Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը լուրջ մարտահրավեր է հասարակության համար, քանի որ այդպիսի երևույթները սպառնում են խաթարել կամ աղավաղել հասարակության մեջ ձևավորված արժեքներն ու պատկերացումները: Այդ իսկ պատճառով քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեմ պայքարը պետք է լինի յուրաքանչյուր պետության քրեական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Ընդ որում, քրեական միջավայրի, դրա կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների տարածման դեմ պետք է դրսևորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակներում: Այս մոտեցման կարևորագույն մասերից է կազմում գործող օրենսդրական կարգավորումների և նախատեսվող փոփոխությունների պայմաններում գործնական սկզբունքների այնպիսի համակարգի ապահովումը, որն ուղղված է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու ազդեցության նվազեցմանը՝ ընդհուպ մինչև դրա լիովին բացառմանը, քանզի ի վերջո դրանց լուծման ուղիների որոնումը հասարակության հետագա առողջ զարգացման գրավականն է:  

Այս պայմաններում հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ քրեական օրենսգրքով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը, որի հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն ու վճռականորեն պայքարել և կանխել այդ արատավոր երևույթները: Այլ կերպ՝ քրեական միջավայրի չեզոքացման և հետագա հաղթահարման ռազմավարությունը մեր հանրապետությունում դեռևս մշակված չէ: Այս առումով օրենսդրորեն այն ամրագրելու անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության լայն շերտերի շրջանում այն կանխելու միտումով, քանզի պետք է գիտակցել, որ դրա դեմ պայքարը նպաստելու է միջանձնային հարաբերությունների, մարդկանց արժեհամակարգի բարելավմանը, ինչպես նաև վարքագծի կանոնների փոփոխմանը:

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ որոշ հաստատություններում գոյություն ունեցող քրեական միջավայրի առկայությանն անդրադարձ են կատարել նաև միջազգային հանրաճանաչ կառույցները:

Այսպես, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) Հայաստանի վերաբերյալ զեկույցներում արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ոչ ֆորմալ բանտային աստիճանակարգության գոյությունը:

Քրեական միջավայրին անդրադարձ է կատարվել նաև Միավորված ազգերի կազմակերպության Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից Հայաստանի վերաբերյալ 2017 թվականի չորրորդ պարբերական զեկույցի ամփոփիչ եզրահանգումներում: Մասնավորապես նշվել է, որ ազատությունից զրկված անձանց միջև բռնության դեպքերի բարձր ցուցանիշը կարող է լինել քրեական ենթամշակույթի և ոչ ֆորմալ աստիճանակարգության արդյունքը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի կարգավորումներով առաջարկվում է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն: Բացի այդ, նախատեսվել է խրախուսական նորմ:

Հիմքում ունենալով իրավական որոշակիության սկզբունքի առավելագույնս պահպանումը՝ Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 223.1-րդ, 223.2-րդ հոդվածներով առաջարկվում է սահմանել «քրեական միջավայր», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունները՝ այդպիսով ապահովելով նշված հասկացությունների բովանդակության կանխատեսելիությունը:

          Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին՝ հարկ ենք համարում նշել, որ Սահմանադրական դատարանը վերահաստատում է ՍԴՈ-1176 և ՍԴՈ-1213 որոշումներում արտահայտած իր հետևյալ իրավական դիրքորոշումները. «... իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» և «... իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»:

          Միևնույն ժամանակ Սահմանդրական դատարանն արձանագրում է, որ նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել, նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում:

          Վերը նշվածը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ)  նախադեպային որոշումներից: Մասնավորապես՝ ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներից մեկում արձանագրել է, որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին: Հետևաբար շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է («Busuioc v.Moldova», application no.61513/00, 21/12/2004):

Հարկ ենք համարում նաև նշել, որ Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է  նաև հետխորհրդային երկրների փորձը, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան:

