Добавить в избранное

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝

  1. 5-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
  2. 6-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
  3. Ավելացնել նոր 7-րդ մաս հետևյալ բովանդակությամբ՝

«7. Լիազոր մարմինը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետությունում տեսալսողական մեդիայի ոլորտում հեռարձակման տեխնոլոգիաների (թվային ինտերակտիվ հեռուստատեսություն) արդիականացման և զարգացման ռազմավարությունները, հայեցակարգերը և ծրագրերը»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի`

  1. 1-ին մասի 5-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝

«Սույն օրենքի իմաստով՝ ցանցային օպերատոր են համարվում նաև ցանցային օպերատորների ենթակառուցվածքների կամ համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածողները (OTT օպերատոր):»:

  1. 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր՝ Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողների և օտարերկրյա հեռարձակողների հետ պայմանագրի հիման վրա տարածման նպատակով օպերատորին տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.»:

  1. 1-ին մասի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28) էթիկայի կանոնագիր՝ Հեռարձակողի կողմից միջազգային չափանիշների համաձայն ինքնուրույն կազմված փաստաթուղթ սեփական էթիկական նորմերի վերաբերյալ կամ տեսալսողական մեդիա ոլորտում գործող այնպիսի կազմակերպության կամ մարմնի կողմից կազմված փաստաթուղթ էթիկական նորմերի վերաբերյալ, որին անդամակցում է Հեռարձակողը և անվերապահորեն տվել է իր համաձայնությունը այդ կազմակերպության կամ մարմնի կողմից կազմված փաստաթղթի իր կողմից իրավապարտադիր կիրառմանը.»:

  1. 1-ին մասը լրացնել նոր 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ՝

«29) ռադիոհաճախականություն՝ էլեկտրամագնիսական տատանումների հաճախականություն, որը նախատեսված է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից հաստատած ռադիոհաճախականությունների տիրույթի միավոր բաղադրիչը նշելու համար.»:

30) ռադիոխանգարում՝ ռադիոալիքի կամ տեսալսողական ազդանշանի ընդունման վրա էլեկտրամագնիսական էներգիայի ազդեցություն ռադիոկապի համակարգում ընդունման վրա, որն առաջացել է մեկ կամ մի քանի ճառագայթումներից, ռադիացիաներից կամ ինդուկցիաներից և որը դրսևորվում է որակի ցանկացած վատթարացմամբ, տեղեկատվության սխալներով կամ կորուստներով, որոնցից կարելի էր խուսափել այդպիսի անցանկալի էներգիայի բացակայության դեպքում.»:

31) պաշտոնական հաղորդագրություն` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պաշտոնապես ներկայացված պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.»:

«32) լիազոր մարմին՝  Կառավարության կողմից սահմանված մարմին:

33) Ապակոդավորման միջոց՝ Հեռարձակողի կամ ցանցային օպերատորի կողմից տրամադրված ծրագրային ապահովում, սարքավորում կամ որևէ այլ միջոց, որը հնարավորություն է տալիս Օգտատիրոջը իր ընդունիչ սարքավորման միջոցով նույնականացնել և ընդունել գծային տեսալսողական տեղեկատվության ազդանշանը.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասի 2-րդ կետում «կարգավորող պետական մարմնի» բառերը հանել:
  2. 4-րդ մասում «արտադրում» բառը փոխարինել «ներկայացում» բառով:

Հոդված 4.Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 7.

Տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումը

  1. Հեռարձակողներն ապահովում են.

1) փաստերի և կարծիքների միջև հստակ տարբերությունը.

2) հավաստի՝ ստուգված, անկողմնակալ և բարեխիղճ, փաստի կամ իրադարձության մասին տեղեկացումը.

3) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում, սեղմ ժամկետում միևնույն հաղորդման կամ այլ թողարկման ժամանակ այդ մասին իրազեկումը.

4) իրազեկումը՝ գաղտնի կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների կողմից տրամադրված տեղեկության վերաբերյալ.

  1. Լրատվական հաղորդումներում Հեռարձակողներն ապահովում են.

1) հավաստի և ստուգված նորությունները.

2) քննարկվող թեմային և մեկնաբանությանը ուղեկցող պատկերի միջև ակնհայտ փոխկապակցվածությունը.

3) ներկայացվող փաստերի և տվյալների էությանը հեռարձակվող վերնագրերի ու տեքստի վերաբերելի լինելը.

4) խմբագրված իրադարձությունների հեռարձակման վերաբերյալ նշումը.

5) ներկայացվող ձայնագրությունները խմբագրականից տարբերվելու մասին նշումը.

