Добавить в избранное
В стадии разработки
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1148 - За
-
761 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմենուհի Հայրումյան 19.08.2020 19:00:39 | Հաշվի առնելով դպրոցներում ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենի աշխատանքների ծանրաբեռնվածությունը , ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսման որակի ապահովման ողջ պատասխանատվությունը առաջարկում եմ 12-24 դասարանների դեպքում թողնել 1 լրիվ հաստիքային միավոր, 24-ից ավել դասարանների դեպքում համամասնորեն ավելացնել։պահպանել ՄԿԱ գծով փոխտնօրենի հաստիքը։Կցանկանայի ճշտել փոխտնօրենի աշխատավարձը հաշվարկելիս աշխատանքային ստաժը հաշվի առնվելու է թե ոչ։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Նախագծի ներկայիս տարբերակում նախատեսվում է որոշակի կործակիցներ կիրառել փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ կախված դպրոցի մեծությունից, քանի որ վերջինից կախված տարբեր է փոխտնօրենի աշխատանքի ծանրաբեռնվածությունը և պատասխանատվությունը | |
2 | Արմենուհի Հայրումյան 19.08.2020 19:00:39 | Պահպանել ՄԿԱ գծով փոխտնօրենի հաստիքը,որը կոորդինացնում է դասղեկների և ծնողխորհուրդների աշխատանքները, միջոցառումների կազմակերպումը, արտադասարանական աշխատանքները; | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
3 | Anna Aslikyan 19.08.2020 19:15:33 | Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, ինչպես կարելի է պատկերացնել ներառական կրթություն իրականացնող դպրոցներն առանց հոգեբանի։Չէ որ հոգեբանն աշխատում է ոչ միայն ԿԱՊԿՈւ աշակերտների , այլ նաև ողջ դպրոցի աշակերտների հետ և անհրաժեշտ է աշխատակազմին։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Հոգեբանի հաստիքի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
4 | Նունե Գևորգյան 19.08.2020 19:18:26 | Առաջարկում եմ 36 և ավելի դասարանների դեպքում 1.5 դրույք ուսումնական գծով փոխտնօրենի և 1.5 դրույք ՄԿԱ փոխտնօրենի ,ինչպես նաև ԴԱԿ-ի հաստիքներ,քանի որ 1000 և ավելի աշակերտներ ունեցող դպրոցներում 1 ուսումնական գծով փոխտնօրենը նման հսկայական աշխատանքային ծավալ իրականացնել չի կարող: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ ՄԿԱ գծով փոխտնօրենի, ինչպես նաևԴԱԿ-ի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
5 | Նունե Գևորգյան 19.08.2020 19:18:26 | Առաջարկում եմ դասղեկության համար նախատեսվող լրավճարը հավասարեցնել ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսին: | Չի ընդունվել։ Մինչ օրս դասղեկի վարձատրության գումարները տրամադրվել են դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից (10%-20%), և դպրոցների ֆինանսավորման բանաձևում նման ծախս նախատեսված չի եղել։ Առաջարկվող բանաձևով նախատեսվում է ոչ միայն դասղեկի, այլ նաև մեթեդ․ միավորման վարձատրության գումարներ տրամադրել դրույքի 10%-ի չափով, ինչը չի բացառում, որ դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից դրանք ավելացվեն։ | |
6 | Նունե Գևորգյան 19.08.2020 19:18:44 | Առաջարկում եմ ինչպես մասնագիտացված դպրոցների,այնպես էլ մյուս հանրակրթական հաստատությունների համար նախատեսվեն ՄԿԱ փոխտնօրենների և միջոցառումների կազմակերպիչների շատ կարևոր և անհրաժեշտ հաստիքները: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ ՄԿԱ գծով փոխտնօրենի, ինչպես նաև միջոցառումների կազմակերպիչի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
