Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Համագործակցային կրթական ծրագրեր» հկ 23.02.2022 22:01:48 Ողջունելի է, որ նախագծում ամրագրվում է Հայաստանում մարդկային կապիտալի կարևորությունը որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, ինչպես նաև մարդակենտրոնությունը՝ կրթության ոլորտում յուրաքանչյուր որոշում կայացնելիս։ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում վերհանվել են կրթության ոլորտում առկա հիմնական խնդիրները, սակայն լավ կլիներ, եթե հստակ ներկայացվեր նաև այդ խնդիրների առաջացման պատճառները, որպեսզի խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը լիներ նպատակային և արդյունավետ։ Մասնավորապես, երբ նշվում է (26-րդ կետ), որ ավագ դպրոցը դեռևս չի կարողանում սովորողների մոտ ապահովել նախամասնագիտական գիտելիքներ, հմտություններ և ավագ դպրոցի սովորողների կողմից կատարվում են լրացուցիչ ծախսեր բուհ ընդունվելու համար չեն նշվում այդ ամենի պատճառները։ Կամ որն է պատճառը, որ ուսումնական հաստատություններում ներդրված կառավարման խորհուրդները շատ հաճախ ձևական բնույթ են կրում և որոշումները կայացվում են միանձնյա կամ ուղղորդված ձևերով։ Նշված չեն հիմնավոր պատճառները, թե ինչու է հովանավորչությունը սովորական երևույթ եղել ինչպես տնօրենների ընտրության, այնպես էլ՝ ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի ընդունման հարցում, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Իսկ օրինակ որոշ դեպքերում նշվում է պատճառները՝ մասնավորապես, երբ խոսվում է ուսուցիչների գրանցած կրթական արդյունքի վերաբերյալ։ Համաձայն այս նախագծում տեղ գտած տեղեկատվության ամենաբարձր կրթական արդյունքը գրանցում են 10-ից 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները, որոնց սովորողների գրանցած արդյունքն ավելի բարձր է, քան 20-ից ավել տարիների ստաժ ունեցող ուսուցիչներինը, ամենացածր արդյունքը գրանցում են մինչև 5 տարվա ստաժ ունեցող ուսուցիչները։ Բերվել են պատճառները՝ մանկավարժական պրակտիկայի անբավարար գործիքակազմ, որի արդյունքում մանկավարժական պրակտիկան, ըստ էության, տեղափոխվում է աշխատանքային առաջին տարիների գործունեության դաշտ։ Նշվում է, որ կա ուսուցիչների ֆիզիկական բացակայության լուրջ խնդիր, համաձայն որի տարեկան գրանցվում է 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ և հավելվում է, որ ուսուցչի մասնագիտությունը գրավիչ չէ երիտասարդների համար, սակայն կրկին չեն նշվում բուն պատճառները, թե ինչու է այդպես։ Նույնը վերաբերվում է դասախոսի աշխատանքին։ Նախագծի 57-րդ կետում նշված է, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման համար պետք է էապես փոխվեն հաստատությունների ֆինանսավորման և կառավարման մեխանիզմները՝ մասնավորապես անցում անելով դեպի մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելները և ֆինանսավորման բազմազանությունը։ Այստեղ լավ կլիներ, եթե ավելացվեր, որ կներդրվեն վերահսկող մեխանիզմներ, որոնք կապահովեն գործելաոճի թափանցիկություն և արդար մրցակցային պայմաններ բոլոր կողմերի համար։ Նշվում է ավագ դպրոցներում ուսումնական կրեդիտների ներդրման մասին, որոնք կարող են փոխանցվել միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրեր, սակայն լավ կլիներ, եթե այդ կրեդիտները նաև հաշվի առնվեին վերոնշյալ կառույցներ ընդունվելիս։ Լավ կլիներ, եթե նախագծում հիմնավորվեր, թե ինչո՞ւ է կարևոր հարևան երկրների լեզուների (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն) դասավանդման ներդնումը կրթական համակարգում և կրթական համակարգի ո՞ր հատվածում ներդնելու մասին է խոսքը։ Նախագծի կրթության արդյունավետության բարձրացման բաժնում՝ 81-րդ կետի առաջին ենթաբաժնի՝ ե կետում նշված է, որ հանրակրթական հաստատություններում վարչատնտեսական կառավարման գործընթացի կենտրոնացում կլինի և ըստ անհրաժեշտության կպատվիրակվի այդ գործառույթը մասնավորին կամ համայնքներին։ Այստեղ խիստ կարևոր կլինի նշել համապատասխան թափանցիկ, հաշվետու համակարգի ներդրման մասին, որը հասանելի կլինի հանրությանը։ Նույն կետի՝ 3-րդ ենթաբաժնի՝ գ կետում նշվում է հանրակրթությունում ինքնավարությունը խթանելու և քաղաքական-կուսակցական ազդեցությունները բացառելու մասին, իսկ ինչո՞ւ նախագծում այդ նույն մոտեցումը նշված չէ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ 81-րդ կետի՝ 5-րդ ենթաբաժնի՝ դ կետում նշվում է պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով պայմանավորված բուհերին պետական աջակցության տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրման մասին, այստեղ լավ կլիներ հստակեցնել, թե ո՞ր մասնագիտություններն են համարվում ռազմավարական և ի՞նչ տրամաբանությամբ է դա որոշվում։ Քանի որ կրթության մինչև 2030թ-ի զարգացման պետական ծրագիրն իրականացվելու է ՀՀ կառավարության կողմից հաստատված նպատակային ծրագրերի (այդ թվում՝ ազգային ծրագրերի) միջոցով, որոնք ֆինանսավորվելու են պետական բյուջեից, խիստ կարևոր է, որ յուրաքանչյուր ծրագրի մասին տեղեկատվությունը լինի թափանցիկ և հասանելի հանրությանը։ Բացի այդ նախագծի արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ հասանելի լինեն նախագծում վերհանված խնդիրների լուծման ճանապարհային քարտեզները՝ նպատակային ծրագրերը, և ամենակարևորը՝ տեսանելի լինի այդ ծրագրերի իրականացման որակը։ Փաստաթուղթը կրթության մինչև 2030 - ի տեսլականն է, որում ներկայացված են վերհանված խնդիրները: Ակնկալվում է, որ Հանրակրթության մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները կտան բարձրացված խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Հարկ է նշել, որ նախագծի 57-րդ կետում նշված դիտարկումը անչափ կարևոր է և անհրաժեշտ է նշել, որ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելները և ֆինանսավորման բազմազանությունը որպես միջոցառում ներառված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որի գլխավոր նպատակն է նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության համակարգի ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացումն է և ձեռնարկատիրական գորոծունեության հնարավորությունների ընդլայնումը: Նշված նպատակին հասնելու համար խնդիր է դրվել վերոնշյալ հաստատություններում կառավարման «պետություն-մասնավոր հատված» համագործակցության մոդելների փորձարկման և նրդրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, որի արդյուքնում նախատեսվում է մշակել նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների կառավարման այլընտրանքային մոդելներ, ստեղծել դրանց իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը, մշակել նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման մոդելները: Հարկ է նշել, որ այդ ուղղությամբ մեկնարկել են որոշակի աշխատանքներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ կնքվել է համագործակցության հուշագիր Տավուշի մարզում համատեղ կառավարմամբ գյուղատնտեսական կրթահամիլիրի ստաղծման նպատակով: ներկայումս մշակման փուլում է ստեղծվելիք կրթահամալիրի կանոնադրության մշակման աշխատանքները, որին կհաջորդեն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը օրենքով սահմանված կարգերին համապատասխան: Միևնույն ժամանակ ներկայումս Նախարարության կողմից մշակում է նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի մոնիթորինգի և գնահատման կարգի նախագիծը, համաձայն որի ծրագրերը պետք է ունենան հստակ սահմանված նպատակներ, թիրախներ և ժամկետներ: Սա այն վերահսկման մեխանիզմն է, որով հնարավոր կլինի գնահատել ուսումնական հաստատության և կառավարման, և բուն ուսումնական գործընթացի արդյունավետությունը: Ամփոփելով վերոգրյալը, տեղեկացնենք, որ ձեր կողմից բարձրացված խնդիրը արտացոլված է լինելու Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի իրականացման փուլում, տեղ գտնելով համապատասխան ենթաօրենսդրական ակտերում:
2 Սուսան Մարկոսյան 26.02.2022 11:24:30 Լավ է, կրթության զարգացման ծրագիրը կարևորվում է «Անհատի կրթության և սովորելու իրավունքի լիարժեք իրացման համար կյանքի տարբեր փուլերում մարդուն անհրաժեշտ որակյալ կրթական ծառայությունների ամբողջական և բազմազան փաթեթի հասանելիությունը յուրաքանչյուր համայնքում՝ նպատակ ունենալով ապահովել տարածքային խելամիտ և համաչափ զարգացում ու կյանքի որակի էական բարձրացում»: Սա դիտարկում ենք որպես կրթական ծրագրերի բազմազանության, Բլեյան բաց ցանցի, «Գագարին» նախագծով կրթական էկոհամակարգի ձևավորման կարևորում։ Ահա ինչու չի հասկացվում, որ հանրապետությունում կրթական համակարգի իրավիճակի նկարագրության մեջ բաց է թողնվում հեղինակային մանկավարժության փորձը։ Բարձրացված հարցը տեղային է և իրավիճակային արձագանք է պահանջում, չի կարող արտացոլվել կրթության զարգացման պետական ծրագրում։ Հեղինակային մանկավարժության մասով անհրաժեշտ կարգավորումները տրված են Հանրակրթության մասին ՀՀ օրենքով։
3 Սուսան Մարկոսյան 26.02.2022 11:24:30 Նախագծում հակասություն է, որ որպես նպատակ ձևակերպված է. «Կրթության զարգացման տեսլականը կառուցված է այն դիրքորոշմամբ, որ յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել յուրաքանչյուր սովորողի տաղանդները և հնարավորինս զարգացնել դրանք՝ ուղղորդելով դեպի պետության ամրապնդումը և տնտեսության զարգացում», սակայն կրթության որակը գնահատելու համար ծրագիրը հենվում է կոնկրետ առարկաների ստուգումների և քննությունների արդյունքների վրա։ Հակասություն չկա։ Սովորողների գնահատման համակարգի զարգացումը ենթադրում է ինչպես գիտելիքների, այնպես էլ կարողունակությունների գնահատում։
4 Սուսան Մարկոսյան 26.02.2022 11:24:30 Հակասություն է նաև, որ որպես նպատակ գրանցելով «աշխարհասփյուռ հայությունը կունենա ընդլայնված հնարավորություններ հայեցի կրթություն, այդ թվում՝ հեռավար ուսուցման միջոցներով, սփյուռքում գործող հայկական կրթօջախները լիարժեք ինտեգրված կլինեն Հայաստանի կրթական համակարգին»՝ խոսք չկա կրթական ծրագրերում արևմտահայերենի կարգավիճակի, գրական արևելահայերենի և արևմտահայերենի միասնական ուղղագրության մասին՝ որպես կրթությամբ լուծվող խնդիր։ Հանրակրթության ոլորտում առկա է արևմտահայերենի ուսուցման ծրագիր, որը երաշխավորված է նախարարության կողմից և կարող է ուսուցանվել ցանկացած դպրոցում՝ ըստ իրենց նախաձեռնության։ Առկա է նաև երաշխավորված առարկա՝ երաշխավորված առարկաների ցանկում։
