Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.01.2025 - 16.02.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին     Նախագծի ընդունման դեպքում պետական գույքն անհատույց օգտագործման կտրամադրվի Կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանն սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար՝ ծրագրով սահմանված ժամկետներում։ Ներկայումս առկա են մի շարք դեպքեր, երբ ներդրողերը ներկայացրել են երկարաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված են Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված նշված բնագավառների զարգացմանը և էական նշանակություն ունեն  համապատասխան ոլորտների զարգացման համար, սակայն, Կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման դրույթներին ամբողջությամբ չհամապատասխանելու պատճառաբանությամբ, չեն կարող բավարարվել։ Նախագծի ընդունման դեպքում, բոլոր այն ծրագրերի համար, որոնց իրականացմանը Կառավարությունը հավանություն կտա, պետական սեփականություն հանդիսացող գույքերը կտրամադրվեն անհատույց օգտագործման՝ որոշակի արտոնյալ պայմաններով, սակայն միևնույն ժամանակ կհսկվեն համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից։
0 827

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.08.2024 - 22.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի պարզեցմամբ։
0 1665