7 | Նունե Գևորգյան 19.08.2020 19:29:23 | Առաջարկում եմ 36-ից ավելի դասարաններ ունեցող ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների աշխատավարձի գործակիցը բարձրացնել: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագծի առաջարկվող տարբերակով 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կկիրառվի 1,32 գործակիցը | |
8 | Նունե Գևորգյան 19.08.2020 19:29:23 | Վերանայել 36-ից ավել դասարաններ ունեցող դպրոցների վարչական,ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքների քանակը: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
9 | Նունե Գևորգյան 24.08.2020 09:02:57 | Հարգելի՛ ԿԳՄՍ,շնորհակալություն կազմակերպված քննարկման,մեր առաջարկները հաշվի առնելու և հատիքացուցակում փոփոխություններ կատարելու համար:Սակայն ինձ համար անհասկանալի էր դասղեկության համար տրվող լրավճարի չափը:<<Կատարված փոփոխություններ>> բաժնում նշված է,որ դասղեկության համար նախատեսվող լրավճարը հավասար է մինչև 15 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, 15 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին:Կարծում եմ ուղղակի վրիպում է տեղի ունեցել,այլապես 15 աշակերտի և 35 աշակերտի և ծնողի հետ աշխատանք տարվող դասղեկի վարձատրության փափը պետք է տարբեր լինի: Առաջարկում եմ մինչև 15 աշակերտ ունեցող դասարաններում դասղեկության համար տրվող լրավճարը սահմանել 10%,մինչև 25 աշակերտ ունեցող դասարանների համար՝ 15% և 25 -ից ավել աշակերտ ունեցող դասարանների համար ՝20%: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Այն կքննարկվի | |
10 | Տիգրան Դավթյան 19.08.2020 19:33:39 | Ես որպես ՀՀ քաղաքացի և որպես դպրոցահասկ երեխաների հայր, առաջարկում եմ վերանայել նախագծի բոլոր կետերը:Ստացվում է՝ մեր երկրում աշխատատեղեր ապահովելու փոխարեն մարդկանց զրկում են աշխատանքից: Ես ուզում եմ , որ մեր ապագա սերունդը գեղագիտական ճաշակ ունենա, ճիշտ արժեքային համակարգի կրողը լինի:Այս հարցում մեծ ներդրում ունեն ուսուցիչը,ՄԿԱ,ԴԱԿ փոխտնօրենները:Նրանց մի զրկեք իրենց աշխատանքից: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագծի բոլոր կետերը վերանայելու համար խնդրում ենք ներկայացնել հստակ առաջարկություններ։ Նախագծով աշխատատեղեր կրճատելու կամ աշխատավարձի չափը իջեցնելու դրույթներ չեն նախատեսված։ ՄԿԱ գծով փոխտնօրենի, ինչպես նաևԴԱԿ-ի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
11 | Գայանե Սաֆարյան 19.08.2020 19:39:48 | Հաշվարկել ենք առաջարկվող բանաձևով և հաստիքացանկով (խիստ անընդունելի) 2021 թվականի բյուջեն և համեմեմատել ենք 2020 թվականին ստացվածի հետ, մոտ 12 միլիոն պակաս է, ավելի պակաս, քան այս տարվա աշխատավարձի համար նախատեսվածը: Ունենք առաջարկություններ, որոնք ձևակերպելու ենք մեր կողմից մանրակրկիտ վերլուծությունների, նաև դպրոցների տնօրենների հետ քննարկումների ու եզրահանգումների արդյունքում. առաջարկությունները հիմնավորված են. մեկնություններից զերծ ենք մնում` ջանալով ապահովել գրույթի լակոնիզմը. 1. Հաշվարկների համար սահմանել դասարանների աստիճանավորում հետևյալ կարգով. մինչև 9 դասարան, 9-14, 14-18, 18-22, 22-27,27 և ավելի: Նկատի ունեցեք, որ հատկապես ավագ դպրոցներում դասարանների թիվը լավագույն դեպքում նշածս երկրորդ տիրույթում է...