6) իրավասու պաշտոնյաների կարծիքների լուսաբանումը՝ աղետների հնարավոր վարկածները հեռարձակելիս:

  1. Տեսալսողական հաղորդումներում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, հասարակական կամ մշակութային խնդիրների լուսաբանումը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

1) հանրային հնչեղություն ունեցող քննարկումների ժամանակ պետք է ապահովվի կարծիքների անաչառությունը, կշռադատվածությունը և հակառակ տեսակետների ներկայացումը.

2) հիմնական հակառակ տեսակետերը, որպես կանոն, պետք է ներկայացվեն միևնույն հաղորդման շրջանակում, բացառության կարգով՝ նաև հետագա հաղորդումներում:

3) Եթե իրենց կարծիքը հայտնած անձինք հրաժարվում են մասնակցել կամ հայտնել իրենց տեսակետը, պետք է այդ մասին նշվի հաղորդման ժամանակ: Կողմերից մեկի տեսակետի բացակայությունը չի ազատում Հեռարձակողի կողմից անկողմնակալության ապահովման պարտականությունից.

4) չեն կարող հեռարձակվել տեսալսողական հաղորդումներ, որոնց հաղորդավարները պետական պաշտոն զբաղեցնող անձինք են, ինչպես նաև անձինք, որոնք ընտրովի պաշտոններում առաջադրված թեկնածուներ են կամ թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների վերաբերյալ տեղեկանալուց հետո որևէ կերպ հանրայնացրել են իրենց մտադրությունն առաջադրվելու մասին.

5) հաղորդումների ժամանակ իշխանության և ընդդիմադիր կողմի ներկայացուցիչների ներկայության պարագայում պետք է տրվի հավասար ներկայացվածության հնարավորություն.

6) հաղորդավարները պետք է հայտնեն հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ իրենց տեսակետը հայտնող անձանց քաղաքական պատկանելությունը.

7) ազգային, կրոնական կամ սեռական փոքրամասնությունների հետ կապված և հանրային հետաքրքրություն արտացոլող խնդիրների վերաբերյալ հաղորդումների շրջանակում պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու նաև տվյալ խմբերի կարծիքները:

  1. Հեռարձակողն իր կողմից կազմակերպված և ներկայացված հեռուստաքվեարկման կամ հանրային կարծիքի սեփական հարցման ժամանակ պետք է պահպանի հետևյալ պահանջները.

1) չպետք է առաջարկվի փոխհատուցում հարցման մասնակիցներին.

2) չպետք է խախտվեն անչափահասների իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական ակտերի պահանջները.

3) օգտատերերին քվեարկությանը կամ հարցմանը մասնկացելու հրավերը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը պետք է ուղեկցվեն հետևյալ տեքստային հաղորդագրությամբ. «Հեռուստաքվեարկությունը (հարցումը) որոշիչ չէ հանրային կարծիքի համար և հավասարազոր չէ սոցիալական հարցմանը»:

  1. Տեսալսողական հաղորդումների ընթացքում տեսալսողական մեդիածառայությունը պետք է պահպանի հետևյալ պահանջները.

1) ուղիղ եթերը պետք է միշտ ուղեկցվի «Ուղիղ եթեր» գրառմամբ.

2) տեսալսողական հաղորդումների կրկնությունը ողջ ընթացքում պետք է ուղեկցվի «Կրկնություն» գրառմամբ, բացառությամբ կինեմատոգրաֆիական և երաժշտական  ստեղծագործությունների.

3) արխիվային տեսագրությունները կամ ձայնագրությունները պետք է թվագրվեն կամ ուղեկցվեն «Արխիվ» գրառմամբ»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 8.

Կարևոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունքը

  1. Յուրաքանչյուր ոք ունի տեսալսողական մեդիածառայությունների միջոցով կարևոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունք՝ առանց նախապես անհատական թույլտվության:
  2. Տեսալսողական մեդիածառայությունների կողմից հեռարձակվող տեսալսողական հաղորդումների շրջանակում կարևոր իրադարձության ցուցադրման բացառիկ իրավունք՝ առանց նախապես անհատական թույլտվության, հատկացվում է միայն այն պայմանով, որ հեռարձակումն ապահովի օգտատերերի զգալի մասի դիտումը ուղիղ եթերով կամ վերահեռարձակման ժամանակ:

3.Կարևոր իրադարձությունների շրջանակը հաստատում է կարգավորող պետական մարմինը՝ նշելով տեսալսողական մեդիածառայության իրավունքը՝ հեռարձակելու կարևոր իրադարձությունն ամբողջությամբ կամ մասամբ, ուղիղ եթերով կամ վերահեռարձակման ժամանակ:

4.Տեսալսողական մեդիածառայություններն իրավունք ունեն կարևոր իրադարձության մասին տեղեկացնել կարճ տեսանյութի (դրվագի) միջոցով, եթե նախապես ձեռք են բերել հեռարձակման բացառիկ իրավունք ունեցող տեսալսողական մեդիածառայության թույլտվությունը, բացառությամբ հանկարծակի ծագած իրադարձությունների.

