Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արմինե Օհանյան 23.08.2020 00:53:36 Հարգելի նախագծի հեղինակներ երևի բոլոր հաստիքներին անդրադարձանք,բայց հաշվապահների մասին շատ քիչ կարծիքներ է գրվում: Չեք կարծում, որ հաշվապահի այդքան շատ գործառույթների համար 1 դրույքնել է քիչ : Առաջարկում եմ անկախ դասարանների քանակից գոնե 1 դրույք թողնել, որովհետև հաշվապահի գործառույթը չի նվազում քիչ դասարանների դեպքում: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Կարծում ենք, որ դպրոցի մեծությունից կախված տարբեր է հաշվապահի թէ ծանրաբեռնվածությունը, թէ պատասխանատվությունը
2 Արմինե Օհանյան 25.08.2020 00:49:11 Ամեն դեպքում ուզում եմ չհամաձայնել Ձեզ հետ, քանի որ հաշվապահի թե ծանրաբեռնվածությունը, թե պատասխանատվությունը մեծ է, իհարկե այն ավելի է մեծանում կախված դպրոցի մեծությունից, բայց հաշվապահի գործառույթները շատ են և ինքներտ գիտեք քանի ծրագրով ենք աշխատում:Ամեն դեպքում գոնե շեմը պիտի դրվի 9 դասարան, մանավանդ ավագ դպրոցներում Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ գլխավոր հաշվապահ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում՝ 1 հաստիքային միավոր/, - 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում հաշվապահ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում գլխավոր հաշվապահ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում՝ 1 հաստիքային միավոր/, - 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում հաշվապահ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
3 Նելլի Սարգսյան 19.08.2020 22:56:00 Նախագծի հարգելի հեղինակներ, կարդացի առաջարկները և չեմ ցանկանում շատ կրկնվել՝ միայն մի քանի դիտարկում․ 1․ Առաջարկում եմ դասարանների շեմը իջեցնել 12-ից՝ 9-ի, սա բազմաթիվ հարցերի լուծում կլինի։ 2․ Հանրակրթական դպրոցներում ՄԿԱ փոխտնօրենի և ՍԴԱԿ-ի ավանդը մեծ է դաստիարակության բնագավառում: Հուսով եմ կվերանայեք, քանի որ հետևանքները շատ խորն են։ 3․ Օպերատորի աշխատանքը դարձնել նվազագույնը1 դրույք, հաշվի առնելով արդի և նաև հետագա իրավիճակը՝ հեռավար ուսուցումը, ԿՏԱԿ- ի հետ կապված գրանցումները, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը։ Օպերատորի աշխատանքի մեջ են մտնում նաև համակարգիչների տեխնիկական և ծրագրային ապահովումը, մանավանդ, որ դպրոցներում նոր համակարգիչները չնչին տոկոսն են կազմում, իսկ աշխատանքն էլ անվերջ է։ Օպերատորը դպրոցում ամեն տեղ է, և ոչ մի տեղ գոյություն չունի օպերատորի աշխատանքի բնութագրիչ։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում /ներկայումս քննարկվում է մինչև 9-ը, 9-ից 18, 18-ից 32, 32 և ավելի դասարան տարբերակումները, ինչպես նաև ՄԿԱ փոխտնօրենի և ՍԴԱԿ-ի հաստիքների վերականգնումը/
4 Աննա Հովհաննիսյան 19.08.2020 23:47:05 Հարգելի ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ հարկ է նաև ուշադրություն դարձնել տնօրենի իր ազգականների զբաղեցրած հաստիքներին․կարծես մենաշնորհ լինի Ընդունվել է ի գիտություն
