Քննարկվել է 28.03.2018 - 16.04.2018 <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Մշակվել է <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ընդգրկել մասնավորեցման ծրագրում, ինչի հետ կապված առաջարվում է նաև օրենքում կատարել լրացում՝ ներառելով դրույթ այն մասին, որ կրթական ծրագրեր իրականացնող ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության` կրթական ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով): 0 3 0 10842