Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 31.03.2023 - 23.04.2023 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման գործընթացը կարգավորող հիմնական իրավական ակտի՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման կիրարկման ընթացքում նախարարությունների ու գերատեսչությունների մոտ առաջացած խնդիրների լուծման եղանակները կատարելագործելու, բյուջետային գործընթացի մասնակիցների իրավասության շրջանակը և առկա ռեսուրսների խնայողության հնարավորությունները ճշգրտելու նպատակով, ներկայումս իրականացվող՝ բյուջեների կատարման ընթացակարգերը բարելավելու քաղաքականության տրամաբանության շրջանակներում ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 0 3 0 2488