Քննարկվել է 20.05.2024 - 04.06.2024 ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՉԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաներ (E-VISA) տրամադրելու գործառույթը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարարությանը։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է ավելացնել որոշ դրույթներ ՝ ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների աշխատակիցների հավատարմագրման հարաբերությունները կարգավորելու նպատակով: Միաժամանակ, նախատեսվում է վիզայի տրամադրումը մերժելու լրացուցիչ հիմքերի սահմանում, ինչպես նաև մերժման մասին դիմումատուին ծանուցման միջոցով հայտնելու եղանակ: 1 6 0 2014