5 Hayarpi Sargsyan 20.08.2020 00:28:47 Առաջարկում եմ պահպանել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի ևԴԱԿ հաստիքները,քանի որ ուսումնադաստիարակչական գործընթացը առանց այդ հաստրքների անհնարին է Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
6 Հասմիկ Մկրտչյան 20.08.2020 00:49:09 ԿԱՊԿՈՒ անձինք մինչև վերջին տասնամյակը դուրս էին մղված հասրակությունից։Նրանցից շատերը հաճախում էին հատուկ դպրոցներ՝կտրված հասարակական կյանքից.մյուս մասն էլ ծնողների կամքով փակվում էին տանը՝խույս տալով հասարակությունից և հասարակական կարծիքից։Այդ ամենը բավականին լուրջ խնդիրներ էին,որոնք խոչընդոտում էին հասարակության լիարժեք զարգացմանը։Այդ խնդիրների լուծման համար հատուկ կրթության բնագավառում լուրջ փոփոխություններ կատարվեցին։Հատուկ կրթությունը կազմեց հանրակրթությամ մի մասը.մեծացավ այնպիսի մասնագետների պահանջը,ինչպիսիք են հատուկ և սոցիալական մանկավարժները,հոգեբանը,լոգոպեդը,որոնք կապող օղակ են հանդիսանում ընտանիքների և ուսումնական հաստատությունների միջև,որը անմիջականորեն խթան է ԿԱՊԿՈւ֊ների ներառման և սոցիալականացման խնդիրների լուծման։Մեծապես կարևորվեց բազմամասնագիտական թիմում ընդգրկված մասնագետների գործընթացը,այս մասնագետների կրճատումը կնպաստի նրան ,որ ՀՀ համընդհանուր ներառականացման գործընթացը կտապալվի։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է 7․ Հատուկ մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր դասարանի հաշվարկով
7 Հասմիկ Մկրտչյան 20.08.2020 00:58:59 ՀՊՄՀ֊ի հատուկ կրթության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողները անիմաստ ժամանակ և գումար են վատնել`ստանալով այդ մասնագիտությունները և դառնան գործազուրկ(հոգեբան,հատուկ մանկավարժ,լոգոպեդ,սոց.մանկավարժ)այդ դեպքում թող որակեն ուսուցչի օգնական ։ Նախագիծը լրամշակվել է 7․ Հատուկ մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր դասարանի հաշվարկով
8 Հասմիկ Մկրտչյան 20.08.2020 20:21:57 Խնդրում եմ պարզաբանեք.Դուք ասում եք ,որ դպրոցներում նեղ մասնագետների փոխարեն(հատուկ և սոց.մանկավարժ,հոգեբան,լոգոպեդ)կաշխատեն ՏՄԱԿ֊ի մասնագետները,իմաստը,եթե դպրոցը ունի այդ մասնագետները և կարող են իրենց աշխատանքը կատարեն,հակառակ դեպքում ՀՊՄՀ֊ից պետք է հանվի այդ մասնագիտությունները, քանի որ որպես մասնագիտություն տեղ չունի և հետո մենք ստացել ենք նեղ մասնագետների որակավորում և ինչու՞ պետք է այլ հաստիքի անվան տակ աշխատենք։Վերանայե'ք Ձեր նախագիծը։ Շնորհակալություն հարցի համար․ Նախագիծը լրամշակվել է հետևյալ կերպ․ Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում
9 Արայիկ Մարտիրոսյան 20.08.2020 09:40:28 Բոլոր դպրոցներում,անկախ դասարանների թվից,անհրաժեշտ են ՄԿԱ փոխտնօրենի և միջոցառումների կազմակերպիչների հաստիքները:Կարծում եմ կրթական բարեփոխումները ուղղված են գիտելիքներով զինված,համակողմանիորեն զարգացած,ազգային արժեքները ճանաչող և պահպանող հայրենասեր սերունդ կրթելուն և դաստիարակելուն :Առաջարկված նախագծով դպրոցներին ,այն էլ մեծաքանակ աշակերտական համակազմ ունեցող,տրվում է միայն մեկ միավոր ուսումնադաստիարակչական փոխտնօրենի հաստիք:Այսինքն երկու՝ուսումնական և դաստիարակական հասկայածավալ աշխատանքները,ՄԿԱ փոխտնօրենի և ԴԱԿ-ի պարտականությունները,նախակրթարանի,տարրական և հիմնական դպրոցների,ԿԱՊԿՈՒ սովորղների,սննդի կազմակերպման ,ուսուցիչների,դասղեկների,մեթոդմիավորումների,խմբակների,ծնողների,համայնքի և դպրոցում առկա շատ ու շատ աշխատանքներ դրվում են միայն մեկ ուսումնական փոխտնօրենի ուսերին:Կրթությունն այն բնագավառն է,որտեղ կարելի է արդյունքի հասնել միայն ու միայն ներդրումներ կատարելով,չի կարելի խնայել՝ կրճատելով փոխտնօրենների,ԴԱԿ-ի,մանկավարժական աշխատողների,ուսումնաօժանդակ սպասարկող կազմի հաստիքները ;Դպրոցը,անկախ մեծությունից,կարիք ունի հաստիքների ավելացման,ոչ թե կրճատման:Առաջարկում եմ. 1. 36 և ավել դասարաններ ունեցող դպրոցներին տրամադրել 2 ուսումնական գծով փոխտնօրենի 2. 2 ՄԿԱ փոխտնօրենի 3.ԴԱԿ-ի 4.նախակրթարանի յուրաքանչյուր խմբի համար մեկ դայակի 5.հոգեբանի,լոգոպեդի,հատուկ մանկավարժի,սոցիալական մանկավարժի հաստիքներ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Ինչ վերաբերում է նախակրթարաններին՝ նախագծով նախատեսված է յուր․ խմի համար 1 դաստեարակի և 1 դայակի հաստիք
10 Արայիկ Մարտիրոսյան 20.08.2020 09:40:28 Հարցս հետևյալն է.եթե դպրոցն ունի հավելյալ ֆինանսական միջոցներ,լիազոր մարմնի համաձայնության դեպքում կարող է սահմանել լրացուցիչ հաստիքներ: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում և կսահմանվեն անցումային դրույթներ, որը կպատասխանի նաև Ձեր հարցին
11 Աննա Ասլանյան 20.08.2020 10:50:24 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, ինչպե՞ս կարելի է հանրակրթական դպրոցները թողնել առանց հոգեբանի, սոց. մանկավարժի այն դեպքում, երբ դպրոցներում սովորում են ոչ միայն հատուկ կարիքով երեխաներ, այլ նաև երեխաներ ովքեր ունեն ամենօրյա աջակցության կարիք` ընտանեկան խնդիրներ, միջանձնային կոնֆլիկտներ, շփման և հարմարման դժվարություններ: Ձեր պատասխանը, որ համընդհանուր ներառականության գործընթացում նախատեսվել է ուսուցչի օգնականի հաստիքը այդ խնդիրները լուծելու համար աներևակայելի է, այս իրավիճակում կարելի է ասել, որ նույնն է, եթե մաթեմատիկայի ուսուցչի փոխարեն դասը վարի կենսաբանության ուսուցիչը, իսկ քիմիայի փոխարեն հայոց լեզվի ուսուցիչը: Եթե մենք ստացել ենք համապատասխան կրթություն ու ունենք մասնագիտական աշխատանքի փորձ, անցել ենք մի շարք վերապատրաստումներ, ամենօրա ինքնակրթությամբ ենք զբաղվում, բայց մեր փոխարեն մեր գործը պիտի կատարեն հայոց լեզվի, անգլերենի կամ ռուսաց լեզվի մասնագետները:Համոզված ասում եմ, եթե այս նախագիծը գրելիս ձեր