Добавить в избранное

В стадии разработки

«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն 16.07.2019 17:11:49 Հոդված 6.2 Մարդահամարում ազգային փոքրամասնությունների մասին տեղեկատվության ճշգտությունն ապահովելու համար մարդահամարի կազմակերպման աշխատանքներում ներառվելու հնարավորութուն տալ ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին: Չի ընդունվել: Մարդահամարի կազմակերպումը իրականցվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի կողմից, որի կազմում թափուր պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցության պայմանները հավասարապես ապահովված են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար՝ տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջների բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեում աշխատանքի անցնելու համար:
2 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն 16.07.2019 17:16:09 Ազգային փոքրամասնությունների մասին օրենք 7.3 Իրականացվող ծրագրերի պլանավորման համար օրենքի ընդունումից հետո մեկամյսյա ժամկետում ձեւեավորել միջգերատեսչական հանձնաժողով ,որը ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հետ մեկտեղ կստեղծի «Ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման և խտրականությունից զերծ մնալու ազգային ռազմավարություն»: Այս ռազմավարության հիման վրա պետական և ՏԻՄ մարմինները ձեռնամուխ կլինեն վերոհիշյալ պարտականությունների կատարմանը: Ընդունվել է ի գիտություն: «Ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման և խտրականությունից զերծ մնալու ազգային ռազմավարություն» մշակմանը անդրադարձ կկատարվի Ազգային փոքրամասնությունների պալատի ձևավորումից հետո:
3 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն 16.07.2019 17:19:13 Ազգային փոքրամասնությունների մասին օրենք 8.1 1) պահպանել և զարգացնել իրենց ներընտանեկան հարաբերությունները իրենց ազգային մշակույթին համապատասխան. Այս հովածում հարկավոր է ավելացնել «Այն պարագայում ,երբ ազգային ավանդույթները հակասում են մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին և խանգարում են մարդու իրավունքների լիարժեք իրացմանը , առավելությունը պետք է տրվի մարդու իրավունքներին ,այնպես ,որ ՀՀ յուրաքանպուր քաղաքացի անկախ իր տարիքից , սեռից և ազգային պատկանելությունից կարողանա վայելել իր հիմնարար ազատություններն ու իրավունքները:» Չի ընդունվել: Ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին 1995թ․ Եվրոպայի Խորհրդի «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» Շրջանակային կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը պարտավորվում են հարգել և կիրառել սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքները` անհրաժեշտության դեպքում կատարելով միայն այնպիսի սահմանափակումներ և բացառություններ, որոնք նախատեսված են միջազգային իրավական փաստաթղթերում, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայում, այնքանով, որքանով դրանք վերաբերում են նշված սկզբունքներից բխող իրավունքներին և ազատություններին: Հետևաբար, թե Կոնվենցիայի և թե օրենքի նախագծի տրամաբանությունից բխում է, որ ազգային փոքրամասնությունների համար առանձնահատուկ կարգավորումների նախատեսումը իրենից չի ենթադրում, որ կարող են անտեսվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայով ամրագրված երաշխիքները:
4 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն 16.07.2019 17:23:07 Ազգային փոքրամասնությունների մասին օրենք 10.Հավելել « Հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում ավելացնել բովանդակային այնպիսի տեղեկատվություն , որը ողջամիտ կերպով ծավալով , օբյեկտիվորեն կերպով կներկայացնի Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին , վերջիններիս մշակույթն ու պատմությունը:» Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
5 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն 16.07.2019 17:25:25 Հոդված 13. Ազգային փոքրամասնությունների մասին օրենք Հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով հեռարձակվում են Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող ծրագրեր կամ հաղորդումներ:Ընդ որում ծրագրեր կազմաելիս հանրայիին Զլմները պետք է այն իրականացնեն ազգային փոքրամասնոսթյունների կազմակերպությունների հետ խորհրդակցելով: Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
6 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն 16.07.2019 17:27:32 Ազգային փոքրամասնությունների մասին օրենք Օրենքում ամրագրել հետևյալ դրույթը «Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին հնարավորություն տալ վերադառնալ իրենց պատմական ազգանուններին , այդ թվում այն ազգանուններին ,որոնք չեն պարունակում «յան» վերջավորությունը:» Չի ընդունվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածների համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում հնարավոր են իրականացնել ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ, որոնք ի թիվս այլ հիմքերի՝ իրականացվում են նաև տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումի հիման վրա:
7 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն 16.07.2019 17:28:54 Ազգային փոքրամասնությունների մասին օրենք Օրենքում ավելացնել հեետևյալ կետը «Ընտրությունների , հանրաքվեների ժամանակ ընտրության կարգի և գործընթացի մասին մատուցվող տեղեակատվությունը հրապարակել նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով»: Ընդունվել է գիտություն: Առաջարկը քննարկման առարկա կդառնա առաջիկայում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու համատեքստում:
8 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն 19.07.2019 16:17:33 Ազգային փոքրամասնությունների պալատը փոխարինել «Ազգային փոքրամասնությունների խորհրդով»: Օրենքի նախագծում առկա ազգային փոքրամասնությունների համար ստեղծվելիք մարմնի վերաբերյալ կարգավորումները իր լիազորություններով չի համապատասխանում «պալատի» գործառույթներին:«Պալատ» անվանումը միայն ձեւական առումով տպավորություն է ստեղծում մարմնի բարձր կարգավիճակի մասին Ընդունվել է ի գիտություն: Հիշյալ հարցի շուրջ վերջնական դիրքորոշման նպատակով ակնկալվում է վարչապետի աշխատակազմի հետ համատեղ քննարկում:
