Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մաիսն» օրենքներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  • Առաջին, էլեկտրոնային հարթակներում՝ համապատասխան տվյալների մուտքագրման, էլեկտրոնային հավելվածների ներբեռնման կամ համանման այլ եղանակներով էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքման իրավական հնարավորության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով, որ նշված եղանակների օգտագործման դեպքում պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված և կողմերի համար ուղղակիորեն առաջացնում է փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Ընդ որում, պետք է ապահովվեն պայմանագրի պայմաններին, այդ թվում՝ օրինակելի պայմաններին, նախապես ծանոթանալու և դրանց կապակցությամբ վավեր համաձայնություն տրամադրելու հնարավորությունները, որոնք կարող են փաստարկվել որևէ նյութական կրիչով։
  • Երկրորդ, նախատեսել օրինակելի պայմանների կիրառելիության արդյունավետությանը միտված պայմաններ, որոնց չպահպանման դեպքում դրանք այդ պայմանների մասով կհամարվեն անվավեր։
  • Երրորդ, առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային հարթակներ միայն մուտք գործելու կամ դրանցից օգտվելու հանգամանքները չեն կարող համարվել էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրին համաձայնություն տալ, եթե առկա չէ անձի՝ սահմանված ձևով և կարգով տրված համաձայնությունը։
  • Չորրորդ, առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից անձի կողմից տրված համաձայնությունը, կնքված պայմանագիրը, դրա անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմանները պահպանելու, արխիվացնելու և ցանկացած ժամանակ անձանց հասանելիությունը ապահովելու պարտավորություններ, որոնք հնարավորություն կտան պայմանագիր կնքած անձին արտատպել ցանկացած տեղեկություն այն ձևով, որը իրագործելի է դարձնում ապագայում դրանց օգտագործումը կամ հղում կատարելը, և որը թույլ է տալիս անփոփոխ կերպով վերարտադրել տեղեկատվությունը։ Այդ իսկ նպատակով առաջարկվում է էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից տեխնիկական և կազմակերպական այնպիսի միջոցների առկայություն, որոնցով հնարավոր կլինի անփոփոխ ձևով արտատպել, վերարտադրել, արտաբեռնել պայմանագրի, օրինակելի պայմանների բովանդակությունը։
  • Հինգերորդ, առաջարկվում է նախատեսել նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով կամ էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս օֆերտայի և ակցեպտի ուղարկման և ստացման պահերը, որոնց հետ հնարավոր կլինի կապել որոշակի իրավական հետևանքներ:
  • Վեցերորդ, առաջարկվում է նախատեսել անարդար պայմանները սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում ներառելու անթույլատրելիության վերաբերյալ հստակ կարգավորումներ, որոնց ուժով որոշակի պայմաններ օրենքի ուժով կդիտարկվեն անվավեր կամ առոչինչ։
  • Յոթերորդ, առաջարկվում է վերացնել Քաղաքացիական օրենսգրքով պետական կարիքների բավարարման համար ապրանքների մատակարարման և կապալային աշխատանքների կատարման պայմանագրերի վերաբերյալ կարգավորումների և «Գնումների մասին» օրենքի հակասությունները՝ Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցնելով տարիների շարունակ արդյունավետ գործող պրակտիկային և ուժը կորցրած ճանաչելով փաստացի չկիրառվող իրավակարգավորումները, ինչպես նաև լրացնել «Գնումների մասին» օրենքով «գնում» հասկացությունը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է միայն մեկ պայմանագրի կնքման հնարավորություն, ինչպես որ գործում է պրակտիկայում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի կնքման կարգի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված և գործնականում չկիրառվող կարգավորումները: Իր հերթին, նախագծով պայմանագրերի կնքման մասով հղում է կատարվում «Գնումների մասին» օրենքին՝ հնարավորություն տալով ճկունություն ապահովել այս հարցում, քանի որ իրավահարաբերությունը կարգավորող հիմնական ակտով՝ «Գնումների մասին» օրենքով գնման ընթացակարգերի փոփոխության դեպքում անհրաժեշտություն չի լինի փոփոխություն կատարել նաև Քաղաքացիական օրենսգրքում:
  • Ութերորդ, միաժամանակ առաջարկվում է լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ նախատեսելով նաև վարձակալության և ծառայություններ մատուցելու պայմանագրերի մասով պետական կարիքների բավարարման համար պայմանագրերի կնքում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում: Այսինքն՝ «Գնումների մասին» օրենքով անցկացվող գնման ընթացակարգերի արդյունքում նշված պայմանագրերը կնքվում են՝ Քաղաքացիական օրենսգրքում չունենալով համապատասխան իրավական հիմքը:
  • Обсуждалось