5 Սուսան Մարկոսյան 26.02.2022 11:24:30 Հայաստանում կրթության զարգացման պետական ծրագիր վերջին անգամ հաստատվել է 2011-2015 թվականների համար: Քանի որ այս ընթացքում կրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունները, հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունը արվել են առանց կրթության զարգացման պետական ծրագրի, այլևս հիմնավորված չէ այս ծրագիրն ընդունելու շտապողականությունը։ Առաջարկում ենք նախագծի հաստատումը թողնել սեպտեմբերին, մինչ այդ կազմակերպել ակտիվ-նպատակային քննարկումներ, դարձնել նախագիծը ուսումնական նյութ ավագ տարիքի դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների և դասախոսների համար, հնարավորություն տալ, որ ծրագիրը յուրացվի անմիջական շահառուների կողմից։ Ընդունված չէ։ Ծրագիրը լայն հասարակական քննարկման է ներկայացվել տարբեր շահառու խմբերի։
6 Մարգարիտ Մարուքյան 28.02.2022 02:36:29 Հարգելի՛ ԿԳՄՍՆ, Առաջարկում եմ մեգանպատակի ձևակերպումից հանել հետևյալ նախադասությունը. «...ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն»: Օրինակ՝ մի երեխա, ով ծնվել է մի գյուղում, որտեղ ներկա պահին ուսուցչի պակաս կա (մենթոր դպրոցների հետ աշխատելը դեռ չեք սկսել ու այսպիսի բազմաթիվ դպրոցներ կան ու դեռ հարց է՝ մենթոր դպրոցներն ինչքանով արդյունավետ կլինեն), ում ծնողները նրան սովորեցնելու, օգնելու հնարավորություն չունեն (տարբեր պատճառներով՝ զբաղվածություն, կրթություն չունենալ և այլն), այս դեպքում ինչպե՞ս կարող է այդ երեխայի բարեկեցության ու առողջության հարցը միայն իր կամ մեծապես իր պարտականությունը լինել, եթե այդ մարդը առանց օգնության դրա տակից դուրս չի գալու, նրա սերունդները՝ նույնպես (շատ մեծ հավանականությամբ, այլ երկների փորձը դա է ցույց տվել): Ավելին կարող եք կարդալ հայտնի հեղինակների մոտ, օրինակ, այստեղ՝ https://www.routledge.com/Education-Policy-and-Social-Class-The-Selected-Works-of-Stephen-J-Ball/Ball/p/book/9780415363983 Եթե այս նախադասությունը մնում է, ստացվում է, որ դուք կրթության ոլորտում նեոլիբերալ քաղաքականություն եք տանում, որը շատ քննադատված է և որը քանդելու է մեր՝ առանց այն էլ վատ վիճակում գտնվող համակարգը: Ընդունված չէ։ Ձևակերպումը մեջբերված է Հայաստանի մինչև 2050 վերափոխման ռազմավարությունից։
7 Մարգարիտ Մարուքյան 28.02.2022 02:59:25 Հարգելի՛ ԿԳՄՍՆ, Նախադպրոցական կրթության որակի մասին թռուցիկ, մի քանի նախադասությամբ գրված է, որ չափորոշիչ է մշակվելու ու հասանելիության հետ կապված էլ գրված է պետության 2022թ. շուրջ 2000 երեխայի կրթության ֆինանսավորման մասին: Նախագծից հասկանալի չէ, թե ոնց եք, օրինակ, գնահատելու այդ 2000 երեխայի ֆինանսավորումը բավարար էր, թե ոչ: Իսկ եթե ֆինանսավորումը բավարար էր, բովանդակությունը համապատասխանում է՞ր այդ երեխաների կարիքներին, թե ոչ: Եթե պարզվում է, որ ֆինանսավորումը բավարար չէր, կամ բովանդակությունը չէր համապատասխանում, ո՞րն է դրա դեպքում պետական քաղաքականությունը, պետության դիրքորոշումը. փակե՞լ մանկապարտեզը, հեռացնե՞լ աշխատակիցներին, թե օրինակ՝ աջակցել մանկապարտեզի լավացմանը՝ թիրախավորված վերապատրաստումների, մենթորության և այլ միջոցներով: Միգուցե գնահատման հետ կապված մանրամասները չպիտի ներառվի նախագծում, բայց պետության դիրքորոշումը, կարծում եմ, պիտի հստակ ձևակերպված լինի, որը բացակայում է: Ի դեպ, նման այլ հարցերի դեպքում նույնպես (կրթության այլ մակարդակներում) պետության դիրքորոշումը ձևակերպված չի նախագծում: Ընդունված է։ Մեկնաբանության մեջ թյուր է ըմբռնված ներկայացված տեղեկատվությունը։ Հետագա թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով նշված հատվածը խմբագրվել է՝ նկարագիրը ավելի հստակ դարձնելով։
8 Մարգարիտ Մարուքյան 28.02.2022 03:24:14 Էջ 12-ում, նախնական մասնագիտական կրթական ծրագրերի մասով բացերից մեկն այն է, որ կարծես թե ուսումնասիրված չէ Ձեր կողմից, թե ինչքան է յուրաքանչյուր մասնագիտության գծով աշխատաշուկայի պահանջարկը (ու նաև աճի կամ նվազման միտումը) ու որքանով է այդ պահանջարկը բավարարվում, որքան են վարձատրվում այդ մասնագետները և այլն: Սա նշում եմ, որովհետև առանցքային խնդիր է: Այնպիսի երկրներում, որոնք ունեն զարգացած նախնական և միջին մասնագիտական կրթություն (օրինակ՝ Գերմանիան) (i) այս վերլուծություններն ու ըստ պահանջարկի բաժանումը հստակ է, (ii) կարիերայի ուղին հստակ է, այսինքն՝ ուսանողը գիտի, թե իր մասնագիտությամբ որ ոլորտներում ինչ աշխատանք կարող է գտնել, (iii) այդ մասնագիտությունները գրավիչ են, որովհետև լավ են վարձատրվում: Մեզանում այս հստակությունը բացակայում է, ու ես նախագծում չտեսա, թե այս խնդիրը ոնց պիտի լուծվի: Անհրաժեշտ է անդրադառնալ նախևառաջ այն հանգամանքին, որ աշխատաշուկայի կարիքների վերլուծությունը իրականում բավականին մեծածավալ գործընթաց է և գտնվում է Էկոնոմիկայի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների գործառույթների տիրույթում: Ցավոք նման վելուծությունները միշտ չէ հնարավոր պետության միջոցներով իրականացնել, սակայն կարևորելով Հայաստանում ՆՄՄԿՈՒ համակարգի զարգացումը, ԿԳՄՍ նախարարությունը միջազգային գործընկերների և այլ համագործակցող կառույցների հետ համատեղ փորձում է իրականացնել որոշ հետազոտություններ և դրա հիման վրա պլանավորել ՆՄՄԿՈՒ կրթությունը և ուսուցումը: Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարության 2021-2026թվականների գործունեության միջոցառումների ծրագրում նախատեսվել են ձեր կողմից