9 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն 19.07.2019 16:17:33 Հաշվի չեն առնվել մինչ այժմ Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն քոչարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները Ընդունվել է ի գիտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում նախագծերում տեղ են գտել մի շարք փոփոխություններ, առավել նպատակահարմար կլիներ Ձեր կողմից բարձրացվեին հարցադրումներ վերաբերելի վերամշակված նախագծի տարբերակին, որն էլ քննարկման առարկա կդառնա:
10 Եվրասիա համագործակցություն հիմնադրամ 30.07.2019 18:41:48 Ընդլայնել Իրավահավասարության ապահովման մասին նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խտրականությունից պաշտպանված հատկանիշների ցանկը՝ ընդգրկելով նաև «սեռական կողմնորոշումը», «գենդերային ինքնությունը», «առողջական վիճակը», «ընտանեկան դրությունը»: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը վերարտադրում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականությունից պաշտպանված հատկանիշների ցանկը, ներառյալ այն, որ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները (իրական կամ ենթադրյալ) նույնպես հանդիսանում են խտրականությունից պաշտպանության հիմք: Այսինքն, եթե անձը ենթարկվել է խտրականության, օրինակ՝ «սեռական կողմնորոշման», «գենդերային ինքնության», «առողջական վիճակի», «ընտանեկան դրության» հիմքերով, որոնք անմիջականորեն նշված չեն տվյալ ցանկում, արդյո՞ք այն, թե «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» եզրույթը ենթադրում է նաև «սեռական կողմնորոշում», «գենդերային ինքնություն», «առողջական վիճակ», «ընտանեկան դրություն» թողնվում է խտրականության գործերով որոշում կայացնողների հայեցողությանը։ Արդյունքում կարող է ստեղծվել իրավիճակ, որ անձը՝ ենթարկվելով խտրակնության «սեռական կողմնորոշման», «գենդերային ինքնության», «առողջական վիճակի», «ընտանեկան դրության» հիմքերով, ինչը մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների փաստմամբ համատարած է Հայաստանում, կարող է զրկվել խտրականությունից արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից, եթե անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները չեն մեկնաբանվում որոշում կայացնող մարմնի կողմից որպես վերոգրյալ հանգամանքներ: Մինչդեռ, խտրականությունից պաշտպանված հատկանիշների ցանկի ընդլայնման անհրաժեշտությունը՝ ներառելով «սեռական կողմնորոշումը», «գենդերային ինքնությունը», «առողջական վիճակը», «ընտանեկան դրությունը» պայմանավորված է Հայաստանյան համատեքստում խտրական վերաբերմունքի նկատմամբ հատկապես խոցելի խմբերին պաշտպանության լրացուցիչ երաշխիքների սահմանման անհրաժեշտությամբ։ Հատկանշական է, որ օրինակ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ խտրականությունն արգելող 26-րդ հոդվածը մեկնաբանելիս նշել է, որ այն ընդգրկում է նաև սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունից պաշտպանությունը : Համանման դիրքորոշում է արտահայտել նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն, համապատասխանաբար, մեկնաբանելիս ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2.2-րդ հոդվածը, ներառելով նաև գենդերային ինքնությունը, որպես պաշտպանված առանձին հատկանիշ : Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խտրականությունն արգելող 14-րդ հոդվածին անդրադառնալիս, իր մի շարք որոշումներում նշել է, որ այն ենթադրում է նաև սեռական կողմնորոշման հիմքով տարբերակում , ինչպես նաև այն, որ գենդերային ինքնությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խտրականությունն արգելող 14-րդ հոդվածի և դրա 12-րդ լրացուցիչ արձանագրության շրջանակներում պաշտպանված հատկանիշ է ։ Չի ընդունվել: Նպատակահարմար չէ նախատեսել պաշտպանված հատկանիշների սպառիչ կամ չափազանց ծանրաբեռնված ցանկ, քանի որ հասարակական հարաբերությունները զարգանում են շատ արագ և վտանգ կա, որ կարող է որևէ հիմք բաց մնալ կամ անընդհատ ցանկը լրացնելու անհրաժեշտություն առաջանալ: Հետևաբար, առավել նպատակահարմար է օրենքում նշել միայն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հատկանիշները, որոնք համապատասխանում են նաև ՄԻԵԿ-ում ամրագրված ցանկին:
11 Եվրասիա համագործակցություն հիմնադրամ 30.07.2019 18:41:48 Լրամշակել Իրավահավասարության ապահովման մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետը՝ նախատեսելով ատելության խոսքը որպես խտրականության տեսակ։ Հայաստանյան իրականությունում տարբեր հարթակներից բազմաթիվ անգամներ հրապարակային կերպով հնչում են ատելություն պարունակող ելույթներ ու ատելության քարոզ՝ թիրախավորելով խոցիելի և փոքրամասնություն կազմող անձանց և/կամ խմնբերին իրենց որոշակի հատկանիշների կամ առանձնահատկությունների հիմքով, որոնք ըստ սույն նախագծի պաշտպանվում են Հոդված 4-ի առաջին մասով։ Չի ընդունվել: Ատելության խոսքը խտրականության հրահրման և (կամ) հետապնդման դրսևորում է: Պետք է նշել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ատելության խոսք և խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը, որակման տեսանկյունից շատ հաճախ բավական խնդիրներ է առաջացնում, երկրների մեծ մասը ձեռնպահ է մնացել նման ձևակերպումներից: Միևնույն ժամանակ, նախագծի վերաբերյալ Եվրոպային խորհրդի փորձագիտական դիրքորոշման մեջ անգամ հիշյալ հարցին անդրադարձ չի կատարվել: Այնուամենայնիվ, տեղեկացնում ենք, որ ներկայումս ՀՀ ԱՆ-ի կողմից մշակման փուլում է գտնվում բռնության կոչերի քրեականացմանը ուղղված իրավական ակտի նախագիծը, որտեղ էլ կհասցեագրվի բարձրացվող հարցը:
