Добавить в избранное
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
5 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Պողոսյան 09.07.2020 08:49:15 | Ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությամբ առաջարկվող փոփոխությունը՝ «Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, իսկ վերջինիս պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի քվորումի հաշվարկման ժամանակ:» առաջարկում եմ շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք ունի ներկա գտնվել գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը, բայց իրավունք չունի քվեարկությանը, իսկ վերջինիս պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի ընդահնուր ձայների և/կամ քվորումի հաշվարկման ժամանակ:»: Սուն առաջարկություն պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր սեփականատեր առնվազն իրավունք ունի տեղեկացված լինելու իրեն վերաբերվող գործարքների մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չունի ազդեցություն գործարքի արդյունքի վրա: | «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը փաթեթից հանվել է։ Ինչ վերաբերում է կարգավորման ազդեցության գնահատման անհրաժեշտությանը՝ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ օրինագիծը մշակող պետական մարմնի կողմից կարգավորման ազդեցության գնահատման իրականացման պարտադիր դեպքերը սահմանող ենթաօրենսդրական ակտը դեռևս ընդունված չէ: | Առաջարկությունը ընդունվել է մասամբ։ |
2 | Արտակ Պողոսյան 09.07.2020 08:49:15 | Ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասով առաջարկվող փոփոխությունը՝ «5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:»: առաջարկում եմ շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի սահմանման գրավոր եզրակացության հիման վրա ժողովը ձայների մեծամասնությամբ:»: Խնդիրը կայանում է նրանում, որ նախագծով ներկայացված փոփոխությունը փակուղի է բերում որոշում կայացնելը: Քանի որ, 3-րդ մասով սահմանվում է, որ Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի մասնակցել քվեարկությանը, իսկ տվյալ դեպքում բոլոր Շահագրգռվածություն ունեն: Ուստի ոչ ոք չի կարող մասնակցել քվեարկությանը: Իմ կողմից առաջարկվող փոփոխությամբ հավասար պայմանների դեպքում ժողովի կողմից որոշումը կայացվում է հիմք ընդունելով անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի սահմանման գրավոր եզրակացության հիման վրա, ինչը ապահովում է անաչառ որոշման կայացմանը: | Առաջարկում նկարագրված խնդիրը Նախագծի շարադրանքի սխալ ընկալման արդյունք է: Մասնավորապես, առաջարկում նշվում է, որ «3-րդ մասով սահմանվում է, որ Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի մասնակցել քվեարկությանը, իսկ տվյալ դեպքում բոլորը Շահագրգռվածություն ունեն», մինչդեռ Օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասը կարգավորում է այն դեպքերը, երբ շահագրգռվածություն ունեն ոչ թե բոլոր բաժնետերերը, այլ խորհրդի բոլոր անդամները: Առաջարկում նշված պնդումն առ այն, որ կարգավորվող դեպքում «ոչ ոք չի կարող մասնակցել քվեարկությանը» իրականությանը չի համապատասխանում: Այն դեպքում, երբ բոլոր անդամները ճանաչվում են շահագրգիռ անձինք, գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է բաժնետերերի կողմից: Եթե բաժնետերերից որևէ մեկն ունի շահագրգռվածություն, ապա վերջինս 64-րդ հոդվածի 3-րդ մասի առաջարկվող խմբագրության համաձայն՝ իրավունք չի ունենա ներկա գտնվելու գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, և գործարքը կնքելու/չկնքելու մասին որոշումը կկայացնեն շահագրգռվածություն չունեցող բաժնետերերը: Առաջարկվող կարգավորումը որևէ կերպ չի հանգեցնում որոշումների կայացման փակուղու առաջացման: | Առաջարկությունը չի ընդունվել: |
3 | Արտակ Պողոսյան 09.07.2020 08:49:15 | Առաջարկում եմ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի ողջ տեքստում «Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող» բառերը փոխարինել «բաց» բառով», ինչպես առաջարկվել է կատարել փոփոխություն նախագծի 2-րդ հոդվածով: Օրինակ, նման փոփոխության կարիք ունի Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը, և 75-րդ հոդվածի 1-ին մասը: | Նախագիծը մշակվել է «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցչի մեթոդաբանության հիման վրա, իսկ ներկայացված առաջարկը չի առնչվում զեկույցի նշված ցուցչի մասով սահմանված կարգավորումներին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկը, ընդհանուր առմամբ, ընդունելի է, վերջինս կարելի է քննարկել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի կատարելագործման հետագա աշխատանքների ընթացքում: | Սույն նախագծի շրջանակներում չի ընդունվել: |
4 | Արտակ Պողոսյան 09.07.2020 08:49:15 | Առաջարկում եմ շրջանառությունից հանել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություն կատարելու նախագիծը հետևյալ պատճառներով. - բացակայում է որևէ հիմնավորում փոփոխություն կատարելու մասին: Մասնավորապես ինչ նպատակ է հետապնդում արժեթղթերի ավելի քան 75 տոկոս սեփականատեր համապատասխան տվյալ դասի բոլոր արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել, սահմանել 50 տոկոս սեփականատերով: - սույն առաջարկը ավելի քան նսեմացնում է փոքր բաժնետերերի իրավունքը և առաջացնում է մենաշնորհային շուկա: - առաջարկը նվազեցնում է փոքր ներդրողների ներգրավումը: - բացակայում է «նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ազդեցության գնահատումը: | «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը փաթեթից հանվել է։ Ինչ վերաբերում է կարգավորման ազդեցության գնահատման անհրաժեշտությանը՝ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ օրինագիծը մշակող պետական մարմնի կողմից կարգավորման ազդեցության գնահատման իրականացման պարտադիր դեպքերը սահմանող ենթաօրենսդրական ակտը դեռևս ընդունված չէ: | Առաջարկությունը ընդունվել է մասամբ: |