թիմում լիներ մեկ սոց. մանկավարժ, հոգեբան և հատուկ մանկավարժ, ովքեր աշխատում են ներառական դպրոցում, ինտելեկտուալ ֆունկցիայի ծանր խանգարում ունեցող աշակերտի հետ, ապա երբեք նման անհեթեթ նախագիծ չէր առաջարկվի:Հետևեք սահմանված չափորոշչին, ըստ որի ինտելեկտուալ ֆունկցիայի ծանր խանգարում ունեցող երեխային պետք է տրամադրել 120 րոպե աջակցություն, որը իրականացվում է, իսկ ՏՄԱԿ մասնագետը գործնականում չի կարող իրականացնել այդ ծավալով աշխատանքը: Եվ ի վերջո, չի’ կարելի այսչափ նսեմացնել աշխատող քաղաքացուն: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
12 Նելլի Հայրապետյան 20.08.2020 12:24:08 Առաջարկ չէ, պարզապես արձագանք. շատ ողջունելի է վարչական աշխատողների, մասնավորապես փոխտնօրենների քանակի նվազեցումը՝ ուսուցիչ Ընդունվել է ի գիտություն, սակայն դաստիքների քանակի հարցը դեռևս պետք է քննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
13 Գարիկ Մամուլյան 20.08.2020 12:55:56 Հարգելի պարոն նախարար, որ փորձում եք փոփոխություններ և նորամուծություններ անել հանրակրթական ոլորտում, դա լավ է,բայց յուրաքանչյուր փոփոխություն պետք է լինի արդարացված և նպատակային. 1. եթե նպատակը ֆինանսական միջոցների հաշվեկշռված (օպտիմալ) տնօրինումն է, ապա ըստ ամենայնի որևէ բան չի փոխվում, մի դեպքում ավելանում է, մյուսում՝ պակասում 2. եթե չափորոշչային պահանջների ապահովումն է, ապա դաստիարակչական բաղադրիչը ըստ էության դուրս է մնում 3. եթե հաշվի առնենք, որ ՀՀ մոտ 1440 դպրոցներում դասարանների առավելագույն քանակը մինչև 12 է և կամ 12-ից ավել, ապա լուրջ սոցիալական խնդիր է առաջանում, շատ մարդիկ զրկվում են աշխատանքից 4. եթե միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու փորձ է արվում, ապա նախ և առաջ պետք է ընդգծել նպատակը, թե ինչ ենք ուզում: Շատ կարևոր է նախկին փորձը հաշվի առնելը: Շատերս չենք պատկերացնում դպրոցը, որը երբեք ստատիկ վիճակում չէ, մանավանդ ավագ դպրոցը առանց դաստիարակչական գծով փոխտնօրենի, այն դեպքում, երբ ավագ դպրոցում խիստ անհրաժեշտ է այդ հաստիքը, երբ 10-րդ դասարանները ձևավորվում են տարբեր վայրերից, տարբեր մշակույթ ունեցող սովորողներից: Ուստի բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը խիստ կարևոր է: Նաև հաշվի առնելով վերոգրյալը, տարիներ առաջ ավագ դպրոցում ներդրվեց դպրոցական ոստիկանի ինստիտուտը՝ որպես դաստիարակչական աշխատանքներին օժանդակող բաղադրիչ: Տարիների փորձը ցույց է տվել, որ դպրոցում առկա հաստիքների շրջանում ՙՙՄԿԱ՚ փոխտնօրենի առկայությունը անհրաժեշտություն է՝ սովորողների դաստիարակչական, կարգապահական, միջանձնային և այլ հարաբերությունների ու գործընթացների կազմակերպման նպատակով: Վստահ եմ, որ Դուք էլ Ձեր ուսումնառության տարիներին առնչվել եք դպրոցում դաստիարակչական գծով փոխտնօրենի գործունեության հետ՝ միջոցառումների կազմակերպում, դասղեկական աշխատանքների վերահսկում, սովորողների և նրանց