12 Եվրասիա համագործակցություն հիմնադրամ 30.07.2019 18:41:48 Լրամշակել Իրավահավասարության մասին օրենքի նախագծի 7-րդ հոդվածը՝ նախատեսելով, որ հասարակական կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով գործունեություն իրականացնող այլ միավորումները, որոնց կանոնադրական նպատակների շրջանակում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կարող են հանրային շահի պաշտպանության հայցով (actio popularis) այլոց իրավունքների պաշտպանության նպատակով դիմել դատարան: Նախագծի՝ խտրականությունից իրավական և դատական պաշտպանությանը նվիրված 7-րդ հոդվածը նախատեսում է խտրականությունից պաշտպանության կանոնակարգումներ, սակայն չի սահամանում, հասարակական կազմակերպությունների կողմից հանրային շահի պաշտպանության հայցով (actio popularis) դատարան դիմելու իրավասությունը։ Չի կարելի բացառել այն իրավիճակները, երբ անձը, որը ենթարկվել է կամ կարող է ենթարկվել խտրականության օբյեկտիվ պատճառներով (օրինակ՝ ելնելով խոցելիությունից չցանկանալով բացահայտել ինչ-որ խմբի պատկանելությունը) չկարողանա անմիջականորեն դիմել դատարան: Տվյալ պարագայում հանրային շահի պաշտպանության հայցով դատարան դիմելու հասարակական կազմակերպությունների հնարավորությունը դառնում է առանցքային: Բացի այդ, հասարակական կազմակերպություններին նման իրավունքի վերապահումը կնպաստեր ոչ միայն խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն, այդ թվում դատական պաշտպանության արդյունավետությանը, այլև իրապես կնպաստեր խտրականության դեմ պայքարի ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը: Նշվածի կապակցությամբ հատկանշական է ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․-ի ՍԴՈ-906 որոշումը։ Տվյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և քաղաքացիական հասարակության կյանքում ու առաջնորդվելով վերջիններիս գործունեության արդյունավետության բարձրացման նկատառումներով նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար կարող է սահմանել անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը` հաշվի առնելով actio popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եվրոպական ներկա զարգացումների միտումները: Հասարակական կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կոլեկտիվ իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության հարցերին է անդրադարձ է կատարել նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն: Ըստ ԵԽ-ի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի դիրքորոշման Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները խրախուսում են քննության առնել այն հարցը, թե արդյո՞ք դատական վերահսկողության մատչելիությունը պետք է երաշխավորվի նաև այն միավորումների կամ այլ անձանց կամ մարմինների համար, որոնք իրավասու են պաշտպանել կոլեկտիվ կամ համայնքային շահեր : Չի ընդունվել: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: Բացի այդ, քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք: Մատնանշված նորմերի համատեքստում հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունեն դատարանում պաշտպանելու իրենց անդամների և շահառուների իրավունքները և շահերը և դատարանում բարձրացնելու խտրականության հետ կապված տարբեր հարցեր: Քննարկվող ոլորտում հասարակական կազմակերպություններին ավելի լայն իրավասություն վերապահելը առավել մանրամասն քննարկումներ և երկար ժամանակ պահանջող խնդիր է, որը ենթակա է քննարկման ապագայում:
13 Եվրասիա համագործակցություն հիմնադրամ 30.07.2019 18:41:48 Ձևափոխել Իրավահասարության խորհրդին վերաբերող Նախագծի ամբողջ 3-րդ գլուխը և ՀՀ սահմանադրության 122-րդ հոդվածի հիման վրա ձևավորել Հավասարության հարցերով ինքնավար մարմին՝ հանձնաժողով, որի անդամները պետք է ընտրվեն ՀՀ ԱԺ կողմից և հաշվետու լինեն ԱԺ-ին: Նախագծի 12-15-րդ հոդվածները սահմանում են Իրավահավասարության խորհրդի ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները։ Ըստ Նախագծով առաջարկվող մոդելի Իրավահավասարության խորհուրդը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդակցական մարմին է, որի նպատակն է աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին անձանց իրավահավասարության և խտրականության բոլոր դրսևորումներից պաշտպանության ապահովման հարցում: Ընդ որում, Խորհրդի անդամներին նույնպես ընտրում է Պաշտպանը: Այսինքն, Նախագծով հավասարության մարմնի լիազորություններով է օժտվում ոչ թե առանձին ձևավորված անկախ մարմին, այլ Պաշտպանի ինստիտուտը, որպես Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտ։ Տարիներ առաջ նման մոդելը հանդիսացել է միջազգայնորեն ընդունելի տարբերակ, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում մոտեցումները փոխվել են և հավասարության մարմինների ինստիտուտը զարգացել է վերջիններիս՝ օմբուդսմենների հաստատություններից անկախ գործելու տրամաբանությամբ: Նշվածի մասին է խոսվում, մասնավորապես, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ECRI) 2017թ․-ի դեկտեմբերի 7-ին ընդունված «Ազգային մակարդակում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Հավասարության մարմինների վերաբերյալ» Թիվ 2 հանձնարարականում: Հանձնարարականում նշվում է, որ օմբուդսմենների հաստատությունների ներքո հավասարության մարմինների տեղակայումը պիտի իրականացվի միայն այն դեպքերում, երբ նման մոտեցումը չի թուլացնում հավասարության մանդատը և այդ մանդատի համար երաշխավորվում են անհրաժեշտ ռեսուրսներ: Ելնելով նշվածից նպատակահարմար ենք գտնում Նախագծով Իրավահավասարության այնպիսի մարմին ստեղծել, որը կունենա ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություն, բողոքներ քննելու, վարչական տուգանք կիրառելու, actio popularis հայցերով դատարան դիմելու լիզորություն, որոշումների կատարումը պարտավորեցնելու իրավական մեխանիզմներ, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող բավարար ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներ իր գործունեությունը լավագույնս և արդյունավետ կերպով իրականացնելու համար։ Չի ընդունվել: Իրավահավասարության ապահովման համար արդյունավետ և անկախ մարմին է Մարդու իրավունքների պաշտպանը, որը տիրապետում է անկախության սահմանադրական երաշխիքների և այլ անհրաժեշտ գործիքակազմի: Իսկ գործելով Իրավահավասարության խորհրդի փորձագետների հետ համատեղ՝ բոլոր նախապայմաններն առկա կլինեն արդյունավետ գործունեության համար: Ուստի, նոր մարմին ստեղծելու, այդ մարմնին առանձին աշխատակազմ և ֆինանսական, նյութատեխնիկական ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտություն չկա:
