Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 08.11.2017 - 23.11.2017 «Երևանի համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N 224-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 90-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևանի համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N 224-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 90-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպելվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2017 թվականի նոյեմբերի 22-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2017 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով: 2 10817