Добавить в избранное
Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին
-
2 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Շահեն Շահինյան 08.09.2020 23:38:37 | Հարգելի հեղինակներ, նախագծի վերաբերյալ կարծիք կազմելու համար պետք է այն կարդալ։Պետք է կցել հավելվածը, այն առկա չէ։ | Հավելվածը չէր կցվել տեխնիկական խնդիրների պատճառով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։ | |
2 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք կետ 10-ում այգիների տարածքների հանրագումարը 30 հա-ը ավելացնել մինչև 100 հա, փոխհատուցման 10 հա-ը՝ 25 հա։ Ոռոգման դեպքում 30 հա-ը ավելացնել մինչև 50 հա, իսկ փոխհատուցման դեպքում՝ 20 հա։ Կարկտապաշտպան ցանցերի հանրագումարը ավելացնել մինչև 20 հա։ | Գնահատականը տրվել է՝ հաշվի առնելով առկա ռեսուրսներն ու պահանջարկը։ | |
3 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք կետ 12-ում Խորհրդատուի «ագրոնոմիական բարձրագույն կրթություն» պահանջը փոխարինել «ագրոնոմիական կրթություն» կամ «մասնագիտական կրթություն» պահանջով կամ «5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ հիմնավորված նախկին գործատուների երաշխավորագրերով (recommendation, reference)»։ | Ծրագրի շրջանակում նպատակահարմար է համարվել, որ խորհրդատուն պարտադիր ունենա բարձրագույն ագրոնոմիական կրթություն։ | |
4 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք կետ 13․4-ում այգեհիմնման 1 տարվա ընթացքում ավարտելու պահանջը փոխարինել 1․5 տարով՝ ինչպես նախկինում էր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թզուկային և կիսաթզուկային տնկիների պարագայում աշնանային ծառատունկը Հայաստանի կլիմայի պայմաններում համարվում է խիստ ռիսկային, հիմնականում խորհուրդ է տրվում ծառատունկ կազմակերպել գարնան ամիսներին՝ մարտ-մայիս։ Սա նշանակում է, որ ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է դիմեն ոչ շուտ, քան հունիս ամիսը (որպեսզի տեղավորվեն 1 տարվա ժամկետի մեջ) և ոչ ուշ, քան օգոստոս ամիսը, որպեսզի տեխնիկապես հնարավոր լինի կատարել տնկիների պատվեր և կազմակերպել հողային և մնացած աշխատանքները, որոնք կապված են եղանակային պայմանների հետ։ 1 տարվա պարագայում Շահառոուի ռիսկերը կտրուկ մեծանում են, և նա ժամանակ չի ունենա կատարելու տնկիների նախնական պատվեր (վստահելի մատակարարներից լավ արդյունք գրանցած ծառատեսակների և սորտերի համար անհրաժեշտ է նախնական պատվեր գրանցել առնվազն 1․5 տարի առաջ)։ Հակառակ դեպքում Շահառուների համար այս պայմանը կտրուկ վատթարացնում է որակյալ և համեմատաբար մատչելի տնկիների ձեռքբերումը։ 1 տարին 1․5 տարի դարձնելը որևէ ռիսկ չի պարունակում Նախարարության համար։ | Ընդունվել է ի գիտություն։ Հարցը լրացուցիչ կքննարկվի։ | |
5 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք կետ 22․2․գ․-ում և կետ 23․15․-ում սահմանված N N 2, 3, 4, 5 աղյուսակներում նշված աշխատանքներում ավելացնել նաև մելորացիա աշխատանքը, քանի որ աղյուսակներում սահմանված աշխատանքներից բացի այլ աշխատանք ֆինանսավորման ենթակա չէ։ | Աղյուսակներում ներառված է քարհավաք, որը համարվում է մելիորացիայի տեսակ (բնականաբար խոսքը չի վերաբերում քիմիական մելիորացիային) | |
6 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք կետ 22․3․դ․ և 23․7․ե․ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․ «այգեհիմնման աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթերը և/կամ կապալառու կազմակերպության հետ կնքած պայմանագրի և վճարման անդորրագրերի պատճեները», քանի որ հնարավոր է, որ որոշ աշխատանքներ Շահառուն կատարի ինքնուրույն, իսկ որոշները՝ Կապալառուի միջոցով (օրինակ կաթիլային համակարգի և կարկտապաշտպան համակարգի ներդրումը) | Ծրագրում բոլոր դեպքերի համար էլ նշված է այգեհիմնման աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթերը և/կամ կապալառու կազմակերպության հետ կնքած պայմանագրի և վճարման անդորրագրերի պատճեները», քանի որ հնարավոր է, որ որոշ աշխատանքներ Շահառուն կատարի ինքնուրույն, իսկ որոշները՝ Կապալառուի միջոցով (օրինակ կաթիլային համակարգի և կարկտապաշտպան համակարգի ներդրումը) աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: | |
7 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք կետ 22․5-ում «փուլ առ փուլ» բառերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «փաստացի ծախսերին համապատասխան կանխավճարի 100%-ի չափով», քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ ֆինանսական կառույցները տրամադրում են վարկի երկրորդ կեսը միայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո, որը խոչընդոտում է այգեհիմնման բնականոն աշխատանքների իրականացմանը և Շահառուի համար առաջացնում է հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտություն՝ ինչը հակասում է Նախարարության ծրագրի նպատակներին։ | Ծրագրում գրված է միանվագ կամ փուլ առ փուլ։ | |
