Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մթնոլորտում գազերի, փոշու և ծխի բարձր պարունակությունները, ինչպես նաև օդի և հողի ջերմային և ջրային ռեժիմների առանձնահատկությունները բացասաբար են ազդում բնակչության առողջության վրա։ Նման անցանկալի երևույթները մեղմելու և կանխելու առումով մեծ դերակատարություն ունեն կանաչ տնկարկները։ Ներկայումս անբարենպաստ կլիմայական և էկոլոգիական պայմաններում կանաչ տարածքներն ունեն սանիտարահիգիենիկ և միկրոկլիմայական պայմանները բարելավելու, գեղեցիկ գեղագիտական տեսք հաղորդելու նշանակություն։

Կլիմայի համամոլորակային փոփոխությունը արդեն իսկ մեր երկրի կայուն զարգացման կարևորագույն խնդիրներից է դարձել: Կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները և մարտահրավերները անկանխատեսելի են և խիստ վտանգավոր: Անխուսափելի են էկոլոգիական անվտանգությունը, էկոհամակարգերի խոցելիությունը և հարմարվողականությունը:

Կանաչ տնկարկների ներկայիս վիճակը ցույց է տալիս անթրոպոգեն գործոնների ազդեցության բարձր աստիճանը, ինչն օրինաչափորեն հանգեցնում է բուսականության թուլացմանը, ժամանակից շուտ ծերացմանը, հիվանդություններով և վնասատուներով վարակմանը և տնկարկների աստիճանական ոչնչացմանը։

Քաղաքային բնակավայրերի կանաչ տարածքներն  ունեն պաշտպանական և սանիտարահիգիենիկ նշանակություն և հանդիսանում են շրջակա միջավայրը պաշտպանող և բարելավող հատկություններ ունեցող բնակավայրի կանաչ գոտու մաս: Բնակավայրերում պետք է նախատեսել ծառապատ և այլ բաց տարածքների անընդհատ զարգացող համակարգ: Հանգստի գոտիների ստեղծում, միջազգային չափանիշներին համապատասխան ծառապատման աշխատանքերի իրականացում, կանաչ ֆոնդի երիտասարդացում:

Ծառահատումների կանխումը կարևոր է ինչպես ածխաթթու գազի կլանման ծավալների ավելացման, այնպես էլ կլիմայի փոփոխության հարմարվողականության ավելացման տեսակետից: Կանաչ տարածքները ապահովում են կենսամիջավայր հարուստ կենսաբազմազանության համար, սակայն ունեն մեծ նշանակություն մակերեսային հոսքի կարգավորման, թեք լանջերի հողային շերտի պահպանության և միկրոկլիմայական կարգավորման համար:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով նախատեսվում է սահմանել պահանջ այն մասին , որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր) ծառերի հատումը  կարող է իրականացվել միայն  համայնքի ղեկավարի թույլտվությամբ և դրա շրջանակներում նշվում են դեպքերը՝ ինչպես թույլտվության անհրաժեշտության, այնպես էլ դրա անհրաժեշտ չլինելու վերաբերյալ։

Բացի վերոնշյալից՝ նախագծով պահանջ է սահմանվում այն մասին, որ ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը կպարտավորվեն  ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝  կծառապատեն համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով, իսկ այս պահանջը սեփականատիրոջ կողմից չիրականացնելու դեպքում՝ որպես այլընտրանք,  Կառավարության սահմանած չափով և կարգով  սեփականատերը գումար է մուտքագրում տվյալ համայնքի բյուջե՝ համայնքի կողմից ծառապատելում  իրականացնելու համար։

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

Ծառահատումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով՝ յուրաքանչյուր հատված ծառի համար նույն տեսակի և քանակի, ինչպես նաև կրկնակի քանակով ծառապատման պահանջները, կապահովվեն  քաղաքային բնակավայրերում ծառապատ տարածքների պահպանությունը և դրանց քանակի ավելացումը,  ինչը կնպաստի բնակավայրերում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ազգաբնակչության առողջության բարելավմանը՝ ստեղծելով նրանց համար զբոսանքի և հանգստի համար հարմարավետ պայմաններ:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Обсуждалось

    23.09.2021 - 09.10.2021

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5913

Принт

Предложения

Սուրեն Մամյան

23.09.2021

Առաջարկում եմ յուրաքանչյուր համայնքում նախատեսել արդեն իսկ ենթակառուցվածքներով (ոռոգման ցանց և այլն) համալրված տարածքներ, որտեղ կիրականացվեն ծառատունկերը, քանի որ մի բան է ծառատունկ իրականացնելը, այլ է ապահովել տնկված ծառերի չչորանալը

Տիգրան Ստեփանյան

23.09.2021

Մասնավոր սեփականության հետ ինչ գործ ունեք?! Ով է ձեզ իրավունք տվել միջամտել մասնավոր սեփականությունը տնօրինելու իրավունքին?? 9-րդ կետից հանել <<անկախ սեփականության ձևից>> և <<մասնավոր>> բառերը

Узнать больше