Կամ գոնե կարելի է առանձնացված ավագ դպրոցների համար սահմանել այսպես: 2. Վերանայել առաջարկվող հաստիքացանկը`անպայման հավելելով` ա) ՈւՏ(ուս. գծով տեղակալ) ,ՄԿԱՏ(մասնագիտացված կրթ. աջակց. գծով տեղակալ), գ) ԴԱԿ(Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ), դ) Սոցմանկավարժ, ե) Հոգեբան՝ 1-ական հաստիքային միավորներով` սկսած 14-18 դասարան ծանրաբեռնվածությունից` մնացածը համապատասխան համամասնությամբ: 3. Դասղեկի և մ/մ ղեկավարի լրավճարը սահմանել առնվազն 20%: 4. Կաբինետների պահպանան համար սահմանել 10% լրավճար: 5. 14-18 դասարանների առկայության դեպքում սահմանել լաբորանտի 2 հաստիքային միավոր ( 4 լաբորատորիաների առկայության դեպքում`0,5-ական): 6. 40-ից ավելի համակարգիչների առկայության դեպքում( 2 և ավելի համակարգչային կենտրոններ) -2 օպերատորի հաստիքային միավոր: 7. Վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի 1 հ. մ. - 18 և ավելի դասարանների դեպքում: 8. Աշխատակազմի գծով համակարգող 1 հ.մ. - 18 և ավելի դասարանների համար: 9. Աղբահանության համար վարձավճարը սահմանել` հաշվի առնելով տարածքի մեծությունը: ( Կներեք, նաև`այս կարևորության նախագիծը պետք է անթերի լինի որպես վարչական ոճի շարադրանք` շարահյուսական, կետադրական և ուղղագրական իմաստներով ևս): Մեր դպրոցում դասղեկական ինստիտուտին փոխարինում է սոցմանկավարժության ինստիտուտը. յուրաքանչյուր 3-4(ըստ ծանրաբեռնվածության և խնդիրների) ենթահոսքի հետ աշխատում է մեկ սոցմանկավարժ(սահմանված են պաշտոնեական նկարագիրը, գործառույթները) : Տասը տարիների ընթացքում այս մոդելը լավագույնս արդարացվել է ավագ դպրոցում սովորողների սոցիալականացման, մասնագիտական կողմնորոշման, կազմակերպչական խնդիրների լավագույնս լուծման և այլ առումներով: 18 դասարանի առկայությամբ աշխատում են 5 սոցմանկավարժներ: Այս մոդելի մասին որպես օրինակ ԱԺ-ում հայտարարել է և նախարարը`ակնարկելով ֆինանսավորման նոր կարգում նաև սրան անդրադարձի մտքով:Ցանկության դեպքում դպրոցները կարող են կիրառել` ենթադրելի դասղեկականի, սոցմանկավարժի և հոգեբանի դրույքների հաշվին... ՆԱԽԱՏԵՍԵՔ, որ հաջողվի: Մնացած հաստիքային միավորների ցանկն ըստ նախագծի ընդունելի կլինի դպրոցի գործունեության և զարգացումների համապատասխանությամբ, եթե իհարկե նախագծում դասարաններով ծանրաբեռնվածությունների սանդղակը սահմանվի վերը մեր առաջարկած ընդգրկումներով: Եթե առարկելու լինեք, խնդրում եմ` ուսումնասիրեք ՀՀ-ում ավագ դպրոցների ամբողջ համակարգը և առանձնացրեք այն դպրոցները, որոնք 18-ից ավելի դասարաններ ունեն: Շնորհակալություն հնարավորության համար: Տարբերվեք առաջանցիկությամբ. հաջողություն մեզ: Հարգանքով... | Շնորհակալություն առաջարկությունների համար։ 1․ դասարանների աստիճանավորման Ձեր կողմից ներկայացված տարբերակը ևս կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում, ներկայումս քննարկվում է մինչև 9-ը, 9-ից 18, 18-ից 32, 32 և ավելի դասարան տարբերակումները:, 2․ փոխտնօրենների, սոց․ մանկավարների և դաստիարակների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում, 3․ Չի ընդունվել։ Մինչ օրս դասղեկի վարձատրության գումարները տրամադրվել են դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից (10%-20%), և դպրոցների ֆինանսավորման բանաձևում նման ծախս նախատեսված չի եղել։ Առաջարկվող բանաձևով նախատեսվում է ոչ միայն դասղեկի, այլ նաև մեթեդ․ միավորման վարձատրության գումարներ տրամադրել դրույքի 10%-ի չափով, ինչը չի բացառում, որ դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից դրանք ավելացվեն։ 4․ Առաջարկն ունի լրացուցիչ մեկնաբանման կարիք, 5-8․ Առաջարկները հետաքրքիրեն, կքննարկվեն միջգերատեսչական խմբի հանդիպման ընթացքում, 9․Աղբահանության համար վճարների մեծությունը որոշված է գործող օրենսդրությամբ /համայքի ավագանու սահմանած սակագին x տարածքի մակերես/ Շնորհակալություն | |
