В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
6 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 53-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասության վերապահմամբ։
Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի վնաս է պատճառել` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով»։
Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, համաձայն Օրենսգրքի 224-րդ հոդվածի, քննում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Այսինքն, Օրենսգրքում գործող իրավակարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը նույնպես վերապահված է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
Համաձայն Օրենսգրքի 214-րդ հոդվածի՝ արդարադատության նախարարության մարմինները նույնպես հանդիսանում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմիններ, իսկ 2231-րդ հոդվածի՝ քրեակատարողական հիմնարկները քննում են ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում Օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նկատի ունենալով, որ Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քրեակատարողական հիմնարկներում ըստ էության նախապատրաստվում են համապատասխան նյութեր, քննվում են դեպքի հանգամանքները և մնում է միայն լուծել մեղավոր անձանց նկատմամբ վարչաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը, ուստի գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահել քրեակատարողական հիմնարկներին:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կբարձրացվի Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու համար նախատեսված կառուցակարգերի արդյունավետությունը՝ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
12.04.2019 - 27.04.2019
-
Тип
Кодекс
-
Область
Юстиция, Уголовно-исполнительная
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6748
Принт