Добавить в избранное

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ներման մասին» 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ  հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մաս.

«9.Ներման խնդրագիրը չի քննարկվում և վերադարձվում է դատապարտյալին, եթե վերջինս պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու օրենքով նախատեսված այլ հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը չլրանալու դեպքում:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «հնգօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով,
2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում Նախարարությունը մինչև Հանձնաժողովի նիստի կայանալը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին: Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո՝ 2-օրյա ժամկետում կարող է գրավոր կարծիք ներկայացնել Նախարարություն՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելը արգելք չէ ներման խնդրագիրը Հանձնաժողովի նիստում քննարկելու համար:»,

3) 4-րդ մասում «հնգօրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով,
4) 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ1 մասով.

«7.1. Անձնական գործը, Հանձնաժողովի եզրակացությունը, ներման  խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին  առաջարկությունը ենթակա չէ հրապարակման:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.

«8. Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը հրապարակման պահից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքէջում:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Բացառիկ կարող են ճանաչվել դատապարտյալի՝ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի՝ առանց խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը և համանման այլ  հանգամանքներ:

Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է Վարչապետի աշխատակազմը դատապարտյալի ներման խնդրագիրը ստանալուց պահից 3 օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանգամանքը գնահատվում է բացառիկ, ներման խնդրագրի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 6. Եզրափակիչ դրույթներ

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և դրա գործողությունը տարածվում է  ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

  • Обсуждалось

    21.05.2019 - 05.06.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8034

Принт

Предложения

Justice Group

03.06.2019

Անհրաժեշտ է վերագնահատել ներման ինստիտուտը ամբողջությամբ, որի համար նախևառաջ անհրաժեշտ է հրապարակել նախկինում ներում շնորհվածների ցուցակները։ Անթույլատրելի է ներման գործընթացը կիրառել խտրական ձևով՝ միայն առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սահմանել է և վերահաստատել, որ անթույլարելի է ներում շնորհել մարդու իրավունքների կոպիտ և ծանր խախտումների համար (Ould Dah v. France, գործ N 13113/03, 17/03/2009): Հետևաբար, անհրաժեշտ է բացառել, որ «ծանր հանցագործութան համար» ներում շնորհելու օրենսդրական պահանջը բացառի մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիոն հանցագործությունների համար, որոնք ներպետական օրենսդրությամբ որակվում են ծանր հանցագործություններ, ներում շնորհվի: Գտնում ենք, որ նախագծի 5-րդ հոդվածով առաջարկը, որ «բացառիկ կարող են ճանաչվել դատապարտյալի՝ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող անմիջական վտանգը» անհրաժեշտ չի ներառել Ներման մասին օրենքում, քանի որ Կառավարության 825 որոշմամբ (2006թ․) սահմանվում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկ։ Անհրաժեշտ է սահմանել օբյեկտիվ չափանիշներ ներում շնորհելու համար, ինչպես նաև նվազագույն շեմ, ըստ որի՝ պատժի կրման որոշակի ժամանակահատվածից հետո միայն հնարավոր լինի ներում շնորհել։

Узнать больше