բարձրացված խնդիրները կարգավորմանն ուղղված հետևյալ միջոցառումները. • «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն /ՆՄՄԿ/ իրականացնող ուսումնական հաստատությունների վերակազմակերպում, • ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում ընդունելության տեղերի բաշխման մեթոդաբանության մշակում, • «ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում իրականացվող ծրագրերի վերա¬բաշխում՝ ըստ տարածքային և ոլորտային զարգացման գերակայությունների, աշխատաշուկայի պահանջների, ինչպես նաև ուսանողների թվաքանակի Նախարարության ոլորտը համակարգող վարչության կողմից յուրաքանչյուր տարի իրականացվում են մի շարք վերլուծություններ, օրինակ՝ ՆՄՄԿՈւ հաստատությունների շրջանավարտների իրենց մասնագիտությամբ աշխատանքի տեղավորման վերաբերյալ (2020-2021 ուս. Տարում այն կազմել է 43,4%), որը որոշակի պատկեր է ձևավորում աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ: ՆՄՄԿՈւ համակարգում յուրաքանչյուր տարի կատարվող ընդունելության վերլուծությունները թույլ են տալիս արձանագել, որ ՆՄՄԿՈՒ համակարգում ընդգրկվածության ցուցանիշի կտրուկ տատանումներ չի նկատվել վերջին 3-4 տարիների ընթացքում և հարաբերական ստաբիլ է: ՆՄՄԿ բոլոր ուսումնական հաստատություններում գործում են կարիերայի ուղղորդման կենտրոններ:
9 Մարգարիտ Մարուքյան 28.02.2022 03:50:42 Էջ 28-29-ում նշել եք KPI-ների կիրառումը՝ կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով: Չափելը կարևոր է, բայց նայած ինչն եք չափում, ինչպես ու ինչ նպատակով: Եթե, օրինակ, ստուգեք, թե դպրոցներում ինչքան է միջին գնահատականը (ըստ միասնական քննության արդյունքների), ու դա KPI-ներից մեկն է լինելու, կարող է հանգեք մի իրավիճակի, որտեղ ուսուցիչները սկսեն դասավանդել, ոչ թե երեխային նյութը սովորեցնելու համար, այլ թեստին պատրաստելու համար: Կամ այդ նույն ցուցանիշը, եթե դպրոցի գնահատման համար կիրառվի, իսկ դպրոցն ունենա շատ երեխաներ, որոնք սոցիալական խնդիրներ ունեն ու դրա պատճառով՝ ցածր առաջադիմություն, այդ KPI-ով չափելը անարդար կլինի նույնիսկ, որովհետև կան դպրոցից դուրս գործոններ (օրինակ՝ երեխայի սոցիալական վիճակը, ծնողների կրթությունը և այլն), որոնք ազդում են ուսումնառության վրա: Սա ընդամենը մի KPI-ի օրինակ էր, որը միգուցե (հույս ունեմ) չեք էլ կիրառի: Բայց միտքս այն էր, որ նախագծում բացակայում է. (i) թե պետությունը KPI-ները ի՞նչպես է օգտագործելու, օրինակ, դպրոցների վարկանիշավորման համար, թե դպրոցներին աջակցելու համար, որ իրենց խնդիրները հաղթահարեն, (ii) արդյո՞ք այդ KPI-ները հիմք են լինելու դպրոցների համեմատության ու անհարկի մրցակցության համար, թե ծառայելու են ինքնագնահատման ու բարելավման նպատակների միայն: Այս հարցերը կարևոր են, որովհետև դրանից է կախված KPI-ները կառավարման համակարգը «արդյունավետ» են դարձնելու, ինչպես Դուք եք նշել, թե՝ հակառակը՝ քանդելու են համակարգը: Ընդունված է ի գիտություն։
10 Մարգարիտ Մարուքյան 28.02.2022 03:56:46 Էջ 31, կետ 70-ի հետ կապված, շատ լավ կլիներ, որ նախագծի հեղինակները ներկայացնեին, թե ինչպես են դրան հասնելու՝ հստակ քայլեր ու նշաձողեր մատնանշելով: Հակառակ դեպքում այս կետը ուղղակի մեր լավագույն, բայց անիրատեսական ցանկությունների արտահայտումն է: Ծրագրի հաստատումից հետո նախատեսվում է հաստատել գործողությունների ծրագիր, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն միջոցառումները։
11 Մարգարիտ Մարուքյան 28.02.2022 04:04:21 Էջ 40-ում, զ, է կետերում նշված է մասնավոր հատվածի հետ համագործակցության մասին դպրոցների և ՄԿՈՒ-ների հետ կապված, որի հիմնավորումը հասկանալի չէ: Եթե կա դրա հիմնավորումը, խնդրում եմ նշել: Դիտարկումը կարևոր է և իրոք հասարակության շրջանում իրազեկման կարիք ունի: Ինչպես գիտենք նախնական մասնագիտական /արեհստագործական/ և միջին մասնագիտական/ կրթությունը՝ ՄԿՈՒ-ն, միտված է ձևավորելու ուսանողների մոտ հմտություններ և կարողություններ տարբեր մասնագիտությունների և որակավորումների գշով, պատրաստաստել մասնագետներ և արհեստավորներ տնտեսության տարբել ոլորտներում պահանջվող, ինչպես նաև աշխատաշուկայի կարիքները բավարարող և դրանց համապատասխան: Իսկ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ հնարավոր է պատրաստել սերտ համագործակցելով տնտեսության տարբեր չյուղերում և աշխատաշուկայում գործող մասնավոր կազմակերպությունների հետ, այսինքն գործատուն է առաջին հերթին ներկայացնում, թե ինչ որակներով, հմտություններով և կարողություններով աշխատուժ է իրեն հարկավոր: Ավելի քան 20 տարի ՆՄՄԿՈՒ ոլորոտւմ գործատուի մասնակցությունը ապահովված է և իրականացվում տարբեր ձևաչափերով, ստեղծված են համագործակցության ինտիտուցիոնալ հիմքերը: գործատուները մասնակցում են ինչպես մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների մշակմանը, արտադրական պրակտիկաների կազմակերպմանը և իրականացմանը, այնպես էլ ներգրավված են են ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդներում: Ավելին, աշխատանքի վրա հիմնված /դուալ/ ուսուցման իրականացման պարագայում, ուսումնական պլանով նախատեսված ուսուցման գորընթացի կազմակերպման 50 տոկոսից ավելին իրականացվում է հենց գործատուի մոտ աշխատավայրում: Մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելները և ֆինանսավորման բազմազանությունը որպես միջոցառում ներառված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որի գլխավոր նպատակն է նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության համակարգի ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացումն է և ձեռնարկատիրական գորոծւնեության հնարավուրությունների ընդլայնումը: Նշված նպատակին հասնելու համար խնդիր է դրվել վերոնշյալ հաստատություններում կառավարման «պետություն-մասնավոր հատված» համագործակցության մոդելների փորձարկման և նրդրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, որի արդյուքնում նախատեսվում է մշակել նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների կառավարման այլընտրանքային մոդելներ, ստեղծել դրանց իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը, մշակել նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման մոդելները: Այդ ուղղությամբ մեկնարկել են որոշակի աշխատանքներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ կնքվել է համագործակցության հուշագիր Տավուշի մարզում համատեղ կառավարմամբ գյուղատնտեսական կրթահամիլիրի ստաղծման նպատակով: ներկայումս մշակման փուլում է ստեղծվելիք կրթահամալիրի կանոնադրության մշակման աշխատանքները, որին կհաջորդեն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը օրենքով սահմանված կարգերին համապատասխան: Միևնույն ժամանակ ներկայումս Նախարարության կողմից մշակում է նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի մոնիթորինգի և գնահատման կարգի նախագիծը, համաձայն որի ծրագրերը պետք է ունենան հստակ սահմանված նպատակներ, թիրախներ և ժամկետներ: Սա այն վերահսկման մեխանիզմն է, որով հնարավոր կլինի գնահատել ուսումնական հաստատության և կառավարման, և բուն ուսումնական գործընթացի արդյունավետությունը: Դիտարկումը առավել մանրամասն արտացոլված է լինելու Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի իրականացման փուլում, տեղ գտնելով համապատասխան ենթաօրենսդրական ակտերում:
12 Մարգարիտ Մարուքյան 28.02.2022 04:16:05 Էջ 43-ի զ կետում նշված է, որ պետք է շահագրգռել ուսումնական հաստատություններին ներգրավելու արտաբյուջետային միջոցներ: Սա շատ վտանգավոր կետ է այն իմաստով, որ (i) ուսումնական հաստատության ղեկավարը շատ մեծ հավանականությամբ չի ունենա նման հմտություններ, (ii) իսկ եթե մեկը ունենա, մյուսը՝ ոչ, սա կստեղծի անհավասարություն դպրոցների միջև և նրանց արդյունքների միջև, որովհետև մի դպրոցը կկարողանա դա անել, իսկ մյուսը՝ ոչ (iii) եթե մեր պետության դիրքորոշումն այն է, որ հանրակրթությունը բոլորի համար պետք է լինի որակյալ և հասանելի, ապա այս կետը և էջ 43-ի է կետը, դրա ճիշտ հակառակ համակարգը ստեղծելու մասին են, որտեղ մի դպրոցում կրթությունը լավն է լինելու, մյուսում՝ հակառակը: Եթե դպրոցները կարող են ունենալ դիվերսիֆիկացված ֆինանսավորման աղբյուրներ և դա խրախուսելի է, ապա ինչպե՞ս եք ակնկալում որ այդ դպրոցը և նման ֆինանսաներ չունեցող կողքի դպրոցը նույն կրթական արդյունքը ունենան: Ուսումնական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրումը ենթադրում է հաստատության կարիքներին համապատասխան միջոցների հատկացում և չի բացառում արտաբյուջետային միջոցների ներգրավումը։ Ավելին, նշված միջոցները պետք է հավասար հասանելի լինեն բոլոր դպրոցներին՝ կատարողական ցուցանիշների հիման վրա և կարող են խրախուսել դպրոցներին՝ ավելի լավ արդյունք ցուցաբերել։
13 Մարգարիտ Մարուքյան 28.02.2022 04:20:10 Այս նախագծում կան կետեր, որոնք կամ իրատեսական չեն, կամ եթե իրատեսական են նախագծի հեղինակների համար, ապա բավարար չափով չեն ներկայացրել, թե ինչպես են դա անելու: Օրինակ՝ էջ 44-ում կետ կա՝ «արտերկրում հայերենի՝ որպես օտար լեզվի, գրավչության բարձրացում»: Սա ինչպե՞ս եք անելու, հասկանալի չի: Մենակ այս կետի համար կարելի էր այս նույն չափի մի նախագիծ գրել: Սա միակ նման օրինակը չի: Նույն էջում «եվրոպական և տարածաշրջանային կրթական ինտեգրացիոն ծրագրերում ՀՀ կրթական համակարգի առավելագույն ընդգրկվածություն»: Սա նույնպես հասկանալի չի, թե ինչպես: Նման կետերը շատ են… Ծրագրի հաստատումից հետո նախատեսվում է հաստատել գործողությունների ծրագիր, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն միջոցառումները։ Ավելին, գրեթե բոլոր ուղղություններով արդեն իսկ գործում են տարբեր ծրագրեր և առկա են անհրաժեշտ կարողություններ։
14 Մարգարիտ Մարուքյան 28.02.2022 04:43:17 Մենք ունենք 35% ֆունկցիոնալ անգրագիտության ցուցանիշ ու դա նշված էր նախագծում: Բայց այս նախագիծը չի պատասխանում այն հարցին, թե մենք ոնց ենք դա հաղթահարելու. կան տարբեր նախաձեռնությունների մասին նշումներ, բայց դրանք ո՛չ առանձին-առանձին, ո՛չ ամբողջության մեջ չեն պատասխանում այն հարցին, թե մենք ինչպես ենք հաղթահարելու 35% ֆունկցիոնալ անգրագիտությունը: Նախ, այս ցավալի ցուցանիշը հիմնականում այն երեխաների մոտ է, ովքեր նաև աղքատ են, իսկ այս նախագծում նշված չէր, թե ոնց են աշխատելու այսպիսի երեխաների հետ, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ, հատուկ կարիքներ և այլն: Նշված էր է՛լ շենքերը հարմարեցնելու, է՛լ KPI-ների, է՛լ չափորոշիչների մասին, բայց հստակ քայլեր, թե ո՞նց ենք անելու, որ սոցիալական խնդիր ունեցող