Քննարկվել է 13.03.2024 - 28.03.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1601-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման նպատակն է հստակեցնել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացի շրջանակներում 2024 թվականին կատարվելիք աշխատանքները: Մասնավորապես, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզի բնակավայրերի 181 ընտանիքի (ք.Գյումրի՝ 150, Սպիտակ՝ 30, Ստեփանավան՝ 1), որոնցից 69 ընտանիքին՝ (ք.Գյումրի՝ 49, Սպիտակ՝ 19, Ստեփանավան՝ 1)՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման, իսկ 112 ընտանիքին (ք.Գյումրի՝ 101, Սպիտակ՝ 11)՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցության տրամադրման համար: 13 4 1 2100