14 Եվրասիա համագործակցություն հիմնադրամ 30.07.2019 18:41:48 Իրավահավասարության ապահովման մասին օրենքի նախագծում ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի Գլուխ 27․2-ի Հոդված 234.6-ի առաջին կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ․ Սույն գլխով նախատեսված գործերով հայցվորը ներկայացնում է տվյալներ և փաստեր, որոնք առերևույթ հիմնավորում են իր կողմից խտրականություն որակվող կամ գնահատվող դեպքը, իսկ խտրականությունը բացառող հանգամանքը ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա: Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
15 ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 30.07.2019 20:23:02 Առաջարկվում է նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված պաշտպանված հատկանիշների շարքում ավելացնել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությունը։ Չնայած նրան, որ հոդվածը նախատեսում է պաշտպանվող հատկանիշների բաց ցանկ, որը, իհարկե, տալիս է լայն մեկնաբանման հնարավորություն, այն այնուամենայնիվ չի բացառում շարժառիթների հստակ նախատեսումը՝ որոնցով պայմանավորված խտրականության դեպքերը զգալի տարածում ունեն երկրում։ Պաշտպանված հատկանիշների հստած ձևակերպումը նաև կբացառի իրավակիրառ մարմինների կողմից տաընկալման, օրենքի ոչ միատեսակ կիրառման տեղիք տալ՝ հանգեցնելով մարդու խախտված իրավունքների վերականգնման արդյունավետ միջոցների բացակայության։ Ձևակարպումը, որը տրված է նախագծում, այն է՝ «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանք», բավարար չէ անձանց սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերը բազմապողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու տեսանկյունից, կարող է տալ տարընթերցման տեղիք և կարող է հանգեցնել օրենքի ոչ միատեսակ մեկնաբանման և/կամ կիրառման։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր Վեդելանդը եւ այլոք ընդդեմ Շվեդիայի, թիվ 1813/07, 09.02.2012թ. վճռով հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «Անձի սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունը նույնքան խնդրահարույց է, որքան ռասայի, ծագման, մաշկի գույնի հիմքով խտրականությունը»: Այն որ սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված իրավախախտումները Հայաստանում մեծ տարածում ունեն հայտնի է ինչպես ՀՀ-ում գործող կազմակեպությունների կողմից ներկայացված զեկույցներից և հետազոտություններից, այնպես էլ միջազգային տարբեր մարմինների կողմից ներկայացված զեկույցներից, որոնք նաև պարունակում են որոշակի առաջարկներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը՝ երկրում խտրականության բոլոր ձևերի, ներառյալ՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության բացառմանը։ Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից ներկայացված զեկույցում Հայաստանի Հանրապետությանն են ներկայացվել որոշ առաջարկներ։ Սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերի պատշաճ արձանագրման, քննության և կանխարգելման ուղղությամբ ներկայացվել են առաջարկներ, որոնց արձագանքել է պետությունը՝ նշելով իր համար առաջարկների ընդունելիության մասին։ Նշված առաջարկներն ու դրանց վերաբերյալ պետության դիրքորոշումը՝ ստորև՝ 120.72. Մշակել եւ ընդունել համապատասխան օրենսդրական եւ վարչական միջոցներ՝ կանանց նկատմամբ խտրականության, ինչպես նաեւ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով (Արգենտինա). Ընդունելի է; ՀՀ օրենդրությունն արգելում է խտրականությունը: 120.52. Ընդունել օրենք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հավասար վերաբերմունք ապահովելու նպատակով՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի, եւ գործուն կերպով կիրառել այն, ինչպես նաեւ արգելել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականությունը եւ ապահովել ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանությունը (Ավստրիա) Ընդունելի է: Մշակվել է «ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ապահովումը, ինչը բխում է կոնվենցիայի պահանջներից: Տես նաև 120.48-ը 120.86. Ապահովել, որ պաշտոնատար անձինք անցնեն համապատասխան վերապատրաստման դասընթացներ, եւ որ ԼԳԲՏԻ անձանց վրա հարձակման դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից բազմակողմանի եւ անհապաղ քննություն իրականացվի (Ավստրալիա) Ընդունելի է; վերապատրաստման դասընթացներն կրում են շարունակական բնույթ և անցկացվում են խտրականության բոլոր դրսևորումների հետ կապված: 120.48. Ապահովել խտրականության բացառման սկզբունքի կիրառումը եւ ընդունել խտրականությունը բացառելու վերաբերյալ համապարփակ օրենք (Նիդեռլանդներ) Ընդունելի է, ՀՀ արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է ՀՀ օրենսդրության համապատասխանությունը խտրականության արգելմանը վերաբերող միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև 2014 թվականին քննարկվել է «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու հարցը: Այս խնդրի վերաբերյալ անց են կացվել հանրային քննարկումներ, որոնց արդյունքների մասին տեղեկացվել է Կառավարությանը: Համապատասխանաբար քննարկվել է Օրենքի ընդունման նպատակահարմարության հարցը: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստվել է զեկույց (https://www.coe.int/t/dghl/monitoring/ecri/Country-by-country/Armenia/ARM-CbC-V-2016-036-ARM.pdf) Հայաստնում ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ, որում արնդրադարձ է կատարվել նաև անձանց սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների արդյունավետ քննությանը։ Մասնավորապես զեկույցում արտահայտված մտահոգությունը կապված է երկրում տիրող հետևյալ հիմնական խնդիրների հետ. օրենսդրական բաց, դեպքերի ոչ արդյունավետ քննություն։ Այս առնչությամբ ՌԱԵՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանն են ներկայացվել որոշակի առաջարկներ, որանցում, ի թիվս այլոց նշվում է. 14. (§ 100) ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի կառավարությունը համապատասխան մարմնին հանձնարարի մշակել ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ գործողությունների ծրագիր, որը պետք է ներառի ԼԳԲՏ անձանց իրավունքների եւ նրանց կենսապայմանների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման, ԼԳԲՏ անձանց ընկալման խթանման, հավասար վերաբերմունքի նրանց իրավունքն իրականություն դարձնելու, ԼԳԲՏ անձանց պաշտպանող օրենսդրության սահմանման եւ նախորդ կետերում նկարագրված՝ առավել հրատապ հարցերի լուծման նպատակներ։ Նշյալ առաջարկին ի պատասխան ՀՀ կառավարությունը հայտնել է. « ՀՀ-ն ընդունել է Մարդու իրավունքների համապարփակ ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր, որոնք անդրադառնում են նաեւ խտրականության խնդիրներին։ Ավելին՝ ներկայումս քննարկման փուլում է գտնվում խտրականության դեմ օրենքի նախագիծը, որը համապարփակ կերպով անդրադառնալու է խտրականության բոլոր դրսեւորումներին»։ Չի ընդունվել: Նպատակահարմար չէ նախատեսել պաշտպանված հատկանիշների սպառիչ կամ չափազանց ծանրաբեռնված ցանկ, քանի որ հասարակական հարաբերությունները զարգանում են շատ արագ և վտանգ կա, որ կարող է որևէ հիմք բաց մնալ կամ անընդհատ ցանկը լրացնելու անհրաժեշտություն առաջանալ: Հետևաբար, առավել նպատակահարմար է օրենքում նշել միայն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հատկանիշները, որոնք համապատասխանում են նաև ՄԻԵԿ-ում ամրագրված ցանկին՝ լրացուցիչ հիմքերի մեկնաբանությունը թողնելով իրավակիրառողին:
16 ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 30.07.2019 20:25:25 Առաջարկվում է դատավարական իրավասուբյեկտությունը նախատեսող 7-րդ հոդվածում կատարել լրացում՝ ամրագրելով խտրականության գործերով հանրային շահի պաշտպանության նպատակով հասարակական կազմակերպությունների, համայնքահեն կազմակերպությունների, այլ շահագրգիռ անձանց դատարան դիմելու իրավունքը՝ խտրականությունից տուժած անձանց համար արդարադատության մատչելիությունն ապահովելու նպատակով (actio popularis): Այս լրացումը էական նշանակություն ունի խտրականության ենթարկված անձանց համար արդարադատության մատչելիության ապահովման տեսանկյունից, քանի որ խտրականության ենթարկվող անձիք հաճախ չեն ունենում բավարար ռեսուրսներ կամ տարբեր պատճառով խուսափում են իրենց իրավունքները պաշտպանելու համար համապատասխան մարմիններին դիմելուց: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով խտրական դրսևորումների հասարաության համար վտանգավորության աստիճանը, խտրականության դեմ պայքարի տեսանկյունից էական նշանակություն ունի, որպեսզի հասարակական կազմակերպությունների, համայնքահեն կազմակերպությունները և այլ շահագրգիռ անձիք իրավական հնարավորություն ունենան խտրականության հարցերը բարձրաձայնելու դատարանում՝ դրանով իսկ նպաստելով դատական պրակտիկայի զարգացմանը և հավասարության մշակույթի տարածմանը: Չի ընդունվել: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: Բացի այդ, քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք: Մատնանշված նորմերի համատեքստում հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունեն դատարանում պաշտպանելու իրենց անդամների և շահառուների իրավունքները և շահերը և դատարանում բարձրացնելու խտրականության հետ կապված տարբեր հարցեր: Քննարկվող ոլորտում հասարակական կազմակերպություններին ավելի լայն իրավասություն վերապահելը առավել մանրամասն քննարկումներ և երկար ժամանակ պահանջող խնդիր է, որը ենթակա է քննարկման ապագայում:
17 ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 30.07.2019 20:27:16 Առաջարկվում է ձևափոխել Իրավահասարության խորհրդին վերաբերող Նախագծի ամբողջ 3-րդ գլուխը, փոփոխելով Իրավահավասարության խորհրդի ձևավորման կարգը, դարձնելով այն ոչ թե միանձնյա նշանակովի հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին, այլ առանձին աշխատակազմ և պետական ֆինանսավորում ունեցող ընտրովի ինքնավար մարմին, որը կձևավորվի ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի հիման վրա ԱԺ կողմից և որն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություն կունենա: Իրավահավասարության մարմինը պետք է անձի համար նախատեսի իրավունքի պաշտպանություն, իրավունքի խախտման փաստի ճանաչում և լինի խախտված իրավունքի վերականգմանն ուղղված արդյունավետ մարմին: Այն պետք է հնարավորինս ընդգրկուն մանդատ ունենա, մասնավորապես. 1/ Բողոքներ քննելու լիազորություն, այդ թվում նաև ex oficio կարգով, ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, 2/ Վարչական պատասխանատվություն /տուգանք/ կիրառելու լիազորություն, 3/ Հաշտարարություն իրականացնելու գործառույթ 4/ Դատարանին Amicus curiae ներկայացնելու իրավասություն, 5/ հանրային շահի պաշտպանության (actio popularis) հայցերով դատարան դիմելու լիազորություն, 6/ Իր կայացրած որոշումների կատարումը պարտավորեցնելու իրավական մեխանիզմներ, 7/ իրազեկվածության բարձրացման, մոնիթորինգի և խորհրդատվության գործառույթներ: Հավասարության մարմնի լավագույն մոդելի և հավասարության իրավունքի ապահովման համար անհրաժեշտ գործառույթների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի այս հետազոտությամբ http://www.havasar.am/wp-content/uploads/2019/02/%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%B6%D5%AB-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%A5%D5%AC%D5%A8-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D5%A6%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.pdf Չի ընդունվել: Իրավահավասարության ապահովման համար արդյունավետ և անկախ մարմին է Մարդու իրավունքների պաշտպանը, որն օժտված է անկախության սահմանադրական երաշխիքներով և տիրապետում է անհրաժեշտ գործիքակազմի: Իսկ գործելով Իրավահավասարության խորհրդի փորձագետների հետ համատեղ՝ բոլոր նախապայմաններն առկա կլինեն արդյունավետ գործունեության համար: Ուստի, նոր մարմին ստեղծելու, այդ մարմնին առանձին աշխատակազմ և ֆինանսական, նյութատեխնիկական ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտություն չկա:
