Добавить в избранное

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

                                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Օ Ր Ե Ն Ք Ը


ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Գ Լ ՈՒ Խ  1


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը սահմանում է աղետների ռիսկի կառավարման (աղետների ռիսկի նվազեցման, արձագանքման, վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման) գործընթացը և հիմքերը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը, պայմաններն ու կարգը,արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի սահմանման հիմքերը և  Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների իրավասությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները:
  2. 2. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության իրավական ապահովման հիմքերն են՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ օրենքները և իրավական ակտերը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.


    1.Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

  • աղետ` համայնքի կամ հասարակության բնականոն գործունեությունը խաթարող երևույթի հետևանքով առաջացած իրադրություն, որը հանգեցրել է մարդկային զոհերի, նրանց առողջության վատթարացման, նյութական, տնտեսական և բնապահպանական կորուստների և այնպիսի հետևանքների, որոնց վերացումը գերազանցում է սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը.

2)   աղետի գոտի՝ որոշակի տուժած տարածք, որի սահմաններում գրանցվել է աղետը։

3)   աղետի ռիսկ՝ որոշակի տարածքում որևէ ժամանակահատվածում հնարավոր աղետ առաջացնող վտանգի ներգործության և խոցելիության հավանական չափն է՝ արտահայտված կյանքի, առողջական վիճակի, շրջակա միջավայրի, կենսաապահովման միջոցների, ունեցվածքի և ծառայությունների հնարավոր կորուստներով.

4) աղետների ռիսկի նվազեցում` վտանգների բացահայտման, գնահատման, հնարավոր բացասական ազդեցության և բնակչության խոցելիության նվազեցման, և վտանգներին դիմակայելու միջոցառումների համալիր.

5) աղետների ռիսկի կառավարում` պետության, համայնքի և հասարակության բնականոն գործունեության ապահովման նպատակով աղետների ռիսկի նվազեցմանը, օպերատիվ արձագանքմանն ու վերականգմանն ուղղված որոշումների ընդունման, իրականացման և վերահսկման հետևողական գործընթաց.

6) անհատական պաշտպանություն՝ մարդկանց ճառագայթային, քիմիական և կենսաբանական ներգործությունից անհատական պաշտպանական միջոցներով ապահովում.

7) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ՝ առաջնահերթ աշխատանքներ` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ քանդմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը, բնակչության ու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ կազմակերպությունների ժամանակավոր սխեմաներով վերականգնմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը.

8) առավել խոցելի խմբեր՝ հղիներ, կերակրող մայրեր, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք  և հատուկ կարիքներ ունեցող անձինք (մանկատան երեխաներ, ծերանոցի բնակիչներ, հոգեկան առողջության պահպանման հաստատություններում բուժվող հիվանդներ, փախստականներ և այլն).

9) արտակարգ իրավիճակ՝ իրադրություն, որն առաջացել է բնական, տեխնոլոգիական, վտանգավոր երևույթների, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, նրանց առողջության վատթարացման, նյութական կորուստների, շրջակա միջավայրի վնասման, և մարդկանց կենսագործնեության բնականոն պայմանների խախտման.

10) հանրապետական արտակարգ իրավիճակ՝ որի ազդեցության սահմանները դուրս են եկել մարզի (Երևան քաղաքի) տարածքից, և չեն տարածվել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, կամ արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար անհրաժեշտ է ներգրավել Հայաստանի Հանրապետության ուժերն ու միջոցները կամ առաջացել է միջազգային օգնությանը դիմելու անհրաժեշտություն.

11) մարզային արտակարգ իրավիճակ՝ որի ազդեցության սահմանները դուրս են եկել համայնքի տարածքից, սակայն, չեն տարածվել տվյալ մարզի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) տարածքից դուրս, կամ արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ համայնքում կամ մարզում (Երևան քաղաքում) գործող պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ուժերն ու միջոցները.

12) համայնքային արտակարգ իրավիճակ` որի ազդեցության սահմանները դուրս չեն եկել համայնքի (բացառությամբ Երևան քաղաքի) տարածքից և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ համայնքի, համայնքի տա­րածքում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպու­թյունների ուժերն ու միջոցները.

13) տեղային արտակարգ իրավիճակ` որի ազդեցության սահմանները դուրս չեն եկել կազմակերպության (օբյեկտի) տարածքից և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ  կազմակերպու­թյան ուժերն ու միջոցները.

14) արտակարգ իրավիճակներից պաշտպանություն՝ արտակարգ իրավիճակներից մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության, քաղաքացիների, պետության և այլ սեփականատերերի ունեցվածքի շրջակա միջավայրի, պատմամշակութային արժեքների պահպանության և բնականոն կենսագործունեության ապահովմանն ու վերկանգմանն ուղղված միջոցառումների համալիր.

15) արտակարգ իրավիճակի ռեժիմ՝ արտակարգ իրավիճակ հայտարա­րե­լու դեպքում Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում կազմակերպությունների, Հայաս­տա­նի Հանրա­պե­տության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քա­ղաքա­ցիու­թյուն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահ­մա­նա­­փա­կում­ներով ուղեկցվող ժամանակավոր միջոցառումների ամբողջություն.

16) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում՝ արտակարգ իրավիճակներում որոնողափրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքների կատարում, մարդկանց կյանքի, առողջության ու գործունեության առաջնահերթ պայմանների ապահովում, բացասական գործոնների հնարավոր զարգացումների կանխում և կանխարգելում.

17) բարձր ռիսկայնության օբյեկտ՝ մարդկային կուտակումներով վայր.

18) բնակչության պաշտպանություն՝ արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության սպառնալիքների կանխմանը, նվազեցմանը, բնականոն կենսագործունեության ապահովմանը և վերականգմանն ուղղված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական փախկապակցված միջոցառումների համալիր.

19) բնակչության պաշտպանության համակողմանի ապահովում՝ միջոցառումների համալիր՝ ուղղված բնակչության պաշտպանության գործընթացի համապարփակ ապահովմանը.

20) բնակչության կենսաապահովում՝ բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ ֆիզիոլոգիական, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարմանն ուղղված նվազագույն պայմանների ստեղծում և պահպանում.

21) դիմակայունություն՝ աղետների ռիսկի ազդեցությանը, հարմարվելու այդ ազդեցություններից առաջացած պայմաններին և արագ վերականգնվելու պետության, համայնքի և հասարակության կարողությունն է

22) լիազոր մարմին՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկերի, հետևանքների նվազեցման և վերացման ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին:

ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին:

 

23) խոցելիություն` վտանգի, վտանգավոր երևույթի ազդեցությանը ենթակա տարածքում առկա բնակչության և նրանց կենսագործունեությունն ապահովող տարրերի (շենք, շինություն, ջրային և հողային ռեսուրսներ, ենթակառուցվածքներ և այլն)   վնասվելու հակվածության աստիճանը.

24) կարողություն` պետության, համայնքի, կազմակերպության, անհատի մոտ առկա բոլոր հնարավորությունների, հատկանիշների և ռեսուրսների (նյութական, ֆիզիկական, հոգևոր, մտավոր) միասնություն, որը կարող է օգտագործվել սահմանված նպատակներին հասնելու համար.

25) կորուստ՝ արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած տնտեսական հոսքերի բացասական փոփոխությունն է՝ ներառյալ բաց թողնված օգուտը, որը կարող էր ստացվել մինչև տվյալ իրավիճակի առաջացումը։

26) կարևորագույն նշանակության օբյեկտներ՝ բնակչության կենսագործունեությունն ապահովող պետական և համայնքային նշանակության օբյեկտներ․

27) հետաղետային վերականգնում՝ աղետից տուժած բնակչության բնականոն կենսագործունեության պայմանների, տարածքների, օբյեկտների վերականգմանը, վերակառուցմանն ու բարելավմանն ուղղված հետաղետային միջոցառումներ՝ ներառյալ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործընթացներ.

28) որոնողափրկարարական աշխատանքներ՝ միջոցառումների համալիր՝ ուղղված մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների հայտնաբերմանը, փրկմանը և համապատասխան օգնության ցուցաբերմանը.

29) պատսպարում՝ զենքի տեսակների կիրառման կամ կիրառման սպառնալիքի դեպքում, արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքն ու առողջությունն ապահովելու նպատակով՝ պաշտպանական կառույցներում բնակչության ժամանակավոր տեղավորումն ու կենսապահովումը.

30) վաղ վերականգնում՝ վերականգնողական առաջնահերթ միջոցառումների համալիր ուղղված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման փուլում առկա ռեսուրսների ու մարդասիրական աջակցության արդյունավետ օգտագործմանը՝ կայուն վերականգնում և դիմակայուն զարգացում ապահովելու հ

  • Обсуждалось

    28.11.2019 - 13.12.2019

  • Тип

    Закон

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13497

Принт

Предложения

Հրաչյա Պետրոսյանց

04.12.2019

Դպրոցների հետ կապված մի հարց է ծագում, ստացվում է, որ ՔՊ պլանից բացի պետք է լինի նաև աղետների կառավարման պլան, որը իրականում համարյա նույն բանն է ընդգրկելու գումարած այնպիսի հարցեր, որոնք մշակելու համար պետք է բավականին լուրջ մասնագիտական գիտելիքներ։ Ճիշտ է նախագծում նշվում է, որ դրա համար պետք է կազմակերպությունների ղեկավարները և պաշտոնատար անձինք անցնեն վերապատրաստումներ, սակայն, ուղղակի վերապատրաստման արդյունքում դժվար թե կարողանանք մարդու մոտ ձևավորել աղետների ռիսկերի գնահատման կոմպետեցիաներ։ Ելնելով սրանից առաջարկում եմ, որ Աղետների ռիսկերի գնահատման և կառավարման պլանները յուրաքանչյուր կազմակերպության համար մշակվեն ԱԻՆ մասնագետների իրական մասնակցությամբ, այլ ոչ թե բոլոր կազմակերպություններին ինչ որ օրինակելի պլանի ձևի տրամադրմամբ։

Узнать больше