վիճակագրություն, որպեսզի հասկանանք սույն իրավական ակտերի ընդունման խիստ անհրաժեշտությունն ու հրատապությունը կամ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրվածության աստիճանը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում։ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն Կառավարության սահմանած կարգով և դեպքերում օրենքի կամ Կառավարության որոշման նախագիծը մշակող պետական կառավարման մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատում: Հարց է առաջանում, արդյո՞ք ՀՀ ոստիկանության կողմից նախապես կատարվել է ուսումնասիրություն և ազդեցության գանահատում, թե այդ որոշման նախագծի ընդունմամբ քանի՞ նման դիմում կներկայացվի լիազոր մարմնին և ՀՀ պետական կամ տեղական բյուջեներ որքա՞ն գումար մուտք կարվեն, ինչպես նաև ի՞նչ կտա ՀՀ քաղաքացիության անձնագիրն այդ օտարերկրացուն և հակառակը։ Բացի այդ, նախագծի հիմնավորումներում նշված է, որ սույն նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը: Չեք կարծում արդյո՞ք, որ այս հիմնավորումը և «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում արդեն իսկ ամրագրված դրույթը հակասում են ՀՀ սահմանադրության 47-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին։ Ավելին, վերը նշված նախագծի հիմնավորումներում առկա չէ որևէ նշում, թե այս չափանիշներին բավարարելը քաղաքացիություն ստանալու համար դիմելու պայմաններից մեկն է, թե՞ այն իրենից ենթադրում է քաղաքացիության տրամադրում (շնորհում)։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է, կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել»։ Առավել անհանգստացնող է նախագծի 1-ին հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, ըստ որի քաղաքացիության շնորհման չափանիշներից մեկն է «անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով»։ Անշարժ գույք ձեռք բերելու և այնուհետև սահմանված ժամկետի խախտում թույլ տված ներդրողի նկատմամբ որևէ պատասխանատվություն միջոց կիրառելու մասին դրույթ չի նախատեսվել։ Ներդրողի նկատմամբ որևէ պատասխանատվության միջոցի կիրառման վերաբերյալ դրույթ չի սահմանվել նաև ՀՀ քաղաքացիություն շնորհելուց հետո այդ ներդրողի առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի, պետական պարտատոմսերի, անշարժ գույքի ձեռքբերման, որևէ ներդրումային ֆոնդում ներդրման համար նախագծով նախատեսված ժամկետների խախտում թույլ տալու դեպքերում: Առաջարկվում է Նախագծի Հավելված 1-ի 1-ին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ «Հավելված 1-ի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված ժամկետների խախտում թույլ տալու դեպքում ներդրողը զրկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից օրենքով սահմանված կարգով»: Ավելին, նախագծով արտարժույթով ներդրումներ անելու պահանջ է սահմանվել, ինչը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջներին։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա առաջարկում ենք բարելավել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող իրավակարգավորումները, որի պարտականությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է։ Վերջինս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ոլորտի հետ առնչվող պետական կառավարման մյուս մարմինների հետ միասին պետք է մշակի առանձին հայեցակարգի նախագիծ, այնուհետև օրենքի և դրա հետ փոխկապակցված իրավական ակտերի նախագծեր՝ փաթեթային տեսքով ներկայացնի հանրային քննարկման։ Քանի որ տնտեսության բնագավառում ներդրումների հիմքով ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացը միայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրնքով չի սկսում և ավարտվում․ նախ այս հարցը պետք է պետության անվտանգության հայեցակարգի/կոնցեպտի տակ դիտարկել և տնտեսական ոլորտի օրենսդրությունը բարելավել, հարկային այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի օտարերկրյա ներդրողները շահագրգռված լինեն Հայաստանում ներդրումներ անելու՝ առանց ՀՀ քաղաքացիություն ստանալու։ Այնուամենայնիվ, ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ ոստիկանությունը հրապարակեր, թե մինչ օրս Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող քանի՞ օտարերկրյա քաղաքացու է շնորհվել ՀՀ քաղաքացիություն, կամ այդ խնդրանքով քանի՞ օտարերկրացի է դիմել ՀՀ լիազոր մարմնին, կոնկրետ այս բնագավառներից։ Կարծում ենք, որ սույն որոշման նախագիծը, մասնավորապես տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները լուրջ վերանայման ու լրամշակման կարիք ունեն։ Սույն նախագծով սահմանված չափանիշներն այդքան էլ ոգևորիչ չեն օտարերկրացիների համար, բացի մեր հարևան երկու պետությունների քաղաքացիներից՝ իրենց հեռահար նկռտումները հաշվի առնելով, վտանգավոր հետևանքները բազմաթիվ են, իսկ դրանք թվարկելն ավելորդ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ նման իրավական ակտ է ընդունվելու Հայաստանի Հանրապետության անունից, ապա պետք է սահմանել նաև այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին արգելվելու է դիմել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար, կամ այդ արտոնությունը սահմանել բացառապես հայկական սփյուռքի համար, ազգությամբ հայերի և արդեն իսկ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար։ Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

Antoine Kevorkian

27.10.2022

It is quite simple to avoid a feared invasion of adverse groups of people by introducing oversight and non-automaticity in granting Armenian citizenship. On the other hand, one can argue that the current attempt is not ambitious and open enough at this stage, here is why. The genocide created an extraordinary dispersion of Armenians, who often migrated to the most advanced nations in the world. After two or three generations, some acquired expertise, know-how and more generally excellent knowledge in their fields, owing to this unique situation. In the process they partly lost touch with their origins and may not be at ease with the Armenian language. This striking feature should be further explored in its possible benefit to Armenia. A connection should be effectively encouraged by making it really accessible to acquire citizenship by people of Armenian descent who have a demonstrated level of professional acuity in many fields and an interest in Armenia even if intially relatively vague. The parameters should be a non-limited list, and applications should be reviewed based on their global merit, with guidelines. For example, if a citizenship text was limited to at least N=5 publications, excellent professionals from the private sector having been granted patents but not having published would be rejected, although one could argue that their immediate value to industrial development would be potentially higher. An approach such as used for the US green card (EB1, EB2 and EB3) would be more practical and of higher value to the country. It is more open ended and creates more opportunities. It could also help generate a movement of people inspiring other people, and this dynamics would buttress the general quality and competence of applicants. The impact could indeed be considerable, and this may also create some fears, but the current situation will not improve without a considerable change.

Узнать больше