Добавить в избранное
В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴՐԱՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 18.02.2020 15:31:38 | 1. Նախագծի 8-րդ կետը սահմանում է հետևյալը. <<Սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո հանձնաժողովի լիազորությունները համարվում են դադարած>>: Սակայն, 5-րդ կետը նման ժամկետ չի նախատեսում, միգուցե պետք է նշվի 7-րդ կետով, ոչ թե 5-րդ: 2. Նախագծի 11-րդ կետը սահմանում է հետևյալը. <<Հանձնաժողովն ունի քարտուղար, որի թեկնածությունը ներկայացնում է ՊՈԱԿ-ը: Հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա ՊՈԱԿ-ը դիմումի ստացման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է քարտուղարի նոր թեկնածություն>>: Հստակեցված չէ, թե քարտուղարի թեկնածությունը ինչպես է հաստատվում, նախագահն է միանձնյա որոշում, թե հանձնաժողովը: Կարծում ենք պետք է հստակեցնել: 3. Նախագծի 17-րդ կետով սահմանվում են ժամկետներ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալու համար: Կարծում ենք, որ միևնույն ժամանակ պետք է քննարկել այն հարցը, որ նույնիսկ, եթե անհրաժեշտություն է առաջացել նոր հետազոտություն կատարելու, ապա այն նույնպես պետք է ժամկետ նախատեսի: Գործնականում եղել են իրավիճակներ, որ լրացուցիչ հետազոտության կատարումը տևել է ամիսներ, սակայն այն երկարել է ոչ թե հետազոտության բնույթից ելնելով, այլ պարզապես անձին ուշ են տարել հետազոտության: Նշվածից բացի, տվյալ կետում հղում է արվում Նախագծի 16-րդ կետին, գտնում ենք, որ տեխնիկական վրիպակ է, միգուցե հղումը պետք է վերաբերվի Նախագծի 21-րդ կետին: 4. 29-րդ կետում նշված է. << Սույն կարգի 17—րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմումն ստանալու օրվան հաջորդող ... >>: 17-րդ կետը 1-ին ենթակետ չունի, պետք է հստակեցնել կետերը: 5. 30-րդ կետում նշված է . << Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում ... >>: 17-րդ կետը 2-րդ ենթակետ չունի, պետք է հստակեցնել: | Ըդնուվել է ի գիտություն | Հարկ է նշել , որ տեխնիկական խնդիրների պատճառով E-Draft.am կայքում տեղադրված նախագծի համարակալումը խախտվել էր: Նշված խնդրին լուծում տալու նպատակով նախագծին է կցվել WORD տարբերակը: Այս համատեքստում հարկ է արձանագրել, որ 1-ին, 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ, 4-րդ և 5-րդ կետերով նշված տեխնիկական վրիպակները շտկված են: Անդրադառնալով Հանձնաժողովի քարտուղարին ներկայացվող պահանջների, ինչպես նաև նոր քարտուղարի թեկնածության ներկայացման կարգավորումների պարզաբանմանը՝ հարկ է նշել, որ Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամ չի հանդիսանում և կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունը բացակայում է: Ինչ վերաբերում է լրացուցիչ հետազոտությունների համար ժամկետների սահմանմանը՝ հարկ է նշել, որ ողջամիտ ժամկետ նախատեսել հնարավոր չէ հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով կարող են անհրաժեշտ լինել տարբեր հետազոտություններ, որոնց համար ժամկետների սահմանումը հնարավոր չէ տարածել ընդհանուր բոլոր դեպքերի վրա։ |