8 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք ծրագրի 23․1․ա․ և 22․2․ա․ կետերում նշված է միայն անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Առաջարկում ենք ավելացնել նաև «իրավաբանական անձանց դեպքում՝ պետական ռեգիստրի վկայականը» բառերը | Իրավաբանական անձանց դեպքում որպես անձը հաստատող փաստաթուղթ հանդես է գալիս պետական ռեգիստրի վկայականը, ուստի առանձնացնելու անհրաժեշտություն չկա։ | |
9 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք կետ 23․3․-ում Շահառուն տեղեկացվում է պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Առաջարկում ենք սահմանել պայմանագրի տիպօրինակ և կցել՝ որպես հավելված, որպեսզի Շահառուն տեղեկացված լինի և հավելյալ ռիսկեր չկրի՝ պայմանագրային անորորշություններով պայմանավորված։ | Նպատակահարմար չէ, որ պայմանագրի օրինակելի ձևը կցվի որպես Ծրագրի հավելված և հաստատվի Կառավարության որոշմամբ։ Բացի այդ, կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև գործընթացի սկսվելը և ներառելու է հիմնականում Ծրագրում ամրագրված պայմանները, ուստի անորոշությունների հարց չի կարող առաջանալ։ | |
10 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք կետ 23․11 կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․ «ավարտական մոնիթորինգը կիրականացվի և կտրամադրվի ավարտական եզրակացություն»։ Հակառակ դեպքում՝ հասկանալի չէ, թե մոնիթորինգն իրականացնելուց հետո, ինչ ժամանակահատվածում է տրամադրվելու ավարտական եզրակացությունը։ | Ժամկետը նշված է 12-րդ ենթակետում: | |
11 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք կետ 23․11․բ․-ում առաջարկում ենք հանել սահմանված 2 ամիս ժամանակահատվածը, քանի որ տրամաբանական չէ այն հանգամանքը, որ Շահառուն, ի վնաս իրեն, կդիմի նախարարություն՝ մոնիթորինգ իրականացնելու՝ իմանալով, որ հնարավոր չէ կպչունությունը բացահայտել կամ բավարարել ծրագրի այլ պահանջներին: | Շահառուն դիմում է ոչ թե մոնիթորինգի, այլ փոխհատուցման համար։ | |
12 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք կետ 23․ 14․գ․ կետում նշված մոնիթորինգի բացասական եզրակացության դեպքերն առաջարկում ենք մանրամասնել, թե որ դեպքում կարող է տրվել բացասական եզրակացություն։ Առաջարկում ենք կազմել տեղազննության ստուգաթերթ․ 1․ Գործող կաթիլային համակարգի առկայություն, 2․ կարկտապաշտպան համակարգի կամ ապահովագրության առկայություն, 3․ տնկիների առկայություն՝ ըստ դիմումում նշված չափանիշների և կպչունության ցուցանիշի բավարարում, 5․ խորհրդատուի հետ պայմանագրի առկայություն, 6․ ջրային ռեսուրսների հասանելիություն, 7․ գրանցամատյանի առկայություն Ըստ էության այս կետերը ներառում են Ծրագրի շրջանակում սահմանված բոլոր պահանջները։ Ծրագրով սահմանված մնացած բոլոր պայմաններն (փաստաթղթերի ներկայացումը և այլն) արդեն բավարարվել էին Նախարարության հետ պայմանագիր կնքելուց առաջ։ | Ծրագրի 25-րդ կետում նշված է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից կիրականացվի մոնիթորինգ՝ հենց նախարարության կողմից սահմանված կարգով, ուստի նպատակահարմար չէ Ծրագրում ներառել տեղազննության ստուգաթերթ։ | |
13 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք ծրագրի 37 և 38-րդ կետերից անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենալու, եթե այգեհիմնման համար սահմանված դիմորդների հանրագումարային պահանջը գերազանցի կանխատեսված սահմանաչափերը՝ 60 և 40 հա։ Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ մեր կանխատեսումներով 2021 թվականին ծրագրի շրջանակում կարող էր հիմնվել առնվազն 170 հա վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման բաղադրիչով և առնվազն 130 հա մասնակի փոխհատուցման բաղադրիչով։ | Ծրագրի 37-րդ կետում կատարվել է պայմանական բաշխում, իսկ 38-րդ կետում հստակ սահմանված է, որ Ծրագրային ցուցանիշները գերազանցելու դեպքում Ծրագրի շրջանակում վարկային և փոխհատուցման պայմանագրեր կկնքվեն բյուջետային բավարար միջոցների առկայության դեպքում։ | |
14 | Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա 23.09.2020 23:53:24 | Առաջարկում ենք ավելացնել հետևյալ կետը․ «Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը և կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը Շահառուի համար հարկային պարտավորություն չի առաջացնում»։ | Հարցը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքով։ |