Քննարկվել է 30.01.2023 - 14.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման 12-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվում, նշված կետով կարգավորվող իրավահարաբերությունների` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ կարգավորված լինելու հանգամանքով պայմանավորված: Միաժամանակ, առկա է լիցենզավորման գործընթացի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծով առաջարկվող ընթացակարգով իրականացման անհնարինություն: 7 6 1 3656