12 | Գայանե Սաֆարյան 20.08.2020 05:12:26 | Առաջարկում ենք առանձնացված ավագ դպրոցների զարգացման, մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ ստեղծարարական ծրագրերի իրականացման նպատակով այլ ծախսերի( հոդվածը կարող է այլ անուն ունենալ) համար սահմանել հատուկ գործակից: Ասենք` մեր դպրոցում հեղինակային ծրագրով գործում է արհեստագործական հոսք, որի մասնագիտական դասերին դասարանը կիսվում է աղջիկների ու տղաների խմբերի, ինչ համար համապատասխանաբար վճարվում են վարպետները, նաև անհրաժեշտ է գնել բազմազան աշխատանքային նյութեր, սարքեր, կամ` նախատեսում ենք ներդնել <<Ավտոգործ>> առարկան, որի ծրագրով սովորողների կողմից հավաքելիք ավտոմոբիլի համար անհրաժեշտ է գնել ավտոմասեր, համապատասխան սարքեր, նյութեր, վճարել վարպետին և վարել սովորեցնող ինստրուկտորին: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
13 | Արմինե Գալստյան 19.08.2020 20:01:36 | Հարգելի հեղինակներ, Նախագծում առաջարկում եմ վերանայել 1.գրադարանավարի հաստիքի հարցը. .. 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում 1,5 հաստիքային միավորի փոխարեն ձևակերպել`յուրաքանչյուր 24 դասարանի դեպքում հատկացնել 1 հաստիքային միավոր։ 2.ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի հաստիքի պարտադիր լինելու հարցը։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ 1․ Ընդունվել է մասամբ /տես կատարված փոփոխությունը/ 2․ ՄԿԱ գծով փոխտնօրենի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | 4. Գրադարանավար - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1 հաստիքային միավոր՝ 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր՝ 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն մասնագիտական պաշտոնների 6-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին համարժեք |
14 | Օֆելյա Մալյան 19.08.2020 20:51:43 | Առաջարկում եմ վերանայել ՄԿԱ գծով փոխտնօրենի միայն հատուկ և մասնագիտացված դպրոցներում նախատեսելը և հոգեբանի հաստիքի կրճատումը: Հատկապես ավագ դպրոցում դեռահասների հետ աշխատանքում մեծ է ՄԿԱ գծով փոխտնօրենի և հոգեբանի դերը, այն ուղղված է անձի համակողմանի և ներդաշնակ դաստիարակությանը, որը նպաստում է երեխայի՝ սոցիալական միջավայրի ինտեգրմանը, դպրոցում բարեկիրթ միջավայրի հաստատմանը։ Դպրոցում ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի կողմից համադպրոցական միջոցառումների կազմակերպումը նպաստում է աշակերտների մարդասիրական աշխարհայացքի ձևավորմանը, հայրենասիրական ոգու բարձրացմանը, արժեհամակարգի ձևավորմանը։Ինչպես նաև աշակերտների տարբեր մրցույթների և ծրագրերի մասնակցությունը խրախուսելն ու համակարգելը, թույլ է տալիս բացահայտել շնորհալի և տաղանդավոր աշակերտների, որի արդյունքում նրանք արձանագրում են բազում հաջողություններ, թե՛ միջազգային, թե՛ հանրապետական, թե համայնքային մրցույթներում։ Գտնում եմ, որ նախագիծը ենթակա է վերանայման և փոփոխման։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
15 | Արմինե Զաքարյան 19.08.2020 21:02:25 | Եթե գործավարի համար նախատեսված է 0.5 դրույք հաստիք , ապա դա նշանակում է , որ աշխատանքը պետք է լինի ժամը 9-13-ը , կամ 8.30-12.30 : Համավարակի պայմաններից դուրս դպրոցում դասերն ավարտվում են մոտ ժամը 3-ին : Ինչու պիտի 0.5 դրույքով գործավարը մնա մինչև դասերի ավարտն ու սպասարկի թեպետ իր պարտականություններից բխող , սակայն իր աշխատանքային օրվա ավարտից հետո : | Գործավարի հաստիքի վերաբերյալ դրույթները փոփոխվել են | 1. Տեսուչ` կադրերի գծով կամ Գործավար - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 2 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
16 | Անուշ Պողոսյան 19.08.2020 21:55:25 | Ես չեմ հասկանում | ընդունվել է ի գիտություն | |
17 | Նարինե Կարապետյան 19.08.2020 22:10:40 | Բարև ձեզ։Հարգելի նախարարություն,առաջարկում եմ Հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանի,սոցիալական մանկավարժի,հատուկ մանկավարժի և լոգոպեդի հաստիքները պահպանել։Քանի որ այս մասնագետների ներկայությունը շատ կարևոր և առաջնային նշանակություն ունի դպրոցում սովորող յուրաքանչյուր աշակերտի համար։ ՏՄԱԿ_ների մասնագետները չեն կարող կատարել այն աշխատանքը,որը կկատարի դպրոցում աշխատող մասնագետը,ավելացնեմ նաև, որ հոգեբանի մասնագիտությունը՝դա ուսուցչի օգնականի նույն հաստիքը չէ,և ուսուցչի օգնականը իբիճակի չի լինի լուծել այն խնդիրները որոնք պետք է լուծի հոգեբանը,լոգոպեդը,կամ հատուկ մանկավարժը։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
18 | Արմինե Օհանյան 19.08.2020 22:31:41 | Առաջարկում եմ դպրոցի ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքները, հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքները, կադրային գործի իրականացման, գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվող հաստիքները չնվազեցնել, քանի որ բոլորն էլ բավականին ծանրաբեռնված են, իսկ աշխատավարձի վերաբերյալ առաջարկում եմ վերանայել նախագծի հիմքում դրված քաղաքացիական ծառայողի համար սահմանված նվազագույն 66140 դրամը նաև կիրառվող գործակիցները: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
19 | Արմինե Օհանյան 19.08.2020 22:31:41 | Առաջարկում եմ ուսումնական հաստատություններում 2020թ. հունվարի 1-ի դրությամբ գործող ուսուցչի դրույքաչափերը թողնել անփոփոխ: | Շնորհակալություն առաջարկությունների համար Նախագծով սահմանվել է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման։ | |
20 | Արմինե Օհանյան 19.08.2020 22:31:41 | Առաջարկում եմ տնօրենի աշխատավարձը սահմանել ոչ թե քաղաքացիական ծառայողի համար սահմանված նվազագույն 66140 դրամի նկատմաբ կիրառելով գործակից, այլ ըստ կատարվող աշխատա նքի, ի վերջո տնօրենը պատասխանատու է և ուսումնական ,և ֆինանսական, և կադրային, և դաստիարակչական աշխատանքների համար: ՈՒստի առաջարկում եմ ավագ դպրոցների համար վարձատրությունը սկսել նախագծում սահմանված նվազագույն դասարանների քանակի համար 300000 դրամից: Ի վերջո բոլոր աշխատողները սկսած տնօրենից և ավարտած գիշերային պահակով սպասում են խոստացված արժանապատիվ աշխատավարձին: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
21 | Արմինե Օհանյան 19.08.2020 22:31:41 | Որպես հաշվապահ առաջարկում եմ նաև վերանայել նախագծի հիմքում դրված ՀԴԾ-ն, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով: Մեր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ այս ծախսերը չի կարելի կանխատեսել` կախված եղանակային պայմաններից: Ուզում եմ նշել, որ մեր կողմից ԿԳՄՍՆ ներկայացված վերջին 3 տարիների կոմունալ վճարներից դուրս է մնացել 2019թ. դեկտեմբեր ամսվա վճարումները/ որը մեր դպրոցում մոտ 800000 դրամ էր/ | Համապատասխան փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է ճշտված հաշվարկները ներկայացնել նախարարություն | |