Այս համատեքստում հարկ է նշել, որ վերջերս համանման նախագիծ  է  մշակվել և ընդունվել Ռուսաստանի Դաշնությունում:

Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում վաղուց նախատեսվել է  քրեական պատասխանատվություն գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու համար: Հատկանշական է, որ Վրաստանի «Կազմակերպված հանցավորության և բանդիտիզմի մասին» օրենքով էլ տրվել են «գողական աշխարհ», «գողական աշխարհի անդամ», «օրենքով գողի հեղինակությունն օգտագործելով վեճերի կարգավորում», «օրենքով գող» հասկացությունների բացատրությունները:

Վրացական փորձի մասին առավել համապարփակ պատկերացում ունենալու համար հարկ ենք համարում անդրադարձ կատարել ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, մասնավորապես՝«Աշլարբան ընդդեմ Վրաստանի» թիվ 45554/08 գանգատին: Նշված գանգատի շրջանակներում ՄԻԵԴ-ն արձանագրում  է, որ անշուշտ, համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «գողական աշխարհի» գոյությունը և գործունեությունը արատավորել են ոչ միայն բանտային հատվածը, այլև լայն տարածում են ստացել Վրաստանի հանրության շրջանում՝ ներառելով խոցելի անդամներին, հատկապես երիտասարդներին: Հաշվի առնելով այս ուսումնասիրությունները և Վրաստանի կառավարության ներկայացրած փաստարկները՝ ՄԻԵԴ-ը նկատում է, որ հանցավոր երևույթն այնքան խորն էր արմատավորված հասարակության շրջանում, և «օրենքով գողերի» հասարակական հեղինակությունն այնքան բարձր էր, որ շարքային անդամների շրջանում «գողական աշխարհ», «օրենքով գող», «օրենքով գողի հեղինակությունն օգտագործելով վեճերի կարգավորում», «օբշյակ» և այլ հասկացություններ համարվում էին ընդհանուր գաղափարներ և լայնորեն ընկալելի էին:

ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ բավականաչափ հետաքրքիր է, որ Վրաստանի օրենսդիր մարմինը այդ հանցագործությունների իրավական սահմանումները տալիս խոսակցական լեզուն պահպանելու ուղին է ընտրել: ՄԻԵԴ-ի կարծիքով՝ դա ակնհայտորեն արվել է` քրեորեն պատժելի նոր հանցագործությունների էությունը հանրության կողմից ավելի հեշտ ընկալելի լինելն ապահովելու համար:

ՄԻԵԴ-ը նկատում է, որ 2005 թվականի դեկտեմբերի 20-ի օրենսդրական փաթեթի նպատակն էր ընդլայնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը:

Բացի այդ, օրենսդրության կարևոր մասերից էր այդ փոփոխությունների կատարման օրն ընդունված «Կազմակերպված հանցավորության և բանդիտիզմի մասին» օրենքը, որի 3-րդ բաժնում համակողմանիորեն մեկնաբանված են հասարակությանը արդեն ծանոթ այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են «գողական աշխարհ», «գողական աշխարհի անդամ», «օրենքով գողի հեղինակությունն օգտագործելով վեճերի կարգավորում», «օրենքով գող» և այլն: Հետևաբար ՄԻԵԴ-ը համարում է, որ Վրաստանի քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածը, երբ դիտարկվում է «Կազմակերպված հանցավորության և բանդիտիզմի մասին» օրենքի 3-րդ մասում ամրագրված հասկացությունների իրավական սահմանումների հետ համակցության մեջ, շարքային անձի ուշադրությանն է արժանացնում քրեական նոր հանցագործությունների բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ կապված «գողական աշխարհի» գործունեության հետ: Այդպիսով, ապահովվում է նաև իրավական որոշակիության սկզբունքը:

Նշված նախագծից զատ, առաջարկվում է, Նախագծի կարգավորումներին համահունչ, համապատասխան լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:

 

 

