Добавить в избранное
Находится в правительстве РА
««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
398 - За
-
579 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ալվարդ Սարոյան 20.11.2021 14:16:19 | Նավագծի 12 կետը խիստ թիրախային է։ Մասնավորապես մեկ կրթական հաստատությունում երկու տնօրենների առկայութունը լուրջ ռիսկեր է պարունակում։ Հատկապես փոքր աշակերտ թվով դպրոցներում, որտեղ առանձնապես ֆինանսական միջոցների կառավարման խնդիր էլ չկա, վարչատնտետական կառավարման գործը տնօրենը հստակ կանոնակարգում է։ Առաջարկում ենք ուժեղացնել տնօրենի տնտեսակսն գծով տեղակալի ինստիտուտը, վերապատրաստումներ կազմակերպել նրանց և տնօրենների համար։ Նաև պետության համար այս դժվարին իրավիճակում ավելորդ բեռ է այս անիմաստ հաստիքով բարձր աշխատավարձով այդքան մարդ ընդունել աշխատանքի։ Փոխարենը կարելի է բարձրացնել տնօրենների աշխատավարձը, կազմակերպել ֆինանսատնտեսական և վարչարարական հմտությունների մասով վերապատրաստումներ։ . Ռիսկերի մեջ նկատելի է նաև անարդարության մոտեցումը։ | Ձեր դիտարկումը՝ լրացուցիչ ռիսկեր առաջացնելու վերաբերյալ, անհիմն են, քանի որ երկու կարևոր ուղղությամբ ղեկավարման գործառույթը անպայման ազդում է դրանցից մեկի կատարման արդյունավետության վրա: | |
2 | Արմինե Պետրոսյան 20.11.2021 16:27:27 | Բարև Ձեզ։Դպրոցներում կառավարման համակարգն անշուշտ վերանայման և բարելավման կարիք ունի։Սակայն առաջարկվող նախագիծը ոչ միայն չի նպաստելու այդ համակարգի բարելավմանը,այլ մեծապես խոչընդոտելու է ՝ առաջ բերելով բազում խնդիրներ։ Դպրոցների տնտեսական վիճակի բարելավման համար առաջարկում եմ տնտեսական գծով փոխտնօրենի համար պարտադիր պայման համարել բարձրագույն տնտեսագիտական կրթությունը։ | Նշված գործառույթն իրականացնող որևէ տնօրեն մասնագիտությամբ տնտեսագետ չի եղել, և դրա կարիքը չկա, կարգավորման նպատակը ուսումնական մասի ղեկավարման արդյունավետության բարձրացումն է և դրանից բխող՝ կրթության որակի բարձրացումը որպես արդյունք ունենալը: | |
3 | Անիւշ Պետրոսյան 20.11.2021 19:51:10 | Իսկ միգուցե նախարարություններում էլ երկու նախարար աշխատեն, կամ ասենք երկրում երկու նախագահ | Նման դիտարկումները հանրային քննարկման հարթակում ընդունելի չեն: | |
4 | Sona Hakobyan 20.11.2021 20:59:49 | Առաջարկում եմ հրաժարվել վերոհիշյալ որոշումից և մտածել ուսուցչի վարկանիշի բարձրացման մասին։ | Եթե նախագիծը դիտարկվի ամբողջական փոփոխությունների տեսանկյունից, ապա պարզ կդառնա, որ առաջին հերթին ամեն բան արվում է սովորողների կրթության որակի բարձրացման համար՝ որպես գերակա խնդիր, նաև ուսուցչի մասնագիտական զարգացման՝ որպես այդ գործառույթն իրականացնողի, ինչպես նաև դպրոցի կյառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար՝ որպես ողջ պատասխանատվությունը կրողի: | |
5 | Շողիկ Առուշանյան 20.11.2021 22:28:34 | Այս նախագիծ մշակողը ( հոդված 12_ի մասով) գաղափար ունի դպրոցից: Ինչպես եք պատկերացնում 700_ից ավելի աշակերտ ունեցող դպրոցները առանց փոխտնօրենների, դուք պատկերացնում եք , թե ինչ ահռելի աշխատանք են կատարում և'ՄԿԱ գծով , և ' ուսումական մասով տնօրենի տեղակալները: Ինչու եք ուզում հիմնահատակ քանդել դպրոցը: Ձեր նախագծի վերը նշված հոդվածը , եթե ընդունվեց կկործանվի կրթական համակարգը: | Նախագիծը փոխտնօրենների գործառույթը վերացնելու նպատակ չի հետապնդում: |