22 | Արմինե Օհանյան 19.08.2020 22:31:41 | Առաջարկում եմ նաև վերանայել գրասենյակային ապրանքների և նյութերի, տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերի չափը: Դպրոցի գրենական պիտույքների, տնտեսական և մաքրող միջոցների ձեռքբերման համար բավականին գումար է անհրաժեշտ ,առավել ևս համավարակից հետո , երբ ավելացել են մաքրող և աղտահանող միջոցների, ալկոգելի, սպիրտի և ալյ նյութերի ձեռքբերումները: Էլ չեմ ասում, որ ամեն տարի պիտի նորոգման աշխատանքներ իրականացվեն դպրոցում արտաքին և ներքին տեսքը պահպանելու համար: | Չի ընդունվել․ Անհրաժեշտ է առաջարկը հիմնավորել համապատասխան հաշվարկներով, իսկ համավարակի դեմ պայքարի համար մաքրող և աղտահանող միջոցների, ալկոգելի, սպիրտի և ալյ նյութերի ձեռքբերման ահնրաժեշտությունը կրում է մեկանգամյա բնույթ /հույսով եմ/ և բանաձևում արտացոլելը նպատակահարմար չէ։ | |
23 | Արմինե Օհանյան 20.08.2020 22:28:53 | Շատ ուրախ եմ, որ վերանայվել է գործավարի և գրադարանավարի դրույքները, քանի որ բավականին պատասխանատու և ծավալուն է իրենց աշխատանքը , բայց ուզում են առաջարկել նաև վերանայել Վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի, կամ տնտեսվարի դրույքների 0.5 դրույք մինչև 24 դասարանի համար այն դեպքում երբ տվյալ աշխատողը պատասխանատու է ամբողջ գույքի համար, անկախ աշխատաժամանակից առավոտից մինչ երեկո լինում է աշխատանքի վայրում, օգնում է բոլոր օղակներին | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ - 1 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի, ինչպես նաև գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում տնտեսվար - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում Տնտեսվար /սննդով և գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/ - 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | |
24 | Արմինե Օհանյան 20.08.2020 22:28:53 | Առաջարկում եմ թողնել մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի դրույքը, քանի որ հանրակրթական դպրոցներում ՄԿԱ փոխտնօրենի ավանդը մեծ է դաստիարակության բնագավառում: ՄԿԱ փոխտնօրենը կազմակերպում և իրականացնում է ուսհաստատությունում կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված, ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղությամբ միջոցառումներ, կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը : Համակարգում և վերահսկում է աշակերտների` ծրագրերին և մրցույթներին մասնակցելու գործընթացը, ինչպես նաև մեր դպրոցում կազմակերպում է համադպրոցական բոլոր միջոցառումները, վերահսկում է աշխորհրդի աշխատանքը, հոգեբանի և դասղեկների հետ միասին վերահսկում է դժվար դաստիարակվող,բարդույթներ ունեցող երեխաներին, մեր դպրոցում իրականացնում և վերահսկում է <<Մասնագիտական կողմնորոշում>> ծրագիրը և այլն: Հուսով նք, որ դպրոցը կունենա ՄԿԱ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | |
25 | Արմինե Օհանյան 20.08.2020 22:28:53 | Առաջարկում եմ վերանայել ՀԴծ-ն քանի որ էլ.էներգիայի ,բնական գազի ծախսերը իրականում հնարավոր չէ կանխատեսել/եղել են ցուրտ ձմեռներ երբ վճարել ենք մինչև 400000 դրամ գազի դիմաց/ նաև պիտի հաշվի առնել, որ այս պահին գործող գները կարող են բարձրանալ, իսկ աղբահանության վճարը արդեն բարձրացել է 2020թվականից: Առաջարկում եմ առնվազն 5 տարիների կոմունալ վճարների միջինը վերցնել :Կապի ծառայությունների ծախսերի մեջ ներառված չէ ինտերնետ կապը | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ լիազոր մարմիններին տրվել է որոշակի վերաբաշխումների իրավասություն, նախգծով հաշվի է առնվում սակագնի փոփոխությունը, իսկ ինտերնետ կապը դպրոցներին տրվում է անվճար /ԿՏԱԿ-ի կողմից/ |