Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենք

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքում (այսուհետև՝ Օրենք) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

  1. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «նախատեսված դեպքերում և» բառերը փոխարինել «սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
  2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը:»:

  1. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը «աղբյուրը» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընդ որում հաշվետվության տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ստացման աղբյուրի հատվածը բաղկացած է հրապարակային և ոչ հրապարակային հատվածներից: Հաշվետվության հրապարակային հատվածը ներառում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները, իրավաբանական անձանց անվանումները, ռեզիդենտությունը և կազմակերպական-իրավական ձևը, ֆիզիկական անձանց խումբը՝ ըստ իրականացրած մուտքերի չափերի: Հաշվետվության ոչ հրապարակային հատվածը ներառում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրականացրած մուտքի չափը, առկայության դեպքում նաև՝ անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, հեռախոսահամարը, որոնք հանդիսանում են հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ և որի մշակումը, երրորդ անձանց փոխանցումը և օգտագործումն իրականացնում է Լիազոր մարմինը՝ օրենքով սահմանված կարգով: Կայքում հրապարակվող հաշվետվության մեջ տարեկան մուտքերի ստացման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող Կազմակերպության հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում» բառերով:

  1. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի`

1)    5-րդ կետում «հունվարի 1-ի» բառերը փոխարինել «դեկտեմբերի 31-ի» բառերով.

2)   5-րդ կետում «նշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին» բառերը փոխարինել «Կազմակերպության անդամների, կառավարման մարմիններում և աշխատակազմում ընդգրկված անձանց, կամավորների անուններն ու ազգանունները, եթե հաշվետու տարվա ընթացքում նրանք օգտվել են Կազմակերպության դրամական միջոցներից.» բառերով:

  1. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կազմակերպություններն իրավունք ունեն Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու ինչպես սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իրենց գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր:»։

  1. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    29.10.2018 - 14.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13081

Принт

Предложения

Իրավաբանների հայկական ասոցիացիա

13.11.2018

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք 102 ՔՀԿ-ների դիրքորոշումը, որը ներկայացվել է ՊԵԿ-ին և տեղադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կայքում՝ հետևյալ հղմամբ http://ccd.armla.am/7875.html

Արմեն Պետրոսյան

12.11.2018

Օրենքի 26-րդ հոդվածի (պարտադիր աուդիտ) վերաբերյալ. 1. համեմատության համար, Ֆինանսական հաշվետվություններն հրապարակող համարվող առևտրային կազմակերպությունների համար աուդիտորական եզրակացությունը 2014թ սկսած արդեն պարտադիր չէ, կա միայն հրապարակման պահանջ առանց պարտադիր աուդիտի եզրակացության, որը ընդունելու ժամանակ իրավասու պետական մարմնի պաշտոնյաներն գտան, որ այն ավելնորդ բեռ է, քանի որ պետությունն օժտված է հսկողության անհրաժեշտ գործիքակազմով; 2. 26-րդ հոդվածն (պարտադիր աուդիտը) հանրային միջոցների մասով ուժի մեջ է դեռևս օրենքի ընդունմամբ, բայց հրապարակվող հաշվետվությունն անցումային դրույթներով ուժի մեջ է մտնում ավելի ուշ (Հունիսի 1-ից), այսինքն մինչ հրապարակելու պարտավորության ձևավորումը (Մայիսի 30) կազմակերպությունն արդեն ունենում է պարտադիր աուդիտի պահանջ (Մայիսի 15); 3. Եթե ՊԵԿ-ում կա վերահսկողության համար ստեղծված Ոչ Առևտրային Կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանում և պարտադիր հաշվետվության պահանջ, ապա անհասկանալի է աուդիտը որպես հաշվետվողականության և թափանցիկության գործիք դիտարկելը:

Արմեն Պետրոսյան

12.11.2018

Փողերի Լվացման և Ահաբեկչության դեմ Պայքարի օրենսդրության և միջազգային պարտավարությունների առումով. 1. ՊԵԿ-ն արդեն ունի Հարկային Օրենսգրքով պատվիրակված լիազորություն՝ Օտարերկրյա հարցումներին պատասխանելու նպատակով համալիր և/կամ թեմատիկ ստուգումներ իրականացնելու և հարցերին պատասխանելու համար; 2. ՊԵԿ-ը կարող է վերանայել և թարմացնել ստուգման հիմք հանդիսացող ռիսկային համարվող չափորոշիչները; 3. Սահմանել շեմային ցուցանիշ՝ ֆիզիկական անձանցից ստացված միջոցների աղբյուրը հրապարակելու առումով: "Զարգացման Սկզբունքներ" ՀԿ

Узнать больше