Добавить в избранное
Находится в правительстве РА
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
-
3 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 06.06.2019 12:37:06 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. 1-ին հոդվածի 1-ին մասի վերաբերյալ գտնում եմ, որ «, իրավաբանական անձի բաժնետոմասի (բաժնեմասի, փայի) դիմաց բաժնետոմասի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնումը» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածի համաձայն կարող է համարվել հողամասի փոխանակումը փայի կամ բաժնեմասի փոխարեն: 2. 1-ին հոդվածի 2-րդ մասի բացառությունը ոչ թե պետք է վերաբերվի վճարման անդորագիր ներկայացնելու, այլ ողջ 64-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջին: Դա ուղղակի բխում է նաև լրացվող 64.1-ին հոդվածի բովանդակությունից: | Չի ընդունվել | ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է ընդհանուր բոլոր դեպքերում համայնքային բյուջե վճարելու պարտավորությունը: Իսկ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով սահմանվում են տարաժմկետ վճարման վերաբերյալ հնարավորությունները և նոր ապա բացառությունը: Բացառության սահմանման նպատակը կայանում է որոշակի շեմից վեր գտնվող կադաստրային արժողությանմբ հողամասերի պարագայում տարաժամկետ վճարման գործիքակազմ կիրառելը, այլ ոչ թե այդ տարաժամկետ վճարման գործիքակազմը բոլոր դեպքերի վրա տարածելը: |
2 | Գևորգ Մալխասյան 06.06.2019 12:37:06 | 3. 64.1-ին հոդվածի 1-ին մասի վերաբերյալ գտնում եմ նպատակահարմար միանվագ վճարվող գումարի չափը ոչ թե սահմանել որոշակի գումար, այլ ընդհանուր գումարի տոկոս, քանի որ սույն օրենքի նախագծի համաձայն նույն 20 միլոն դրամը պետք է վճարի և աայն անձը, որի հողամասի կադաստրային աչժեքը կազմում է 22 միլիոն դրամ և այն անձը, որի հողամասի կադաստրային արժեքը կազմում է 100 միլոն դրամ: | Չի ընդունվել | Նախագծով նման կարգավորումներ սահմանելու նպատակը նվազագույն շեմ սահմանելն է, անկախ հողամասերի կադաստրային արժեքների գումարի չափից: Նախագծի ընդունման պարագայում, Օրենսդիր վարքագծի կանոն է սահմանում առ այն, որ 20 միլիոն դրամը գերազանցող հողամասերի դեպքում կարող են օգտվել տարաժամկետ վճարման հնարավորությունից: Կարծում ենք, որ տոկսոսային հարաբերակցության կարգորոշումների սահմանումը կսուբյեկտիվացնի օրենսդրական նորմերի կիրարկումը, հետևաբար նպատակահարմար է համարվում սահմանել ընդամենը նվազագույն շեմը: |
3 | Գևորգ Մալխասյան 06.06.2019 12:37:06 | 4. Կարծում եմ, որ հիփոթեքի պայմանագրի կնքումը և այդ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունը համայնքների ղեկավարների վրա դնելն այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ շատ համայքներ հողամասի սեփականատիրոջ կողմից պայմանագրի պահանջների խախտման դեպքում դժվարանալու են մտնել համապատասխան դատական պրոցեսների մեջ: Կարծում եմ, որ այս դեպքում կարելի է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տարաժամկետ վճարի պայմանագրի պայմանները (404-405 հոդվածներ), որի համաձայն տարաժամկետ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչեւ դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման: Իսկ այս պայմանագրի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը կարելի է վերապահել պետական որևէ մարմնի վրա: | Չի ընդունվել | Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները, ի դեմս՝ համայնքի ղեկավարի, համարվում են ՀՀ քաղաքացիական իրավունքի ինքնուրույն սուբյեկտներ և հետևաբար կարող են ձեռք բերել հիփոթեքի պայմանագրից բխող իրավունքներ և պարտականություններ: Միայն այն հանգամանքը, որ «չի կարելի» վստահել համայնքների ղեկավարներին նման իրավասությամբ, այդքան էլ իրավաչափ չէ, քանի որ, այս պարագայում հենց համայնքների ղեկավարներն են համարվելու պարտատերերը և հետևաբար վերջիններս ունեալու են լիակատար շահագրգռվածություն իրավական և դատական գործընթացների մեջ ներգրավվելու և իրենց նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունների մարմանը հասնելու: |
4 | Գևորգ Մալխասյան 06.06.2019 12:37:06 | 5. Առաջարկում եմ հանել 64.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, քանի որ տվյալ պնդիրը լիովին կարգավորված է նույն հոդվածի 4-րդ մասում: 6. 3-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն): Սրանից ուղղակի բխում է, որ եթե գույքը բնեղենով առանձնացված է, ապա այն չի կարող համարվել համատեղ սեփականությունը: Բացի այդ իրավաբանական անձինք չեն կարող հանդիսանալ հնդհանուր համատեղ սեփականության իրավունքի սուբյեկտ: ՀՀ քաղաքացիական | 1) Չի ընդունվել Նախագծի 64.1-ին հոդվածի 4-րդ (խմբագրված նախագծում արդեն 5-րդ) մասը սահմանում է նախատեսված միանվագ վճարված գումարի վճարման անդորրագիրը չներկայացնելու իրավական հետևանքը: 2) Ընդունվել է ի գիտություն | Նախագիծը այդ առաջարկի կապակցությամբ արդեն իսկ խմբագրվել է ՀՀ ԱՆ ՊՓ եզրակացության հիման վրա, մասնավորապես՝ հանվել են «համատեղ» և «բաժնային» բառերը: Գործող Նախագծում կիրառված է «Ընդհանուր սեփականություն» եզրույթը: |
5 | Գևորգ Մալխասյան 06.06.2019 12:37:06 | օրենսգիրքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի սուբյեկտ է ճանաչում միայն ամուսինների սեփականությունը: Ընդհանուր համատեղ սեփականություն են հանդիսանում նաև սեփականաշնորհված այն բնակարանները, որոնք սեփականաշնորհման որոշմաբ չեն սեփականաշնորհվել, որպես ընդհանուր բաժնային: Ընդհանուր համատեղ սեփականության գույքի հիփոթեքի հարցը կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Իսկ ընդհանուր բաժնային սեփականության մասով խնդիրը լիովին կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածով, որով ուղղակի նախատեսված է, որ ով, բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով սույն օրենսգրքի 195 հոդվածում նախատեսված կանոնները: Նույնը վերաբերվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածին: | Ընդունվել է ի գիտություն | Առաջարկությամբ ներկայացված նկատառումները ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված պետական փորձագիտական եզրակացության համատեքստում արդեն իսկ ներառվել են Նախագծում: |