18 ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 30.07.2019 20:36:32 Առաջարկվում է Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում՝ խտրականության տեսակների շարքում ավելացնել ատելության խոսքը և Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել ատելության խոսքը հետևյալ կերպ. Ատելության խոսք՝ հրապարակային խոսք, որը թիրախավորում է անձին սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված պաշտպանված հատկանիշներից որևէ մեկի հիմքով և նպատակ ունի վիրավորել կամ վախեցնել վերջինիս կամ պարունակում է բռնության և/կամ խտրականության կոչ: Առաջարկը պայմանավորված է Հայաստանում ատելության խոսքի լայն տարածմամբ, ինչը կարգավորող օրենսդրության բացակայության արդյունքում հնարավոր չէ կանխել կամ պատասխանատվության ենթարկել անձի կամ անձանց խմբի դեմ նրանց որոշակի հատկանիշով պայմանավորված բռնության կամ խտրականության կոչ հնչեցնող կամ վիրավորանք պարունակող խոսքի հեղինակներին։ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտության տվյալները փաստում են նաև, որ Հայաստանում ատելության խոսքը ոչ միայն չի արգելվում օրենսդրությամբ, այլ հաճախ նման խոսքի սուբյեկտը պաշտոնատար անձինք են, ինչը էլ ավելի իրական է դարձնում նման խոսքի վտանգավոր հետևանքները (http://www.pinkarmenia.org/wp-content/uploads/2019/05/hatespeech_hy.pdf)։ Չի ընդունվել: Ատելության խոսքը խտրականության հրահրման և (կամ) հետապնդման դրսևորում է: Պետք է նշել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ատելության խոսք և խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը, որակման տեսանկյունից շատ հաճախ բավական խնդիրներ է առաջացնում, երկրների մեծ մաշը ձեռնպահ է մնացել նման ձևակերպումներից: Միևնույն ժամանակ, նախագծի վերաբերյալ Եվրոպային խորհրդի փորձագիտական դիրքորոշման մեջ անգամ հիշյալ հարցին անդրադարձ չի կատարվել: Այնուամենայնիվ, տեղեկացնում ենք, որ ներկայումս ՀՀ ԱՆ-ի կողմից մշակման փուլում է գտնվում բռնության կոչերի քրեականացմանը ուղղված իրավական ակտի նախագիծը և բարձրացված հարցը կհասցեագրվի հենց այդ նախագծում:
19 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:45:31 Առաջարկ 1. Առաջարկվում է Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված պաշտպանված հատկանիշների շարքում ավելացնել առողջական վիճակը, ընտանեկան կամ ամուսնական դրությունը, բնակության վայրը, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Չնայած նրան, որ հոդվածը նախատեսում է պաշտպանվող հատկանիշների բաց ցանկ, որն, իհարկե, տալիս է լայն մեկնաբանման հնարավորություն, այն այնուամենայնիվ չի բացառում բոլոր հիմքերի հստակ նախատեսումը, որոնցով պայմանավորված խտրականության դեպքերը զգալի տարածում ունեն երկրում։ Քանզի սա խտրականությունից պաշտպանող առաջին մեխանիզմն է լինելու ՀՀ-ում, սահմանումները պետք է լինեն հնարավորինս կոնկրետ և տարընթերցումները բացառող: Այսպես, առողջական վիճակից ելնելով խտրականության դրսևորման դեպքեր հաճախ հանդիպում են ինչպես կրթական և աշխատանքային, այնպես էլ առողջապահության ոլորտում և միշտ չէ, որ առողջական վիճակը համընկնում է հաշմանդամության հետ, քանի որ ոչ բոլոր առողջական խնդիրներն են հիմք հանդիսանում հաշմանդամության կարգ տրամադրելու համար: Օրինակ՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող միայն հաշվառված անձանց թիվը 51000 է, սակայն նրանցից ընդամենը 22580 ունեն հաշմանդամության կարգավիճակ։ Ուստի հաշմանդամության կարգավիճակ չունեցող մնացած ավելի քան 28000 առողջական խնդիր ունեցող անձիք զրկված են սույն Նախագծով պաշտպանությունից։ Առողջական վիճակն ինքնին, օրինակ ՄԻԱՎ վարակակիր լինելու հանգամանքը հաճախ խտրականության դրսևորման հիմք է հանդիսանում։ Նույն կերպ, ամուսնական կամ ընտանեկան դրությունը հիմք է հանդիսանում աշխատավայրում խտրականության դրսևորման համար և միշտ չէ, որ դա կարելի է մեկնաբանել սեռի հիմքով խտրականության համատեքստում: Բնակության վայրը /օրինակ՝ գյուղական համայնքի բնակիչ հանդիսանալը/ խտրականության դրսևորման հիմք է հանդիսանում ինչպես կրթական միջավայրում, այնպես էլ առողջապահական և ծառայությունների հասանելիության բնագավառում: ՀՀ քաղաքացիներին ավելի համապարփակ պաշտպանություն ապահովելու համար այս հիմքերը պետք է ներառվեն խտրականության սահմանման մեջ: Ձևակարպումը, որը տրված է նախագծում, այն է՝ «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանք», բավարար չէ հատկապես, անձանց սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերը բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու տեսանկյունից, կարող է տալ տարընթերցման տեղիք և կարող է հանգեցնել օրենքի ոչ միատեսակ կիրառման։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր Վեջդելանդը եւ այլոք ընդդեմ Շվեդիայի, թիվ 1813/07, 09.02.2012թ. վճռով հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «Անձի սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունը նույնքան խնդրահարույց է, որքան ռասայի, ծագման, մաշկի գույնի հիմքով խտրականությունը»: Այն որ սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված իրավախախտումները ՀՀ-ում մեծ տարածում ունեն հայտնի է ինչպես ՀՀ-ում գործող կազմակեպությունների կողմից ներկայացված զեկույցներից և հետազոտություններից, այնպես էլ միջազգային տարբեր մարմինների կողմից ներկայացված զեկույցներից, որոնք նաև պարունակում են որոշակի առաջարկներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը՝ երկրում խտրականության բոլոր ձևերի, ներառյալ՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության բացառմանը։ Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից ներկայացված զեկույցում ՀՀ-ին են ներկայացվել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերի պատշաճ արձանագրման, քննության և կանխարգելման ուղղությամբ մի շարք առաջարկներ, որոնց պետությունն արձագանքել է՝ նշելով իր համար առաջարկների ընդունելիության