Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ
-
61 - За
-
665 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրինա Հարությունյան 24.01.2019 15:12:57 | Դեմ եմ 33-րդ հոդվածով նախատեսվող հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների իրավունքի սահմանափակմանը: Այսպիսի նախագիծը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
2 | Սերգո Կիրակոսյան 24.01.2019 15:16:54 | Դեմ եմ 33-րդ հոդվածում առկա փոփոխություններին | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
3 | Իզաբելա Մանասյան 24.01.2019 15:20:27 | Օրենքի 33-րդ հոդվածի փոփոխության արդյունքում տվյալ տնտեսական գործունեություն իրականացնողները ծախսերի մեծացման պատճառով չեն կարող մրցունակ աշխատավարձ վճարել իրենց մասնագետներին, փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահական հաշվառման վարման մակարդակը զգալիորեն տուժելու է, հույս ունեմ, որ նախագիծը չի հաստատվի: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
4 | Ելենա Ղուկասյան 24.01.2019 15:20:41 | Դեմ եմ նախագծի 33 հոդվածով նախատեսված փոփոխությանը | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
5 | Օքսաննա Մարգարյան 24.01.2019 15:23:34 | Դեմ եմ նախագծի հոդված 33, 3-րդ կետի փոփոխությանը, քանի որ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների համար զգալի կավելանա հարկային բեռը, ինչը իրենից ենթադրում է բացասական հետևանքներ: Մասնավորապես կբարձրանան նշված ծառայությունների գները և էլի կտուժեն քաղաքացիները ովքեր օգտվում են այդ ծառայություններից: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
6 | Լիլիթ Բաբայան 24.01.2019 15:24:55 | Միանշանակ դեմ եմ այս նախագծի ընդունմանը, քանի որ այն կստեղծի անհավասար մրցակցային պայմաններ փոքր և միջին բիզնեսի զարգացման ոլորտում: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
7 | Վանանուշ Ոսկանյան 24.01.2019 15:29:00 | Միանշանակ դեմ եմ 33-րդ հոդվածին: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
8 | Հասմիկ Գոզեյան 24.01.2019 15:34:06 | Ես դեմ եմ այս նախագծին, որովհետև անհեթեթություն է հաշվապահներին ԱԱՀ-ով հարկելը: Դա կնպաստի փոքր և միջին ձեռնարկատիրության անկմանը: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
9 | Գարեգին Մարգարյան 24.01.2019 15:38:07 | Դեմ եմ այս նախագծին, քանի որ այն շատ վատ կանդրադառնա տնտեսության զարգացման վրա և կավելանա արտագախթողների թիվը ինչպես նաև կխթանի ստվերի ավելացմանը: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
10 | Արմենուհի Խաչատրյան 24.01.2019 15:45:45 | Դեմ եմ այս նախագծին | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
11 | Սյուզաննա Ավետիսյան 24.01.2019 15:47:02 | Դեմ եմ 33-րդ հոդվածում տեղի ունեցած փոփոխություններին | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
12 | Աստղիկ Մարգարյան 24.01.2019 16:14:12 | Հաշվապահական, խորհրդատվական,փաստաբանական ծառայությունների գները կբարձրանանան, ու դրա հետևանքով կմեծանա տնտեսվարող սյուբեկտի ծախսերը , ինչն էլ պատճառ կհանդիսանա ստվերային դաշտի առաջացմանը: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
13 | Հակոբ Խաչատրյան 24.01.2019 16:15:00 | Դեմ եմ քվեարկել հաշվապահներին շրջանառության հարկով աշխատելու սահմափակման պատճառով:Ստվերում աշխատող հաշվապահները կունենան էլ ավելի մրցունակ գնային առաջարկ : | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