երեխան, որը դպրոցին մեխանիկական կերպով հասանելիություն ունի (դպրոց կա, դպրոց է գնում), հասանելիություն ունի կրթական բովանդակությանը (կա ուսուցիչ, որը դասավանդում է և կա չափորոշիչ) և այդուամենայնիվ չի սովորում ու գիտելիք չի ստանում, սկսի սովորել, դրան բացարձակ անդրադարձ չկար: Ընդհակառակը, կային կետեր (էջ 43, 44-ում, տե՛ս այլ առաջարկները), որոնք թույլ են տալիս մտածել, որ այս խնդիրը ավելի է խորանալու, քանի որ պետությունը պատրաստվում է խրախուսել արտաբյուջետային միջոցներից ֆինասավորումը ու դպրոցների ձեռնարկատիրական գործունեությունը: Դրա հետևանքով այն դպրոցները, որոնք վատ վիճակում են ուսումնառության, արդյունքի տեսանկյունից, ավելի վատ վիճակում են հայտնվելու, որովհետև նրանք գրավիչ չեն լինելու լավ սովորողի կամ սոցիալական խնդիր չունեցողի համար: 35% ֆունկցիոնալ անգրագիտությունը չի կարող լուծվել դպրոցների միջև մրցակցություն մտցնելով, համենայն դեպս ամբողջ աշխարհում նման արդյունքի դեռ ոչ մի երկրում չեն հասել: Նաև ստացվում է, որ նախագծի կետերը իրար հետ հակասության մեջ են: Առաջարկում եմ խմբագրել այս հատվածը, որտեղ դպրոցներին խրախուսվում է արտաբյուջետային միջոցներ ներգրավել ու նաև ավելացնել այն հստակ քայլերի հաջորդականությունը, որոնցով, կարծում եք, մենք կհաղթահարենք 35% ֆունկցիոնալ անգրագիտությունը: Չի ընդունվում: Գործողությունների ծրագրում մանրամասն կարտացոլվի:
15 Աշոտ Բլեյան 28.02.2022 10:23:27 «Գագարին» նախագծի հանրակրթության մենթոր. «Գագարին» նախագծի հիմնադրույթներով հիմնավորված ենք համարում արաբերենին տարածաշրջանային օտար լեզվի կարգավիճակ տալու խնդիրը։ Առաջարկը լրացուցիչ քննարկման կարիք ունի բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների կողմից
16 Հայկական Կարմիր խաչի ընկերություն 28.02.2022 16:41:50 Առաջարկում ենք IV մասում՝ «Կրթության ՝ մինչև 2030 թվականը Զարգացման Ծրագրի Հիմքում Դրվող Սկզբունքները» հատվածում ընդգրկել հիմնական հանրակրթական ուսումնական հաստատություններում հասարակական կազմակերպությունների կողմից ոչ-ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ ծրագրերի իրականացման ընթացակարգի առկայությունը՝ միաժամանակ կարևորելով նման ծրագրերի արդյունավետությունը սույն փաստաթղթում սահմանված ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին: Ընդունվել է ի գիտություն: Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության մասով նոր չափորոշչով հնարավորություններն էապես ընդլայնվում են:
17 Հայկական Կարմիր խաչի ընկերություն 28.02.2022 16:41:50 Հաշվի առնելով ծրագրի մարդակենտրոն ուղղվածությունը և մարդասիրական արժեքները ու սոցիալական պատասխանատվությունը վաղ տարիքից սերմանելու կարևորությունը՝ առաջարկում ենք դիտարկել ավագ դպրոցում, ՄԿՈՒ հաստատություններում և բուհերում կամավորական գործունեության համար ևս կրեդիտներ սահմանելու հնարավորությունը: ՀՀ-ում նման պրակտիկան առկա է և կիրառվում է որոշ ավագ դպրոցների և ԲՈՒՀ-երի կողմից: 1. Բարձարցված հարցերը կարևոր են: Սակայն հարկ է նշել, որ դրանք դասվում են Ռազմավարության իրականացման փուլերում նախատեսված միջոցառումների շարքին: Այն է՝ Ռազմավարության գործողությունների իրականացման ծրագրում նախատեսված է ՆՄՄԿ ոլորտում նախևառաջ ֆորմալ կրության համակագրում կրեդիտային կուտակման և փոխանցման համակարգի ներդրումը, որն իրենից ենթադրում է համապատասխան փուլային իրականացում՝ իրավական հիմքերի մշակում, փորձարկում և տարածում: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է սովորողի դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։ Բացի դա, ձեր ձևակերպումը կամավորական գործունեության համար կրեդիտներ շնորհելու վերաբերյալ քննարկման առարկա է, քաի որ անհրաժեշտ է տարբերակել, թե այդ գործունեությունը որտեղ և ինչ սկզբունքներով է անցկացվում, և արդյո՞ք այն ուսումնական գործընթացի մաս է կազմում: 2.Առաջարկը լավն է, սակայն գտնվում է բուհերի ինքնավարության տիրույթում։
18 Հայկական Կարմիր խաչի ընկերություն 28.02.2022 16:41:50 Առաջարկում ենք Մասնագիտական Կրթական և Բարձրագույն ուսումնական հաստատություններում դիտարկել Առաջին օգնության պարտադիր դասավանդման ներդրումը՝ որպես կյանք փրկող գիտելիք և հմտություն՝ դիմակայուն հասարակություն ձևավորելու տեսանկյունից։ 1. Տվյալ դիտարկումը առավելապես վերաբերվում է ՆՄՄԿՈւ ոլորտում իրականացվելիք և այժմ էլ իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև մասնագիտոական կրթական չափորոշիչներում և ուսումնական պլաններում լրացուցիչ դասընթացի կամ ուսումնական մոդուլի ներառմանը: Այնուամենայնիվ,այն կարող ենք լրացուցիչ քննարկել համապատասխան ձեր կազմակերպության, կրթության և առողջապահության ոլորտների մասնագետների հետ, որից հետո առավել հստակ կլինեն մասնագիտական ուսումնական հաստատություններում առաջին օգնության պարտադիր դասավանդման ներդրման նպատակահարմարությունը և ձևաչափերը: 2.Առաջարկը լավն է, սակայն բուհերն ունեն ակադեմիական ինքնավարություն իրենց կրթական ծրագրերի կազմման հարցում։ ՈՒստի, այս հարցը գտնվում է բուհերի ինքնավարության տիրույթում։