1) տեսագրելով ցուցադրման բացառիկ իրավունք ունեցող տեսալսողական մեդիածառայության  ազդանշանը՝ կարճ տեսանյութ ստեղծելու նպատակով.

2) ներկա լինելով կարևոր իրադարձության անցկացման վայրում՝ կարճ տեսանյութի սեփական տեսագրության նպատակով:

5.Եթե կարևոր իրադարձությունը բաղկացած է կազմակերպչական առումով միմյանց հետ կապ չունեցող մի քանի տարրերից, ապա դրանցից յուրաքանչյուրն ընկալվում է որպես առանձին կարևոր իրադարձություն:

6.Եթե կարևոր իրադարձությունը տևում է մի քանի օր, ստեղծվում է առնվազն մեկ կարճ տեսանյութ իրադարձության ամեն օրվա մասին:

  1. Կարճ տեսանյութերը ստեղծվում են.

1) հստակ, խելամիտ և խտրականությունից զերծ պայմաններում,

2) ազատ ընտրության պայմաններում:

  1. Մեկ կարճ տեսանյութի թույլատրված առավելագույն տևողությունը 60 վայրկյան է:
  2. Կարճ տեսանյութեր օգտագործելիս տեսալսողական մեդիածառայությունները պետք է պահպանեն հետևյալ պահանջները.

1) հեռարձակել միայն հիմնական, պարբերաբար թողարկվող լրատվական հաղորդումներում.

2) չհեռարձակել կարևոր իրադարձության հիմնական թողարկումից առաջ, որն արվել է հեռարձակման բացառիկ իրավունք ունեցող մեդիածառայության  կողմից.

3) նշել բացառիկ իրավունք ունեցող տեսալսողական մեդիածառայության՝ որպես տեղեկատվության աղբյուրի անվանումը և (կամ) տեղադրել նրա տարբերանշանը, եթե կարճ տեսանյութերը ստեղծվել են բացառիկ իրավունք ունեցող տեսալսողական մեդիածառության միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ բացառիկ իրավունք ունեցող և կարճ տեսանյութ օգտագործող տեսալսողական մեդիածառայության միջև կնքված պայմանագրով նախատեսված է այլ պայման.

4) կարճ տեսանյութը կարող է կրկին օգտագործվել միայն այն դեպքում, երբ կա անմիջական կապ բովանդակության և այլ կարևոր իրադարձության միջև.

5) տեսալսողական մեդիածառայության տնօրինության տակ գտնվող բնագիր հաղորդումների հատվածները, որոնք  օգտագործվել են կարճ տեսանյութ պատրաստելիս, պետք է վերացվեն, իսկ բացառիկ իրավունք ունեցող տեսալսողական մեդիածառությունը պետք է այդ մասին տեղեկանա:

10.Հանրային տեսալսողական մեդիածառայության (ասյուհետ՝ նաև Հանրային հեռարձակող) հեռարձակմանը վերապահված պետական նշանակության իրադարձությունները սույն հոդվածի իմաստով չեն համարվում բացառիկ իրադարձություն»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում տեղեկացվել է ենթադրյալ իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:»:

  1. 8-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Հեղինակային իրավունքի պաշտպանության համար դիմում կարող է ներկայացնել միայն հեղինակը կամ իրավատերը:»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հեղինակազորված Հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը՝ ապահովելով սույն մասում նշված յուրաքանչյուր թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների հեռարձակում շաբաթական կտրվածքով:»

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «վարչապետին» բառը փոխարինել «վարչապետին կամ վարչապետի լիազորած՝ Կառավարության այլ անդամին» բառերով:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Հեռարձակողները, օպերատորները և դիստրիբյուտորները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդ տարվա իրենց հասույթի (այսուհետ՝ Հասույթ) չափը։ Սույն օրենքով Հասույթի հիման վրա հաշվարկ կատարելու պահին կարգավորող պետական մարմինը հիմք է ընդունում Հասույթի չափի մասին ներկայացված վերջին տեղեկատվությունը:»:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հանրային հեռարձակողը հանրային մուլտիպլեքսի միջոցով հավելյալ ծրագիր սփռելու ցանկության դեպքում հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման համար մասնակցում է մրցույթի սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի՝