14 | Սուրեն Ազարյան 24.01.2019 16:38:27 | Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները 2018թ-ի հուլիսի 1-ից արտոնագրային վճարի հարկման համակարգից անցում կատարեցին շրջանառության հարկի 6% դրույքաչափի, որը 2019թ-ի հունվարի 1-ից դարձավ 8%, իսկ 2020թ-ի հունվարից նախատեսվում է դարձնել 10%: Նշեմ, որ ներկայումս 6-ից 8 դարձած դրույքաչափը արդեն իսկ լուրջ եվ օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել տնտեսվարողների կողմից, քանի որ դա անխուսափելիորեն հանգեցնելու է գնաճի, ինչն էլ հակասում է Պետության կողմից որդեգրած՝ տուրիզմը դարձնել գերակա ճյուղ, քաղաքականությանը։ Գնաճը կհանգեցնի տուրիստական գրավչության անկմանը հենց օրինակ հարևան Վրաստանի հետ համեմատության մեջ։ Բացի այդ, գնաճը կհանգեցնի ներքին սպառման նվազմանը եվս, ինչն էլ ի վերջո կհանգեցնի ոլորտում զբաղվածության անկմանը՝ աշխատետեղերի կրճատմանը եվ աշխատավարձերիի անկմանը։ Ներկայումս ընթանում են բանակցություններ հանրային սննդի ոլորտի տնտեսվարողների և ՊԵԿ ներկայացուցիչների ու Կառավարության անդամների միջը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ։ Քննարկվում է 8% դրույքաչափի կիրառումը հետաձգելու անհրաժեշտությունը եվ հնարավորությունը։ Այս պարագայում հանրային սննդի ոլորտում շահաբաժինների դիմաց 5% դրույքաչափի կիրառումը էլ ավելի մեծ հարկային բեռ է դառնում։ Շահութահարկի մասով դրույքաչափի նվազեցումը նպատակ ունի հարկային բեռի թեթեվացման, այնինչ հանրային սննդի պարագայում հարկային բեռը 2 ուղղությունով բարձրանում է։ | Ընդունվել է ի գիտություն: | Հանրային սննդի կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները ներկայումս զուգահեռաբար քննարկվում են ոլորտի ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է գործունեության այս տեսակի մասով ստացվող շահաբաժինների հարկմանը, ապա գտնում ենք, որ գործունեության այս կամ այն տեսակի մասով ձևավորվող շահույթներից բաշխվող շահաբաժինները հարկումից ազատելու կամ ավելի ցածր դրույքաչափով հարկելու առաջարկությունները ուղղակիորեն հակադրվում են հարկման արդարության ու հավասարության սկզբունքներին: Հետևաբար, շահաբաժինների՝ որպես պասիվ եկամուտների հարկման մոտեցումները պետք է միասնական լինեն գործունեության բոլոր տեսակների համար: |
15 | Անահիտ Կյուրեղյան 24.01.2019 16:41:28 | Դեմ եմ այս նախագծին | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
16 | Անահիտ Կյուրեղյան 24.01.2019 16:41:28 | Դրական ազդեցություն չի ունենա ՓՄՁ-ներին | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
17 | Հայկ Վարդանյան 24.01.2019 16:50:20 | Հաշվի առնելով կարճ ժամանակահատվածը նախնականի համար բավարար նախագիծ,քանի որ ժողովրդի պահանջը մեծ էր շուտափույթ կարգավորումներ տեսներ Հաշվի առնելով բացառություները, 1) որի մեջ մտնում է եկամտահարկի և շահութահարկի համահարթեցման գործնթացի ժամանակահատվածի երկարացման պրոցեսը, որը կնպաստի աշխատավարձի ստվերային գործնեության շարունակությունը 2) Ըստ նոր Փոփոխության այն ապրանքատեսականին որը ազատված է ներմուծման ԱԱՀ-ից այլևս կարող են այդ արտոնությունից օգտվել միայն ԱԱՀ աշխատող ընկերությունները կխոչընդոտի ՓՄՁ-ի զարգացմանը: Չնայած 33 հոդվածի շատերի համամիտ չլինելու հանգամանքին պետք է հաշվի առնել ներդրվել է նոր հարկատեսակի գաղափար ՝ Միկրոձեռնարկատիրության Առաջարկում եմ ՝ Որպեսզի թյուրիմաթություն չառաջանա 147 հոդվածի 1 մասի 16 կետի դ ենթակետը ուժը կորցրած ճանաչել | Ընդունվել է ի գիտություն: | Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահութահարկը հաշվարկվում և վճարվում է տարեկան կտրվածքով, շահութահարկի դրույքաչափը կարող է նվազեցվել միայն տարվա սկզբից, տվյալ դեպքում՝ 2020 թվականի հունվարի 1-ից: ԱԱՀ վճարող չհամարվողների կողմից ԱԱՀ-ից ազատման արտոնությամբ ապրանքների ներմուծումը ոչ միայն տնտեսագիտորեն հիմնավորված չէ, այլ նաև ստեղծում է գործունեության անհավասար պայմաններ, քանի որ եթե ԱԱՀ վճարողները ներմուծման փուլում չվճարված ԱԱՀ-ն վճարում են հետագա փուլերում՝ երկրի ներքին տարածքում իրականացվող գործարքների համար, ապա ԱԱՀ վճարող չհամարվողները ԱԱՀ չեն վճարում ոչ միայն ապրանքների ներմուծման փուլում, այլ նաև հետագայում՝ երկրի ներքին տարածքում իրականացվող գործարքների համար: Արդյունքում ստացվում է, որ ապրանքների մի մեծ ծավալ ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն և սպառվում է՝ առանց ԱԱՀ-ի վճարման, ինչը որևէ հիմնավորում չունի: Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի <դ> ենթակետը ուժը կորցրած ճանաչելու առաջարկությանը, ապա գտնում ենք, որ այն հիմնավորված չէ՝ հաշվի առնելով այն, որ ավտոմեքենայի օտարման գինը հաշվի է առնվելու օտարումից առաջացող եկամտային հարկի գծով պարտավորությունը հաշվարկելիս և այս դրույթի բացակայությունը կարող է հանգեցնել հարկման բազայի իրական մեծությունները թաքցնելուն: |
18 | Գոհար Վարդանյան 24.01.2019 16:52:07 | Հա ՛ մ խոսում են մենաշնորհների կրճատման մասին, հա ՛ մ կտրում փոքր բիզնեսների աճի ճանապարհը: Խաղ մի՛ արեք ձեր երկրի հետ: Զարկ մի՛ տվեք ստվերին: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
19 | Արամ Ճուղուրյան 24.01.2019 17:29:05 | Առաջարկում եմ - Հոդված 160. Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը: - Այս հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն,որով այս դրույթը կտարածվի սահմանամերձ համայնքներում բնակֆոնդի երկրորդային շուկայի վրա,քանզի առաջնային շուկա այս համայնքներում փաստացի չկա:Սա սահմանամերձ համայնքներում բնակֆոնդի պահպանման և բարելավման խնդիրները որոշակիորեն կմեղմի:Այս համատեքստում առաջարկում եմ դիտարկել նաև այս դրույթի կիրարկումը նշված համայնքներում վերանորոգման վարկերի մասով: | Չի ընդունվել: | ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձման համակարգը, բացի բնակարանային ապահովման խնդրի լուծումից, նպատակ ունի նաև ակտիվացնել կապիտալ շինարարության ոլորտը, որն իր մուլտիպլիկատով էֆեկտով կնպաստի նոր հարկման բազաների ձևավորմանը, իսկ վերջինս էլ հնարավորություն կընձեռի պետական բյուջեից նշյալ գումարները վերադարձնելու համար: Այս առումով, գտնում ենք, որ ներկայացված առաջարկությունը չի բխում վերոնշյալ քաղաքականության նպատակադրումներից: |
20 | Հայկուհի Ավագյան 24.01.2019 17:30:15 | 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՀՀ հարկային օրենսգիրքը՝ որպես հարկային հարաբերությունները կարգավորող համալիր իրավական առաջին փաստաթուղթը: Բոլորը լիահույս էին, որ ՀՀ հարկային օրենսգրքի կիրառությունը կարևոր ներդրում կլիներ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորման գործում, սակայն տեղի է ունենում հակառակ երևույթը: Ըստ նախագծի՝ օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետը ենթադրում է, որ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների ստացված եկամուտները հավասարեցվում են աուդիտորական կազմակերպությունների կողմից ստացված եկամուտներին: Գաղտնիք չէ, որ աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները բավականին թանկ արժեն: Ինչը արդեն ենթադրում է, որ նախագծի այս դրույթով ստեղծվելու է անհավասար պայմաններ: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