մասին։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստվել է զեկույց (https://www.coe.int/t/dghl/monitoring/ecri/Country-by-country/Armenia/ARM-CbC-V-2016-036-ARM.pdf) ՀՀ-ում ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ, ինչի հետևանքով ՌԱԵՀ-ն ՀՀ-ին առաջարկվել է ՀՀ կառավարությունը համապատասխան մարմնին հանձնարարել մշակել ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ գործողությունների ծրագիր, որը պետք է ներառի ԼԳԲՏ անձանց իրավունքների և նրանց կենսապայմանների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման, ԼԳԲՏ անձանց ընկալման խթանման, հավասար վերաբերմունքի նրանց իրավունքն իրականություն դարձնելու, ԼԳԲՏ անձանց պաշտպանող օրենսդրության սահմանման եւ նախորդ կետերում նկարագրված՝ առավել հրատապ հարցերի լուծման նպատակներ։ Նշյալ առաջարկին ի պատասխան ՀՀ կառավարությունը հայտնել է. «… ներկայումս քննարկման փուլում է գտնվում խտրականության դեմ օրենքի նախագիծը, որը համապարփակ կերպով անդրադառնալու է խտրականության բոլոր դրսեւորումներին։» Այսպիսով, ԼԳԲՏ անձանց պաշտպանության մեխանիզմները ՀՀ-ն կապել է սույն նախագծի հետ և համապատասխան ձևակերպումները չներառելը թուլացնում է այդ պաշտպանության արդյունավետությունը: Չի ընդունվել: Նպատակահարմար չէ նախատեսել պաշտպանված հատկանիշների սպառիչ կամ չափազանց ծանրաբեռնված ցանկ, քանի որ հասարակական հարաբերությունները զարգանում են շատ արագ և վտանգ կա, որ կարող է որևէ հիմք բաց մնալ կամ անընդհատ ցանկը լրացնելու անհրաժեշտություն առաջանալ: Հետևաբար, առավել նպատակահարմար է օրենքում նշել միայն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հատկանիշները, որոնք համապատասխանում են նաև ՄԻԵԿ-ում ամրագրված ցանկին:
20 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:45:31 Առաջարկ 2. Առաջարկվում է Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ. Անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքը համարվում են խտրականության պաշտպանված հատկանիշ այն դեպքում, երբ այդ հիմքով անձի իրավունքների և ազատությունների տարբերակումը, բացառումը, սահմանափակումը կամ նախապատվությունը. ա/ համակարգային անբարենպաստ իրավիճակի պատճառ է հանդիսանում կամ բ/ նվաստացնում է անձանց արժանապատվությունը կամ գ/ զգալի բացասական ազդեցություն է ունենում անձի կողմից իր իրավունքներից և ազատություններից հավասար օգտվելու հնարավորության վրա, ինչը համեմատելի է խտրականության վերոնշյալ պաշտպանված հատկանիշների հետ: Այս ձևակերպումը տալիս է ուղենիշներ անձնական և սոցիալական բնույթի հանգամանքները խտրականության պաշտպանված հիմքերի շարքում ներառելու կամ չներառելու հարցը որոշելու համար: Սա կնպաստի իրավական որոշակիությանը և կնվազեցնի դատական մարմինների կողմից նորմի կամայական մեկնաբանությունները: Ձևակերպումն ու մետոցումը արտացոլված էն Հավասարության սկզբունքների մասին հռչակագրում https://www.equalrightstrust.org/ertdocumentbank/Pages%20from%20Declaration%20perfect%20principle.pdf , որը մշակվել է հավասարության իրավունքի եվրոպական առաջատար մասնագետների կողմից և լայնորեն կիրառվում է Եվրոպայում, որպես ուղենիշ հավասարության հետ կապված հարցերում: Չի ընդունվել: Նպատակահարմար չէ նախատեսել պաշտպանված հատկանիշների սպառիչ կամ չափազանց ծանրաբեռնված ցանկ, քանի որ հասարակական հարաբերությունները զարգանում են շատ արագ և վտանգ կա, որ կարող է որևէ հիմք բաց մնալ կամ անընդհատ ցանկը լրացնելու անհրաժեշտություն առաջանալ: Հետևաբար, առավել նպատակահարմար է օրենքում նշել միայն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հատկանիշները, որոնք համապատասխանում են նաև ՄԻԵԿ-ում ամրագրված ցանկին:
21 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:45:31 Առաջարկ 3. Առաջարկվում է Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում՝ խտրականության տեսակների շարքում ավելացնել ատելության խոսքը և Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել ատելության խոսքը հետևյալ կերպ. Ատելության խոսք՝ հրապարակային խոսք, որը թիրախավորում է անձին սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված պաշտպանված հատկանիշներից որևէ մեկի հիմքով և նպատակ ունի վիրավորել կամ վախեցնել վերջինիս կամ հրահրել բռնություն կամ խտրականություն անձի կամ անձանց խմբի նկատմամբ։ Չի ընդունվել: Ատելության խոսքը խտրականության հրահրման և (կամ) հետապնդման դրսևորում է: Պետք է նշել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ատելության խոսք և խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը, որակման տեսանկյունից շատ հաճախ բավական խնդիրներ է առաջացնում, երկրների մեծ մասը ձեռնպահ է մնացել նման ձևակերպումներից: Միևնույն ժամանակ, նախագծի վերաբերյալ Եվրոպային խորհրդի փորձագիտական դիրքորոշման մեջ անգամ հիշյալ հարցին անդրադարձ չի կատարվել: Այնուամենայնիվ, տեղեկացնում ենք, որ ներկայումս ՀՀ ԱՆ-ի կողմից մշակման փուլում է գտնվում բռնության կոչերի քրեականացմանը ուղղված իրավական ակտի նախագիծը և բարձրացված հարցը կհասցեագրվի հենց այդ նախագծում:
22 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:45:31 Առաջարկ 4. Առաջարկվում է Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով տրված վիկտիմիզացիայի սահմանումը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ. Վիկտիմիզացիան անձի նկատմամբ բացասական հետևանքներ առաջացնող գործողություն կամ անգործություն է, որը կատարվում է զուտ այն պատճառով, որ տվյալ անձն իր իրավունքները պաշտպանելիս դիմել է իրավական պաշտպանության որևէ միջոցի կամ ներկայացրել է խախտումների մասին տեղեկատվություն իրավասու պետական կամ այլ մարմիններին (այդ թվում նաև իրականացրել է ազդարարում «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն)՝ ներառյալ խտրականության մասին հաղորդումները։ Ի տարբերություն Նախագծով ներկայացված սահմանման այս սահմանումը ներառում է բացասական հետևանքներ առաջացնող գործողությունն ու անգործությունը, որի պատճառը ոչ միայն անձի կողմից իր նկատմամբ կիրառված խտրականության դրսևորման բարձրաձայնումն