Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն և N 385-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26N 383 և N 385-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդուման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված Ճանապարհային ոստիկանության 13 հաշվառման-քննական (այսուհետ՝ ՀՔԲ) ստորաբաժանումների աշխատանքը 2020թ. մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, վարորդական վկայականներին վերաբերող գործողությունների մասով բացառություն է եղել միայն կորած վարորդական վկայականի կրկնօրինակի հատկացում տալու գործողությունը։

Դադարեցված գործառույթների վերսկսումից հետո Ճանապարհային ոստիկանության ՀՔԲ բոլոր ստորաբաժանումների կողմից ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումն իրականացվում է միայն նախապես անհրաժեշտ գործողություն կատարելու մասին էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների հիման վրա հրավերի միջոցով, ինչը նպատակ ունի բացառել քաղաքացիների մեծ թվով կուտակումները՝ կանխելով համավարակի տարածումը։

  Նշվածի հետևանքով 2020թ. օգոստոսի 10-ի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցելու նպատակով Ճանապարհային ոստիկանությոուն է ներկայացվել ավելի քան 26.000 դիմում, որից մոտ 12.500-ը՝ Երևան քաղաքում:

Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում՝ օրական ընդունվում է առավելագույնը 400 որակավորման քննություն, որոնց թիվը մինչև սահմանափակումները կազմել է 600-ից ավելի:

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն և N 385-Ն որոշումները, որոնցով ներկայուս գործող ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն և 2012 թվականի N 1327-Ն որոշումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, վարորդի թեկնածուի առողջական վիճակի ստուգման և որոկավորման քննությունների հետ կապված հարցերով ներկայումս գործող կարգում նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝

- վարորդական վկայականը տրվելու է նաև «AM» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար (մոպեդ).

- «A» (մոտոցիկլ), «B» (մինչև 8 նստատեղ ունեցող թեթև մարդատար) և «BE» (մինչև 8 նստատեղ ունեցող թեթև մարդատար իր կցորդով) կարգերի, ինչպես նաև «AM» (մոպեդ), «A1» (մինչև 125 սմ խորանարդ աշխատանքային ծավալով և ոչ ավելի, քան 11 ԿՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլ) և «B1» (տրիցիկլ և քվադրիցիկլ) ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե`

1) վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (բացակայում են վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող՝ դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ).

2) առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին,

- իսկ «C» (7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար), «D» (բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուս), «T» (տրոլեյբուս) և «CE» (7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար կցորդով) , «DE» (բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուս կցորդով) կարգերի, «C1» (3500 կգ-ից մինչև 7500 կգ ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար), «D1» (բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուս) և «C1E» (3500 կգ-ից մինչև 7500 կգ ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար կցորդով), «D1E» (բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուս կցորդով) ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (ձեռքերի, ոտքերի, ձեռքի մատների շարժումների սահմանափակում կամ ձևախեղումներ կամ դրանց բացակայություն, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ), կամ առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

- «D» (բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուս) կարգի ու «D1» (բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուս) ենթակարգի տրանս­պորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մաս­նակցելու համար ներկայացվում է նաև  բժշկական հավատարմագրում անցնելու մասին տեղեկանք.

- գիտելիքների ստուգման թեստը պարունակում է 20 հարց, որոնց պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ, որը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 18-ին տվել է ճիշտ պատասխան․

- քննությունների միջոցով ստուգվելու է վարորդի թեկնածունի տրանսպորտային միջոց վարելու հմտու­թյունները և վարքագիծը.

- «A» (մոտոցիկլ), «B» (մինչև 8 նստատեղ ունեցող թեթև մարդատար) կարգի և «AM» (մոպեդ), «A1» (մինչև 125 սմ խորանարդ աշխատանքային ծավալով և ոչ ավելի, քան 11 ԿՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլ) և «B1» (տրիցիկլ և քվադրիցիկլ) ենթակարգերի վարորդական վկայական ստանալու համար գործնական վարման հմտության և վարքագծի ստուգումն իրականացվում է միայն ճանապարհային երթևեկության իրական պայմաններում, իսկ կարգերի ու ենթակարգերի դեպքում գործնական վարման հմտության և վարքագծի ստուգումը՝ ավտոդրոմում և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում։

Փոփոխությունները էականորեն խստացնում են վարորդական իրավունքի վկյականի ստացման գործընթացը և դրան զուգահեռ արտակարգ դրության պայմաններում ոչ սովորական ընթացակարգով վարորդական վկայականի որակավորման քննություններին մասնակցելու գործընթացի կազմակերպումը բերել է նրան, որ քաղաքացիները, խուսափելով խիստ պայմաններում որոակավորման քննություն տալուց, դիմում են ՀՔԲ ներկայումս գործող ընթացակարգով վարորդական վկայական ստանալու ակնկալիքով։

Միաժամանկ հարկ է նկատել, որ.

- ստացված դիմումների քանակը,

- վարորդական վկայական ստանալու համար գործընթացն արտակարգ դրության ռեժիմում կազմակերպելու հանգամանքը,

- սույն թվականի սեպտեմբերի 27-ից ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն և N 385-Ն որոշումների ուժի մեջ մտնելու դեպքում «A», «B», «BE», «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, ինչպես նաև «AM», «A1», «B1», «C1», «D1» և «C1E», «D1E»  ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձանց բժշկական հավատարմագրում անցնելու,

- «A», «B» կարգի և «AM», «A1 և «B1» ենթակարգերի վարորդական վկայական ստանալու համար գործնական վարման հմտության և վարքագծի ստուգման իրականացումը միայն ճանապարհային երթևեկության իրական պայմաններում, իսկ մյուս կարգերի ու ենթակարգերի դեպքում գործնական վարման հմտության և վարքագծի ստուգումը՝ ավտոդրոմում և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում իրականացումը կավելացնի նոր հերթեր՝ առաջ բերելով քաղաքացիների դժգոհությունը, քանի որ այն լինելու է առավել ժամանակատար։

    

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Առաջարկվում է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն և N 385-Ն որոշումների (այսուհետ՝ Որոշումներ) ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել առնվազն մինչև տարեվերջ՝ որոշումների համապատասխան կետերը շարադրելով նոր խմբագրությամբ, ինչպես նաև սահմանել անցումային դրույթ այն անձանց համար, ովքեր դրական արդյունքով հանձնել են որակավորման տեսական քննությունը մինչև Որոշումների ուժի մեջ մտնելը, սակայն գործնական վարման քննությունը պետք է հանձնեն Որոշումների ուժի մեջ մտնելուց հետո։

Նշված կարգավորումները հնարավորություն կտա ներկյումս գործող կարգով ապահովել  վկայական հատկացնելու պատշաճ գործընթացը՝ խուսափելով նոր հերթերի գոյացումից։  

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ  ոստիկանության կողմից:

 

  1. 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է Որոշումների ուժի մեջ մտնելու դրությամբ բացառել հերթերը և ապահովել նոր կարգավորումների սահուն անցում։

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

                                                               


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383 և N 385-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդումանբ պետական բյուջեում  ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն և N 385-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383 և N 385-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն և N 385-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:  

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    11.09.2020 - 26.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9320

Принт