19 «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթ. հիմնադրամ 28.02.2022 17:46:37 Փետրվարի 22-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» (այսուհետ՝ ԴՀ) կրթական հիմնադրամին ընձեռնվեց հնարավորություն վարելու հանրային քննարկում՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ ԿԳՄՍՆ) հետ, որը հյուրընկալվել էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Քննարկումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)։ Ելնելով քննարկման արդյունքներից և փաստաթղթի ուսումնասիրությունից՝ ԴՀ անունից ցանկանում ենք հայտնել մեր առաջարկություններն ու կարծիքը՝ վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ. Ցանկանում ենք առաջին հերթին շեշտել, որ Ծրագրի մի շարք դրույթներ լիովին համընկնում են ԴՀ մոտեցումների և մեր կողմից մոտ տաս տարիների ընթացքում իրականացվող գործունեության սկզբունքների հետ։ Ըստ այդմ, մեր առաջարկությունների առաջին փաթեթը մեծամասամբ կրում է սատարող բնույթ։ Ստորև, ցանկանում ենք առանձնացնել դրանցից մի քանիսը. 1. Ուսուցիչների համար ապահովել ճկունության առավել մեծ շրջանակ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կիրառելու դասավանդման նորարարական մոտեցումներ։ 2. Ընդլայնել դպրոցի ղեկավարների, ուսուցիչների, ծնողների և համայնքի անդամների հնարավորությունները՝ ներգրավվելու դպրոցի ամբողջական վերափոխման գործընթացում՝ ներառելով նաև նախադպրոցական ծրագրերը։ 3. Հանրակրթական դպրոցների բոլոր աշակերտների համար հասանելի դարձնել առցանց և համակցված ուսուցումը։ 4. Համապարփակ տվյալների համակարգի կայացում՝ առաջադիմության չափելիության և աշակերտների արդյունքները բարելավելու համար անհրաժեշտ ռեսուրսների հատկացման նպատակով։ 5. Ստեղծել մասնագիտական զարգացման ուղիներ և խթաններ ոչ մանկավարժական բուհերի շրջանավարտների և մասնագետների համար՝ ուսուցչական գործունեություն ծավալելու նպատակով։ 6. Ստեղծել պարարտ հող՝ մասնավոր ոլորտի և պետական կառույցների միջև ​​համագործակցության ձևավորման նպատակով՝ հանուն կրթական հնարավորությունների ընդլայնամն: Նպատակադրվելով աջակցել ՀՀ կառավարությանը սույն Ծրագրի մեկնարկի/ներդրման գործում՝ մենք պատրաստել ենք մի հոդված, որը համակողմանիորեն անդրադառնում է այն ուղիներին, որոնցով ԴՀ աշխատանքը կարող է մեծապես խթանել Ծրագրում ԿԳՄՍՆ կողմից ուրվագծած առաջնահերթություններին՝ https://www.teachforarmenia.org/news-page/response-to-the-education-crisis Բացի նշված կետերից, մենք կցանկանայինք նաև տրամադրել մի քանի կառուցողական առաջարկներ որոշ դրույթների շուրջ, որոնք պոտենցիալ կերպով բացակայում են կամ ճշգրտման կարիք ունեն. 1. Փաստաթղթում նախընտրելի կլինի ներառել ավելի մեծ թվով մեջբերումներ/աղբյուրներ՝ Ծրագրում նշված վիճակագրության հիմնավորման նպատակով: 2. Նախաձեռնել ջանքեր՝ Հայաստանին ընդգրկելու Աշակերտների միջազգային գնահատման PISA ծրագրում: Անդրեաս Շլեյխերը, ով ղեկավարում է PISA ծրագիրը, Teach For All ցանցի խորհրդի անդամ է (ցանցի անդամ է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը): Որպես այդպիսին, ԴՀ-ը պատրաստ է մեծապես աջակցել նախարարությանը այդ գործընթացում: 3. Մենք առաջարկում ենք որոշակի վերապահումով մոտենալ կրթական ծրագրերի «արտահանման» վրա կենտրոնացմանը, քանի դեռ մենք վերափոխման և կայացման փուլում ենք։ Այս տեսանկյունը մանրամասնորեն նկարագրված է վերոնշյալ հոդվածում։ 4. Պետական զարգացման ծրագրում առանձին հատվածներում նշվում է մասնավորի և միջազգային կրթական կառույցների հետ համագործակցության մասին, բայց միևնույն ժամանակ անդրադարձ չի կատարվում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների և միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համագործակցությանը։ Մինչդեռ վերջիններս շարունակում են իրականացնել կայուն ներդրումներ, ինչպես նաև ակտիվ մասնակցել կրթական գործընթացներին։ Այս համատեքստում, առաջարկում ենք ռազմավարության առանձին կետով առանձնացնել հասարակական կազմակերպությունների և միջազգային մարդասիրական կազմակերպությունների (UNICEF, UNDP և այլն) հետ համագործակցության խորացում և համատեղ ծրագրերի իրականցում՝ համապատասխան պետական զարգացման ծրագրի առաջնահերթությունների։ Ամփոփելով՝ կցանկանայինք նշել, որ մեծապես կարևորում ենք Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների պլանի դիտարկումը, որը կարծում ենք առավելապես լույս կսփռի Ծրագրի մի շարք դրույթների վրա և կտա առարկայական պատկերացում՝ հետագա քայլերի համաժամանակեցման առումով։ Առաջարկները կարտացոլվեն գործողությունների պլանում
20 Զավեն Հարոյան 28.02.2022 23:51:22 Ծրագրի մանրամասն վերլուծությունը թույլ է տալիս կատարել հետևյալ ընդհանրական եզրահանգումները. • Կրթական համակարգի առկա ընթացիկ խնդիրները մանրամասն ներկայացված են: • Ծրագրի մեգանպատակը, վերջնական նպատակը, ռազմավարական ուղղությունները, ռազմավարական ուղղություններով նախատեսվող քայլերը բավարար չափով (երբեմն շատ լավ) ներկայացված են: • Ծրագրի հիմքում դրվող սկզբունքները քիչ են թվարկված և կարելի է բավականին ավելացնել: • Կրթության տեսլականը ներկայացված է շատ աղքատիկ, որից չի հասկացվում, թե երկրի կրթությունը ինչպիսին ենք պատկերացնում կամ ինչպիսի կրթության ենք ձգտում ապագայում: • Կրթական համակարգում առկա խնդիրները ունեն շատ խորքային պատճառներ, որոնք ներկայացված չեն, այնինչ սրանց չբացահայտումը կարող է ամենակատարյալ մշակված և իրագործված ռազմավարության արդյունավետությունը ի չիք դարձնել: Ընդունված է ի գիտություն