ծնողների հետ կապի ամրապնդում և այլն: Ուսումնասիրելով վերոգրյալ նախագիծը, ինձ համար զարմանալի է, որ ավելացվում են տեխնիկական աշխատողների հաստիքները, ովքեր ընդհանրապես կապ չունեն ուսումնադաստիարակչական աշխատանքների հետ: Հարց է առաջանում. որտե՞ղ է կայանում նման կարևորագույն հաստիքի կրճատման նպատակը: Առաջարկում եմ ՄԿԱ փոխտնօրեն անվանումը փոխել և վերականգնել նախկին անվանումը և գործառույթները՝ տնօրենի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ և շարունակել բնականոն աշխատանքները՝ հանուն սովորողների, դպրոցի և պետության: Շնորհակալություն առաջարկությունների համար։ ՄԿԱ գծով փոխտնօրենի վեբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
14 Լուսինե Ղուկասյան 20.08.2020 12:58:56 Հանրակրթական դպրոցները առանց փոխտնօրենների թողնել հնարավոր չէ,քանի որ նրանք մեծ կազմակերպչական աշխատանք են կատարում: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
15 Գայանե Gayane 20.08.2020 13:22:23 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, ինչպե՞ս կարելի է հանրակրթական դպրոցները թողնել առանց ՄԿԱ փոխտնօրենների, երբ այսօրվա աշակերտը կարիք ունի ոչ միայն բարձր մակարդակով մատուցվող կրթության,այլև ՄԿԱ փոխտնօրենի կատարած ահռելի դաստիարակչական աշխատանքի։ Մեծ դպրոցներում ,որտեղ սովորում են 1000 և ավելի աշակերտներ, ո՞վ պետք է ապահովի հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը, զբաղվի ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպմամբ, աշխատանք տանի սովորողների վարքի կուլտուրայի,վարվեցողության կանոնների պահպանման գործում։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ ՄԿԱ գծով փոխտնօրենի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
16 Anahit . 20.08.2020 13:37:53 Հարգելի հեղինակներ,ինչ նկատառումներից ելնելով եք կրճատել ՄԿԱ փոխտնօրենի և ԴԱԿ-ի հաստիքները դպրոցում: Նախագիծը դեռ վերանայման փուլում է, ՄԿԱ փոխտնօրենի և ԴԱԿ-ի հաստիքները կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
17 Anahit . 20.08.2020 13:40:06 Առաջարկում եմ 1000-ից ավել աշակերտական կազմ ունեցող դպրոցների համար սահմանել 2 ուսումնական գծով փոխտնօրենի ,2 ՄԿԱ փոխտնօրենի,ԴԱԿ-ի հաստիքներ՝ համապատասխանաբար բարձրացնելով աշխատավարձի գործակիցը: Շնորհակալություն առաջարկությունների համար։ ՄԿԱ գծով փոխտնօրենի, ինչպես նաև ԴԱԿ-ի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
18 Մարիամ Առաքելյան 20.08.2020 15:01:17 Քանի որ բոլոր դպրոցներում հավաքարի հաստիքի նկատմամբ մոտեցումը նույնն է, ելնելով մաքրման տարածքից, ապա առաջարկում եմ նույն մոտեցումը ցուցաբերել նաև տնտեսվարի հաստիքի նկատմամբ: Տնտեսվարի, գրադարանավարի հաստիքով աշխատողները ունեն նյութական մեծ պատասխանատվություն: Ուզում եմ հասկանալ՝ ում վրա է դրվելու այդ նյութական պատասխանատվությթւնը, ով է կատարելու 0.5 դրույքով վարձատրվող հաշվապահի հազար