է, այլ նաև ցանկացած այլ իրավունքների խախտման մասին բարձրաձայնումը: Այս երևույթը լայն տարածում ունի մեր հասարակության մեջ և այս օրենքով կարգավորման դեպքում հնարավոր կլինի պայքարել դրա դեմ: Բացի այդ, վիկտիմիզացիայի առաջարկող սահմանումը համահունչ է միջազգային իրավական զարգացումներին: Վիկտիմիզացիայի լայն սահմանում տվել է նաև ՄԻԵԴ իր նախադեպային որոշումներում (Սոսինովսկին ընդդեմ Լեհաստանի, թիվ 10247/09, 18.10.2011թ., համարելով վիկտիմիզացիան նաև ազդարարների /whistleblowers/ պաշտպանության մեխանիզմ: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդհանուր բնույթի CM/REC(2014)7 հանձնարարականը ևս նախատեսում է ազդարարներին վիկտիմիզացիայից պաշտպանելու պետության պարտավորությունը: «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը միայն նախատեսում է հռչակագրային նորմ ազդարարների՝ դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ: Սակայն ազդարարումը չհամարելով վիկտիմիզացիայի հիմք ազդարարման հետևանքով վիկտիմիզացիայի ենթարկված անձիք զրկվում են խտրականության դեպքերով սահմանված դատավարական և այլ առանձնահատկություններից օգտվելու հնարավորությունից (ապացուցման բեռի փոխանցում, ոչ նյութական վնասի փոխհատուցում): ՀՀ դատարանների կողմից ևս վիկտիմիզացիան համարվել է որպես խտրականության տեսակ (Տես՝ http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14918173765745774 ): Չի ընդունվել: Առաջարկվող ձևակերպումը չափազանց լայն է և ուղղակիորեն չի բխում սույն նախագծի նպատակներից: Բացի այդ, բերված չեն օրինակներ այլ երկրների համանման օրենքներից, որտեղ վիկտիմիզացիան նման լայն բովանդակություն ստացած լինի: Որպես կանոն, այլ եվրոպական երկրներում էլ վիկտիմիզացիայի ձևակերպումը համապատասխանում է Նախագծով ամրագրվածին:
23 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:45:31 Առաջարկ 5. Առաջարկվում է Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում տրված պաշտպանված հատկանիշի սահմանումը վերաձևակերպել հետևյալ խմբագրությամբ. «Անձի կամ անձանց խմբի մեկ կամ մի քանի բնորոշիչ առանձնահատկություն, որի հիմքով դրսևորվել է խտրական վերաբերմունքը։» Այս առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս Նախագծում եղած սահմանումը պարունակում է դրա սահմանափակ մեկնաբանման ռիսկեր։ Չի ընդունվել: Առաջարկում չի հիմնավորվել, թե հատկապես ինչին են հանգում «սահմանափակ մեկնաբանման ռիսկերը»:
24 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:45:31 Առաջարկ 6. Առաջարկվում է Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը համապատասխանաբար լրացնել հետևյալ նախադասություններով. «Ուղղակի խտրականության դրսևորում են համարվում նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված գենդերային ուղղակի խտրականության ձևերը:» «Անուղղակի խտրականության դրսևորում են համարվում նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված գենդերային անուղղակի խտրականության ձևերը:» Այս առաջարկի նպատակը հստակ կապի ապահովումն է սույն նախագծի և 2013թ. ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի միջև: Օրինակ՝ այդ օրենքի համաձայն սեռական ոտնձգությունը համարվում է ուղղակի գենդերային խտրականության տեսակ, ուստի հավասարության մարմինը կամ դատարանը անհրաժեշտություն չպետք է ունենան կրկին քննելու սեռական ոտնձգության՝ ուղղակի խտրականության սույն օրենքով տրված սահմանմանը համապատասխանության հարցը: Տարընթերցումների խուսափելու, դատական պրակտիկան ճիշտ ուղղությամբ տանելու, հստակ կարգավորման և խտրականության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ է ուղղակի հղում տալ օրենքի վերոնշյալ հոդվածներին: Չի ընդունվել: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքին հղում կատարելու վերաբերյալ հայտնում ենք, որ նախագծի 2-րդ հոդվածում այն արդեն իսկ նշված է որպես տվյալ բնագավառի օրենսդրության բաղկացուցիչ մաս, ուստի նման հղումը կլինի ավելորդ կրկնաբանություն: Բացի այդ, այդ տրամաբանությամբ առաջնորդվելիս անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր խտրականության տեսակի սահմանման մեջ թվել բոլոր հատկանիշներով խտրականության դրսևորումները:
25 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:45:31 Առաջարկ 7. Առաջարկվում է Նախագծի 7-րդ հոդվածում, որը նախատեսում է դատավարական իրավասուբյեկտությունը, կատարել լրացում և ամրագրել խտրականության գործերով հանրային շահի պաշտպանության նպատակով հասարակական կազմակերպությունների, համայնքահեն կազմակերպությունների, այլ շահագրգիռ անձանց դատարան դիմելու իրավունքը՝ խտրականությունից տուժած անձանց համար արդարադատության մատչելիությունն ապահովելու նպատակով (actio popularis): Այս լրացումը էական նշանակություն ունի խտրականության ենթարկված անձանց համար արդարադատության մատչելիության ապահովման տեսանկյունից, քանի որ խտրականության ենթարկվող անձիք հաճախ չեն ունենում բավարար ռեսուրսներ կամ տարբեր պատճառով խուսափում են իրենց իրավունքները պաշտպանելու համար համապատասխան մարմիններին դիմելուց: Միևնույն ժամանակ, խտրականության դեմ պայքարի տեսանկյունից էական նշանակություն ունի, որպեսզի հասարակական կազմակերպությունների, համայնքահեն կազմակերպությունները և այլ շահագրգիռ անձիք իրավական հնարավորություն ունենան խտրականության հարցերը բարձրաձայնելու դատարանում՝ դրանով իսկ նպաստելով դատական պրակտիկայի զարգացմանը և հավասարության մշակույթի տարածմանը: Ընդունվել է ի գիտություն: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: Բացի այդ, քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք: Մատնանշված նորմերի համատեքստում հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունեն դատարանում պաշտպանելու իրենց անդամների և շահառուների իրավունքները և շահերը և դատարանում բարձրացնելու խտրականության հետ կապված տարբեր հարցեր: Քննարկվող ոլորտում հասարակական կազմակերպություններին նոր տեսակի գործերով նման իրավասություն սահմանելու առումով կարծում ենք վաղ է, սակայն այս հարցի քննարկումները չպետք է հանվեն օրակարգից: