Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.08.2021 - 27.08.2021 «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 2.1-րդ կետի 2.1.14-րդ ենթակետը: Մասնավորապես, Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2.1-րդ կետի 2.1.14-րդ ենթակետով նախատեսվել է մինչև 2025 թվականը ներդնել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ։ 1 0 0 4648