ու մի տեսակ հաշվետվությունները: Ով կկատարարի նման պատասխանատու աշխատանք տրված կոպեկներով: Թողնում եք 0.5-ով մի տեղակալ: Ըստ աշխատանքային օրենսգրքի դա 4 ժամ է: Կասե՞ք՝ ո՞վ է հսկելու ուսումնական պրոցեսը այդ 4 ժամից հետո: Առաջարկում եմ՝ վերցրեք որևէ 100-300 աշակերտ ունեցող դպրոցի բյուջե /անցած տարվա/ աշակերտ թիվ բանաձևով, ապա հաշվեք նույն դպրոցինը նույն այս բանաձևով, հետո կհամեմատեք ու կասեք՝ լավ թե վատ բանաձև եք մտցնում դպրոցներ: Հուսամ՝ հետ կկանգնեք ձեր ,,հրաշալի,, գաղափարից: Շնորհակալություն առաջարկությունների համար։ հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
19 Իսկուհի Մարգարյան 20.08.2020 16:15:39 1 Ինչու են բոլորը մտածում, որ եթե դպրոցը փոքր է, դասարանների թիվը քիչ, ուրեմն հաշվապահը կարող է աշխատել 0,5 դրույքով, ինչ տարբերություն, փոխանցում անելիս 5000 դրամ է գրում թե 50000, միևնույն է մեկ փոխանցման համար հաշվապահը պիտի հավաքի նույն փաստաթղթերը։ Եթե դասարանի թիվը քիչ է, դա չի նշանակում, որ հաշվապահը գազի,լույսի կամ ջրի գումար չի փոխանցելու, կամ ավելի քիչ քանակովթղթեր է հավաքելու, քան 12 կամ 24 դասարան ունեցող դպրոցներում, կամ եթե դասարանների թիվը քիչ է, դա չի նշանակում, որ միևնույն աշխատակիցը /ուսուցիչը/ պարապելու է համ հայոց լեզու, համ մաթեմատիկա։ Հաշվապահի աշխատանքը ոչ մի կապ չունի դասարանի թվաքանակի հետ։ չի ընդունվել փոքր և մեծ դպրոցների դեպքում տարբեր է ինպես հաշվապահների կողմից իրականացվող աշխատանքների ծավալները /օրինակ՝ աշխատակազմի աշխատավարձների հաշվարկման և վճարման մասով/, այնպես էլ՝ պատասխանատվությունը
20 Իսկուհի Մարգարյան 20.08.2020 16:15:39 2 գրասենյակային և կենցաղային նյութերի հաշվարկի միավորը չափազանց քիչ է, ամսական 13740 դրամ մեկ դասարանի հաշվով, դա կնշանակի որ յուրաքանչյուր դասարան ինքը պիտի հոգա իր դասարանում հատակ մաքրող նյութի, հատակի լաթի, ապակիներ մաքրող հեղուկի և այլ պարագաների համար, քանի որ այդ գումարը հազիվ կբավարարի սանհանգույցը մաքրող միջոցների, միջանցքները մաքրելու պարագաների համար։ Բացի այդ կովիդ 19_ի ախտահանիչ նյութերի, դիմակների և ձեռնոցների համար օրական կծախսեն 15_20հազար չի ընդունվել խնդրում ենք համապատասխան հաշվարկներով հիմնավորել 13740 դրամի չբավականացնելը, իսկ ինչ վերաբերում է հակահամաճարագային միջոցներին՝ ապա այն չի կրում մշտական բնույթ և առաջարկվող նախագծի կարգավորման առարկա չէ
21 Արուսյակ Ղարագոզյան 20.08.2020 16:34:47 Նախագիծը վատ չի , այն առումով , որ բավականին կրճատվել են ավելորդ հաստիքներ: Ես չեմ խոսի վերացական , այլ կանգ կառնեմ իմ դպրոցի օրինակի վրա: Կային շատ ավելորդ հաստիքներ, օրինակ դռնապան, բակապահ, էլեկտրիկ, երկրորդ օպերատոր որոնք ոչինչ չէին անում , բայց լիուլի վարձատրվում էին պետության կողմից և այդ հաստիքներում միշտ գրանցված էին լինում տնօրենի հարազատները, որոնք անգամ չէին ներկայանում աշխատանքի, դե գային ինչ անեին , քանի որ, օրինակ բակապահը ինչ պետք է աներ?: Արդարարացված է: Բայց կան բացեր , որոնք պետք է շտկել: Այ օրինակ, դպրոցում պետք է ինչ- որ աշխատանք արվի, բայց չունենք բանվորի հաստիք: Կարելի է այդ աշխատանքը հանձնարարել, ասենք տնտեսվարին, բայց դրա համար նրան վճարել : Հիմա, չկա այն բյուջեն , որտեղից կարող են վճարել: Կարելի է ստեղծել այդ փոքր , միանգամյա վճարումների համար դրամապանակը և այդ միջոցները դնել խիստ վերահսկողության տակ: Ֆինանսական վերահսկողությունը պետք է ուժեղացնել: Դա չթողնել մարզային կառույցների վրա , որտեղ գործում են ես՝ քեզ, դու ՝ ինձ հարաբերությունները: ընդունվել է ի գիտություն
22 Արփի Ալոյան 20.08.2020 16:43:02 Եթե նշված հաստիքները ամբողջությամբ և մասնակի կրճատվում են, ապա նրանց աշխատանքները ո՞վ է իրականացնելու , 0,5հաստիքով փոխտնօրենը՞։Կարծում եմ տվյալ դեպքում պետք է փոխվի փոխտնօրենի պաշտոնային նկարագիրը 0,5 դրույքին համապատասխան։Նախագիծը վերանայման կարիք ունի, ևառանց այդ հաստիքների անհնար է որակյալ կրթություն ապահովել։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
23 Արփի Ալոյան 21.08.2020 16:58:19 Հնարավոր է՞ այդ բանձևով լուծել մարզերի դպրոցներում քիմիա,ֆիզիկա ինֆորմատիկա առարկաների մասնագետների պակասը,այնպիսի ֆինանսավորման բանաձև ընդունեք ,որ մասնագետները ոչ թե խուսափեն, այլ ձգտեն գալ դպրոց ։Դա բավական չի հաստիքներն եք կրճատում ու նպաստում գյուղական դպրոցների անկմանը։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագծով հաստիքների կրճատում չի նախատեսվում
24 Վարդանուշ Սիմոնյան 20.08.2020 17:21:52 Հարգելի ԿԳՄՍՆ, Խնդրում եմ աջակցող թիմի մասով վերանայել նախագիծը: Պետք է նկատի ունենալ, որ անցում է կատարվել համընդհանուր ներառման և դպրոցից հանել հոգեբանի, լոգեպեդի հաստիքները ճիշտ չէ։ Հոգեբանը ոչ միայն աջակցություն է տրամադրում, այլ կազմակերպում և դասղեկների հետ իրականացնում է հետաքրքիր դասեր՝ հանդուրժողականության, կոնֆլիկի և նման թեմաների շուրջ։ Զրույցներ է կազմակերպում տարբեր թեմաներով։ Լոգոպեդը նույնպես իր կարևոր դերն ունի դպրոցում։ Շնորհակալ եմ, արտահայտվելու հնարավորություն ունենալու համար։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
25 Վարդանուշ Սիմոնյան 27.08.2020 11:08:58 Հարգելի ԿԳՄՍՆ տվյալ նախագծի հեղինակներ, խնդրում եմ նկատի ունենալ, որ ՀՀ-ում կան մեծ դպրոցներ, որտեղ սովորում են 2200 և ավելի աշակերտներ, իսկ դասարանների թիվը կարող է լինել 68 և ավելի։ Խնդրում եմ վերանայել 54 և ավելի դասարանների դեպքում ՈւԱ- ի գծով տեղակալների թիվը : Նշված է, որ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում: Շնորհակալություն, առաջարկություն անելու հնարավորության համար։ Շնորհակալություն առաջարկության համար, նախագծով նախատեսվում է 68 և ավելի դասարանների համար նույնպես նախատեսված է 2 հաստիք տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի համար