Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.11.2019 - 02.12.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1292-Լ որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ին N 1292-Լ որոշմամբ ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված, կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, 2020 թվականին ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, սահմանվել են դրանց կատարման պատասխանատուները և թիրախները: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը ևս մեկ անգամ քննարկվել և խմբագրվել է, շահագրգիռ նախարարությունների հետ, հստակեցվել են որոշ կետեր: 1 1 0 5788