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է կարգավորող պետական մարմինը՝ վեց տարի ժամկետով:»:

  1. 6-րդ մասի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Սույն կետով սահմանված գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանք է համարվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված նկարագրությանը համապատասխող աշխատանքը։»:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի՝

  1. 7-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին և հրապարակում իր պաշտոնական կայքէջում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված գաղտնիք պարունակող որոշումների:»:

  1. 2. 8-րդ մասի 2-րդ նախադասության մեջ «Խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների» բառերից հետո լրացնել «հիմնական» բառը։

Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) սահմանում է Հանրային հեռարձակողի տեսալսողական հաղորդումների ընդհանուր տևողությունը և տեսալսողական ծրագրերի թիվը»:

  1. 14-րդ կետում «առնվազն տարին մեկ» բառերը հանել:
  2. 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
  3. լրացնել նոր 1.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ՝

«1.1. Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ Հանրային հեռարձակողի կողմից Խորհրդին տրամադրված հաշվետվությունը Խորհուրդը ներկայացնում է կարգավորող պետական մարմին։»

  1. 2-րդ մասում «պատճառաբանված» բառը փոխարինել «հիմնավորված» բառով:

 Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`

«3. Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենը կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված կարգով Խորհրդին է ներկայացնում Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն։»:

Հոդված 15. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հանրային հեռարձակողը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը Խորհրդին է ներկայացնում Հանրային հեռարձակողի նախորդ տարվա գործունեության (ներառյալ` ծրագրային և ֆինանսական), ինչպես նաև սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթների կատարման վերաբերյալ հաղորդում:»: 

Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 8-րդ կետում «լիցենզիայում նշված պայմանների» բառերը փոխարինել «լիցենզիայի պայմանների» բառերով:
  2. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և գործողության մեջ դրված ստանդարտներին․»:

  1. լրացնել նոր 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ՝

«27) հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է հաճախականություն.

28) իրականացնում է հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթը.»:

29) ստուգում է Ապակոդավորման միջոցների ձեռքբերման և Սպառողներին տրամադրվող փաստաթղթերը:»:

Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածի 19-րդ մասում «իրականացման» բառը փոխարինել «արդյունքների» բառով:

Հոդված 18. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերն իրենց վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքներին համապատասխան տարածման իրավունքով անվճար տրամադրվում են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց` անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը  սկսվում է հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերից հետևյալ հերթականությամբ՝ Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրեր (առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի գործող Հեռարձակողների), հան                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        րապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրեր, մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրեր մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրեր, միջպետական պայմանագրի հիման վրա Հեռարձակողների տեսալսողական ծրագրեր և հեղինակազորված Հեռարձակողների տեսալսողական ծրագրեր:

Հոդված 19. Օրենքի 46-րդ հոդվածի՝

  1. 3-րդ մասը լրացնել նոր 8-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«8) Տեղեկանք հանրային մուլտիպլեքսը շահագործողից՝ ժամկետանց պարտքեր և պարտականություններ չունենալու մասին:»:

  1. 5-րդ մասում «մարզային» բառից առաջ լրացնել «միևնույն ժամանակ հայտարարված» բառերը:

Հոդված 20. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«4) Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան ցանցի նախագիծ»:

Հոդված 21. Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «5. Ցանցային օպերատորները կարգավորող պետական մարմին տեղեկություն են ներկայացնում իրենց ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի կամ դրանց փոփոխության մասին՝ տասնօրյա ժամկետում։»:

Հոդված 22. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 23. Օրենքի 54-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը գործում է օրենսդրության համաձայն կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելուց և այդ ծանուցումը հաստատվելուց հետո:»:

  1. 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Իսկ ներկայացված տեսալսողական ծրագրեի հետ կապված յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ պարտավոր է տեղեկացնել կարգավորող պետական մարմին».

  1. 3-րդ մասի 1-ին կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «(ծրագրի անվանումը, լոգոն և այլ էական տվյալներ).» բառերը:
  2. լրացնել նոր 6-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝

«6. Դիստրիբյուտորը պարտավորվում է տեսալսողական տեղեկատվություն տարածողների հետ խտրական պայմաններով պայմանագրեր չկնքել, չկատարել այնպիսի գործողություններ, որոնք անհավասար մրցակցային պայմաններ կստեղծեն ցանցային օպերատորների համար:»:

Հոդված 24.Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 26. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել նոր 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«32. Հեռարձակողի լրատվական հաղորդումներում նույն թեմային վերաբերյալ լուսաբանումը հաղորդման եթերաժամի 25 տոկոս գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում.....

