Добавить в избранное

В стадии разработки

««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք

Տեղեկանք-հիմնավորում

««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 22-ի նիստի N11 արձանագրային որոշման Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման 2018-2022 թվականների միջոցառումների  ծրագրի առաջին կետի:

Ներկայումս մթնոլորտային օդի պահպանության կառավարումն իրականացվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության  1994 թվականի հոկտեմբերի 11-ի օրենքով (այսուհետ՝ Օրենք): Դեռևս 2015-2016 թվականների ընթացքում ուսումնասիրվել և բացահայտվել էին Օրենքում առկա մի շարք խնդիրներ: Մասնավորապես, հին նորմերի վերանայման և նոր պահանջների ամրագրման անհրաժեշտությունը, որն առաջացել է հասարակական և միջազգային հարաբերություններում տեղի ունեցող որոշակի զարգացումների արդյունքում: Բացի այդ, Օրենքի իրավակիրառման գործընթացում բացահայտվել էին թերություններ ու բացթողումներ, որոնք շտկելը նույնպես անհրաժեշտություն է:

Հաշվի առնելով այս ամենը, մշակվել և  2016 թվականի  դեկտեմբերի 15 նիստի N 50 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հայեցակարգը: Հայեցակարգում հստակ նշվել են այն փոփոխությունները և լրացումները, որն էլ իրավական հենք է հանդիսացել տվյալ Նախագծի մշակման համար:  

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում:  Օրենքը լրջորեն լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար: Ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման հետ, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլն:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ և դրանց դիրքորոշումը

          Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:      

4.Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունումը կամրագրի  մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝ 

ա. մթնոլորտային օդի որակի գնահատման մասով.

«կրիտիկական մակարդակ» հասկացությունը, ինչպես նաև դրա որոշման մեթոդները, կիրառումն, աղտոտվածության մոնիթորինգի և վերահսկողության լիազորությունների սահմանումը,

բ. անշարժ աղբյուրներից արտանետումների  սահմանափակման մասով.

«տեխնիկական նորմատիվների» և «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» որոշման մեթոդների կիրառումը,

գ. շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.

 արգելքի պահանջները և դրանք կիրառելու իրավասությունները:

դ. արտանետումների հաշվառման մասով.

վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների (անշարժ և շարժական աղբյուրներից) միասնական հաշվառման դրույթը:

         Այսպիսով, կներդաշնակեցվեն  աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշներն, արտանետումների սահմանափակման նպատակով և  զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկն՝ այն համատեղելով արտանետումների սահմանափակման էկոլոգիական (այդ թվում տարածքային) սկզբունքի հետ:  Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության  կառավարումը, և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:

 

 

Տեղեկանք

««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

         ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելը կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելն անհրաժեշտ է:

 

 

    Տեղեկանք

 ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխման վերաբերյալ

 

        ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ  պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի  նախատեսվում:

  • Обсуждалось

    17.09.2019 - 04.10.2019

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Градостроителство, Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8050

Принт

Предложения

Արմեն Վարդանյան

19.09.2019

նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում հստակեցնել ինչ արտանետումների մասին է խոսքը: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում խոսվում է թույլտվությունների և չափաքանակների տրամադրման մասին, սակայն օրենքից պարզ չէ, թե ինչպես է այն կատարվելու, ինչ իրավական հիմքով և ընթացակարգով: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-8-րդ, 12-րդ, 16-17-րդ կետերում նախատեսել դրույթներ, թե առաջարկությունների մշակումից հետո ի՞նչ է արվելու, օրինակ՝ ում է ներկայացվելու, երբ և ինչպես, ինչ արդյունքի ակնկալիքով: Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումը վերանայել՝ ենթակետերը 2-րդ մասից բխեցնելու և մտքի իմաստային կապը հստակ սահմանելու նպատակով, օրինակ՝ 2-րդ մասում հանել <<պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների համար>> բեռերը, իսկ 1-ին ենթակետում <<են այն կազմակերպությունները>> բառերը փոխարինել <<կազմակերպությունների համար>>: բառերով: 2-րդ մասի 4-րդ կետը իր ձևակերպման իմաստով առանձին մասով սահմանելու կարիք ունի: Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում ձևակերպումը տալ իմպերատիվ հստակ պահանջով՝ բացառելով սահմանափակման կամ կասեցման կամ դադարեցման համար <<կարող է>> հայեցողական պահանջը, ինչը առաջացնում է ոչ միայն բնապահպանական և առողջապահական ռիսկեր, այլև սուբյեկտիվ և կամայական դրսևորումների հիմք է տալիս՝ դրանից բխող ռիսկերով և հետևանքներով կամ էլ հստակ հիմքերով և դեպքերով սահմանել, երբ կարող է կասեցվել կամ դադարեցվել կամ սահմանափակվել: Նույն մասում հստակեցնել <<սահմանափակվել>> եզրույթը կամ ձևակերպումը, քանի որ պարզ չէ, թե այն ինչով է տարբերվում կասեցումից կամ դադարեցումից՝ իրավակիրառական պրակտիկայում կրկնորդումից կամ չարաշահումներից խուսափելու նպատակով: Նախագծի 16-րդ հոդվածից պարզ չէ, թե հսկողությունը և վերահսկողությունը նույնացվու՞մ են, թե՞ տարբերվում են, ով է պատասխանատու հսկողության և ով՝ վերահսկողության համար: Պարզ չէ նաև, թե մթնոլորտայի օդի մոնիթորինգը հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նույն բանն է, թե տարբեր, քանի որ 1-ին մասում նշված է մոնիթորինգ, իսկ 2-րդ մասում՝ պետական մոնիթորինգ է:Եթե տարբեր են, ապա ով է պատասխանատու ոչ պետական մոնիթորինգի իրականացման համար, որը տեղավորվում է հսկողության և վերահսկողության հստակ տարանջատման տրամաբանության մեջ: Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված արտադրական հսկողության և դրա իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատասխանատուն կամ բնապահպանական ծառայությունը պետք է ունենա որոշակի մասնագիտական և այլ տեխնիկական կարողություններ, հնարավորություններ, ինչը պահանջում է, որ արտադրական հսկողությանը և այդ հսկողությունը իրականացնողներին ներկայացվող որոշակի պահանջներ սահմանվեն, հակառակ դեպքում այդ հսկողությունը կարող են կազմակերպել կամ կատարել պատահական մարդկանց միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել տեղեկատվության ներկայացման ժամկետները, ընթացակարգը:

Արմեն Վարդանյան

18.09.2019

Օրենքում նախատեսել դրույթ, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմին սահմանում կամ նշանակում է ՀՀ կառավարությունը: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում օդի որակի մոնիթորինգը և ում կողմից է այն իրականացվելու, անհրաժեշտ է օրենքում սահմանել դրա հասկացությունը: Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված կարգը ենթադրում է իրավունքների և պարտականությունների սահմանում, ուստի նման կարգը սահմանելու գործընթացում պարտականությունները անհրաժեշտ է սահմանել օրենքով, իսկ կարգի հաստատումը վերապահել ՀՀ կառավարությանը:

Узнать больше