    29.12.2020 - 22.01.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7602

Принт

Предложения

Ռուբեն Ժամագործյան

14.01.2021

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածում 3-րդ մասում լրացում կատարելու մասով, մասնավորապես նախատեսվում, այդ թվում՝ հետևյալ լրացումը՝ «Երբ պայմանագրի որևէ պայման հակասում է դրա առանձին պայմաններին, ապա նման պայմանը գերակայում է պայմանագրի առանձին պայմանների նկատմամբ։»։ Առկա է իրավական վտանգ, հետևյալ պատճառաբանությամբ՝ Օրենսդրական կարգավորման համատեքստում՝ 1. Քաղ. օրենսգրքի ընդհանուր մասը նախատեսում է պայմանագրի ազատության սկզբունքը (3-րդ հոդվածի 1-ին մաս) և պայմանագրի պայմանները ազատորեն որոշելու սկզբունքն (437-րդ հոդվածի 4-րդ մաս)։Եթե կողմերն իրենք են որոշում պայմանները, ապա իրենք էլ կարող են պայմանագրով սահմանել, թե որ պայմանն է գերակա։ Նման կարգավորմամբ առկա է վտանգ, որ կարող է խախտվել վերը հիշատակված ընդհանուր կանոնները; 2.Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով իրավական նորմերի կոլիզիաների դեպքում սահմանված է lex specialis derogat legi generali միջազգային հանրաճանաչ սկզբունքը (Տե'ս օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը), ուստի պայմանագրերի դեպքում նշված կանոնից շեղումը պետք է լինի բավականաչափ հիմնավորված, հատկապես առանձին պայմանի դեպքում, երբ պայմանագրով կողմերը տալիս են հատուկ կարգավորում, փորձելով հնարավորինս մանրակրկիտ (detailed) կարգավորեն իրենց հարաբերությունները; 3. Քաղ. օրի 447-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է պայմանագրի մեկնաբանման կանոն նաև կամքի բացահայտումը (եթե տառացի և/կամ ընդհանուր դրույթներից հնարավոր չէ դա պարզել), ինչն ընդհանուր և առանձին պայմանների միջև խտրականության պայմաններում, կարող է բացառվել, այնքանով որքանով, անգամ այն բացահայտելուց հետո, միևնույնն է գործելու է Պայմանագրի պայմանը։ Բիզնես տեսանկյունից՝ 1. Պայմանագրի համաձայնեցումը, առավելևս խոշոր կազմակերպությունների դեպքում, կրում է տևական և բարդ բնույթ։ Ընդ որում, այն հիմնական դրույթները (որոնք որպես կանոն օրենքով ուղղակի նախատեսված չեն լինում), սուբյեկտները փորձում են մանրամասն և ճիշտ ձևակերպում տալ և ամենակարևորը, ունեն օրինական ակնկալիք, որ իրենց սահմանած կարգավորումները գործելու են (բացառությամբ առոչինչ կամ վիճահարույց դրույթների), իսկ դրանց միջև հակասության առկայության դեպքում անգամ, կարողանալու են բանակցությունների միջոցով լուծել (անկախ թե երկուսն էլ ընդհանուր պայմաններն են, թե մեկը առանձին, իսկ մյուսը ընդհանուր) ։ Նման կարգավորմամբ, առաջանում է վտանգ հնարավոր ծածուկ ձևակերպումների միջոցով մի պայմանը դարձնել ընդհանուր, իսկ մյուսը՝ առանձին, ինչը, հատկապես, մասնավոր իրավահարաբերություններում կարող է հանգեցնել վտանգավոր իրավական հետևանքների։ Պետք է նշել, որ այս կարգավորումները տարածվելու են նաև Բանկերի հետ կքնվելիք պայմանագրերի վրա, ուստի այս մասով հատկապես զգուշավորություն է պետք։ 2. Պետությունը միջամտում է պայմանագրերի պայմանների որոշման հարցին, ինչը մասնավոր հարաբարեթյուններին օտար է, ավելին կարող է հակասել մասնավոր իրավահարաբերություններին միջամտելու անթույլատրելության սկզբունքին, այնքանով որքանով, օրենսգիրը նախապես, Կողմերի փոխարեն, տալիս է Պայմանագրի պայմանների գերակայություն։ Այլ կերպ ասած, ով ավելի լավ իրավաբան կունենա, նա այս ռիսկից առավել կխուսափի, ավելին, կփորձի օգտագործել հօգուտ իրեն և հակառակը։ Հարգանքով՝ Ռուբեն

Узнать больше