21 ԴՍԵԲ Հիմնարկ 01.03.2022 19:04:29 Ուսումնասիրով ՀՀ կրթության զարգացման պետական ​​ծրագիր մինչև 2030թ-ը, հաշվի առնելով «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանականերում արված աշխատանքը և ոլորտում հավաքած տարիների փորձը, համարելով դպրոցում առողջ սնվելու հնարավորությունը երեխաների բարեկեցության գործոն՝ ԴՍԵԲ հիմնարկն առաջարկում է Ծրագրում հետևյալ լրացումները․ «Կրթության համակարգի առկա վիճակը և հիմնախնդիրները» բաժնի «Կրթության որակը» ենթաբաժնում առաջարկում ենք ավելացնել հետևյալ հիմնախնդիրը․ - Դպրոցական ճաշարաններով հագեցվածությունը: Թեև ՄԱԿ ՊՀԾ համագորակցությամբ իրականացված “Դպրոցական սնունդ” ծրագրով ՀՀ տասը մարզում ներդրվել են դպրոցական ճաշարաններ` նախադպրոցական խմբերի և տարրական դասարանների սովորողներին մեկ անգամյա առողջարար,հավասարակշռված տաք սնունդ տրամադրելու համար, սակայն անհրաժեշտ է ներդնել կայունության և շարունակական ապահովման մեխանիզմներ, ինչպես նաև ֆինանսավորման կայուն մոդելներ ոչ միայն ապահովելու արդեն իսկ առկա ճաշարանների անխափան գործունեությունը, այլև ընդլայնելու` ինչպես տարիքային, այնպես էլ աշխարհագրորեն, մասնավորապես՝ ընդգրկելով Երևան քաղաքի դպրոցները: - Մարզերում մի շարք դպրոցներում հիմնվել են ջերմոցներ, ինտենսիվ պտղատու այգիներ, կանաչ և մաքուր կայուն տեխնոլոգիաներով հագեցած այգիներ, չորանոցներ, որոնք դպրոցներում ուսումնաօժանդակ գործառույթից և գյուղատնտեսական գործունեություն ծավալելուն միտված նախաձեռնություններից զատ կարող են ծառայել որպես նախնական և միջին մասնագիտական կրթության խթանման հարթակ՝ փոխկապակցվելով դպրոցական գյուղատնտեսական ծրագրերը և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունները, ինտեգրելով առկա ենթակառուցվածքները ՆՄՄԿՈՒ հաստատությունների ուսուցման մոդուլներում և ուսումնական ծրագրերում: Այս գաղափարը նույնպես իրականացման մակարդակում կատարվելիք միջոցառում է: Այն անգամ իսկ հնարավոր է կարգավորել կոնկրետ հանրակրթական և ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ձեռքբերման շրջանակում:
22 ԴՍԵԲ Հիմնարկ 01.03.2022 19:04:29 «Համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում» բաժնի 82-րդ կետի 2-րդ ենթակետի Բ կետը առաջարկում ենք խմբագրել հետևյալ կերպ․ - «ՄԿՈՒ հաստատությունների դեպքում ճկուն մոտեցումների կիրառում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության խրախուսման շրջանակներում ոչ միայն շեշտադրելով հաստատություններում ենթակառուցվածքների արդիականացման խնդիրը, այլ առավելապես ընդլայնելով գործատուների հետ համագործակցությամբ գործատուների ենթակառուցվածքները ուսումնառության գործընթացում օգտագործելու հնարավորությունները, ներառյալ հանրակրթական դպրոցներին կից ստեղծված ջերմոցների, չորանոցների և ինտենսիվ պտղատու այգիների ենթակառուցվածքային հնարավորությունները»։ (ավելացված հատվածը շեղատառերով է) - 82-րդ կետի 2-րդ ենթակետի Զ կետը առաջարկում ենք խմբագրել հետևյալ կերպ․ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողակենտրոն միջավայրի ստեղծում՝ մասնավորապես առողջարար բալանսավորված սննդի կազմակերպման և արտադասարանական, արտալսարանային խմբակների և դասընթացների ծավալների ընդլայնմամբ»։ (ավելացված հատվածը շեղատառերով է) Կարևորելով համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը՝ Նախագծի 80-րդ բաժնի 2-րդ կետի բ/ ենթակետում ԿԳՄՍ նախարարությունը ընհանուր առմամբ սահմանել է ընհանուր շրջանակը, իսկ Ձեր առաջարկը մասնավոր է, որն իրականացման փուլում հստակեցվելու է, և բնականաբար կարող է նաև ընդլայնվել՝ ներառելով գուցե ավելի լայն մասնագիտական ենթակառուցվածքներ:
23 ԴՍԵԲ Հիմնարկ 01.03.2022 19:04:29 «Ծրագրի իրականացումը, արդյունքային շրջանակը, մշտադիտարկումը և գնահատումը» բաժնի 88-րդ կետում առաջարկում ենք ավելացնել հետևյալ կետերը․ - Պայքարել սովորողների շրջանում թերսնման և գերսնուցման տարբեր տեսակների դեմ - Նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը՝ մեծացնելով կրթությունից առավելագույնը քաղելու սովորողների ներուժը։ Ընդունված չէ։ 80-րդ կետի 3)զ ենթակետում մատնանշված է սովորողների սննդի կազմակերպման խնդիրը՝ որպես երեխայակենտրոն կրթական միջավայրի բաղադրիչ։
24 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակ 4-ը՝ առաջարկում ենք մարդու իրավունքների և հակախտրականության հետ մեկտեղ շեշտադրել նաև «բռնությունը մերժող մշակույթի խթանման» վրա հիմնված մոտեցումները և սույն ծրագրից բխող գործողությունների ծրագրում կարևորել ՀՀ կրթական հաստատություններում հակաբուլինգային քաղաքականության ներդրումն ու իրականացումը (էջ 4, 2-րդ պարբերություն)։ Ընդունված է ի գիտություն։ Բռնությունից զերծ միջավայրին ուղղված քայլերը ներառված են լինելու սույն օրենքից բխող գործողությունների պլանում։
25 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Առաջարկում ենք նաև ամրագրել, որ կրթական միջավայրը կուսակցությունների ազդեցություններից զատ ազատ լինի նաև որևէ քաղաքական վերահսկումից։ Անհրաժեշտ է բացառել քաղաքական նպատակով կրթական ներուժի օգտագործը (էջ 5, 6-րդ տող)։ Ընդունված չէ։ Դրույթը առկա է։