  1. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր հանդես գալը առաջացնում է տուգանքի նշանակում........
  2. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից սեփական տեսալսողական ծրագիր արտադրելը և հեռարձակելը առաջացնում է տուգանքի նշանակում........
  3. Վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ ցանցային օպերատորի կողմից կարգավորող պետական մարմին չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում........:

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ բաժնի՝

  1. 9.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.6. տեսալսողական և լսողական հաղորդումների հեռարձակման համար այդ թվում՝»:

2.9.6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.6.1. տեսալսողական հաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար՝»:

  1. 9.6.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.6.2. լսողական հաղորդումների հեռարձակման համար»:

  1. 9.6.2.4-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միաժամանակ, տեսալսողական հաղորդումների և լսողական հաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:»

  1. 9.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.7. Տեսալսողական և լսողական հաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար՝ այդ թվում՝»:

  1. 9.7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.7.1. թվային հեռարձակման ցանցի միջոցով տեսալսողական հաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար՝»:

  1. 9.7.2֊րդ կետում «ռադիոհաղորդումների» բառը փոխարինել «լսողական հաղորդումների» բառերով:
  2. 9.7.3-րդ կետում «հեռուստահաղորդումների» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդումների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի`

  1. 2-րդ մասում «ազգային» բառը հանել:
  2. 2-րդ մասի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տեսալսողական հաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ընդունած համապատասխան կարգերին»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասում «ազգային» բառը հանել:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում «10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառ» բաժնի՝

  1. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.

Լսողական և տեսալսողական հաղորդումների հեռարձակում 

ՀՌՀ

 

-

-

Մ

-

-

Վ»:

 

  1. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.

Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեություն

ՀՌՀ

 

-

Փ

Մ

-

Հ

Վ»:

 

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՀՌՀ-Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

       

 

 

 

 

 

  

 

 

   ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի թիվ ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  9-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ լսողական հաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ տեսալսողական հաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջում)»:

  1. 2-րդ մասում «ռադիոհեռուստատեսային» բառը փոխարինել «լսողական և տեսալսողական» բառերով:
  2. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3.1 Արգելվում է գովազդի հեռարձակումը վերահեռարձակող տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողերի և Հանրային հեռարձակողի հոգևոր-մշակութային ուղղվածության հեռուստաալիքի կողմից, բացառությամբ վերահեռարձակվող օտարերկրյա տեսալսողական ծրագրում ներառված գովազդի:»:

  1. 5-րդ մասում «ռադիոհեռուստատեսային» բառը փոխարինել «լսողական և տեսալսողական» բառերով:
  2. 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․.

«6. Տեսալսողական հաղորդումների և լսողական հաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը տեսալսողական հաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաև տեսալսողական և լսողական հաղորդումների ազդին նախորդող և (կամ) հաջորդող տվյալ տեսալսողական և լսողական հաղորդումների հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկատվության հեռարձակումը  համարվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «ռադիոհեռուստահաղորդումներում» բառը փոխարինել «լսողական և տեսալասողական հաղորդումներում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի՝

1) 2-րդ և 3-րդ պարբերություններում «հեռուստահաղորդմամբ» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդմամբ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում  «ազգային» բառը հանել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«-տեսալսողական հաղորդմամբ»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տեսալսողական հեռարձակման լիցենզավորումն իրականացվում է տեսալսողական մեդիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Տեսալսողական հաղորդմամբ տարածվող լրատվության միջոցի թողարկման տվյալները ներկայցվում են տեսալսողական մեդիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում՝

  1. «ռադիոընկերություններ և հեռուստաընկերություններ» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «լսողական և տեսալսողական մեդիածառայություն մատուցողներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
  2. «ռադիոհաղորդումներ և հեռուստահաղորդումներ» բառերն իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «լսողական և տեսալսողական հաղորդումներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի ամբողջ տեքստում  «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետում «հեռուստառադիոհաղորդումների» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդումների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի բ) ենթակետում «Հեռուստառադիոընկերությունների» բառը փոխարինել «Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» 2006 թվականի հունիսի 15-ին ՀՕ-142-Ն օրենքի 70-րդ հոդվածի 4-րդ մասում «ռադիոհեռուստատեսային» բառը փոխարինել «լսողական և տեսալսողական» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

 

 

  • Обсуждалось

    06.06.2022 - 21.06.2022

  • Тип

    Закон

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6585

Принт