21 | Հայկուհի Ավագյան 24.01.2019 17:30:31 | 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՀՀ հարկային օրենսգիրքը՝ որպես հարկային հարաբերությունները կարգավորող համալիր իրավական առաջին փաստաթուղթը: Բոլորը լիահույս էին, որ ՀՀ հարկային օրենսգրքի կիրառությունը կարևոր ներդրում կլիներ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորման գործում, սակայն տեղի է ունենում հակառակ երևույթը: Ըստ նախագծի՝ օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետը ենթադրում է, որ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների ստացված եկամուտները հավասարեցվում են աուդիտորական կազմակերպությունների կողմից ստացված եկամուտներին: Գաղտնիք չէ, որ աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները բավականին թանկ արժեն: Ինչը արդեն ենթադրում է, որ նախագծի այս դրույթով ստեղծվելու է անհավասար պայմաններ: | Ընդունվել է ի գիտություն: | Հարցը կրկնվում է: Մեկնաբանությունը ներկայացված է նախորդ կետում: |
22 | Կարինե Հարությունյան 24.01.2019 17:32:18 | Գտնում եմ, որ Հայաստանում ընդհանրապես ոչ մի հարկատեսակի գծով հարկային դրույքաչափը առնվազն չպիտի բարձրանա: Մասնավորապես համաձայն չեմ հոդված 33, կետ 3-ի հետ, ինչը հակասում է փոքր և միջին բիզնեսի շահերին: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
23 | Կարինե Հարությունյան 24.01.2019 17:32:18 | Ինչու է եկամտահարկի միասնական դրույքաչափին անցումը նախատեսվում 2019թ. սեպտեմբերից և ոչ՝ օրինակ երկրորդ եռամսյակի սկզբից: | Ընդունվել է ի գիտություն: | Կարևորելով հարկաբյուջետային կայունության ապահովումը՝ նախատեսվում է, որ նախագծով առաջարկվող՝ հարկային եկամուտների կորուստ ենթադրող փոփոխությունները և լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովող փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միաժամանակ: Հաշվի առնելով նշյալ հանգամանքը, ինչպես նաև այն, որ ակցիզային հարկի բարձրացված դրույքաչափերը կարող են կիրառվել միայն հաջորդ տարվա սկզբից՝ նախագծերի փաթեթը լրամշակվել է և սահմանվել է, որ դրույքաչափերի (այդ թվում՝ եկամտային հարկի դրույքաչափերի) փոփոխություն նախատեսող դրույթները ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 1-ից (նախագծի նախնական տարբերակում նախատեսվում էր դրույքաչափերի փոփոխությունը կատարել 2019 թվականի սեպտեմբերի 1-ից, քանի որ զուգահեռաբար նախատեսվում էր վերանայել ՀՀ հարկային օրենսգրքով առկա սահմանափակումը՝ կապված հարկերի դրույքաչափերի բարձրացում նախատեսող դրույթները հաջորդ տարվա սկզբից կիրառելու հետ, ինչը, սակայն, դրական արձագանք չի ստացել, քանի որ նվազեցնում է հարկային միջավայրի կայունությունն ու կանխատեսելիությունը): |
24 | Արտուր Եռալյան 24.01.2019 17:37:25 | Նախագծի հարգելի հեղինակ՝ Կխնդրեյի սոցիալ-տնտեսական ազդեցության՝բնակչության եկամուտների և պետական բյուջեյի լրացուցիչ աղբյուր ձևավորելու իմաստով, դիտարկել հետևյալ առաջարկը: Հաշվի առնելով. ա) ՀՀ սոցիալական պետության լինելու հռչակված հանգամանքը բ) պետության հիմնարար դերը ազգային բարիքի արդարացի վերաբաշխման գործում և նպատակ ունենալով. ա) նվազեցնելու ազգաբնակչության հետագա բեվեռացումը բ) արդարացի վարաբաշխելու ստեղծվող ազգային բարիքը գ) արդարության սկզբունք մտցնելու՝ բնակչության լայն զանգվածի անարդարացի ցածր աշխատավարձերի և այսպես կոչված “թոպ մենեջերների” իրենց իսկ կողմից իրենց նշանակված անարդարացի բարձր աշխատավարձերևի և պարգևավճարների առկա երեվույթներում Հոդված 150-ի 1 և 2 մասերի առումով առաջարկում եմ վերադառնալ շատ երկրներում ընդունված պրոգրեսիվ (կամ հաստատված աճողական սանդղակով) կիրառվող եկամտային հարկի դրույքաչապերին ըստ ներքոբերվածի. Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը մինչև 100 000 դրամը ներառյալ 10 տոկոս 100 000-ից մինչև 1 000 000 դրամը ներառյալ 10 000 դրամ՝ գումարած 100 000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը 1 000 000-ից մինչև 3 000 000 դրամը ներառյալ 190 000 դրամ՝ գումարած 1 000 000 դրամը գերազանցող գումարի 30 տոկոսը 3 000 000-ից ավելի դրամ 790 000 դրամ ՝ գումարած 3 000 000 դրամը գերազանցող գումարի 40 տոկոսը 2) տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով. Հարկման բազայի տարեկան մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2 000 000 դրամը ներառյալ 20 տոկոս 2 000 000-ից մինչև 20 000 000 դրամը ներառյալ 400 000 դրամ՝ գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը 20 000 000-ից ավելի դրամ 4 900 000դրամ՝ գումարած 20 000 000 դրամը գերազանցող գումարի 35 տոկոսը Ի դեպ նշեմ, որ իմ աշխատավարձի չափը կազմում է 1 150 000 ՀՀ դրամ և 30% դրույքաչափ եկամտային հարկ պետությանը վճարելը համարում եմ արդարացի: Հարգանքներով՝ Արտուր Եռալյան | Չի ընդունվել: | Եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման քննարկումների ընթացքում քննարկվել են դրույքաչափերի վերանայման մեկ տասնյակից ավել սցենարներ: Ընդ որում, ցանկացած տարբերակ ուներ իր դրական և բացասական կողմերը: Գործնականում հնարավոր չէր ընտրել եկամտային հարկի դրույքաչափերի այնպիսի տարբերակ, որը կլուծի առկա բոլոր խնդիրները՝ կապված հասարակության տարբեր խմբերի եկամուտներն արդյունավետ ձևով վերաբաշխելու, ստվերային աշխատավարձերը հարկման դաշտ տեղափոխելու կամ տնտեսության իրական հատվածի և հատկապես արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ: Այս առումով, նախքան եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը անհրաժեշտ է հստակեցնել այն խնդիրները, որոնք ակնկալվում էր լուծել եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման միջոցով: Այս կապակցությամբ, հայտնում ենք, որ գերակայությունը տրվել է արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ կապված խնդիրների լուծմանը, քանի որ հասարակության տարբեր սոցիալական խմբերի միջև եկամուտների իրական վերաբաշխում ապահովող սցենարները ենթադրում են չհարկվող շեմի կիրառություն, ինչը խիստ ռիսկային է հարկային եկամուտների մեծ կորուստներ առաջացնելու առումով: Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու միջոցով հնարավոր կլինի բարելավել երկրում սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը՝ դրանով իսկ նպաստելով ցածր եկամտային խմբերում գտնվող անձանց եկամուտների ավելացմանը: |
25 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 24.01.2019 17:57:14 | Նախագծի Հոդված 2-ով առաջարկվող լրացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումներն բացակայում են: Պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում | Ընդունվել է: | Նախագծի ընդունման հիմնավորման մեջ կատարվել են համապատասխան լրացումներ՝ նշելով, որ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սահմանումները Հարկային օրենսգրքի մակարդակում ամրագրելը պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշմամբ: |