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական միջավայր երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին» և «Հայաստանի Հանրապետության քրեական  դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին» և «Հայաստանի Հանրապետության քրեական  դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

 

  • Обсуждалось

    18.07.2019 - 03.08.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13256

Принт

Предложения

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

02.08.2019

4. Խմբի առաջակությունները Արձանագրվածի առնչությամբ Խումբը գտնում է, որ քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր՝ ներառելով ինչպես օրեսնդրական կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, մասնավորապես՝ 1. ինչպես արդեն ներկայացվեց պատժողական քաղաքականությունից անցում վերականգնողականի, սոցիալական վերականգնողական ծառայությունների ուժեղացում, կադրային քաղաքականության փոփոխություն, պատժից ազատման ինստիտուտների պրակտիկ գործունեության բարելավում և այլն: 2. նախագծի վերաբերյալ հանրային քննարկման կազմակերպում՝ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների, նմանատիպ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինների և շահագրգիռ այլ մասնակիցների մասնակցությամբ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

02.08.2019

3. Անդրադառնալով բուն նախագծին և դրա դրույթներին՝ պետք է նշել հետևյալը. Նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-223.3 հոդվածները լրացվում են: Ըստ փոփոխության՝ 223.1 հոդվածով նախատեսվում է քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը: Խմբի դիտարկմամբ՝ հոդվածը և հանցագործության տեսակի սահմանումը ինքնին բավականին լայն է և խնդրահարուց՝ որոշակիության և իրավակիրառ պրակտիկայում արդյունավետ կիրառման տեսանկյունից: Արդյունավետ կիրառելիություն ապահովելու համար առաջարկվում է դրույթները սահմանել առավել կոնկրետ, տալ հոդվածի որակման ենթակա եզրույթի մանրամասն բացատրությունը: Նույն հոդվածի 4-րդ մասով տրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի սահմանումը, ինչը կրկին խնդրահարույց է, քանի որ բացակայում են որակման համար կոնկրետ պահանջներն ու չափանիշնիշները: Նկարագրությունը, որը տրված է հոդվածի 4-րդ մասով, չնայած օրենսդրական մակարդակում ստացել է հարուստ նկարագրություն, սակայն պրակտիկ կիրառելիության տեսանկյունից զուրկ է որոշակիությունից և կհանգեցնի տարընթերցման: Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ «Իր կողմից քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած և քրեական միջավայրի կողմից կատարված հանցանքի բացահայտմանը կամ կանխմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Նման կարգավորումն առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք նախատեսել հայտնելու վերաբերյալ հստակ ժամկետներն ու դրա օբյեկտիվության գնահատման չափանիշները: Իրավական որոշակիության խնդիր նկատելի է նաև նախագծի 223.2 և 223.3 հոդվածներով նախատեսված՝ «քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը» և «քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը» հանցակազմերի առնչությամբ: Իրավական որոշակիության խնդիրը բացատրվում է նրանով, որ նախագծով այս դրույթներին տրված է տարածական սահմանում, ինչը, օրինակ, պրակտիկայում քննիչների կողմից կիրառելիս հնարավոր է բարդությունների տեղիք տա:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

02.08.2019

2. Այս առումով միայն օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախատեսելը, Խմբի կարծիքով, դեռևս բավարար չէ: Քանի որ քրեական մշակույթի դեմ պայքարը պահանջում է նաև այլ քայլեր: Մասնավորապես, անհրաժեշտ է պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց համար ուժեղացնել սոցիալական վերականգնողական ծառայությունները, ներդնել ռիսկերի և կարիքների գնահատման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, վերանայել ՔԿՀ-ների կադրային քաղաքականությունը և այլն: Հարկ ենք համարում նշել նաև, որ թվարկած քայլերի առնչությամբ խումբը արդեն իսկ հանդես է եկել առավել մանրամասն առաջարկներով:

Узнать больше